Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

21.07.2019
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Շների, շնատերերի եւ Ծիծեռնակաբերդի զբոսայգու մասին

Գաղտնիք չէ, որ մեր մայրաքաղաքում վերջերս թափառող շները շատացել են, սրա մասին տարբեր առիթներով խոսվել է։ Սակայն հիմա կամենում եմ շների հետ կապված մի այլ խնդրի մասին բարձրաձայնել՝ տերով շների եւ դրանց տերերի։ Ինչպես գիտենք, շուն պահողները երբեմն իրենց շներին զբոսանքի են տանում. դա բնական է, տիրապետողը՝ կենդանի պահողը, կենդանու տերը, նույնիսկ օրենքով պարտավոր է ապահովել շարժման, բնական ակտիվության նկատմամբ կենդանու պահանջները։
Շների զբոսանքի առումով, սակայն, կա մի մերժելի երեւույթ. երբեմն որոշ շնատերեր իրենց խոշոր ցեղատեսակի շներին հանրային վայրեր են դուրս բերում առանց կապի։ Ինչքան էլ ասեն «շունը մարդու բարեկամն է», այնուամենայնիվ, շունը կենդանի է, բանականությունից զուրկ արարած, եւ չկա ոչ մի երաշխիք, որ նա չի վնասի շրջապատի մարդկանց։ Շների զբոսանքն իրականացնելու կանոնները սահմանված են Երեւան քաղաքի ավագանու 2011 թ. հոկտեմբերի 24—ի՝ Երեւան քաղաքում ընտանի կենդանիներ պահելու եւ հաշվառելու կանոնները հաստատելու մասին N 312—Ն որոշմամբ։ Ըստ վերջինիս 5—րդ կետի 10—րդ ենթակետի՝ տիրապետողը պարտավոր է «ապահովել յուրաքանչյուր անձի անվտանգությունը եւ անդորրը կենդանու ազդեցությունից, այդ թվում՝ առանց դնչկալի կամ վնասազերծման ապահովման»։ Նույնն է պահանջում նաեւ 23—րդ կետը. «Շների զբոսանքն իրականացնելու ժամանակ տիրապետողը պետք է ապահովի շրջապատող անձանց անվտանգությունը»։
Տիրապետողի՝ շների զբոսանքի հետ կապված պարտավորությունների մասին մեզ հետաքրքրող հարցի առնչությամբ մանրամասն խոսվում է 24—րդ կետում (Շների զբոսանքի ժամանակ տիրապետողը պարտավոր է՝ «1) շանը տարածքից դուրս բերել կամ ներս տանել կապով, որի երկարությունը թույլ է տալիս հսկել շան վարքը։ Մարդկանց եւ ուրիշ կենդանիներին սպառնացող շները (մարտական, ծառայողական, պարեկային եւ այլ ցեղատեսակի շներ, որոնք կարող են լինել ագրեսիվ եւ վտանգավոր մարդու կամ այլ կենդանու կյանքի կամ առողջության համար, այսուհետ՝ ագրեսիվ շուն) պետք է ունենան դնչկալներ։ Ագրեսիվ շների ցանկը սահմանում է Երեւանի քաղաքապետը,
2) ագրեսիվ շանը պահել դնչկալով՝ մայթերով շարժման ժամանակ, հետիոտնի ճանապարհին, մարդաշատ վայրերում եւ երթեւեկության հատման մասերում։ Բնակելի թաղամասերում ագրեսիվ շների զբոսանքը թույլատրվում է իրականացնել միայն դնչկալի եւ կապի առկայության դեպքում։ Հասարակական վայրերում տիրապետողը պետք է ագրեսիվ շանը պահի կարճ կապի վրա եւ դնչկալով,
3) առանց դնչկալի եւ կապի շանը զբոսանքի տանելու առանձնացված վայրերը սահմանվում են Երեւանի քաղաքապետի կողմից»։
Կապերով երբեմն բռնում են, դնչկալի մասին, սակայն, խոսք անգամ լինել չի կարող։
Շաբաթներ առաջ Ծիծեռնակաբերդի զբոսայգում ականատես եղա շնասերների չորսհոգանոց մի խմբի, որը դանդաղաքայլ ճեմում էր ութ խոշոր ցեղատեսակի առանց կապերի եւ, իհարկե, առանց դնչակալների շների հետ՝ զբաղեցնելով Հայոց ցեղասպանության հուշահամալիր եւ թանգարան—ինստիտուտ տանող ողջ ճանապարհը։ Այդօրինակ զբոսանքների հետեւանքով թանգարան—ինստիտուտի մի շարք աշխատակիցներ դժվարությամբ են հասնում աշխատավայր, այդ զբոսանքները անհարմարություն են պատճառում նաեւ անցորդներին։ Նշված երեւույթն ավելի ամոթալի կլինի, ավելի կմեծանա դրա բացասական բնույթը, երբ դրան բախվեն Հայոց ցեղասպանության հուշահամալիր եւ թանգարան—ինստիտուտ այցելող օտարերկրացիներ, զբոսաշրջիկներ. ի՞նչ կմտածեն նրանք մեր մասին, չե՞ն ասի արդյոք. «Հայերն այսպե՞ս են պահպանում իրենց մեծագույն ողբերգությանը նվիրված հուշահամալիրն ու թանգարան—ինստիտուտը»։
Այստեղ հարկ եմ համարում մեջբերել որոշման 27—րդ կետը. «Շներ տիրապետողներն իրավունք ունեն դրանց ազատ արձակել միայն սեփականության, տիրապետման կամ օգտագործման ներքո գտնվող հատուկ առանձնացված տարածքներում կամ մեկուսացված շինություններում»։ Իսկ ըստ 22—րդ կետի. «Կենդանիների զբոսանքը թույլատրվում է միայն այդ նպատակով հատուկ հատկացված տարածքներում։ Նման տարածքների բացակայության դեպքում զբոսանքը կարող է իրականացվել ամայի կամ խոտածածկ տարածքներում, բացառությամբ կրթական, մշակութային, սպորտային, առողջապահական կազմակերպություններին (հիմնարկներին) հարող տարածքների, մանկական հրապարակների եւ շուկաների տարածքների»։ Հավելենք նաեւ 31—րդ կետի 5—րդ ենթակետը, համաձայն որի՝ արգելվում է «շանը զբոսանքի տանելը մանկական հրապարակներում, առողջապահական, կրթական, մշակույթի, սպորտի հիմնարկների եւ շուկաների տարածքներում»։
Ասեմ, որ Ծիծեռնակաբերդի զբոսայգում կա շների զբոսանքն արգելող ցուցանակ, որը, ինչպես տեսնում ենք, արհամարհված է։ Ցավով պիտի նշեմ, որ շներին առանց կապերի զբոսանքի տանելու դեպքեր կան նաեւ Կոմիտասի զբոսայգում, ամենեւին չի բացառվում, որ երեւանյան այլ զբոսայգիներում ու պուրակներում եւս այս երեւույթը լինի։
Նկատի ունենանք, որ իրենց տերերի հետ ազատ զբոսնող շների կարող են հանդիպել նաեւ երեխաներ եւ այնպիսի մարդիկ, որոնց ամենաբարի շունն անգամ վախեցնում է, իսկ շները, եւ ոչ միայն դրանք, ինչպես գիտենք, վախն զգում են։
Իհարկե, շների զբոսանքն իրականացնելու կանոնները խախտելը պատժվում է օրենքով։ Քաղաքային համայնքների տարածքում ընտանի կենդանիներ պահելու կանոնները խախտելը կարգավորվում է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 113—րդ հոդվածով, որը սահմանում է. «1. Քաղաքային համայնքների տարածքում ընտանի կենդանիներ պահելու կանոնները խախտելը առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկից մինչեւ տասնապատիկի չափով։ 2. Սույն հոդվածի 1—ին մասով նախատեսված արարքները, որոնց հետեւանքով վնաս է պատճառվել իրավաբանական կամ ֆիզիկական անձանց գույքին, ինչպես նաեւ ֆիզիկական անձանց առողջությանը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչեւ հիսնապատիկի չափով»։
Ինչպես տեսնում ենք, օրենքը կա եւ վատը չէ, պարզապես պետք է այն կիրառել. անպայման պետք է մի դժբախտ դե՞պք, մի դժբախտությո՞ւն լինի, որ մենք սկսենք օրենքը կիրառել, թեպետ, ցավոք, մարդկանց վրա հարձակվելու, կծելու դեպքեր եղել են եւ դեռ կարող են լինել։
Մայրաքաղաքի իշխանությունների ուշադրությունն ենք հրավիրում խնդրի վրա՝ հույս ունենալով, որ նրանք ավելի կկարեւորեն այն։ Խնդիր, որը առկա է ոչ միայն մայրաքաղաքում, այլեւ ամբողջ հանրապետությունում։

Հրաչյա ԲԱԼՈՅԱՆ

15-06-2019





20-07-2019
Շուշին լիովին կապահովվի խմելու ջրով
Բերդաքաղաքում լուծվում են կենսական խնդիրները

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am


Կրթամշակութային կենտրոն ...


20-07-2019
Օդի ջերմաստիճանը կհասնի +42-ի
Առողջապահության նախարարությունը տապից պաշտպանվելու խորհուրդներ է տալիս

Իրաքի ...


20-07-2019
Ամերիկյան մոդել
Հատվածներ Ֆարիդ Զաքարիայի «Ազատության ապագան. ոչլիբերալ ժողովրդավարությունը ԱՄՆ-ում ...


20-07-2019
Սեւանի անձնագիր ստացած երկարաչանչը
Որ կարեւոր է ոչ միայն լճի ջրի որակի, ...


20-07-2019
Հյուրընկալել է նախագահը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ ընդունել է Հայաստանի Հանրապետությունում ...


20-07-2019
«Սա այն բարեփոխումն է, որից մենք ակնկալում ենք կոնկրետ արդյունքներ»
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ...



20-07-2019
«Ամեն բան մարդուն մատչելի է....»
1902 թ. մի նամակում Հովհաննես Թումանյանը, դրվատելով ...

20-07-2019
Թատրոն չեն հաճախում, բայց դերասան դառնալ են ուզում
Ինչո՞ւ են դիմում թատերական ...

20-07-2019
Թեհրան—Լոնդոն փոխհարաբերություններում լարվածությունը պահպանվում է
Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am



 
20-07-2019
Մերոնք՝ միջազգային առաջնություններում
Վերջին օրերը հագեցած են հայ մարզիկների ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO