Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

16.11.2019
ՄՇԱԿՈՒՅԹ


Հովհաննես Մելքոնյան

Իրեն, ինչպես շատերը, ես նույնպես Ռուբենիչ էի ասում. ու միշտ ժպտում էր՝ ներքին տխրության մի բոց էր թրթռում շուրթերին, աչքերում անթեղված ցանկացած պահի ժայթքող թախիծ… Երկրորդ աշխարհամարտից տուն չդարձած հոր անունը լսելու բոլոր պահերին։ Ու, իմ տպավորությամբ, կարծես թե միշտ հոր հետ մենախոսում էր, նրանից խորհուրդներ հարցնում, որեւէ քայլ անելիս, որեւէ բան վճռելիս՝ իր ողջ կյանքում, մինչեւ այն պահը, երբ ավտովթարի զոհ դարձավ, նույնիսկ վերջին վայրկյաններին երեւի հորն էր հիշել ու մտովի հրաժեշտ տվել՝ այն հեռավոր աշխարհում հանդիպելու հույսը չկորցրած։ Վստահ եմ, Աստված այդ հանդիպումը կանխատեսել էր ու ականատես է եղել, քանի որ ինքն իրենից ելման, ընդվզման պահերին ճշմարտությունը բաց գրքի պես պահում էր դիմացինի հայացքի դեմ ու աննահանջ էր իր տեսակետներն արտահայտելիս, ինչպես երիտասարդ գրողներին նեցուկ լինելու ժամանակ… կարծես ինքն իրեն էր ներկայացնում ու պաշտպանում՝ հայրական խնամատար իրավունքով։ Իրապես, երազային է եղել Հոր թանկ գոյությունը։ Թող զարմանալի չթվա, դժվարին դերակատարություն էր ստանձնել, որովհետեւ հայր լինելը իրեն վստահում էին ու հավատում, ու ինքը ամենապատրաստ էր ցանկացած պահի իրավիճակները արդար կամքով կողմնորոշող։
Իմ ոչ հաճախադեպ, բայց անակնկալ հանդիպումների ժամանակ սկզբում երկյուղելով, այնուհետեւ ելնելով իր մշեցու եւ Լենինականում ծնված լինելու,–թե Արթիկում, ինչ որ նույնն է,–հանգամանքից, փոքր—ինչ ոգեւոր բարեւում էի, բայց մտովի երկյուղս նորից էր առնում ինձ շուրջառի մեջ, երբ հիշում էի, որ «Քառասունվեց թվական»—ի, «Հեծանիվ»—ի հեղինակն է, պատանության իմ ամենասիրած եւ ամենասերտած գրքերի ու մանավանդ, որ հոգեեղբայրն է եղել Մուշեղ Գալշոյանի, ում տեսել եմ միայն… երազներում՝ Անդոկն ի վեր մագլցելիս, մոսին հրացանն ուսն ի կախ, պատրոնդաշներով պարսպապատ։ Այս մասին մի օր, երբ իրեն ասացի, ժպտաց, ողջագուրվելու պես շոյեց, ձայնը կերկերուն հնչեց… «Շատ կուզեի Մուշեղը քեզ ճանաչեր…»։ Մի պահ վատ զգալով ընկրկեցի։ Երանի ասած չլինեի։ Ուրիշներից էր լսել, որ ասել էի. «88 թվականի Շարժման ժամանակ Անկախության հրապարակում հավաքված մարդոց թիկունքից միշտ Գալշոյանի դեմքն էի տեսնում»։
Ազգային գրադարանի մերձակայքում միշտ հանդիպում էինք… «Ոճիրի բուրգերը» աշխատությունը կլանել էր նրան հիմնովին։ Պատմագիտական—աղբյուրագիտական եզակի մի աշխատություն, որ հանձն էր առել՝ գրառելով Եղեռնի խլյակների, մնացորդաց վերհուշները, «սուրի եւ սովի» մղձավանջի ականատեսների հոգոցները՝ զոհաբերելով գրողի իր բացառիկ կոչումը, դրամատուրգի իր անվեհերությունը, եթե միայն «Հայր Տոնապետի մենախոսությունը» հիշենք։ Այլ հիշողություններ նույնպես կան, որոնք իր երկրորդ ես— Ռուբենը՝ որդին, ամփոփել է մի հատորյակում, որտեղ բոլորի Ռուբենիչը նույն հայամտաց, ազնվաբարո գրողն է։
Երեւանի շարժուն ընթացքի գունեղության մեջ անպատկերացնելի Ռուբենիչը ոգեւոր, պահակազորի հրամանատարի տեսքով եւ նմանությամբ, որպես իր շուրջ բոլորված գրողների, նկարիչների, դերասանների հոգեհայր—նեցուկ։ Եվ սկսվող ու վերջ չունեցող գինարբուքների, ազգային, գրական քննարկումների ժամանակ շատ ափսոս, որ որեւէ օպերատոր չի մտահղացել տեսագրել։ Հիմա այդ օրերի բոհեմաշունչ պատմությունը ավելի հավաստի կլիներ եւ սիրելի, մեծահարգ դեմքերը իրենց առտնի պահվածքով մեզ կներկայանային։ Իրապես, շատ ափսոս…
Ինձ միշտ զարմացնում էր իր զբաղուն խանդավառվածությունը, արդարախոհությունը այն ամենի նկատմամբ, ինչ վերաբերում էր Հայի անցյալին, ներկային։ Այսինքն՝ իր անցյալն ու ներկան հայության շարունակական ընթացքից անդին չէր պատկերացնում՝ «Հայրենիքի ձայն» շաբաթաթերթում աշխատելու տարիներից եւ մնացյալ թերթերում ու հանդեսներում աշխատելիս («Գարուն», «Ավանգարդ», «Հայ գրող») ամենուր գրողական իր ըմբոստությունը շաղախել էր հրապարակագրի եռանդին։ Եվ եթե հրատարակվեն Հովհաննես Մելքոնյանի ամբողջական երկերը, ապա հրապարակագրությունը զարկերակային նշանակություն կունենա նրա գեղարվեստական արձակը քննարժանելու համար, քանի որ գրողն իր կենսակերպով ավելի է ցուցանվում ժամանակի խնդրահարույց եղելություններում, քան գեղարվեստական գործերում, որտեղ ինքը այլ դերակատարում է ստանձնում, ու ավելի ինքնամերժ է՝ ազգային, հանրային իր ընկալումներն ունենալու եւ արտահայտելու տեսակետից։
Ամեն ինչ ինձնից անկախ է գալիս—միանում մտորումներիս շղթային… եւ ես անկարող եմ չտեղազննել Երեւանը՝ իրեն հոգեհարազատ կերպարներով։

Արթուր ԱՆԴՐԱՆԻԿՅԱՆ

15-06-2019





16-11-2019
Հայաստանի հավակնոտ հայտը ռազմարդյունաբերության ոլորտում
Ոլորտին հատկացվող գումարը հաջորդ տարի կկազմի 6.3 մլրդ ...


16-11-2019
Իրանի տնտեսարդյունաբերական ազատ եւ հատուկ գոտիները
Նպաստավոր պայմաններ են ապահովում հատկապես օտարերկրացի ներդրողների համար

Էմմա ...


16-11-2019
Ինչ ստացավ Անկարան Վաշինգտոնից եւ ինչ կստանա Մոսկվայից
Հայկական հարցը՝ միջազգային վերադասավորումների համապատկերում

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Մեր ենթադրությունների ...


16-11-2019
Ձկնարտադրությունից մինչեւ սեւ խավիար
Արցախի ձկնկիթն առաջին անգամ կարտահանվի Եվրոպա

Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ
l.nazaryan@hhpress.am


Առաջնագծից ...


16-11-2019
ՊԵԿ-ը 253 միլիոն դրամի խախտում է արձանագրել
Կառույցն անցում է կատարում իրավախախտումների դեմ պայքարի նոր ...


 
16-11-2019
IPSE DIXIT
«Նախանձ» մենք համարում ենք մարդկային բնույթի այն ստորությունը, որը ...


 
16-11-2019
Հորդորակ
Հայերեն ընդունելի համարժեքներ ունեցող օտար բառերից խուսափելու մասին




16-11-2019
Ինչն է գրավում զբոսաշրջիկներին մեր երկրում
Քննարկման փուլում է ոլորտի զարգացման ...

16-11-2019
Մանկապարտեզների ու դպրոցների սնունդը
Ի՞նչ խնդիրներ կան, որո՞նք են չիմացության ...

16-11-2019
Հայաստանում աճում է սուսերամարտի նկատմամբ հետաքրքրությունը
Հանգստյան օրերին Նորագավիթի սուսերամարտի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO