Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

22.08.2019
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ


12 մլրդ դրամից ավելի հավելյալ գումար՝ առողջապահությանը

Մինչեւ 18 տարեկանների համար բժշկական ծառայությունները կդառնան անվճար

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


0-18 տարեկանների համար բժշկական ծառայությունները կդառնան անվճար։ Կառավարությունը երեկվա նիստում սա հաստատեց համապատասխան որոշմամբ։
Իսկ եթե ավելի մանրամասն, ապա առողջապահության ոլորտում պետության կողմից անվճար եւ արտոնյալ պայմաններով մատուցվող ծառայությունների շրջանակն ու դրանցից օգտվող շահառուների շրջանակը կընդլայնվի։ Եվ այս նպատակով պետական բյուջեից առողջապահության նախարարությանը կհատկացվի հավելյալ գումար՝ 12 մլրդ 33 մլն 916 հազար դրամ, որը հնարավոր է պետական բյուջեի 62 միլիարդ հավելյալ մուտքի հաշվին։
Առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանը երեկ այս մասին խոսելով՝ նկատեց, որ ծրագրերից յուրաքանչյուրն ուղղված է կյանքեր փրկելուն, կյանքի տեւողության եւ որակի բարձրացմանը ինչպես պացիենտների, այնպես էլ նրանց հարազատների դեպքում։ Ու սա, ըստ նրա, նաեւ տնտեսական էֆեկտ է ունենալու (տնտեսական որակյալ ներուժի ներգրավումը երկրի տնտեսության զարգացման մեջ տնտեսական էֆեկտ է համարվում)։
Երբ փոխնախարարը ներկայացնում էր հարցը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց այս որոշման գաղափարաբանության եւ կառավարության կողմից իրականացվող տնտեսական քաղաքականության ու տնտեսական հեղափոխության փիլիսոփայության հետ դրա առնչության մասին։ Նրա խոսքերով. «Կա երկու ճանապարհ, դրանցից մենք ընտրել ենք հետեւյալը՝ ասել ենք, որ տնտեսական հեղափոխության հիմնական գործող անձը պետք է լինի ՀՀ քաղաքացին։ Մենք հիմա այս շատ լուրջ որոշումներով որդեգրում ենք հետեւյալ ուղղությունը՝ պետք է ամեն ինչ անենք, որ քաղաքացին լինի առողջ, առաջին հերթին՝ սոցիալապես անապահով քաղաքացին, որ աշխատելու, ստեղծագործելու եւ հուսահատ սոցիալական վիճակը հաղթահարելու հնարավորություն լինի։ Մենք այս գումարը ինչ—որ չափով կարող էինք այդ ընտանիքներին վճարել, ասել՝ ուղղակի ավելացնում ենք, նրանցից յուրաքանչյուրն իր ճաշակով կօգտագործեր, մենք, ընդհանուր առմամբ, երկարաժամկետ եւ կապիտալ էֆեկտներ չէինք ունենա։ Հակառակը՝ կառավարությունը որոշում է այդ գումարները ծախսել ՀՀ քաղաքացիների առողջության պահպանման եւ հիվանդությունների կանխարգելման, նրանց բնականոն կյանքը, առողջությունն ապահովելու համար»։
Այնուհետեւ վարչապետը միանգամից հավելեց շատերին հուզող հարցը՝ «իսկականի՞ց, իսկականից անվճա՞ր են ստանում, թե՞, այնուամենայնիվ, 70 տոկոս անվճար, կամ 90 տոկոս։ Մենք հիմա դա իսկապե՞ս կարողանում ենք առնվազն գների, նաեւ առողջապահական հիմնարկների շահերի պահպանության տեսակետից ապահովել. մարդը իր երեխայի հետ մտավ հիվանդանոց, դուրս եկավ, այդ ընթացքում գումար չծախսվե՞ց»։

Ինչ կար հնով

Մանրամասնելով որոշումը՝ առողջապահության փոխնախարարը նկատեց, որ ընթացիկ վիճակն այս է. կառավարության 2004թ. որոշման համաձայն՝ պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության եւ սպասարկման ծառայությունները ամբողջ ծավալով տրամադրվում են միայն 0—7 տարեկաններին։ Միեւնույն ժամանակ, բնակչության կողմից կատարվող մասնավոր ծախսերի ավելացումը եւ աղքատության ցուցանիշների վատթարացումը հատկապես 0—18 տարեկան երեխաներ ունեցող ընտանիքների համար գնահատվում է բարձր ռիսկային, քանզի դեմոգրաֆիկ, վերարտադրողական խնդիրներին զուգահեռ առաջ է գալիս առողջ սերունդ եւ մարտական պոտենցիալ ունենալու հարցը։
«Պետք է նշել նաեւ,–ասաց փոխնախարարը,–որ ՀՀ—ում ոչ վարակիչ հիվանդություններն ունեն զգալի մակրոտնտեսական ազդեցություն եւ խորացնում են աղքատությունը, քանի որ պահանջում են բազմակի բժշկական միջամտություններ, ինչն էլ իր հերթին ենթադրում է զգալի, հաճախ նույնիսկ աղետալի՝ չքավորության բերող բժշկական ծախսեր։ Հնարավոր հաշմանդամության պատճառով քաղաքացին կորցնում է աշխատունակությունը, այսինքն՝ հավելյալ արժեք ստեղծելու կարողությունները։ Ոչ վարակիչ հիվանդություններից մահացության բեռի մեծ մասը սիրտ—անոթային հիվանդություններից հետո բաժին է ընկնում նորագոյացություններին՝ կազմելով շուրջ 20.6 տոկոս։ Հաջորդը ուռուցքաբանական եւ արյունաբանական հիվանդություններն են, ընդ որում՝ ուռուցքաբանական վիրահատությունները պետության կողմից երաշխավորված անվճար հիմունքներով տրամադրվում են բնակչության բոլոր խմբերին, իսկ ճառագայթային եւ քիմիաթերապեւտիկ ծառայությունները տրամադրվում են համավճարային սկզբունքով։ Սակայն ուռուցքաբանական եւ արյունաբանական հիվանդությունների բուժմանն ուղղվող պետական ծախսերն այսբերգի ընդամենը գագաթն են, եւ կորցրած աշխատունակության արդյունքում առաջացած անուղղակի լրացուցիչ ծախսերը ավելի քան չորս անգամ գերազանցում են այդ ցուցանիշը։ Ամբողջ բնակչությանը պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով մատուցվում են շտապ բժշկական օգնության ծառայությունները, սակայն Երեւանում կիրառվում է ավելի քան 30,000 բնակչի համար մեկ բրիգադ հարաբերակցությունը, ինչի պատճառով նվազում է ծառայության արագ արձագանքման հնարավորությունը, եւ ավելանում է կանչերի միջեւ առկա միջին տեւողությունը։ Նախագծով առաջարկում ենք նաեւ ինչպես մարզային, այնպես էլ Երեւանի բժշկական կազմակերպությունների արդիականացում, վերազինում, հիմնանորոգում, միջազգային ստանդարտներին համապատասխանեցում»։

Ի՞նչ է առաջարկվում նորով

Երեկվա որոշումով, ինչպես տեղեկացրեց Անահիտ Ավանեսյանը, նախատեսվում են այս միջոցառումները։
Նախ՝ «Սոցիալապես անապահով եւ հատուկ խմբերում ընդգրկվածների բժշկական օգնության իրականացում» ծրագրին առաջարկվում է հատկացնել լրացուցիչ 5.1 մլրդ դրամ, որը կուղղվի երեք մասերի. ա) hիվանդանոցային բժշկական օգնության եւ սպասարկման ծառայությունների գների համահարթեցմանը, բ) սրտի վիրահատական ծառայությունների գծով պետական պատվերի շրջանակներում անվճար բժշկական օգնություն ստանալու իրավունք ունեցող շահառուների խմբերի ընդլայնմանը։ Մասնավորապես՝ 1—ին եւ 2—րդ խմբի հաշմանդամները, ժամկետային զինծառայողների ընտանիքի անդամները, մարտական գործողությունների մասնակիցների ընտանիքի անդամները, զոհված զինծառայողների ընտանիքի անդամները։ Ինչպես նաեւ միջոցներ կուղղվեն առկա պահանջարկի ամբողջական բավարարմանը։ գ)մարդու օրգանների (երիկամի) 12 եւ ոսկրածուծի 11 փոխպատվաստման դեպքերի փոխհատուցում։
Երկրորդ ուղղությունը սա է՝ «Երեխաների բժշկական օգնության ծառայություններ» ծրագրում նախատեսվում է 0—18 տարեկան երեխաների բժշկական օգնությունն ու սպասարկումն ամբողջությամբ իրականացնել պետական պատվերի շրջանակներում, ինչպես նաեւ փոխհատուցել մինչեւ տարեվերջ կանխատեսվող դեֆիցիտը՝ ընդհանուր առմամբ ծրագրին ուղղելով 1,750.0 մլն դրամ։
Մեկ այլ ուղղություն էլ «Անհետաձգելի բժշկական օգնության ծառայություններ» ծրագիրն է, պլանավորվում է փոխհատուցել անհետաձգելի վիրահատությունների, այդ թվում՝ նաեւ սրտի անհետաձգելի վիրահատությունների (Stent for life), կյանք փրկող գլխուղեղի սուր կամ ենթասուր իշեմիկ կաթվածների թրոմբոլիտիկ բուժման եւ մեխանիկական թրոմբոլիտիկ բուժման ծառայությունների մինչեւ տարեվերջ կանխատեսվող դեֆիցիտը՝ ընդհանուր առմամբ ծրագրին ուղղելով 1.2 մլրդ դրամ։
Չորրորդ ուղղություն էլ կա. «Ուռուցքաբանական եւ արյունաբանական հիվանդությունների բժշկական օգնության ծառայություններ» ծրագրում պլանավորվում է ապահովել դեպքերի ավելացմամբ պայմանավորված կանխատեսվող դեֆիցիտի փոխհատուցումը, ինչպես նաեւ գները կհամահարթեցվեն։ Պետության կողմից երաշխավորված անվճար եւ արտոնյալ պայմաններով մատուցվող ուռուցքաբանական ծառայությունների գները, առողջապահության սահմանափակ բյուջեի պայմաններում, բավականին ցածր են ծառայությունների իրական գներից, մասնավորապես ճառագայթային բուժման ծառայության գինը գրեթե 2 անգամ ցածր է ծառայության իրական արժեքից, իսկ մյուս ուռուցքաբանական ծառայությունների դեպքում էլ՝ շուրջ 30—40 տոկոս։
«Շտապ բժշկական օգնություն» ծրագրի մասով էլ նախատեսվում է բնակչությանն առավել որակյալ շտապ բժշկական օգնության ծառայություններ մատուցելու նպատակով ավելացնել հանրապետության տարածքում սպասարկող բրիգադների թիվը, մասնավորապես՝ Երեւանում ապահովելով «20,000 բնակչին՝ մեկ բրիգադ» սկզբունքը։

Ի հավելումն

Դատելով կառավարության որոշումից՝ այս ամենը հավելյալ սարքավորումներով կհագեցվեն, կվերանորոգվեն բժշկական կենտրոններ։
Օրինակ՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի» մանկական նյարդավիրաբուժության ծառայությունը արդի սարքավորումներով կհագեցվի։
Կվերակառուցվի «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցը»։ Կվերանորոգվի «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնը»։ Տեխնիկապես էլ ավելի կհագեցվի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը»։ Կվերակառուցվեն Արարատի մարզի «Մասիսի բժշկական կենտրոնի» շենքը, «Աշտարակի բժշկական կենտրոնը», «Վաղարշապատի բժշկական կենտրոնը», «Տաշիրի բժշկական կենտրոնը»։
Մասնակի կվերանորոգվեն «Չարենցավանի բժշկական կենտրոնը», «Մարալիկի առողջության կենտրոնը»։
Կվերակառուցվեն «Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցը», «Լոռու մարզային արյան փոխներարկման կայանը», «Սիսիանի բժշկական կենտրոնը», «Թալինի բժշկական կենտրոնը» եւն։

28-06-2019





01-08-2019
Ինչպե՞ս դառնալ ներդրող
Բնակելի շենքի կառուցապատման գործընթացից կարելի է շահույթ ստանալ ...


01-08-2019
«Աշխարհս առանց իշխանութեան չի կառավարուիր»
Մկրտիչ Ա Վանեցի Ամենայն հայոց կաթողիկոսը (1820–1907) համոզված էր, ...


01-08-2019
Հնարավոր չէ առանց պատժվելու այլասերել բառերը
Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


Կամյուին կարելի է համարել 20-րդ դարի ...


01-08-2019
Արեւայրուք ստանալ բակում «բուրդ չփխելո՞վ», թե՞ լողափին
Հանգստի ամեն տեսակ էլ կարող է լավագույնը լինել

Թամարա ...


01-08-2019
Թավշյա հեղափոխությունը բացառապես ներքին խնդիր էր
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը Մարշալի հիմնադրամին



01-08-2019
Թարմ մսի սպանդանոցային ծագման պահանջ՝ այսօրվանից
Տեսչական մարմինը մշտադիտարկում է սկսում հանրային սննդի կետերում

Արմենուհի ...


01-08-2019
Ժամանակ ու սերունդներ կապող մարդ-մշակույթ էր
ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ Երվանդ Ղազանչյանի վախճանը մեծ ...



01-08-2019
Եղիշե Չարենցը պաշտում էր Արեւելքը
Վաղը բանաստեղծի տուն-թանգարանում կբացվի ...

01-08-2019
Այվազովսկուց մինչեւ Սալվադոր Դալի
Ի՞նչ են սովորում ՀԱՊ-ի ամառային ...

01-08-2019
Արոտների ջրարբիացումից՝ ճանապարհների վերակառուցում
Ի՞նչ խնդիրներ են լուծվում Ամասիա ...

01-08-2019
Մեդալներն արդեն նշմարվում են
Եվրոպայի երիտասարդական առաջնությանը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +37... +39

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO