Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

17.07.2019
ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ


Կանխարգելե՞լ, թե՞ գնալ հետեւանքները վերացնելու ճանապարհով

Օրինագիծը միտված է սպառողների իրավունքների պաշտպանությանը

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


«Շատ դրական փոփոխություն է եւ առաջին հերթին միտված է մեր սպառողների իրավունքների պաշտպանությանը»,–«ՀՀ»—ի հետ զրույցում այդ կերպ արձագանքեց «Իմ քայլը» խմբակցության անդամ Գեւորգ Պապոյանը նախօրեին կառավարության կողմից հավանության արժանացած «ՀՀ—ում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծի վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությանը։ Նշենք, որ նախագծով առաջարկվում է վերացնել գործող օրենսդրությամբ չափագիտական վերահսկողություն իրականացնելու համար ստուգումը սկսելուց առնվազն երեք աշխատանքային օր առաջ տնտեսավարող սուբյեկտին տեղեկացնելու մասին սահմանված պահանջը։
Պապոյանի դիտարկմամբ՝ գործող իրավակարգավորումներով ստուգումն ըստ էության որեւէ կերպ ցանկալի արդյունք չէր տալիս, որովհետեւ տնտեսավարող սուբյեկտը, մի քանի օր առաջ իմանալով ստուգումների մասին, կարող էր որոշակի մեխանիզմներով ազդել այն գործիքների վրա, որոնք ենթադրաբար կարող էին հավելյալ եկամուտ բերել։ «Եթե տնտեսավարողը գիտի, որ ստուգումն ավարտվեց, ինչ—որ ժամանակ այլեւս չեն գալու, իսկ հաջորդ այցի մասին ինքը տեղեկացվելու է, ապա դրանից հետո կարող է կրկին խախտում անել։ Իհարկե մենք չենք կարող բոլոր տնտեսավարողների մասին նման բան մտածել, իսկ այն տնտեսավարողները, որոնք ունեն խախտում կատարելու մտադրություն, նման եղանակով կարող էին հավելյալ շահույթներ եւ անգամ գերշահույթներ գեներացնել, եւ պետությունը որեւէ կերպ չէր կարող ազդել»,–բացատրեց պատգամավորը՝ հույս հայտնելով, որ փոփոխության արդյունքում այլեւս չենք ունենա այն վատ պրակտիկան, երբ սպառողները միեւնույն լցակայանից նույն չափով բենզին կամ գազ լցնելու դեպքում տարբեր չափ են վճարելու։
Թե որքանով նպատակահարմար կլինի չափագիտական վերահսկողությունից բացի մնացած ոլորտներում եւս ստուգումները կատարել առանց նախազգուշացման, Պապոյանը նկատեց, որ բոլոր ստուգումների դեպքում միգուցե դա խնդրահարույց լինի, որովհետեւ մի շարք դեպքերում տնտեսավարողը ենթադրաբար պետք է պատրաստվի։ Մյուս կողմից, բոլոր այն դեպքերում, երբ հատուկ պատրաստվելու անհրաժեշտություն չկա, ապա բնականաբար՝ զգուշացման կարիք էլ չկա։ «Ի՞նչ է նշանակում ստուգումից առաջ զգուշացնել։    Բազմաթիվ բողոքներ են եղել, գնացել ստուգել են եւ պարզել են, որ որեւէ ռիսկ չկա։ Ենթադրաբար, այդ միջամտությունը վերացել է, եւ ամեն ինչ այդ պահին նորմալ է»,–ասաց պատգամավորը։ Նրա կարծիքով, գործող տարբերակն ընդունվել է այն պատճառով, որ նախկինում ԱԺ—ում եւ գործադիրում մեծ թիվ են կազմել գործարարները, մեծահարուստները, որոնք այդ կերպ ապահովագրել են իրենց եւ պաշտպանել իրենց բիզնես շահերը։
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը կարծում է, որ հարցի լուծման ճիշտ տարբերակը չափագրական խախտումների կանխարգելումն է։ «Խնդիրը առկա է, եւ այն հեշտ է լուծել։ Պարզապես պետք է մեկ անգամ բալանսի բերել բոլոր գազալցակայանների եւ բենզալցակայանների հաշվիչները, կնքել դրանք եւ դրանով ավարտել այդ գործընթացը։ Այդ կարճ, հասարակ աշխատանքը պետք չէ, որ տուգանքների ճանապարհով ընթանա։ Պարզապես կարելի է կանխարգելել նման դեպքերը, որպեսզի որեւէ լցակայան չկարողանա խախտում անել։ Արդեն դրանից հետո կարող են բարձր տուգանքներ սահմանել, եթե որեւէ մեկը կվնասի այդ կնիքը՝ նպատակ ունենալով կեղծիքների դիմել»,–մեկնաբանեց նա։
Ընդդիմադիր խմբակցության ներկայացուցչի կարծիքով՝ բենզալցակայաններում եւ գազալցակայաններում առանց նախօրոք տեղեկացման ստուգումներ իրականացնելը բացարձակապես ճիշտ մոտեցում չէ այն պարզ պատճառով, որ աշխատանքի ընթացքում ստուգումներ կատարելը չի կարող արտացոլել օբյեկտիվ իրականությունը. ստուգում իրականացնելու համար անհրաժեշտ է, որ տվյալ աշխատակիցը, հաշվապահը ներկա լինեն, նախապատրաստված լինեն համապատասխան փաստաթղթերը եւ այլն։ «Մի քանի հոգով ստուգում իրականացնելիս, երբ միայն մեկ լիցքավորող է աշխատում, ինչպե՞ս են պատրաստվում հիմնավորել, որ չափագրումը ճիշտ են իրականացրել։ Չէ՞ որ լիցքավորողները հիմնականում չունեն համապատասխան կրթություն, որպեսզի վստահ լինեն, որ չափագրումը ճիշտ է կատարվում»,–ասաց Բագրատյանը՝ հավելելով, որ խախտումները կազմակերպելը այնքան էլ հեշտ չէ եւ, հետեւաբար, նաեւ շտկելը հեշտ չէ։

15-06-2019





17-07-2019
Սահմանին ո՛չ պատերազմ է, ո՛չ՝ խաղաղություն
Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս ...


17-07-2019
Խնդիրները՝ առաջին ձեռքից
Կանանց հզորացնելու համար առաջին հերթին կարեւոր է լսելի ...


17-07-2019
«Առաջնորդ»
Հասկացական վերլուծություն

Մարդկանց համատեղ գործունեության ամեն մի տեսակ ...


17-07-2019
Գ. Կ. Չեստերտոն. Համլետը եւ հոգեվերլուծաբանը
Ինչ ցերեկը մոռանաս՝ երազումդ կտեսնես

Այսօր ողջ առավոտը ...


17-07-2019
400-ը սեյսմակայունության առումով լրջագույն խնդիր ունեն
Ինչ է ասել միջազգային փորձագետը, ու ինչ ենք ...


17-07-2019
Ընդունելության արդյունքները
Առաջատար ո՞ր բուհերում եւ ի՞նչ մասնագիտությունների գծով են ...


17-07-2019
Շարունակվող բարեկամություն
Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի հիմնադրման առաջին տարիներից Բերձոր շրջկենտրոնում ...



17-07-2019
Փոքրիկ հեյդարներից՝ մահապարտների ջոկատներ
Ինչպես են հարեւան երկրում խաղաղության ...

17-07-2019
Թռչկանը զարգացման նոր շունչ կստանա
Սանհանգույցներից ու աղբամաններից մինչեւ ...

17-07-2019
Հայության ուշադրությունը վերստին սեւեռվում է Արցախի վրա
Համահայկական 7-րդ ամառային խաղերի ...

17-07-2019
Նիկոլայ Ղազարյան. «Մենք ազնիվ էինք ֆուտբոլի հանդեպ»
Այսօր Հայաստանում շատ է խոսվում ֆուտբոլը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO