Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

19.01.2020
ՄՇԱԿՈՒՅԹ


Նոր շունչ տիկնիկագործությանը

Թբիլիսիում բացվել է հայկական տիկնիկային թատրոն

Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ
l.nazaryan@hhpress.am


Տիկնիկագործությունը, որ վաղեմի ժամանակներից հայտնի էր իբրեւ արհեստ, այսօր արդեն արվեստի, մշակույթի գեղեցիկ արտացոլում է։ Զարմանալի է, որ այժմ էլ չի կորցրել իր նշանակությունը, եւ այն կիրառում են բազմատեսակ գործառույթներում՝ ծիսական, պաշտամունքային, կենցաղային, կրթադաստիարակչական, գեղագիտական։
Կիրառական արվեստի այս նմուշները հաճախ քանդակի նշանակություն ունեն, հաճախ էլ ծառայում են որպես զարդարանք։ Աշխարհի տարբեր, ինչպես եւ մեր հարեւան երկրներում վաղուց գործում են տիկնիկների կամ խաղալիքների թանգարաններ, որտեղ պահվում են ամենահին ծիսական տիկնիկներից մինչեւ ժամանակակից՝ գործարանային արտադրության կամ հեղինակային տիկնիկներ։ Հայաստանում, սակայն, նման թանգարան չկա։
Հայաստանում տիկնիկագործությունը 2000—ամյա պատմություն ունի։ Սկզբնական շրջանում կավե, ծղոտե, այնուհետեւ բրոնզե, արծաթե, քարե արձանիկներ են պատրաստել։ Վանի տիկնիկներն առանձնանում էին իրենց կոշտ քաթանե զգեստներով։ Ըստ ավանդության՝ Հայաստանում Զատկի տոնին պատրաստել են նաեւ «ուտելու» տիկնիկներ, որոնց գլուխը եղել է ներկած ձու, իսկ ձեռքերն ու ոտքերը՝ կանաչեղեն։
Տիկնիկագործությունը որքան էլ հետաքրքիր, նույնքան էլ բարդ գործ է. ե՛ւ արվեստ է ներառում, ե՛ւ շատ արհեստներ, ուստի հետաքրքիր է զբաղվել տիկնիկագործությամբ։ Այս մասին «ՀՀ»–ի հետ զրույցում պատմեց տիկնիկագործ, մասնագիտությամբ նկարիչ—դիզայներ, վրացահայ Արմեն Հովհաննիսյանը, որը ծնվել եւ մեծացել է Թբիլիսիում, իսկ մեկ տարի առաջ այնտեղ հիմնել եւ ղեկավարում է տեղի հայկական տիկնիկային թատրոնը։ Նույնիսկ արդեն հասցրել է մի քանի ներկայացում բեմադրել։ Կազմակերպում է տիկնիկների կոլեկցիոն ցուցահանդեսներ եւ փառատոներ։
Ըստ նրա՝ հայկական տիկնիկագործությունն ունի հին նախապատմություն, ուստի փորձում է հարեւան պետությունում վեր հանել հայկական տիկնիկագործության արվեստի երբեմնի ավանդույթը։
Վերջերս Վրաստանում հիմնելով հայկական տիկնիկային թատրոնը, Արմեն Հովհաննիսյանը նպատակ ունի հայկական տարբեր ստեղծագործությունների միջոցով տարածել հայկական արվեստը՝ նոր շունչ հաղորդելով արվեստի այս ճյուղին։
Թեպետ դեռ պետական աջակցություն չունի թատրոնի գոյությունը պահելու համար, սակայն վստահ է, որ թատրոնը մեծ պահանջարկ կվայելի, ու արվեստասերների շնորհիվ հնարավոր կլինի ֆինանսական միջոցների հայթայթումը եւ արվեստի այս ճյուղի զարգացումը։
Նպատակ ունի Հայաստանում հիմնել տիկնիկների թանգարան, որը կհամախմբի ոլորտի բոլոր արվեստասերներին ու լավագույն վարպետներին։ Այժմ իր միջոցներով փորձում է հյուրախաղեր կազմակերպել Վրաստանի հայաբնակ մարզերում եւ հայկական հեքիաթների հետաքրքրաշարժ բեմադրություններով տարածել հայկական մշակույթն ու տիկնիկագործությունը։
Առհասարակ տիկնիկագործության արվեստի մասին խոսելիս Արմեն Հովհանիսյանն ասում է, որ ներշնչվում է առաջին հայացքից աննշան, անգամ ամենաանհավանական բաներից։
«Հերոսների ու կերպարների ընտրության հարցում այդքան էլ բարդ ու ամենեւին էլ պարտադիր չէ, որ դրանք լինեն հեքիաթներից, պարզապես պետք է մի փոքր մտածել, հորինել ու արարել նորանոր կերպարներ։ Իմ ստեղծած կերպարները չեն առանձնացվում չարի ու բարու միջեւ։ Նույնիսկ «ամենաչար կերպարը», բարու մարմնավորում է ստանում»,–պատմում է Արմենն ու հավելում, որ ստեղծում է հիմնականում կոլեկցիոն աշխատանքներ։
Տիկնիկագործ նկարիչ—դիզայներն ունի նաեւ Սերգեյ Փարաջանովի 95—ամյակին նվիրված հրաշալի տիկնիկների հավաքածու։ Այս տարի իր պատրաստած տիկնիկները Փարաջանովին նվիրված գեղարվեստական ֆիլմում հանդես են գալու որպես դերասաններ։ Ֆիլմը նկարահանվում է Գերմանիայում։
Ունեցել են բազմաթիվ ցուցահանդեսներ Թբիլիսիում, նաեւ մեկ անհատական ցուցահանդես Երեւանում։ Իսկ մասնակցություն այլ փառատոներում եւ ցուցահանդեսներում հաճախակի է ունենում։
Խոսելով տիկնիկային թատրոնի գործունեությունից, Արմեն Հովհաննիսյանը նշեց, որ առաջին ներկայացումը եղել է «Շունն ու կատուն», հետո՝ «Բարեկենդանը», իսկ այս տարի կլինի այլ ձեւաչափով՝ նվիրված Սայաթ—Նովային ու Թումանյանի 150—ամյակին։
Համադրելով Սայաթ—Նովա, Թումանյան եւ Փարաջանով մեծություններին, Արմեն Հովհանիսյանն ասում է՝ նրանց անունները ուղղակիորեն կապված են Թբիլիսի հետ եւ այլ խորհուրդ ու նշանակություն ունեն. «Փարաջանովի աշխարհն ինձ համար խորիմաստ է ու մոգական։ Հենց այդ մոգական ուժի շնորհիվ է, որ ամեն անգամ կարողանում եմ յուրովի բացահայտել Փարաջանովին, նա բացառիկ տաղանդավոր է»։
Մեկ տարվա ընթացքում ունեցել է երկու նոր բեմադրություն։ Իսկ իր ստեղծած թատրոնը, ըստ նրա, դեռ շատ անելիքներ ու խնդիրներ ունի։ Լիահույս է, որ ամեն բան իր տեղը կընկնի, եւ այն առաջիկայում կգործի կանոնավոր։

15-06-2019





18-01-2020
Պահանջը չի փոխվելու
«Միսը չի թանկանա, հակառակը, նույնիսկ իջեցում կարող է ...


18-01-2020
Տեւական երաշտը փորձությունների առաջ է կանգնեցրել հողագործներին
Ինչպես հաղթահարել բնական արգելքները

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am


«Աշնան ամիսների եւ ...


18-01-2020
Մեջքով... դեպի հանդիսատեսը
Դիրիժորը, թերեւս, միակն է, որ հանդիսատեսին կանգնում է մեջքով, ...


18-01-2020
Կաշեգործի մասնագիտությունը մերժած, նավապետի երազանքով մեծն նվագավարը
Մի ողջ դիվանագիտություն՝ թաքնված մաեստրո Չեքիջյանի կենսագրության թվերի ու ...


18-01-2020
Ինչո՞ւ Չեքիջյանի երազանքը մնաց անկատար…
Մաեստրոյի խոսքով՝ ամբողջ կյանքում ջանացել է, որ իրեն ...


18-01-2020
Աշխարհի առաջնակարգ նվագախմբեր ղեկավարած երաժշտություն մատուցողը
Որ հաշվի է առնում անգամ դահլիճի աթոռների գույնը

Արմենուհի ...


18-01-2020
Ամեն դիրիժոր իր ակնոցով է նայում նոտաներին
Դժվար է ասել, թե 91 տարի առաջ ի՞նչ եղանակ ...



18-01-2020
Անմահների ուղին փշոտ է, բայց հաղթական
Ադրբեջանական նենգության հերթական ...

18-01-2020
Հայաստանի մարզիկները ռուսական սպորտում լեգեոներներ չեն համարվի
Նոր հեռանկարներ հավաքական եւ ակումբային ...

18-01-2020
«Վարպետ Հակոբից բարեւներ եմ բերել ձեզ...»
Դուդուկահար Էրթան Թեկինը «ՀՀ»-ի հետ ...

18-01-2020
Ազգային երաժշտարվեստի զուլալ ակունքներից
Սասուն Պասկեւիչյանի երգերը շարունակում ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO