Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.08.2019
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ


Պետբյուջեի կատարողական-2019

Ներկայացվել են աշխատանքների ցուցանիշները

ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների hամատեղ նիստում Միքայել Մելքումյանի եւ Մանե Թանդիլյանի նախագահությամբ հունիսի 6—ին քննարկվել է «ՀՀ 2018 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը։
ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի խոսքով՝ քանի որ Հայաստանը՝ որպես ԵԱՏՄ անդամ երկիր, ունի ընդհանուր մաքսային սահման, ուստի երրրորդ երկրներից ներմուծվող ապրանքների համար ընդհանուր կանոններով տեղի է ունենում մաքսատուրքի բաշխում։ Այս տեսանկյունից ՀՀ պետական բյուջեն լրացուցիչ համալրվել է շուրջ 18 մլրդ դրամով։
ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը, ներկայացնելով հաշվետու տարում ԵԱՏՄ շրջանակում Հայաստանի կողմից իրականացված աշխատանքները, նշել է, որ 2018 թվականին մեր երկրից ԵԱՏՄ անդամ երկրներ արտահանված ապրանքներն աճել են 20.7 տոկոսով, դրանց 98.9 տոկոսը եղել են ոչ լեռնահանքային ոլորտի արտադրության։
Նախարարի խոսքով՝ մեր երկրի տնտեսության զարգացման հեռանկարների տեսանկյունից ԵԱՏՄ միասնական տնտեսական տարածքը կենսական նշանակություն ունի։
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ներկայացրել է ԵԱՏՄ—ում ԱԳՆ դերակատարությունը՝ ընդգծելով մասնակցությունը կառույցի նիստերին, իրավական փաստաթղթերի զննումը եւ դրանց համադրելիությունը մեր ներքին օրենսդրության հետ։
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների hամատեղ նիստում Արման Եղոյանի եւ Մանե Թանդիլյանի նախագահությամբ քննարկվել է «ՀՀ 2018 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը։
ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշել է, որ 2018 թվականին արտաքին աղբյուրներից տրամադրվել են ավելի քան 11.2 մլրդ դրամ պաշտոնական դրամաշնորհներ՝ կազմելով տարեկան ճշտված ծրագրի 29.1%ը։ Վարկային միջոցների հաշվին իրականացվել է 18 ծրագիր։
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի խոսքով՝ հաշվետու տարում ՀՀ—ԵՄ հարաբերություններում գրանցվել են մի շարք կարեւոր ձեռքբերումներ։
«ՀՀ 2018 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը քննարկվել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների hամատեղ նիստում՝ Ռուբեն Ռուբինյանի եւ Մանե Թանդիլյանի նախագահությամբ։
ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշել է, որ 2018 թ. բյուջեի ճշտված ծրագրով արտաքին գործերի նախարարության կողմից նախատեսված միջոցառումների իրականացման համար սահմանված 17 մլրդ 35 մլն դրամի դիմաց փաստացի օգտագործվել է 16.64 մլրդ դրամ՝ արձանագրելով 98 տոկոս կատարողական։ Ըստ նրա՝ բյուջետային դասակարգման «Արտաքին հարաբերություններ» բաժնում նախատեսված ծրագրերի իրականացման համար հատկացվել է 15 մլրդ 963 մլն դրամ։ Միջազգային կազմակերպություններին անդամակցության ծախսերի մասով ընդհանուր առմամբ 2018 թ. ճշտված ծրագրով նախատեսվել էր շուրջ 2 մլրդ 707 մլն դրամ. կատարողականը կազմել է շուրջ 94 տոկոս։ Անդամակցության վճարների գծով ԱԳՆ կողմից իրականացվող ծրագրերով օգտագործվել է շուրջ 2 մլրդ 340 մլն դրամ։ Երեւանում անցած տարի կազմակերպված ֆրանկոֆոն պետությունների ու կառավարությունների ղեկավարների գագաթնաժողովի համար հատկացվել է շուրջ 1 մլրդ 350 մլն դրամ։

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն իր խոսքում ընդգծել է, որ միջազգային կազմակերպություններին Հայաստանի անդամակցության վճարների մասով ՀՀ ԱԳՆ—ն լիովին կատարել է ֆինանսական փոխանցումները։ Ամբողջությամբ կատարելով անդամակցության գծով միջազգային կազմակերպություններին ֆինանսական պարտավորությունները՝ մեր երկիրը հանդիսանում է լիարժեք անդամ եւ ձայնի իրավունք ունի Հայաստանի կողմից անդամակցվող բոլոր միջազգային կազմակերպություններում։
Նախարարը տեղեկացրել է, որ 2018 թ. Հայաստանը ներառվել է ՄԱԿ—ի պատվո ցանկում՝ կազմակերպության կանոնավոր բյուջեի՝ ժամանակին եւ ամբողջությամբ կատարված անդամավճարների համար։
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովները Նաիրա Զոհրաբյանի եւ Մանե Թանդիլյանի նախագահությամբ համատեղ նիստում քննարկել են «ՀՀ 2018թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը՝ անդրադառնալով մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի եկամուտների եւ ծախսերի կատարողականին։
ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, հիմնական ֆինանսական ցուցանիշները ներկայացնելով, նշել է, որ ՄԻՊ աշխատակազմի համար 2018 թ. պետական բյուջեով նախատեսված 440 մլն դրամի դիմաց փաստացի օգտագործվել է գրեթե 411.8 մլն դրամ կամ 6 տոկոսով պակաս ճշտված ծրագրով նախատեսվածից։ Իրականացվել է 10 ծրագիր։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը տեղեկացրել է, որ աշխատակազմն անցած տարի աշխատել է աննախադեպ ծանրաբեռնվածությամբ։

07-06-2019





01-08-2019
Ինչպե՞ս դառնալ ներդրող
Բնակելի շենքի կառուցապատման գործընթացից կարելի է շահույթ ստանալ ...


01-08-2019
«Աշխարհս առանց իշխանութեան չի կառավարուիր»
Մկրտիչ Ա Վանեցի Ամենայն հայոց կաթողիկոսը (1820–1907) համոզված էր, ...


01-08-2019
Հնարավոր չէ առանց պատժվելու այլասերել բառերը
Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


Կամյուին կարելի է համարել 20-րդ դարի ...


01-08-2019
Արեւայրուք ստանալ բակում «բուրդ չփխելո՞վ», թե՞ լողափին
Հանգստի ամեն տեսակ էլ կարող է լավագույնը լինել

Թամարա ...


01-08-2019
Թավշյա հեղափոխությունը բացառապես ներքին խնդիր էր
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը Մարշալի հիմնադրամին



01-08-2019
Թարմ մսի սպանդանոցային ծագման պահանջ՝ այսօրվանից
Տեսչական մարմինը մշտադիտարկում է սկսում հանրային սննդի կետերում

Արմենուհի ...


01-08-2019
Ժամանակ ու սերունդներ կապող մարդ-մշակույթ էր
ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ Երվանդ Ղազանչյանի վախճանը մեծ ...



01-08-2019
Եղիշե Չարենցը պաշտում էր Արեւելքը
Վաղը բանաստեղծի տուն-թանգարանում կբացվի ...

01-08-2019
Այվազովսկուց մինչեւ Սալվադոր Դալի
Ի՞նչ են սովորում ՀԱՊ-ի ամառային ...

01-08-2019
Արոտների ջրարբիացումից՝ ճանապարհների վերակառուցում
Ի՞նչ խնդիրներ են լուծվում Ամասիա ...

01-08-2019
Մեդալներն արդեն նշմարվում են
Եվրոպայի երիտասարդական առաջնությանը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +37... +39

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO