Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.08.2019
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Տավարի մսի մաքսատուրքը 61.5 տոկոսով նվազել է, գառի մսինը՝ սառեցվել

Ինչ կտա ՀՀ-ին ԵԱՏՄ-ԻԻՀ ազատ առեւտրի գոտու ստեղծման համաձայնագիրը

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Իրանի Մեջլիսը հունիսի 10-ին վավերացրել էր ԵԱՏՄ-ի հետ ազատ առեւտրի գոտու ստեղծման մասին համաձայնագիրը։ Վավերացման օգտին էին քվեարկել պատգամավորներից 174-ը, դեմ՝ 4-ը։ «IRNA» իրանական գործակալությունը փոխանցում է, որ օրենսդիր մարմնի անդամ Ալտի Ակբար Քարիմին ասել է, որ համաձայնագիրն Իրանի համար մեծ հեռանկարներ է բացում։ Նրա խոսքով՝ ԵԱՏՄ—ի հետ համագործակցությունը կարող է նախադեպ դառնալ, որպեսզի Իրանն Առեւտրի համաշխարհային կազմակերպություն մտնի, եւ որ այդ համաձայնագրի շնորհիվ Իրանում օտարերկրյա նոր ներդրումներ կլինեն, աշխատատեղեր կբացվեն։
Իսկ ի՞նչ կտա սա Հայաստանին, որ ԵԱՏՄ անդամ երկրներից է։
Նախ ասենք, որ ինչպես տեղեկացանք մեր էկոնոմիկայի նախարարությունից, համաձայնագիրը ձեւավորելու է ԵԱՏՄ—ի ու Իրանի առեւտրի հիմնական կանոնները, որոնք առավելագույնս մոտեցված կլինեն Առեւտրի համաշխարհային կազմակերպության կանոններին։ Կնքված փաստաթուղթը Իրանի ու ԵԱՏՄ–ի միջեւ ազատ առեւտրի գոտու ստեղծման առաջին փուլն է։ ԵԱՏՄ—ի ու Իրանի միջեւ ժամանակավոր համաձայնագիրը կնքվել է դեռ 2018թ. մայիսի 17—ին Աստանայի տնտեսական համաժողովի ժամանակ։ Եռամյա համաձայնագրով նախատեսվում է, որ ԵԱՏՄ—ի ու Իրանի միջեւ ապրանքների որոշ տեսակների համար մաքսատուրքերը նվազելու են կամ վերացվելու են։ Եվ, ըստ այդմ էլ, հարց է ծագում՝ թե հայկական կողմից ի՞նչ առաջարկներ են ներկայացվել, այլ կերպ՝ մեզ համար հետաքրքրություն ներկայացնող ի՞նչ ապրանքներ են ներառվել այդ առաջարկներում։
Էկոնոմիկայի նախարարության տրամադրած տեղեկատվությյան համաձայն՝ ԵԱՏՄ անդամ երկրների կողմից մշակված ցանկում՝ հայկական կողմից ներկայացված առաջարկներում, հիմնականում ներառված են այն ապրանքները, որոնք Հայաստանի արտահանման առաջնային հետաքրքրություն ունեցող ապրանքներ են, եւ նաեւ որոնք ունեն մեծ տեսակարար կշիռ Հայաստանից Իրան արտահանման ծավալներում։ Խոսքը մասնավորապես տավարի մսի (Հայաստանն արտադրում է սննդամթերք իրանական «հալալ» ստանդարտին համապատասխան,—Ա.Մ.), հանքային եւ գազավորված ջրերի, շաքար կամ այլ քաղցրացնող կամ համաբուրավետիչ նյութեր պարունակող հանքային եւ գազավորված ջրերի եւ ոչ ոգելից խմիչքների մասին է։
Ընդ որում՝ մաքսատուրքերի էական նվազեցում կա. տավարի մսի պարագայում 26 տոկոսը դառնում է 10։ Հանքային եւ գազավորված ջրերի համար մաքսատուրքը դառնում է 14 տոկոս՝ նվազելով 55—ից։ Շաքար կամ այլ քաղցրացնող կամ համաբուրավետիչ նյութեր պարունակող հանքային եւ գազավորված ջրերի պարագայում դարձյալ նույնն է՝ 55 տոկոսից 14—ի է հասնում։ Նույնքան է նաեւ ոչ ոգելից խմիչքների մասով։
Նախարարությունը տեղեկացնում է, որ շոկոլադ եւ կակաո պարունակող սննդամթերքի (55—20 տոկոս), հրուշակեղենի (55—20 տոկոս) մասով իրանական կողմը համաձայնել է նվազեցնել մաքսատուրքի դրույքաչափը՝ սակայն պայմանով, որ նույն ապրանքների մասով կիրառվեն փոխադարձ զիջումներ։
Հայկական կողմի համար հետաքրքրություն ներկայացնող ապրանքներից են նաեւ ոչխարի միսը, ձուկն ու մեղրը։ Այս մասով, սակայն, գործող դրույքաչափերը սառեցվել են, այսինքն՝ պահպանվել են (ոչխարի միսը՝ 5 տոկոս, ձուկը՝ 40 տոկոս եւ 5 տոկոս, մեղրը՝ 55 տոկոս)։
Հավելենք, որ համաձայնագրում ներառված՝ Հայաստանի համար արտահանման հետաքրքրություն ունեցող հիմնական ապրանքներից են նաեւ դեղամիջոցները, կուտակիչները եւ տրիկոտաժե արտադրանքը։ Առաջինի մասով նախատեսվում է մաքսատուրքի նվազեցում՝ 25—ից 12.5 տոկոսի, երկրորդի մասով՝ 55—ից 38.5 տոկոսի։ Տրիկոտաժե արտադրանքի մաքսատուրքն էլ 55—ից 38.5 տոկոս կդառնա։
Երբ դեռ 2018թ. ստորագրվել էր վերոբերյալ՝ ժամանակավոր համաձայնագիրը, նշվել էր, որ ԵԱՏՄ—ի համար ցանկ ներառվելու են մսային եւ յուղաճարպային արտադրանքը, հրուշակեղենի եւ շոկոլադի առանձին տեսակները, էլեկտրոնային եւ մեխանիկական սարքավորումների առանձին տեսակներ։ Նշվել էր նաեւ, որ իրանական կողմին սակագնային առանձնաշնորհումներ են տրամադրվելու սննդամթերքի ընդարձակ ցուցակի, առաջի հերթին, բանջարեղենի, մրգերի, չորացրած մրգերի, ինչպես նաեւ շինանյութերի, ամանեղենի, գորգերի, գունավոր մետաղներից որոշ արտադրատեսակների նկատմամբ։ Իրանի ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերի միջին մակարդակը արդյունաբերական ապրանքների նկատմամբ նվազելու է 22,4 տոկոսից մինչեւ 15,4 տոկոս, այսինքն՝ 7 տոկոսային կետով, միությանը՝ 8 տոկոսից մինչեւ 4,7, այսինքն՝ 3,3 տոկոսային կետով։ Գյուղատնտեսական ապրանքների նկատմամբ Իրանը կնվազեցնի տուրքերը միջինը 32,2 տոկոսից մինչեւ 13,2 տոկոս, այսինքն՝ 19 տոկոսային կետով, միությունը՝ 9,6 տոկոսից մինչեւ 4,6 տոկոս, այսինքն՝ 5 տոկոսային կետով։
Ինչեւէ, նկատի ունենանք, որ Հայաստանը ԵԱՏՄ միակ երկիրն է, որն ունի Իրանի հետ ցամաքային սահման։ Մենք պետք է այս գործոնն օգտագործենք ե՛ւ ի շահ Հայաստանի (չմոռանանք «Մեղրի» ազատ տնտեսական գոտու պարագան), ե՛ւ ԵԱՏՄ—ի ու Իրանի շուկաների։
Իրանի հետ մեր հարաբերությունների կարեւորությունից խոսելու հարկ չկա. այն հայտնի է, եւ ինչպես երկու կողմերը բազմիցս նշել են, մենք չօգտագործված մեծ ներուժ ունենք։ Պարզապես եւ ընդհանրապես, ցանկացած երկրի հետ փոխհարաբերություններում պետք է հաշվի առնել տվյալ երկրի տնտեսական տրամաբանությունը։ Այս պարագայում, օրինակ, որ Իրանը վերապահումներ է ունենում այն տնտեսությունների բերքի նկատմամբ, որտեղ խոզ են պահում։ Մենք, ճիշտ է, խոզի «գործոնը» կարողացել ենք մի կողմ դնել եւ «հալալ»—ի պահանջներին համապատասխան տավարի միս տալ Իրանին, բայց գյուղմթերքի առումով կարող են ռիսկեր լինել։ Իրանական կողմը հետաքրքրված է լոլիկի, կարտոֆիլի ներմուծմամբ ԵԱՏՄ տարածք։ Մենք պետք է այս պարագան հաշվի առնենք՝ ինչ կլինի մեր լոլիկ ու կարտոֆիլ արտադրողների հետ։ Կամ՝ իրանական տեքստիլը այո, մեր շուկայում հանգիստ կմրցի թուրքական տեքստիլի հետ, բայց ինչ կլինի հայկական տեքստիլի ոլորտում։ Սրանք, չեմ ուզում ասել, ռիսկեր, բայց հարցեր են, որոնք եթե չանտեսվեն, հաստատ կգտնվեն լուծումները։ Մենք կհետեւենք ընթացքին՝ վերհանելով խնդիրներն ու դրանք պատկան կառույցներ ուղղելով։

15-06-2019





01-08-2019
Ինչպե՞ս դառնալ ներդրող
Բնակելի շենքի կառուցապատման գործընթացից կարելի է շահույթ ստանալ ...


01-08-2019
«Աշխարհս առանց իշխանութեան չի կառավարուիր»
Մկրտիչ Ա Վանեցի Ամենայն հայոց կաթողիկոսը (1820–1907) համոզված էր, ...


01-08-2019
Հնարավոր չէ առանց պատժվելու այլասերել բառերը
Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


Կամյուին կարելի է համարել 20-րդ դարի ...


01-08-2019
Արեւայրուք ստանալ բակում «բուրդ չփխելո՞վ», թե՞ լողափին
Հանգստի ամեն տեսակ էլ կարող է լավագույնը լինել

Թամարա ...


01-08-2019
Թավշյա հեղափոխությունը բացառապես ներքին խնդիր էր
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը Մարշալի հիմնադրամին



01-08-2019
Թարմ մսի սպանդանոցային ծագման պահանջ՝ այսօրվանից
Տեսչական մարմինը մշտադիտարկում է սկսում հանրային սննդի կետերում

Արմենուհի ...


01-08-2019
Ժամանակ ու սերունդներ կապող մարդ-մշակույթ էր
ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ Երվանդ Ղազանչյանի վախճանը մեծ ...



01-08-2019
Եղիշե Չարենցը պաշտում էր Արեւելքը
Վաղը բանաստեղծի տուն-թանգարանում կբացվի ...

01-08-2019
Այվազովսկուց մինչեւ Սալվադոր Դալի
Ի՞նչ են սովորում ՀԱՊ-ի ամառային ...

01-08-2019
Արոտների ջրարբիացումից՝ ճանապարհների վերակառուցում
Ի՞նչ խնդիրներ են լուծվում Ամասիա ...

01-08-2019
Մեդալներն արդեն նշմարվում են
Եվրոպայի երիտասարդական առաջնությանը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +37... +39

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO