Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

23.09.2019
ԱՅԼՔ...


ՃՈ–ն բալային համակարգ կկիրառի

Ովքեր են զրկվելու վարորդական իրավունքից

Գործադիրը երեկվա նիստում հավանություն է տվել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի եւ հարակից օրենքների նախագծերի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը։ Նիստում հարցը փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը ներկայացրեց։ Նրա ներկայացմամբ՝ նախագիծը երթեւեկության անվտանգության նկատմամբ նոր մեխանիզմի ներդրում է ենթադրում, որն էականորեն տարբերվում է ներկայումս գործող զանցանք—տուգանք համակարգից։
Փորձենք հստակեցնել՝ ինչ է ենթադրում այդ նոր մեխանիզմ ասվածը։ «Նոր մեխանիզմը կոնկրետ իրավախախտումների համար ենթադրում է զանցանք—տուգանք—տուգանային միավոր կամ բալեր եռամիասնության կիրառում, որը կբարձրացնի վարչական իրավախախտումների կանխարգելման արդյունավետությունը»,—ասաց Հ. Քոչարյանը։ Նա միաժամանակ հավելեց, որ ոստիկանությունը վերագնահատել է մի շարք տուգանքների համապատասխանությունը զանցանքների հանրորեն վնասակարության աստիճանին. առաջարկել է թվով 100 իրավախախտումներից 26—ի պարագայում մեղմացնել տուգանքները։ Ի դեպ, 10 խախտման դեպքում՝ 50 տոկոսով, իսկ 7 խախտման դեպքում՝ ավելի քան 50 տոկոսով։
Իսկ հաշվարկներ կա՞ն, թե այդ տուգանքների մեղմացման հետեւանքով ինչքան են նվազելու բյուջետային մուտքերը։ «Բյուջետային մուտքերը կկրճատվեն 2,7 մլրդ դրամով»,—հակիրճ պատասխանեց փոխոստիկանապետը։
Մուտքերի կրճատումը դեռ մի կողմ, վարորդներն ավելի անսանձ չե՞ն դառնա։ Բանախոսի արձագանքը սա է. «Տուգանքների չափերի բարձրացումն այլեւս ի զորու չէ նվազեցնել պատահարների թիվը։ Ավելին, դա հանրային ընկալման մեջ ձեւավորել է հետապնդումների ենթարկելու համոզմունք։ Բարձր տուգանքները նաեւ ազդեցություն են թողնում սոցիալական տարբեր խմբերի պատկանող վարորդների վարքի վրա»։
Գանք այն հարցին, թե որոշակի ինչ փոփոխություններ են լինելու։
Պարզվում է՝ վարորդներին մեկ տարվա համար տրվելու է 9 միավոր։ Խախտում արձանագրելու դեպքում ինքնաշխատ եղանակով այդ 9 միավորից հանվելու են տուգանային միավորներ։ Ասենք 0,5, 1, 2, 3, 4 միավորանոց խախտումներ կարող են լինել։ Տուգանային միավորի չափն էլ սահմանվում է հանրային վնասակարության աստիճանից ելնելով (զոհերով եւ վիրավորներով վթարների պատճառ, նպաստավոր պայմաններ եւն)։ Եթե մեկ տարվա ընթացքում վարորդն այնքան խախտումներ կատարի, որ 9 միավորը սպառվի, ապա վարորդական իրավունքը կկասեցվի 6 ամիս ժամկետով։
6 ամսից հետո այդ իրավունքը կվերականգնվի, եւ դարձյալ 9 միավոր կտրվի։ Բայց եթե երկրորդ անգամ էլ վարորդը սպառի 9 միավորը, ապա այս անգամ վարորդական իրավունքից զրկվելը 1 տարի ժամկետով կլինի։ Դրանից հետո վարորդական իրավունք կստանա միայն ընդհանուր հիմքունքներով քննություն հանձնելուց հետո։
Վարորդական իրավունքը ժամկետից շուտ ստանալու մեխանիզմ էլ կա։ 6 ամսով զրկված վարորդը կարող է երեք ամիս անց հանձնել տեսական քննություն եւ ժամկետից շուտ հետ ստանալ վարորդական իրավունքը։ Մեկ այլ «խրախուսման մեխանիզմ» էլ կա՝ ըստ փոխոստիկանապետի։ Այն է՝ եթե վարորդը մեկ տարվա ընթացքում մնացորդում ունի 3 եւ պակաս միավոր, նա կարող է տեսական քննություն հանձնելու միջոցով մեկ անգամ վերադարձնել երկու միավոր։
Գանք այն հարցին, թե ճանապարհային որ խախտման դեպքում ինչքան բալ է հանվում։ Հովհաննես Քոչարյանը տեղեկացրեց, որ այսօրվա 5 հազար դրամ նախատեսող խախտումներին համարժեք է մեկ տուգանային միավորը։ 20—25 հազար դրամանոց տուգանքների համար նախատեսված է 2 տուգանային միավոր։ Սահմանափակ է 4—միավորանոց խախտումների թիվը։ Իսկ դրանք երկուսն են՝ երթեւեկության սահմանված արագությունը 51—80 կմ/ժամով գերազանցելը եւ մեքենան ոչ սթափ վիճակում վարելը։ Բացառությամբ, եթե վարորդը միայն ալկոհոլի ազդեցության տակ է, եւ մեկ լիտր արյան մեջ ալկոհոլը մեկ գրամը չի գերազանցում։ 3 միավորանոց խախտում է համարվում տրանսպորտային միջոցի տնօրենի կողմից հաշվառման համարանիշը այլ անձի հանձնելը (սրա համար ներկայիս գործող համակարգով նախատեսված է տուգանք 100 հազար դրամի չափով)։
Փոխոստիկանապետը մեկ տվյալ մեջբերեց. ոչ սթափ վիճակում մեքենա վարելու հետեւանքով 2017թ. զոհվել է 15, 2018թ.՝ 23 մարդ։ Ոչ սթափ վիճակում մեքենա վարելու համար, եթե մեկ լիտր արյան մեջ ալկոհոլի ազդեցությունը չի գերազանցում մեկ գրամը, գործող 150 հազար դրամի փոխարեն նախատեսված է 29 հազար դրամի տուգանք, սակայն լրացուցիչ տույժ 4 տուգանային միավորի չափով։ Նույն արարքի կատարումը մեկ տարվա ընթացքում առաջացնելու է իրավունքից զրկում 6 ամիս ժամկետով։ Ոչ սթափ վիճակում ընդհանուր օգտագործման մեքենա կամ տաքսի վարելը կհանգեցնի իրավունքից զրկման 6 ամիս ժամկետով։ Եթե ալկոհոլի ազդեցությունն արյան մեջ 1 գրամից ավելի է, ապա 200 հազար տուգանքի փոխարեն սահմանվում է իրավունքից զրկում մեկ տարի ժամկետով։ Թմրամիջոցների ազդեցությամբ մեքենա վարողը կզրկվի ոչ թե 1, այլ 2 տարով վարորդական իրավունքից։ Սթափության ստուգումից հրաժարվելու պարագայում՝ իրավունքից զրկում 2 տարի ժամկետով։
Փոխոստիկանապետի՝ հարցը ներկայացնելուց հետո քննարկումը երկար տեւեց։ Երբ հարցը դրվեց քվեարկության, միայն դեմ քվեարկեց արդարադատության նախարարը՝ ասելով, որ եկավ այդ եզրակացության ներկայիս քննարկման ընթացքում։
Փոխվարչապետն էլ ամփոփեց. «Հարգելի քաղաքացիներ, մի կորցրեք ձեր միավորները»։
Նիստից հետո լրագրողներն, այնուամենայնիվ, դեռ հարցեր ունեին փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանին՝ ճանապարհատրանսպորտային խախտումների հետեւանքով մահերի թվի ավելանալու ու այդ խախտումների դիմաց պատիժների համաչափության համապատկերում։
Հովհաննես Քոչարյանը նշեց, որ օրենքով խիստ են վարվելու հատկապես ծանր խախտումներ անող վարորդների հետ։ «Նրանք զրկվելու են վարորդական իրավունքից, որովհետեւ բոլորիս համար անվտանգության սպառնալիք են։ Վիրավորների տարեկան թիվը շուտով կհատի 6000—ը։ Բայց տուգանքների խստացումը, չափի բարձրացումն իր կանխարգելիչ էֆեկտից զրկվել է, ոչ մի արդյունք չի տալիս. խախտումները շարունակվում են, պատահարների, զոհերի ու վիրավորների թիվը շարունակում է աճել»,—ասաց նա՝ միաժամանակ ոչ սփոփիչ գնահատականը շարունակելով։ Այլ կերպ՝ «նախադրյալ չկա, որ ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը պետք է նվազի, քանի որ ավտոմեքենաների թիվը շարունակում է աճել, ավտոպարկը մեծանում է, մեր ճանապարհների թողունակությունը մեծ չէ, դրանք իրավախախտումներ ծնող պատճառ են։ Այսինքն՝ այս իրավիճակի հետ համակերպվել, նշանակում է համակերպվել զոհերի թվի աճի հետ»։
Հետո այլ հարցադրումներին ի պատասխան հավելեց, որ այս նախագիծը եղել է վարչապետի հանձնարարականը, ու հիմնական խնդիրը մահերի թիվը պակասեցնելն է. «Նպատակ է դրվել այդ խնդիրները լուծել ոչ թե քաղաքացու հաշվին, ոչ թե քաղաքացիների վրա բեռ դնելու հաշվին, այլ հակառակը՝ տուգանքները իջեցնելով՝ բարձրացնում ենք անվտանգության մակարդակը»։
Իբրեւ ամփոփում փոխոստիկանապետը շեշտեց. «Մեր վերլուծության արդյունքներով՝ մեր վարորդների 80 տոկոսն օրինապահ է։ Այս օրինագծի թիրախը չարամիտ խախտում կատարող վարորդներն են»։
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

17-05-2019





21-09-2019
Ինքնիշխան պետության ձեռքբերումներն ու մարտահրավերները
Ինչ է սովորեցնում մեզ անկախության արդեն 28 տարվա ...


21-09-2019
Անկախության բանաձեւը
Ո՞րն է պետություն կառուցելու մեր տեսլականը

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


1988-90 ...


 
21-09-2019
IPSE DIXIT
Ամբոխի հոգեբանության ուսումնասիրությունը ցանկալի է դիտվում գործնական առումով, բայց ...


21-09-2019
Տղամարդկանց հագուստ
Սմոքինգ
Բարձրաշխարհիկ պաշտոնական միջոցառումների ժամանակ (օրինակ՝ երեկոյան ընդունելությունների) նախընտրությունը ...


21-09-2019
Պատմության նոր էջ
Ժամանակին Մոսկվայում մի հայ ուսանողի քննությանը հարցրել էին. «Ի՞նչն ...


21-09-2019
Անկախության խորհուրդը պետության համար
Եվ անկախության՝ քաղաքացու ընկալումը

Յուրաքանչյուր դպրոցական գիտի, թե ...


21-09-2019
Ու եղավ այնպես, ինչպես չէր եղել արդեն քանի դար
Հայաստանն անկախացավ ժողովրդի գրեթե միաձայն քվեով

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


«Անկախության ...



21-09-2019
Տնտեսական հեղափոխության ընկալումներն ու իրագործումը
Որքանով է այն պահանջված, եւ որոնք են դրա ...

21-09-2019
Ու եղավ այնպես, ինչպես չէր եղել արդեն քանի դար
Հայաստանն անկախացավ ժողովրդի գրեթե ...

21-09-2019
Իմ թանձրացական անկախությունը
Այն ինձ համար եթերային երազանք ...

21-09-2019
Անկախության սպորտը. անմոռանալի ապրումների պահեր
Հայաստանի անկախության 28 տարիներին ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +26... +28

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO