Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

08.12.2019
ՄԱՐԶԵՐ


Կոկորդիլոս էլ կբուծեն՝ զբոսաշրջիկ գրավելու համար

Ի՞նչ ընթացքի մեջ է էկո-այգու ստեղծման ներդրումային ծրագիրը

Նախորդ տարի բավական մեծ աղմուկ հանեց այն լուրը, որ Արարատի մարզում ներդրող է հայտնվել եւ պատրաստվում է իր սեփական միջոցների հաշվին կոկորդիլոսաբուծարան հիմնել։ Այս ինֆորմացիան բնականաբար չանտեսվեց բնապահպանների կողմից, եւ դժգոհությունների ալիք բարձրացավ, որ կոկորդիլոս բուծելը չի կարելի որպես շահավետ բիզնես դիտարկել, քանի որ զարգացած երկրներում հակառակ միտումն է, մարդիկ հրաժարվում են բնական մորթիներից, բնական կաշվից պատրաստված իրերի օգտագործումից, իսկ Հայաստանում դրանց բուծումը նպատակահարմար չէ։ Բացի այդ, կոկորդիլոսների ներկրման եւ դրանց բուծմանը խոչընդոտող գործոններից բնապահպանները նախանշում էին այն հանգամանքը, որ կոկորդիլոսների համար անհրաժեշտ կենսապայմաններ Հայաստանում հնարավոր չէ ապահովել։ Համապատասխան ջերմաստիճանի առկայությունը դեռեւս բավարար չէ կենդանիներին անհրաժեշտ պայմաններով ապահովելու համար։
Ներդրողը «Արմոն» ՍՊԸ—ն է, ծրագրի մանրամասների մասին «ՀՀ»—ն նախկինում անդրադարձել է։ Հիշեցնենք՝ ի՞նչ է ներդրումային ծրագրով առաջարկվում։ Ներդրողը վարձակալական հիմունքով 15 հա տարածք է ձեռք բերել Դաշտավան համայնքում եւ ցանկանում է այն վերածել էկո—այգու, որը նաեւ զբոսաշրջային տեսանկյունից կլինի տարածաշրջանում միակը կոկորդիլոսարանի ստեղծմամբ եւ գործարկմամբ։
«Արմոն» ՍՊԸ—ն այս համայնքում արդեն վարձակալության է վերցրել համապատասխան տարածքը. նախատեսում էր 1,5 մլն դոլարի ներդրում կատարել, իսկ հետագա հինգ տարում ներդրումների ծավալները հասցնել 10 մլն դոլարի։ Բացի կոկորդիլոսաբուծարանից՝ ընկերությունը դեռ նախորդ տարվանից հավակնում է տարածքը բարեկարգել եւ այն շրջափակել ջրային ավազանով։ Այս տարածքում հողը գյուղատնտեսության համար մշակելի է, սակայն վերջին տարիներին այն օգտագործվել է միայն որպես արոտավայր։ Իսկ նպատակը այն ժամանցային էկո—այգու վերածելն է։ Ժամանակի ընթացքում այստեղ բուծվելու են տարբեր տեսակի կենդանիներ եւ թռչուններ։ Այն ունենալու է իր անհրաժեշտ բոլոր ենթակառուցվածքները, այգիներ, հանգստի գոտիներ, ալիքային լողավազան, ռեստորաններ եւ սրճարաններ, ինչը ստեղծելու է բազմաթիվ աշխատատեղեր։
Սակայն առ այսօր դեռ ներդրման փուլը չի մեկնարկել։ «Արմոն» ՍՊԸ—ից փորձեցինք պարզել, թե ինչ ընթացքի մեջ է ծրագիրը, մանավանդ որ մայիսի 5—ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեց հատուկ հանձնարարական՝ զբաղվելու վերոնշյալ ներդրումային ծրագրի մանրակրկիտ ուսումնասիրմամբ։
Ծրագիրը բավական հավակնոտ է, սակայն որքանո՞վ է այն իրատեսական։ Ներդրող Խաչատուր Սարգսյանը լավատեսությամբ է լցված, հուսով է՝ պետությունն իր ծրագրին դրական ընթացք կտա, իրենք էլ իրենց գործը կանեն անխափան, ու եթե կառավարությունը մերժի կոկորդիլոսի ներկրումը, ապա իրենք պատրաստ են այդ բաղադրիչից հրաժարվել, սակայն դրանից չի տուժի իրենց ողջ ներդրումային ծրագիրը։ Ասում է՝ կոկորդիլոսն ընդամենը կենդանի է, որը պահելու համար ռեսուրսներ պետք չեն, առավել եւս ջուր չի ծախսում, ընդ որում՝ իրենք նպատակադրված են կոկորդիլոսի բուծմամբ հետաքրքրություն ստեղծել զբոսաշրջիկների համար, լինելով տարածաշրջանում միակը։ Խաչատուր Սարգսյանի տեղեկացմամբ, այժմ ծրագիրը փորձաքննության փուլում է, պետք է հասկանան ծրագրի տնտեսական արդյունավետությունը եւ արժանահավատությունը։ Ինքն անձամբ է տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարություն այցելել ծանոթանալու ծրագրի ուսումնասիրման ընթացքին։ Սպասում է՝ հենց կառավարությունը հավանություն տա, կմեկնարկի ներդրման ծրագիրը։ Խաչատուր Սարգսյանն ասում է, որ այս պահին Թայվանից եւ Արգենտինայից խոշոր ներդրողներ կան, ովքեր պատրաստ են խոշոր ներդրում անել Դաշտավանը հանրային, զբոսաշրջային հանգստի եւ զվարճանքների վայր դարձնելու համար։ Իրենց համար Հայաստանը եւ ներկայացված ներդրումային ծրագիրը դիտարկվել է գրավիչ բիզնես շահութաբերության առումով, եւ իրենք պատրաստ են սկսել տարածքի կանաչապատման աշխատանքները եւ էկո—այգու ստեղծումը, միայն թե սպասում են ծրագրի փորձաքննության ավարտին։
Առհասարակ ներդրող Խ. Սարգսյանը գոհ է, կառավարությունը ականջալուր է իրենց ներկայացրած ծրագրին, սակայն ներդրողների համար դժվար է այդքան փաստաթղթերն ու հարցումները տարբեր կառույցներից հավաքել։ Մատնանշում է եվրոպական փորձը։ Շատ երկրներում ներդրումային կենտրոններ կան, որտեղ այցելելով՝ ներդրողը այլեւս ստիպված չի լինում այլ կառույցներ էլ այցելել։ Ամեն ինչ մեկտեղված է «մեկ պատուհանի» տեսքով։ Ասում է, որ այս մասին խոսել է, ներկայացրել է կառավարությանը, վստահ է, որ ներդրողի համար շատ ավելի գրավիչ ու արդյունավետ կդառնա ծրագրեր ներկայացնելը։
Ներդրումը լինելու է փուլ առ փու՞լ, թե՞ ոչ։ Խաչատուր Սարգսյանն ասաց, որ այս պահին գումարի, ներդրողի խնդիրը լուծված է, հնարավոր է օտարերկրյա նեդրողների միջոցով հետագայում մինչեւ 300 մլն դոլար ներգրավեն, սակայն էկո–այգու ծրագրով առայժմ 15 մլն դոլար կներդրվի։ Ինչպես տեղեկացրեց ծրագրի հեղինակը, ի սկզբանե գաղափարը տարածաշրջանում առաջինը կոկորդիլոսաբուծարան հիմնելն էր, սակայն հետագայում ծնվեց էկո—այգի ստեղծելու միտքը։
«Հասկացանք, որ 7—8 տարի շարունակ պետք է անընդհատ ներդրում անենք, եւ միտք հղացավ կոկորդիլոսաբուծարանի հենքի վրա ստեղծել «Ապշանք» անունը ստացած էկո–այգին»,–պատմում է «Արմոն» ՍՊԸ—ի գործադիր տնօրենը՝ հավելելով, որ «կոկորդիլոսը կլինի պատրվակ»՝ մարդկանց այգի ուղղորդելու համար։ Բնապահպանների արձագանքին ընդվզում է, ոչ մի վտանգ չկա, առավել եւս նրանց պահելու համար շատ ռեսուրսներ պետք չեն։ Ըստ նրա՝ կոկորդիլոսներին ջուր անհրաժեշտ է միայն հովանալու համար, նրանք ջրում չեն ապրում, սովոր են ճահճուտներին։ Բավական է ստեղծել փոքրիկ լճակ եւ երկար ժամանակ չփոխել ջուրը, միայն երբեմն փոքր—ինչ ավելացնել՝ ջրի գոլորշացմանը զուգընթաց։
Ըստ ծրագրի հեղինակի, սկզբում նախատեսում են 400 աշխատատեղ ստեղծել, հետագայում այն հասցնելով 1200—ի։
Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ

06-06-2019





07-12-2019
Հեղափոխական նշանակության կարեւոր իրադարձություններ
Որոնք անմիջականորեն առնչվում են պատմական արդարության վերականգնման հետ



07-12-2019
Կոմիտասը՝ Թումանյանին. «Ջահել ջիվան ջանիդ ափսոսացի, էս անգամ ձեռիցս պրծար»
Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Կոմիտասի ստեղծագործության, նրա կյանքի եւ, մասնավորապես, Թումանյանի ...


07-12-2019
Գյումրու քյալլան, ֆռռիկն ու ընկեր Ղազարյան-Ջղեր Խաչիկը
Գյումրեցին առաջ է նայում ու լիաթոք ծիծաղում

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am




07-12-2019
Նեոօսմանականությունը Թուրքիայի գերնպատակն է
Ծավալապաշտական նկրտումներին հագուրդ տալու համար

Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am


Այսօր արդեն ...


07-12-2019
Կառավարությունում շարունակվում են գերատեսչությունների բյուջետային հատկացումների հայտերի քննարկումները
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում շարունակվում են գերատեսչությունների բյուջետային ...



07-12-2019
«Միշտ ունենալու ենք ատոմակայան, անկախ այն հանգամանքից, թե ով ինչ խորհուրդ կտա»
Հարցազրույց տարածքային կառավարման եւ ...

07-12-2019
Սահմանամերձ գյուղը նոր ջրատար կունենա
Այն լիովին կհագեցնի Ուղտասարի այգիների ...

07-12-2019
Աշխարհի քարտեզը 30 տարի առաջ այսպիսին չէր, կփոխվի նաեւ առաջիկա 30 տարում
Եվրոպան կկանգնի՞ ազգային պետությունների ...

07-12-2019
Գրանցվեց ՀՖՖ նախագահի 3 թեկնածու
Ժամանակավոր կասեցման որոշում է ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO