Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

08.12.2019
ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ


Հակակոռուպցիոն նոր մարմնի ստեղծումը օբյեկտիվ անհրաժեշտություն է

Իսկ գործող մոդելն արդեն իրեն սպառել է

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


Վերջերս իրավական ակտերի նախագծերի հրապարակման «e-draft» միասնական կայքում տեղադրվեց «ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը եւ դրա իրականացման 2019-2022 թթ. միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» նախագծի լրամշակված տարբերակը։ Նախագծով կոռուպցիայի դեմ պայքարի երեք հիմնական ուղղություններն են՝ կոռուպցիայի կանխարգելումը, կոռուպցիոն հանցագործությունների բացահայտումը եւ հակակոռուպցիոն կրթությունն ու իրազեկումը, որի միջոցով պետք է ժխտողական վերաբերմունք սերմանվի կոռուպցիայի նկատմամբ։
Նախագծով նախատեսվում է վերափոխել եւ զարգացնել հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգը՝ առաջարկելով ստեղծել հակակոռուպցիոն մասնագիտացված մարմին՝ «Հակակոռուպցիոն կոմիտե» անվամբ։ Նախորդ ռազմավարության ծրագրի շրջանակներում օրենսդրական մակարդակով հակակոռուպցիոն կանխարգելիչ մարմնի ստեղծման ուղղությամբ ձեռնարկվել էին քայլեր։ Մասնավորապես, 2017 թվականի հունիսի 9—ին ընդունված «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթով նախատեսվում էր ստեղծել անկախության երաշխիքներով օժտված հակակոռուպցիոն կանխարգելիչ մարմին, սակայն այն առայսօր չի ստեղծվել։
Նոր նախագծով առաջարկվում է նորաստեղծ հակակոռուպցիոն կոմիտեին տրամադրել կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման նպատակով ոստիկանության օպերատիվ—հետախուզական գործունեության իրականացման համար նախատեսված հաստիքները եւ գործիքակազմը, ՊԵԿ—ի կոռուպցիոն հանցագործություններով նախաքննության իրականացման համար նախատեսված հաստիքները եւ գործիքակազմը, ՀՔԾ—ի կոռուպցիոն, կազմակերպված եւ պաշտոնեական հանցագործությունների քննության վարչության հաստիքները եւ գործիքակազմը, ինչպես նաեւ վերակազմակերպել քննչական կոմիտեի կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների եւ կիբեռհանցագործությունների քննության վարչությունը եւ նորաստեղծ կոմիտեին փոխանցել կոռուպցիոն հանցագործությունների քննությամբ զբաղվող քննիչների հաստիքները եւ գործիքակազմը։
Կոռուպցիոն հանցագործություններով զբաղվող մարմինների գործառույթների փոխանցումը նորաստեղծ հակակոռուպցիոն մարմնին ենթադրում է գործող կառույցների վերակազմավորում, ընդհուպ մինչեւ լուծարում։ Նախօրեին ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում նշել էր, որ նոր հակակոռուպցիոն մարմնի ստեղծումն իսկապես ենթադրում է հատուկ քննչական ծառայության լուծարումը։ «Սակայն դա դեռեւս նախագիծ է, կոնկրետ օրենք այս պահին շրջանառության մեջ դրված չկա։ Կապրենք, կտեսնենք»,–հավելել էր Խաչատրյանը։ Նկատենք, որ հատուկ քննչական ծառայությունը իրավապահ մարմինների համակարգում համեմատաբար երիտասարդ կառույց է. կազմավորվել է 2007 թվականի նոյեմբերի 28—ին «Հատուկ քննչական ծառայության մասին» ՀՀ օրենքի ընդունմամբ, որը նույն թվականի նոյեմբերի 30—ին վավերացրել է ՀՀ նախագահը։
«ՀՀ»—ի հետ զրույցում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Խաչատրյանը կարծիք հայտնեց, որ հակակոռուպցիոն մարմինը պետք է ձեւավորվի հատուկ քննչական ծառայության հիմքի վրա։ Ծանոթ լինելով կոռուպցիոն հանցագործություններով զբաղվող կառույցների գործունեությանը եւ ընդհանրապես դատաիրավական համակարգում գոյություն ունեցող պրակտիկային՝ նա լավագույն լուծումն այդ տարբերակն է համարում։
Խաչատրյանը նաեւ կարեւորեց, որ գործերը քննվեն ոչ թե ըստ սուբյեկտների, այլ՝ հանցագործությունների բնույթի, իսկ կոռուպցիոն հանցագործություններին վերաբերող հոդվածները պետք է առանձին օրենքով սահմանվեն եւ քննվեն հակակոռուպցիոն կառույցի կողմից։ Նման մոտեցման արդյունավետությունը հիմնավորելու համար զրուցակիցս բերեց այն օրինակը, որ երբ հանրապետության որեւէ շրջանում ճանապարհատրանսպորտային պատահար է լինում մարմնական վնասվածքով, որտեղ մեղավորությունը վարորդինն է, իսկ վարորդը պարզվում է ոստիկանության ծառայող է, անգամ շարքային ծառայող, ապա այդ գործով նյութերն ուղարկվում են ՀՔԾ։ «Նման գործերը ենթակա են քննության հատուկ քննչական ծառայությունում, ինչն անիմաստ ծանրաբեռնում է այդ կառույցը։ Որեւէ բարդություն չի ներկայացնում այդ գործերի քննությունը հանձնել շրջանի ցանկացած քննիչի, որը կարող է մեկ—երկու օրում այն քննել եւ ավարտել։ Բայց քանի որ հիմքում դրված է, որ քննչական ենթակայությունը պայմանավորված է սուբյեկտներով եւ ոչ թե գործի առանձնահատկություններով կամ հանցագործության բնույթով, ապա ստացվել է մի իրավիճակ, երբ նույնիսկ ամենանվազ նշանակությամբ հանցագործությունների կամ առերեւույթ հանցագործության հատկանիշներ պարունակող դեպքերն ուղարկվում են հատուկ քննչական ծառայություն»,–մանրամասնեց ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության պետի նախկին տեղակալը՝ ընդգծելով, որ այս մեխանիզմն արդեն սպառել է իրեն։ Մյուս կողմից՝ ներկայումս իշխանության քաղաքականության առաջնահերթություններից է հակակոռուպցիոն կառույցի ստեղծումը, որը կքննի կոռուպցիոն բնույթի գործերն անկախ այն բանից, թե որոնք են սուբյեկտները՝ սովորական քաղաքացիները, թե պաշտոնատար անձինք։
Խաչատրյանի խոսքով, ՀՔԾ լուծարման դեպքում բան չենք կորցնի, սակայն անհրաժեշտ է, որպեսզի ձեւավորվող նոր կառույցն անպայման ունենա օպերատիվ հետախուզական գործունեությամբ զբաղվող առանձին ստորաբաժանում համապատասխան կադրային ռեսուրսով։ «Հատուկ քննչական ծառայությունում աշխատում են բավականին լուրջ կադրեր, որոնք կարող են համալրել նորաստեղծ կառույցը։ Վերջինս պետք է համալրվի նաեւ օպերատիվ հետախուզական գործունեությամբ զբաղվելու ունակություն կամ մասնագիտացում ունեցող կադրերով եւ մի շարք այլ հաստիքներով։ Դա շատ մեծ աշխատանք է ենթադրում, սակայն նման կառույց ստեղծելու ամենակարճ ճանապարհն է»,–ասաց նա։
Նախկինում էլ այս ուղղությամբ քայլեր են արվել, ստեղծվել են հակակոռուպցիոն մարմիններ, սակայն ցանկալի արդյունքը չի գրանցվել։ Ունե՞նք արդյոք այն նախադրյալները, որ ստեղծվող հակակոռուպցիոն մարմինը ծառայի իր նպատակին, պատգամավորը վստահաբար նշեց, որ ներկայումս կան բոլոր նախադրյալները, որպեսզի անհրաժեշտ գործիքակազմի առկայության դեպքում այդ պայքարը բավականին արդյունավետ լինի եւ տարբերվի բոլոր ժամանակների մեր պայքարներից։ «Օրենսդրական դաշտում պետք է համապատասխան փոփոխություններն արվեն. նախեւառաջ ստեղծել այդ կառույցը, որը հենց գլխավոր գործիքակազմերից մեկն է։ Չափազանց կարեւոր է նաեւ քաղաքական կամքի առկայությունը, հակառակ դեպքում բոլոր այս քայլերը չեն ծառայի իրենց նպատակին։ Իսկ այսօրվա Հայաստանում առաջին բանը, որ կա, քաղաքական կամքի առկայությունն է, ինչից էլ ծնվում են բոլոր հետագա միջոցառումներն ու գործողությունները»,–եզրափակեց պատգամավորը։
Միեւնույն ժամանակ ռազմավարության ներածության մեջ նշված է, որ թեեւ քաղաքական կամքի առկայությունը կենսականորեն անհրաժեշտ, բայց միակ բավարար գործոնն ու պայմանը չէ հակակոռուպցիոն բեկումնային քաղաքականություն իրագործելու համար։ «Այս առումով ակնհայտորեն պետք է մեկտեղվեն կառավարություն—քաղաքացիական հասարակություն ջանքերը՝ ուղղված ընդհանրական նպատակի կենսագործմանը։ Նույնչափ կարեւոր է նաեւ հանրային լայն աջակցության եւ իրավական մշակույթի շարունակական ձեւավորման ուղղությամբ ակտիվ քայլերի ու ինստիտուցիոնալ գործիքների ներդրումը, որի համակարգում էական դերակատարում կարող է ունենալ հակակոռուպցիոն կրթությունը»,–գրված է փաստաթղթում։ Առանձնակի հետաքրքրություն է ներկայացնում այն, որ ռազմավարության մեջ ամրագրված խնդիրներից մեկը վերաբերոմ է ապօրինի ձեռք բերված գույքը եւ Հայաստանից ապօրինի դուրս բերված ակտիվները վերադարձնելուն։

03-07-2019





07-12-2019
Հեղափոխական նշանակության կարեւոր իրադարձություններ
Որոնք անմիջականորեն առնչվում են պատմական արդարության վերականգնման հետ



07-12-2019
Կոմիտասը՝ Թումանյանին. «Ջահել ջիվան ջանիդ ափսոսացի, էս անգամ ձեռիցս պրծար»
Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Կոմիտասի ստեղծագործության, նրա կյանքի եւ, մասնավորապես, Թումանյանի ...


07-12-2019
Գյումրու քյալլան, ֆռռիկն ու ընկեր Ղազարյան-Ջղեր Խաչիկը
Գյումրեցին առաջ է նայում ու լիաթոք ծիծաղում

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am




07-12-2019
Նեոօսմանականությունը Թուրքիայի գերնպատակն է
Ծավալապաշտական նկրտումներին հագուրդ տալու համար

Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am


Այսօր արդեն ...


07-12-2019
Կառավարությունում շարունակվում են գերատեսչությունների բյուջետային հատկացումների հայտերի քննարկումները
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում շարունակվում են գերատեսչությունների բյուջետային ...



07-12-2019
«Միշտ ունենալու ենք ատոմակայան, անկախ այն հանգամանքից, թե ով ինչ խորհուրդ կտա»
Հարցազրույց տարածքային կառավարման եւ ...

07-12-2019
Սահմանամերձ գյուղը նոր ջրատար կունենա
Այն լիովին կհագեցնի Ուղտասարի այգիների ...

07-12-2019
Աշխարհի քարտեզը 30 տարի առաջ այսպիսին չէր, կփոխվի նաեւ առաջիկա 30 տարում
Եվրոպան կկանգնի՞ ազգային պետությունների ...

07-12-2019
Գրանցվեց ՀՖՖ նախագահի 3 թեկնածու
Ժամանակավոր կասեցման որոշում է ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO