Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

23.09.2019
ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ


Սպառնո՞ւմ է գույքի օտարումը ազգային ակադեմիային

Պատգամավորը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ

ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանը հանդես է եկել «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի մասին» օրենքում լրացում կատարելու նախաձեռնությամբ։ Դրանով առաջարկվում է հասարակական կամ պետական կարիքների համար ակադեմիային օգտագործման համար ամրակցված գույքի օտարումը կատարել միայն բացառիկ դեպքերում՝ բացառապես օրենքով։
«Դեռեւս 2017 թվականին տեղեկություն ստացա, որ գիտությունների ազգային ակադեմիայի շենքը ցանկանում են օտարել եւ փոխարենը շքեղ հյուրանոց կառուցել։ Ահազանգը ստանալուց հետո Ազգային ժողով-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ այդ հարցը ուղղեցի այն ժամանակվա վարչապետ Կարեն Կարապետյանին։ Նա ժպտաց եւ խուսափեց պատասխանից, ինչն ավելի ամրապնդեցին իմ կասկածները, որ այնուամենայնիվ նման մտադրություն կա»,–«ՀՀ»—ի հետ զրույցում ասաց նախագծի հեղինակը։ Հեղափոխությունից հետո նոր իրավիճակ է ստեղծվել, եւ դա հիմք է հանդիսացել, որպեսզի պատգամավորը հանդես գա այնպիսի նախաձեռնությամբ, որը կբացառի հետագայում որեւէ իշխանության կողմից նման քայլի դիմելու հավանականությունը։    Բագրատյանի խոսքով, ակադեմիայի շենքը կարեւոր նշանակություն ունի գիտական ներուժի բնականոն գործունեությունն ապահովելու համար, առավել եւս մենք պարտավոր ենք պատմաճարտարապետական ազգային ժառանգությունը փոխանցել մեր հաջորդ սերունդներին։ Նրանք հնարավորություն կունենան դրա վրա ստեղծելու գիտելիքահենք տնտեսություն, առավել եւս, որ այն հարմարեցված է գիտության ոլորտին ծառայելու համար։ «Աշխարհում զարգանում են այն երկրները, որոնք շեշտը դնում են գիտության զարգացման վրա։ Վերլուծությունները ցույց են տալիս, որ զարգացած տնտեսություն ունեցող առաջին քսան երկրներն ամենաշատն են ֆինանսավորում գիտությունը։ Տնտեսության զագրացումն ու գիտության ֆինանսավորումն ուղիղ համեմատական են։ Այս ամենը հաշվի առնելով եւ որոշակի ռիսկեր տեսնելով, նախաձեռնեցի այս նախագիծը, որով կկարողանանք պահել խորհրդային ժամանակաշրջանից մեզ ժառանգություն ստացած՝ ճարտարապետ Սաֆարյանի կառուցած այդ շենքը»,–ընդգծեց նա։
Բագրատյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ նախաձեռնության մեջ հնարավորություն են թողել որոշակի իրադրություններում (պատերազմ կամ այլ անկանխատեսելի իրավիճակներ), այսինքն՝ բացառիկ դեպքերում եւ միայն օրենքով թույլատրել օտարումը։ Դրա իմաստն այն է, որ եթե անգամ նման խնդիր առաջանա, հանրությունը տեղեկացված լինելու հնարավորություն ունենա, որովհետեւ օրենքով կարգավորելու դեպքում նախագիծը պետք է Ազգային ժողով բերվի, քննարկումներ անցկացվեն, իսկ հակառակ դեպքում՝ մասնավորեցման հերթական ծրագրով հնարավոր է ներառվի կառավարության օրակարգում եւ առանց հանրային քննարկման մասնավորեցվի։
Նկատենք, որ «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի կանոնադրությունը հաստատելու մասին» 29 ապրիլի 2002 թվականի N 477 որոշման մեջ արձանագրված է, որ ՀՀ ԳԱԱ—ի եւ դրա համակարգի կազմակերպությունների գույքը ենթակա չէ սեփականաշնորհման։ Սակայն ՀՀ ԳԱԱ մասին 2011 թվականի ապրիլի 14—ի ՀՕ—135—Ն օրենքում նշվում է, որ «Ակադեմիային ամրացված գույքի եւ բյուջետային միջոցների, ինչպես նաեւ սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքի օգտագործման, տիրապետման եւ տնօրինման կարգը որոշվում է ՀՀ օրենսդրությամբ, ինչպես նաեւ «հիմնադիրն իրավունք ունի հետ վերցնելու իր կողմից ակադեմիային ամրացված գույքը»։ Փաստորեն ներկայումս «ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի մասին» օրենքում ամրագրված չէ, որ պետության կողմից անհատույց տրված այդ շինությունը, գույքը չի կարելի օտարել կամ մասնավորեցնել։
Ոչ միայն ԳԱԱ նախագահության, այլեւ ակադեմիայի ինստիտուտների մի շարք շինություններ հայտնվել են օտարման վտանգի առջեւ։ Գիտահետազոտական 6 ինստիտուտներ այս պահին գտնվում են մասնավորեցման փուլում։ «Սա մեզ հուշում է, որ ճիշտ նախաձեռնությամբ ենք հանդես գալիս, որովհետեւ եթե կա վեցը, ապա կլինեն նաեւ յոթերորդն ու ութերորդը։ Մեկ գիտահետազոտական ինստիտուտի շենք արդեն մասնավորեցվել է, սակայն, բարեբախտաբար, օտարվել է կոլեկտիվին։ Դա գոնե չարիքի փոքրագույնն է, քանի որ հույս կա, որ կոլեկտիվը կպահպանի։ Սակայն եթե ուղիղ մասնավորեցում արվեց, ապա որեւէ մեկը պարտավորություն չի ունենա պահպանելու շենքի նախկին նշանակությամբ օգտագործումը։ Արդյունքում կկարողանան անմիջապես փոխել նպատակային նշանակությունն ու գործունեության ոլորտը եւ օգտագործել կոմերցիոն նպատակներով»,–նկատեց պատգամավորը։
Վերջերս կառավարությունը՝ ի դեմս կրթության եւ գիտության նախարարության, բացասական եզրակացություն է տվել նախագծին այն մեկնաբանությամբ, թե նպատակահարմար չեն գտնում այս օրենքի ընդունումը, քանի որ դրանով սահմանափակվում է պետության իրավունքն իր գույքի նկատմամբ եւ կառավարությունը պետք է կորոշի ինչպես վարվել։
Այսօր նախագիծը քննարկման է դրվելու ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում։ Այդ մասին տեղեկացանք հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանից։
«Դա անընդհատ պայքար է, կիսատ պետք չէ թողնել, որովհետեւ չենք կարող վստահ լինել, որ որեւէ իշխանություն նման գայթակղություն չի ունենա օտարելու այդ գույքը։ Խոսքը չի վերաբերում կոնկրետ այս իշխանությանը, քանի որ իշխանությունները կարող են փոխվել, մինչդեռ ֆունդամենտալ գիտության կարեւորագույն կառույցները չի կարելի տնօրինել ժամանակավոր հոգեբանությամբ։ Պետությունը հավերժական արժեք է, իսկ իշխանությունները՝ փոխանցիկ, հետեւաբար պետք է պարտավորեցնենք կառավարությանը պահպանելու մեր արժեքները»,–իր մտահոգությունն արտահայտեց Սերգեյ Բագրատյանը՝ չբացառելով հարցի վերաբերյալ հանրային քննարկումների եւ խորհրդարանական լսումների կազմակերպումը։ Նախագծին դրական է արձագանքել ակադեմիայի նախագահությունը, որի դրական կարծիքը նույնպես ուղարկվել էր կառավարություն։
Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ

22-05-2019





21-09-2019
Ինքնիշխան պետության ձեռքբերումներն ու մարտահրավերները
Ինչ է սովորեցնում մեզ անկախության արդեն 28 տարվա ...


21-09-2019
Անկախության բանաձեւը
Ո՞րն է պետություն կառուցելու մեր տեսլականը

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


1988-90 ...


 
21-09-2019
IPSE DIXIT
Ամբոխի հոգեբանության ուսումնասիրությունը ցանկալի է դիտվում գործնական առումով, բայց ...


21-09-2019
Տղամարդկանց հագուստ
Սմոքինգ
Բարձրաշխարհիկ պաշտոնական միջոցառումների ժամանակ (օրինակ՝ երեկոյան ընդունելությունների) նախընտրությունը ...


21-09-2019
Պատմության նոր էջ
Ժամանակին Մոսկվայում մի հայ ուսանողի քննությանը հարցրել էին. «Ի՞նչն ...


21-09-2019
Անկախության խորհուրդը պետության համար
Եվ անկախության՝ քաղաքացու ընկալումը

Յուրաքանչյուր դպրոցական գիտի, թե ...


21-09-2019
Ու եղավ այնպես, ինչպես չէր եղել արդեն քանի դար
Հայաստանն անկախացավ ժողովրդի գրեթե միաձայն քվեով

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


«Անկախության ...



21-09-2019
Տնտեսական հեղափոխության ընկալումներն ու իրագործումը
Որքանով է այն պահանջված, եւ որոնք են դրա ...

21-09-2019
Ու եղավ այնպես, ինչպես չէր եղել արդեն քանի դար
Հայաստանն անկախացավ ժողովրդի գրեթե ...

21-09-2019
Իմ թանձրացական անկախությունը
Այն ինձ համար եթերային երազանք ...

21-09-2019
Անկախության սպորտը. անմոռանալի ապրումների պահեր
Հայաստանի անկախության 28 տարիներին ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +26... +28

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO