Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

21.07.2019
ՄՇԱԿՈՒՅԹ


Շեքսպիրը «Ռոմեո եւ Ջուլիետ» պիեսում չափազանց շատ սեր է ներդրել

Անգլիացի դրամատուրգի հանրահայտ պիեսը՝ ռուսական թատրոնի բեմում

Բեմադրող ռեժիսոր Կարեն Ներսիսյանը, որն ամիսներ առաջ է ստանձնել Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավարի պարտականությունները, թատերասերների դատին է հանձնելու Ուիլյամ Շեքսպիրի «Ռոմեո եւ Ջուլիետ» հանրահայտ ողբերգության հիման վրա բեմադրված ներկայացումը։
Մեր թղթակցի հետ զրույցում Ներսիսյանը պատմել է բեմադրության, դերասանների հետ աշխատանքի, Շեքսպիրի հանդեպ մեծ ակնածանքի եւ թատրոնի ծրագրերի մասին։
–Հարցազրույցներից մեկում նշել եք, որ սիրում եք ռիսկի դիմել, սիրում եք «նետվել ծովերի եւ օվկիանոսների գիրկը»։ «Ռոմեո եւ Ջուլիետ» պիեսը ծո՞վ է, թե՞...
–Այն օվկիանոս է, քանի որ չափազանց լուրջ պիես է։ Այդ ստեղծագործության բարդությունն ու հրապույրը նրանում է, որ այն միայն աղջնակի եւ տղայի՝Ռոմեոյի եւ Ջուլիետի մասին չէ։ Պիեսն անդրադառնում է մարդկային բարդ փոխհարաբերություններին եւ ճակատագրերին, ինչը շատ հետաքրքիր է։ Իր ամբողջ ողբերգականությամբ հանդերձ՝ պիեսը երջանիկ է։ Շեքսպիրն այդ ստեղծագործության մեջ չափազանց շատ սեր է ներդրել՝ սեր աշխարհի, մարդկանց նկատմամբ, սեր թատրոնի հանդեպ։
–Հաճախ են ասում, որ ոչ ոք չի կարող սիրո մասին պատմել այնպես, ինչպես Շեքսպիրը։ Համամի՞տ եք։
–Կան հզորագույն դրամատուրգներ, որոնք հրաշալի են խոսում սիրո մասին։ Նրանք են Շեքսպիրը, Չեխովը, Մոլիերը։ Չեմ կարծում, որ նրանք նստել ու մտածել են ինչպես պատմել սիրո մասին։ Շեքսպիրն իրապես մարդ էր, որը սիրող մեծ սիրտ ուներ. նա հզոր անհատականություն էր։ Շեքսպիր բեմադրելը նման է կյանքը բեմադրելուն, ասես Աստվածաշունչը կամ բնությունը բեմադրես։ Նա լի է սիրով ու կյանքով։ Մենք հրաշքի հետ գործ ունենք։
Շեքսպիրն ինձ շատ հարազատ դրամատուրգ է։ Նախկինում բեմադրել եմ նրա «Համլետ», «Մեծ աղմուկ ոչնչից», «Ամառային գիշերվա երազ», «12—րդ գիշեր» պիեսները։
–Մենք հնարավորություն ենք ունեցել վայելելու «Ռոմեո եւ Ջուլիետ» ներկայացումը Հայաստանի տարբեր թատերական հարթակներում։ Յուրաքանչյուր ռեժիսոր յուրովի է մեկնաբանում այդ ստեղծագործությունը։ Ձեր բեմադրության մեջ նոր, ինչու չէ, յուրահատուկ բան կտեսնե՞նք։
–Բեմադրում եմ այնպես, ինչպես տեսնում եմ։ Իմ հույզերի, ապրումների միջով եմ անցկացնում պիեսը։ Դերասանները եւ ես պատմում ենք մեր պատմությունը։ Մեր խնդիրն այս պատմությունն անկեղծ, սիրով ներկայացնելն է, այնպես, ինչպես մենք ենք այն տեսնում։ Աշխատում ենք սրտով։
–Մշտապես համագործակցում եք այլազգի դերասանների հետ։ Ի՞նչ նմանություններ կամ տարբերություններ կան տեղի եւ արտասահմանի արտիստների միջեւ։
–Կարծում եմ՝ առեղծված է այն միտքը, թե օտարազգիներն ավելի ճշտապահ են, քան հայերը։ Երբ որպես գեղարվեստական ղեկավար աշխատանքի անցա այս թատրոնում, դերասանների հետ առաջին իսկ հանդիպմանն ասացի, որ գոյություն ունեն օրենքներ, եւ եթե փորձը սկսվում է ժամը 11—ին, ապա այդ ժամին պետք է պատրաստ լինել։ Պարզապես պետք էր այս մասին ասել։ Բոլորը ժամանակին են գալիս։
–Մի առիթով ասել եք, որ չեք սիրում աշխատել դերասանների հետ, որոնք բեմ են բարձրանում գումար վաստակելու համար։ Ի՞նչ այլ մասնագիտական կամ մարդկային որակների վրա եք ուշադրություն դարձնում։
–Միշտ հետաքրքիր են ինքնատիպ մարդիկ։ Վարպետությունն ինձ համար երկրորդական է։ Առաջնային եմ համարում խելքը, հումորի զգացումը։
Կարեւոր են նաեւ կերպարները։ Եթե ես թատերախմբում չտեսնեի Ջուլիետին, գուցե այս պիեսը չբեմադրեի։ Մեծ երջանկություն է, երբ թիմում կա հետաքրքիր դերասանուհի Հռիփսիմե Նահապետյանը։ Արեն Խաչատրյանը, որը մարմնավորում է Ռոմեոյին, նույնպես հետաքրքիր է։ Մեզ այնքան հաճելի ու միեւնույն ժամանակ բարդ է գտնվել ստեղծագործական այս գործընթացում, քանի որ շեքսպիրյան պիեսներն ուղղակի քամում են։ Կենտրոնացումը, հույզերը, ապրումները, որոնք պահանջվում են երեքրոպեանոց տեսարաններում, այլ դրամատուրգների պիեսների դեպքում անհրաժեշտ են մի ամբողջ գործողության ընթացքում։
«Ռոմեո եւ Ջուլիետ» պիեսը բաղկացած է փոքր տեսարաններից. յուրաքանչյուր տեսարանի տեւողությունը երեք կամ հինգ րոպե է, եւ ասես չկա նախաբան։ Ամեն նոր տեսարանում միանգամից ականատես ենք լինում հերոսների էմոցիոնալ իրավիճակի գագաթնակետին։ Շեքսպիր բեմադրելիս ու խաղալիս չես կարող ուղղակի գալ աշխատանքի, փորձ անել ու հեռանալ։ Պետք է բեմ բարձրանաս եւ ամբողջովին «մերկանաս»։ Մենք մեծանում ենք Շեքսպիրով, մենք ամեն օր մեծության հետ ենք հաղորդակցվում, ինչն առողջարար է։ Ուրախ կլինենք, որ այդ դրական հույզերի ու պոռթկումների ազդեցությունը կրի նաեւ թատերասերը։
–Ըստ ձեզ՝ դերասանների եւ թատերասերների կապն ամրապնդվում է ներկայացման առաջնախաղի ընթացքո՞ւմ, թե՞ պրեմիերայից հետո։
–Ֆուտբոլի թիմը կարող է անընդհատ մարզվել, բայց հետո դաշտ է մտնում մյուս թիմը, եւ սկսում է խաղը։ Հանդիսատեսը մյուս թիմն է։ Մենք մարզվում ենք, մշակում ենք նյութը, բայց հրաշքը տեղի է ունենում այն ժամանակ, երբ թատերասերը զբաղեցնում է իր տեղը, եւ մենք բեմ ենք բարձրանում։ Հանդիսատեսը սկսում է վարել, բայց դա երբեմն վտանգավոր է. հաճախ ենք ղեկը մեր ձեռքը վերցնում ու տանում թատերասերներին այնտեղ, որտեղ պետք է։
–Մի քանի ամիս է, ինչ Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավարն եք, թատրոնի հետ կապված ի՞նչ ծրագրեր կան. փառատոներ, հյուրախաղեր…
–Թատրոնում ոչ միայն ես, այլեւ այլ ռեժիսորներն են բեմադրություններ անում։ Ներկայացումներ բեմադրելու առաջարկներ ենք ստացել տեղի եւ արտերկրի ռեժիսորներից։ Ունենք միջազգային փառատոների մասնակցության հրավերներ։ Մեր թատրոնը շուտով հյուրընկալելու է թատերախմբի Վլադիվոստոկից։
Ցանկանում եմ բեմադրել Հովհաննես Թումանյանի «Քաջ Նազար» հեքիաթը։ Պետք է խոստովանեմ, որ արտերկրում ունեցած բոլոր պայմանավորվածությունները հետաձգել եմ եւ ինձ ամբողջությամբ նվիրել Ստանիսլավսկու թատրոնին։
Զրուցեց Անժելա ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ

15-05-2019





20-07-2019
Շուշին լիովին կապահովվի խմելու ջրով
Բերդաքաղաքում լուծվում են կենսական խնդիրները

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am


Կրթամշակութային կենտրոն ...


20-07-2019
Օդի ջերմաստիճանը կհասնի +42-ի
Առողջապահության նախարարությունը տապից պաշտպանվելու խորհուրդներ է տալիս

Իրաքի ...


20-07-2019
Ամերիկյան մոդել
Հատվածներ Ֆարիդ Զաքարիայի «Ազատության ապագան. ոչլիբերալ ժողովրդավարությունը ԱՄՆ-ում ...


20-07-2019
Սեւանի անձնագիր ստացած երկարաչանչը
Որ կարեւոր է ոչ միայն լճի ջրի որակի, ...


20-07-2019
Հյուրընկալել է նախագահը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ ընդունել է Հայաստանի Հանրապետությունում ...


20-07-2019
«Սա այն բարեփոխումն է, որից մենք ակնկալում ենք կոնկրետ արդյունքներ»
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ...



20-07-2019
«Ամեն բան մարդուն մատչելի է....»
1902 թ. մի նամակում Հովհաննես Թումանյանը, դրվատելով ...

20-07-2019
Թատրոն չեն հաճախում, բայց դերասան դառնալ են ուզում
Ինչո՞ւ են դիմում թատերական ...

20-07-2019
Թեհրան—Լոնդոն փոխհարաբերություններում լարվածությունը պահպանվում է
Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am



 
20-07-2019
Մերոնք՝ միջազգային առաջնություններում
Վերջին օրերը հագեցած են հայ մարզիկների ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO