Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

01.06.2020
ՄՇԱԿՈՒՅԹ


Մեծագույն խնդիրը գիրք հրատարակելն է

Ծաղկաձորում քննարկվել են երիտասարդ ստեղծագործողների այսօրվա ու վաղվա խնդիրները

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Հայաստանի գրողների միության վարչությունը երեկ տասնյակ երիտասարդ ստեղծագործողների հրավիրել էր Ծաղկաձորի գրողների ստեղծագործական տուն խորհրդակցության։ Ձեւակերպումը փոքր—ինչ պաշտոնական է հնչում՝ այնտեղ տիրող գրական ջերմ ու մտերմիկ մթնոլորտի համեմատ։ Առաջին տարին չէ, որ նման միջոցառում է կազմակերպվում։ Այն արդեն մոտ տասնհինգ տարվա պատմություն ունի։ Նպատակային է։ Այսօրինակ հանդիպումները, ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանի խոսքով, ստեղծագործական ու ճանաչողական բնույթ են կրում։ Մասնակիցները հնարավորություն են ունենում շփվելու ավագ սերնդի գրական ընտանիքի անդամների հետ, քննարկելու արված ու չարված աշխատանքները։
«Նպատակը երիտասարդ գրողների ստեղծագործությունների քննարկումն է, ընթերցումը։ Ընթացքում նաեւ վարպետության դասեր են անցկացվում։ Պատահում է, որ երիտասարդներից շատերը իրար ճանաչում են միայն սոցիալական ցանցերից, իրական կյանքում չեն շփվել, չգիտեն։ Սա կարելի է ասել նաեւ ճանաչողական հավաք է։ Հանդիպում են, զրուցում, քննարկում»,—նշեց Միլիտոնյանը։ Խորհրդակցությունը կտեւի 3 օր՝ հունիսի 14—17—ը։ Հանդիպման ընթացքում կանցկացվեն ավագ գրողների վարպետության դասեր, կլինեն նաեւ զեկուցումներ՝ նվիրված պոեզիային, արձակին։ Այս տարվա հանդիպումը որոշակիորեն տարբերվելու է նախորդ տարիների հավաքներից։ «Այս տարի մեր աշխատաոճը փոխել ենք։ Պոեզիայի եւ արձակի առանձին խմբեր են ստեղծվելու։ Ավելի լայն հնարավորություն կլինի ներկայացնելու, քննարկելու երիտասարդների գործերը։ Իրենք կորոշեն, թե որ խմբի քննարկումներին են ուզում մասնակցել։ Հաջորդ օրերին տեղի կունենան ֆիլմերի դիտում, պոեզիայի երեկո, տեղեկատվական հանդիպումներ եւ այլն»,—տեղեկացրեց ՀԳՄ նախագահը։ Խոսելով ժամանակակից գրողի խնդիրների մասին՝ նա շեշտեց՝ մեծագույն խնդիրը գիրք հարատարակելն է։
Գրող, արձակագիր Գուրգեն Խանջյանը խորհրդակցությունը դրական է գնահատում։ Նկատում է. «Քիչ բան չէ, երբ երիտասարդները համախումբ գալիս են մի տեղ, զրուցում, կիսում մտորումները, խորհրդակցում նաեւ ավագների հետ»։
Բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ Արթուր Մեսրոպյանը հինգ տարի է արդեն մասնակցում է հավաքներին։ Կարեւոր միջոցառում է համարում։ «Տարվա ընթացքում շատ քիչ է առիթ ստեղծվում շփվելու, խոսելու, լսելու մյուս գրողներին, իրենց կարծիքը, նորություններն ու մտքերը։ Կյանքի ռիթմը թույլ չի տալիս հաճախ հավաքվել։ Այս խորհրդակցությունը ասես տարվա ամփոփում լինի մեզ համար։ Հավաքվում ենք, լսում մեկս մյուսին՝ ով ինչ է արել, ով ինչ է ուզում անել, ինչը չի ստացվել կամ հակառակը։ Մեկս մյուսի գրածի մասին կարծիք ենք հայտնում, ծանոթանում։ Ամեն տարի նոր մարդիկ են գալիս։ Այս իմաստով շատ եմ կարեւորում»,—ասում է նա։ Մեսրոպյանից մեկ ժողովածու արդեն ընթերցողի սեղանին է՝ «Թռչող տունը»։ Հրատարակվել է 2017թ., որից հետո բանաստեղծությունների շարք ու պատմվածքներ են լույս տեսել տարբեր ամսագրերում, առցանց հարթակներում։ Պատմվածքների ժողովածուն կլինի հաջորդ գիրքը։ Ասում է՝ ստեղծագործությունների միջոցով փորձում է մարդկանց մի նոր բան տալ կամ օգնել վերաարժեւորելու ներքին ուժերը, ազատվելու կաշկանդվածությունից, ներքին բարդույթներից։ «Լինել ավելի ուժեղ, քան իրականում թվում ես. այսպես կարող եմ բնութագրել «Թռչող տուն» ժողովածուս։ Չէի կարծում, որ կգրեմ նաեւ արձակ, միշտ ինձ բանաստեղծ եմ պատկերացրել։ Իմ պատկերացումներից ավելի հեշտ ստացվեց բանաստեղծական ժանրից դեպի արձակ անցումը։ Առաջին երկու պատմվածքը «հում» ստացվեց, հետո հաջողվեց»,—պատմում է նա։
Գրականագետ, «Գրանիշ» կայքի գլխավոր խմբագիր Հասմիկ Հակոբյանը խոհրդակցության «ամենատարեց» մասնակիցներից է. «Հավաքներին հենց սկզբից մասնակցել եմ, արդեն մոտ 14 տարի է։ Տարբեր սերունդների հետ եմ աշխատել այս ընթացքում։ Հանդիպումները գրական դաշտի ընդհանուր մթնոլորտի վրա դրական են ազդում։ Երբեմն ստեղծագործողները իրենք իրենց ստեղծագործում են ու պատկերացնում, որ ամեն ինչ հետաքրքիր եւ բովանդակալից է ստացվում, բայց երբ միեւնույն տարածքում հանդիպում են, ընթերցում, հասկանում են բացերն ու թերությունները։ Հաճախ ստեղծագործողին կարող է թվալ, թե ինքը շատ լավ է գրում կամ հակառակը՝ կաշկանդված է։ Սեփական ստեղծագործության շուրջ ընթացող քննարկումները բերում են գրականության այսպես ասած ճշգրտման»։
Արձակագիր Գրիշա Սարդարյանը շեշտում է՝ ավագ, փորձառու գրողների փորձի փոխանակումն ու խոհրդակցությունը մեծ դաս է սկսնակ ստեղծագործողների համար։ «Կարեւոր է նաեւ, երբ երիտասարդները միմյանց ճանաչում են, մեկը մյուսի ստեղծագործությունները կարդում,–ասում է երիտասարդ արձակագիրն ու շեշտում.–Գրականությունն այն տարածությունն է, որտեղ ինձ չափազանց լավ եմ զգում»։

15-06-2019





30-05-2020
Հայաստանում ներդրվում է համայնքային միասնական էլեկտրոնային կառավարման հարթակ
Կբարձրացվեն ՏԻՄ-երի աշխատանքների արդյունավետությունը եւ թափանցիկությունը

Ֆիզիկական եւ ...


30-05-2020
«Հայը լինի իր երկրին մեջ տերը, Հայը լինի իր ազատության տերը»
Դրոն հայոց պատմության էջերը հարստացրել է հաղթանակներով

Հայ ...


30-05-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 251 նոր դեպք, առողջացել է ևս 20 պացիենտ
Հայաստանում մայիսի 30-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


30-05-2020
Ո՞րն է ճշմարտությունը։ Աստծո խոսքը
Ի՞նչը կարող է մեզ ազատագրել։ Աստծո խոսքը։ Ե՞րբ է ...


30-05-2020
Առանց կուսակցությունների զարգացման չկա ժողովրդավարություն
Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում ՏԻՄ ընտրություններում

4000 եւ ...


30-05-2020
Թանգարանի գիտական բաժինն անցել է աշխատանքի
Չի գործելու միայն ցուցադրության հատվածը

ԿԳՄՍ նախարարի հրամանով, ...


30-05-2020
Երեխաներին գնահատել է պետք գիտելիքով
Անցումը նոր համակարգին կնպաստի ինքնակրթության զարգացմանը

ՀՀ կրթության, ...



30-05-2020
«Մենք միակ ժողովուրդն ենք, որի գիրն ու կրոնը զուտ ազգային երեւույթներ են»
Ֆրանսահայ պատմաբան Կլոդ Մութաֆյանի հետ «ՀՀ»—ն ...

30-05-2020
Կարմիր գիրքը՝ բնական սահմանների խախտման ուղղակի ցուցիչ
Եվ համավարակի այս օրերին՝ բնության հետ ...

30-05-2020
Նորընտիր խորհրդարան-կառավարություն համագործակցությո՞ւն, թե՞…
2020 թ. փետրվարի 21-ին Իրանում տեղի ունեցան խորհրդարանի ...

30-05-2020
Չեմպիոնների չեմպիոնը կարող է որոշվել միասնական մրցաշարում
ՈւԵՖԱ-ն շարունակում է ուսումնասիրել եվրագավաթների ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +12... +14
ցերեկը +27... +29

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO