Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

18.08.2019
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Կառավարությունում քննարկվել են ընտանիքի ապահովության գնահատման համակարգի բարեփոխման հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ երեկ քննարկվել են ընտանիքների ապահովության գնահատման համակարգի բարեփոխմանը վերաբերող հարցեր, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Նախ ներկայացվել է ամփոփ վերլուծություն՝ 1994 թվականից ներդրված ընտանիքի ապահովության գնահատման գործող համակարգի («Փարոս») պայմաններում առկա իրավիճակի, գնահատման սկզբունքների, աջակցության տեսակների եւ համակարգի թերությունների վերաբերյալ։ Որպես այդպիսիք նշվել են տարիներ շարունակ համակարգում նույն ընտանիքների ընդգրկվածությունը, մարդկային գործոնով պայմանավորված սուբյեկտիվ չափանիշների առկայությունը, համակարգից դուրս գալու մոտիվացիայի բացակայությունը, սոցիալապես անապահով վիճակում գտնվող մարդկանց կողմից ոչ նախաձեռնողականությունը եւ այլն։ Այնուհետեւ ներկայացվել է առաջարկվող նոր համակարգի նախնական տարբերակը, որը մշակվել է՝ հիմքում ունենալով աղքատության հետեւանքների վերացման, գնահատված կարիքի եւ աջակցության փաթեթի համապատասխանության, սուբյեկտիվ չափանիշների եւ մարդկային գործոնի էական նվազեցման, համակարգից դուրս գալու մոտիվացիոն համակարգի ներդրման եւ այլ նպատակներ։
Առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ ծավալվել է մտքերի փոխանակություն, ներկայացվել են մի շարք դիտարկումներ եւ առաջարկություններ։
Վարչապետը, ամփոփելով քննարկումը, նշել է, որ ընտանիքի ապահովության գնահատման գործող համակարգն ուղղված չէ աղքատության հաղթահարմանը, եւ կառավարության համար առաջնահերթություն է սոցիալապես անապահով ընտանիքներին տրամադրվող աջակցությունը դարձնել հնարավորինս հասցեական եւ նպատակային։ Կառավարության ղեկավարն ընդգծել է՝ պետության կողմից տրամադրվող աջակցությունը պետք է շոշափելի ազդեցություն ունենա աղքատության հաղթահարման եւ ծայրահեղ աղքատության վերացման առումով, այսինքն՝ նոր համակարգը պետք է լինի աղքատությունից դուրս բերող եւ ոչ թե աղքատ մնալու համար պայմաններ ստեղծող։ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է շարունակել քննարկումներն աշխատանքային խմբի շրջանակում՝ բարեփոխման հայեցակարգի հիմքում դնելով հենց այս երկու նպատակը։

22-05-2019





01-08-2019
Ինչպե՞ս դառնալ ներդրող
Բնակելի շենքի կառուցապատման գործընթացից կարելի է շահույթ ստանալ ...


01-08-2019
«Աշխարհս առանց իշխանութեան չի կառավարուիր»
Մկրտիչ Ա Վանեցի Ամենայն հայոց կաթողիկոսը (1820–1907) համոզված էր, ...


01-08-2019
Հնարավոր չէ առանց պատժվելու այլասերել բառերը
Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


Կամյուին կարելի է համարել 20-րդ դարի ...


01-08-2019
Արեւայրուք ստանալ բակում «բուրդ չփխելո՞վ», թե՞ լողափին
Հանգստի ամեն տեսակ էլ կարող է լավագույնը լինել

Թամարա ...


01-08-2019
Թավշյա հեղափոխությունը բացառապես ներքին խնդիր էր
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը Մարշալի հիմնադրամին



01-08-2019
Թարմ մսի սպանդանոցային ծագման պահանջ՝ այսօրվանից
Տեսչական մարմինը մշտադիտարկում է սկսում հանրային սննդի կետերում

Արմենուհի ...


01-08-2019
Ժամանակ ու սերունդներ կապող մարդ-մշակույթ էր
ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ Երվանդ Ղազանչյանի վախճանը մեծ ...



01-08-2019
Եղիշե Չարենցը պաշտում էր Արեւելքը
Վաղը բանաստեղծի տուն-թանգարանում կբացվի ...

01-08-2019
Այվազովսկուց մինչեւ Սալվադոր Դալի
Ի՞նչ են սովորում ՀԱՊ-ի ամառային ...

01-08-2019
Արոտների ջրարբիացումից՝ ճանապարհների վերակառուցում
Ի՞նչ խնդիրներ են լուծվում Ամասիա ...

01-08-2019
Մեդալներն արդեն նշմարվում են
Եվրոպայի երիտասարդական առաջնությանը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +37... +39

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO