Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

22.08.2019
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Մեզ պետք է ոչ թե թռչել, այլ դանդաղ ու հիմնովին առաջ գնալ

Ինչ է անհրաժեշտ հայկական պանրի խնդրին լուծում տալու համար

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Ինը տարի առաջ որոշվեց հայկական արտադրության պանիրը «Հայկական պանիր» ընդհանուր ապրանքանիշով արտահանել արտերկրի շուկաներ։ Այդ տարիներին եւ հիմա էլ Հայաստանի պանրագործների միության ղեկավարը Արմեն Գիգոյանն է։ Միությունը «Հայկական պանիր» ընկերությունում էր ներառված։ Ուստի ցանկացանք հենց միության ղեկավարից ճշտել՝ ինչու «Հայկական պանիր» գաղափարը չիրագործվեց եւ ինչ է անհրաժեշտ հայկական պանրի խնդրին լուծում տալու համար։
Մինչ այդ հիշեցնենք, որ երբ էկոնոմիկայի նախարարությանը հարց հղեցինք, թե հայկական պանրի հետ կապված հիմա ինչ—որ նախաձեռնություն կա՞, պատասխանել էին, թե մշակման փուլում է ՀՀ գյուղատնտեսության ոլորտի մինչեւ 2030 թվականի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների նախագիծը, որի միջոցառումների շարքում ներառված է նաեւ հայկական պարենային առանձին ապրանքների նոր բրենդների ձեւավորման եւ առաջմղման նախաձեռնությունը։ Ճիշտ է, նախարարությունը չէր նշել, թե հատկապես որ պարենային ապրանքների մասին է խոսքը, բայց քանի որ մեր՝ պանրի հետ կապված հարցին էր պատասխանել, մենք այդ ապրանքների շարքում տեղավորեցինք պանիրը։ Եվ հարց ուղղեցինք Արմեն Գիգոյանին։
–Տարիներ առաջ պանրագործները ոգեւորվեցին, հետո նույն «ոգեւորությամբ» էլ հիասթափվեցին։ Հիմա էկոնոմիկայի նախարարությունը նորից նախաձեռնությամբ է հանդես գալիս։ Եթե ներգրավվեք աշխատանքներում, ի՞նչ կառաջարկեք։ Ու խնդրում եմ նաեւ հստակեցրեք, թե ինչու՞ տապալվեց «Հայկական պանրի» գործը։
–Նախկինում (2010թ. մասին է խոսքը,—Ա.Մ.) ծրագրի բյուջեն համարյա 300 մլն դրամանոց էր, եւ այդ ժամանակ դոլարի կուրսը 300 դրամ էր, այսինքն՝ 1 մլն դոլարանոց ծրագիր էր։ Պանրագործների միությունն ու Զարգացման հայկական գործակալությունը բավական մեծ աշխատանք ծավալեցին մարկետինգի առումով։ Գործը համակարգում էր վարչապետի գլխավոր խորհրդական Արամ Ղարիբյանը։ Նա ասաց՝ մենք ուզում ենք տեսնել՝ կարո՞ղ եք ինքնուրույն արտահանում անել։ Մենք երկու արտահանում արեցինք՝ մեկը օդով, մեկը՝ ցամաքով։ Իր բոլոր ձեւերով՝ արտաքին տեսքը, փաթեթավորումը։ Տեսավ, համոզվեց, որ կարող ենք։ Հետո էլ ասաց՝ դուք էլ պետք է ներդրում ունենաք։ Որպեսզի հասկանալի լինի, թե սա ինչ է նշանակում, ասեմ, որ «Հայկական պանիր» ՓԲԸ—ն ուներ երկու բաժնետեր՝ մեկը մեր միությունն էր, մյուսը՝ Զարգացման հայկական գործակալությունը, որ պետության մասն էր ներկայացնում։ Միությունն ու ԶՀԳ—ն 50/50 մասնաբաժնով էին, այսինքն՝ 1 մլն դոլարի 0.5 մլն—ն մենք (միությունը) պետք է ներդնեինք։ Ասացինք, որ չենք կարող, քանզի չունենք դրա հնարավորությունը։
ԶՀԳ—ի տնօրեն Ռոբերտ Հարությունյանը նույնիսկ ներդրող բերելու փորձ կատարեց։ Իրատեսական լուրջ բիզնես պլան կար։ Եկավ մարդը (չեմ ասի՝ որ բանկի ներկայացուցիչ), ասաց, որ ազատ միջոցներ ունեն։ Այդ ժամանակվա բիզնես պլանի եկամտաբերությունը 3 տարուց էր։ Ինքը որպես բիզնես պլան չնայեց, որպես ոլորտի զարգացում չնայեց, նայեց զուտ առեւտրային տեսանկյունից եւ ասաց, թե ամենաուշը կես տարուց պետք է լինի եկամտաբերությունը։ Մեր սպասելիքները չհամընկան։ Մենք չկարողացանք խաբել. տեղեկացրեցինք, որ կես տարին միայն նախապատրաստական շրջանի ժամանակահատվածն է։ Չհամաձայնեց։
Մենք կրկին դիմեցինք կառավարությանը։ Ու… ու էկոնոմիկայի նախարարության համապատասխան վարչությունից կանչեցին, կարճ ասած՝ տեղեկացրին՝ փող չկա, կգրենք ռիսկային է։ Այսինքն՝ ամեն ինչ անելուց հետո, նույնիսկ փորձնական արտահանում անելուց հետո համարվեց ռիսկայի՞ն (ծիծաղում է)…
–Հիմա դուք կա՞ք այս նոր նախաձեռնությունում։ Մասնակցու՞մ եք մշակումներին։
–Ճիշտն ասած՝ ինձ մի անգամ զանգել է գյուղնախարարության ագրովերամշակման վարչության պետ Ղազարյան Գեւորգը, խնդրել է՝ ծրագիրը տամ։ Այդքանը։ Պանիրների մասով քննարկում եղել է թե ոչ, տեղյակ չեմ։ Եթե նոր են մշակում, քննարկում պետք է լինի, բա էդ դեպքում ո՞վ է մասնակցում, ո՞վ կարող է ավելի կոմպետենտ լինել։ Չգիտեմ, չեմ արող ասել։
–Այսինքն՝ էկոնոմիկայի նախարարությունը ձեզ դեռ չի կանչել նշածս քննարկումներին։ Եթե հրավիրի, ապա ի՞նչ առաջարկներ կներկայացնեք։ Գումարայինից զատ (հասկանալիորեն) ի՞նչ փոփոխություններ են եղել այս տարիների ընթացքում։
–Պանիրների արտահանման մասով կառաջարկեի ռազմավարությունն արմատապես փոխել։ Այն ժամանակ արտահանման հիմնական թիրախը ռուսական շուկան էր՝ իբրեւ մեծ շուկա։ Ես կառաջարկեի, որ մենք ավելի լուրջ աշխատանք տանեինք։ Պանրի ոլորտը միայն պանրի ոլորտը չէ, պետք է սկսենք կաթի շղթայից։ Իսկ պանիրը շղթայի 2—3 փուլն է ընդամենը։
–Կաթի շղթայի համար տարիներ առաջ ասում էիք՝ բաժակով ենք հավաքում։
–Հիմա էլ է այդպես։ Մենք պետք է շղթայական նայենք ոլորտը ու գլոբալ լուծումներ տանք։ Այլապես մեր ոլորտը՝ պանիր արտադրելու, պատրաստ է։ Ինչ տեսակների մեջ է պատրաստ, այլ խնդիր է։ Բաժակով կաթ հավաքելու բազայի հիման վրա լուրջ վերամշակում լինել չի կարող։ Թե չէ մեր ճյուղը, կրկնում եմ, պատրաստ է։
–Հայկական «Մոթալ» պանիրը «Slow Food» շարժումը «Համի տապանում» է գրանցել՝ իբրեւ անհետացող համ։ Այն դեպքում, երբ մեր «Մոթալը» միջազգային մրցույթներում բարձրակարգ պանրի կոչում է ստացել։ Մեր խնդիրը նաեւ ավանդական պանրատեսակները փրկելը չէ՞։
–Անկեղծ լինեմ՝ չգիտեմ, թե ինչ գործունեություն է ծավալում «Slow Food»—ը, բայց համաձայն չեմ նրանց տեսակետին, թե «Մոթալը» կորցնում է իր դիրքերը, ժառանգությունը։ Դա իրականությանը չի համապատասխանում։ Ես ճիշտ հակառակը կասեի՝ «Մոթալը» իր երկրորդ շունչն է ապրում։ Խանութներում տեսնում եմ արդեն։
–Խանութներինը այն նույն «Մոթա՞լն» է, որ 4 ամիս այծի տիկում է պահվում, երկարատեւ գործընթաց անցնում՝ մինչեւ սեղանին հայտնվելը։ «Slow Food»—ը այդ «Մոթալի» մասին է խոսում։
–Թե ինչի մեջ է պահվում, դա տեխնոլոգիական է։ Բայց այծի կաթից ստացված նույն պանիրն է։ Ամենեւին էլ անհետացման եզրին չէ։ Խանութներում կա, եթե պահանջարկն էլ ամրապնդվի, ապա մոտ ապագայում կիմանանք, որ լուրջ տեխնոլոգիական գործընթաց է անցնում։
–Մենք Եվրոպայում խնդիր կունենա՞նք որակի առումով։
–Մենք մեր յուրահատուկ պանիրներով՝ «Մոթալով», «Եղեգնաձորով», մյուս առանձնահատուկ պանիրներով կարող ենք մտնել ինչ—որ տեղ, բայց Եվրոպայում աշխարհի ամենաբարձր կուլտուրայով արտադրված պանիրներն են։
–Էլի հույս դնենք ռուսական ու ասիական շուկաների վրա՞ միայն։
–Ես չասացի, որ Եվրոպայի վրա պետք է խաչ քաշենք, մենք նախ պետք է հղկվենք ու նոր միայն դուրս գանք շուկաներ։ Քայլ առ քայլ պետք է նայենք, թե մեր հարեւան երկրներում ինչ են ուտում եւ այլն։ Իսկ նախկինում, գիտեք, նույնիսկ նայում էինք, թե որ երկրի հայերի որ սերունդը ինչ պանիր է ուտում եւ այլն։
–Բայց դա սխալ չէ։ Իսրայելը բարեհաջող իր այդ գործոնն աշխատեցնում է։
–Ճիշտ եք ասում։ Բայց մենք դեռ դրան պատրաստ չենք, մեզ մոտ կաթի արտադրության շղթան այնքա՜ն հետ է, մենք այնքա՜ն մատների արանքով ենք վերաբերվում դրան, որ… մենք դեռ պետք է հղկենք այն, ինչ ուտում ենք։ Մենք պետք է քայլ առ քայլ նայենք, թե մեր հարեւան երկրներում ինչ են ուտում։ Պետք չէ թռիչքներ անենք։ Ասում եմ, չէ՞, ժամանակին ես էլ էի այդպես մտածում, վերլուծում էինք, թե, ասենք, Կալիֆորնիայի որ սերունդը ինչ է ուտում, սովետից գնացածները աղի պանիր կսիրեն, այնտեղ ծնվածները՝ ոչ։ Իսկ հիմա պետք է դանդաղ գնանք առաջ։ Կրկնում եմ՝ սկսենք կաթի շուկայից։ Սկսենք գործիքները ստեղծելուց…
–Ի՞նչ է պակասում, ինչո՞ւ այսքան տարի տեղից չենք շարժվում։
–Պարզապես պետք է հիմնովին աշխատենք։ Եվ սա այնքա՛ն իրականանալի է, այնքա՛ն մատչելի է, մեծ ռեսուրսներ ու ջանք էլ չի պահանջում։ Երկու բան է պակասում՝ պատկերացում եւ կամք։ Պետական լիարժեք թափով մոտեցում է պետք։ Ու վերջ։

04-07-2019





01-08-2019
Ինչպե՞ս դառնալ ներդրող
Բնակելի շենքի կառուցապատման գործընթացից կարելի է շահույթ ստանալ ...


01-08-2019
«Աշխարհս առանց իշխանութեան չի կառավարուիր»
Մկրտիչ Ա Վանեցի Ամենայն հայոց կաթողիկոսը (1820–1907) համոզված էր, ...


01-08-2019
Հնարավոր չէ առանց պատժվելու այլասերել բառերը
Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


Կամյուին կարելի է համարել 20-րդ դարի ...


01-08-2019
Արեւայրուք ստանալ բակում «բուրդ չփխելո՞վ», թե՞ լողափին
Հանգստի ամեն տեսակ էլ կարող է լավագույնը լինել

Թամարա ...


01-08-2019
Թավշյա հեղափոխությունը բացառապես ներքին խնդիր էր
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը Մարշալի հիմնադրամին



01-08-2019
Թարմ մսի սպանդանոցային ծագման պահանջ՝ այսօրվանից
Տեսչական մարմինը մշտադիտարկում է սկսում հանրային սննդի կետերում

Արմենուհի ...


01-08-2019
Ժամանակ ու սերունդներ կապող մարդ-մշակույթ էր
ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ Երվանդ Ղազանչյանի վախճանը մեծ ...



01-08-2019
Եղիշե Չարենցը պաշտում էր Արեւելքը
Վաղը բանաստեղծի տուն-թանգարանում կբացվի ...

01-08-2019
Այվազովսկուց մինչեւ Սալվադոր Դալի
Ի՞նչ են սովորում ՀԱՊ-ի ամառային ...

01-08-2019
Արոտների ջրարբիացումից՝ ճանապարհների վերակառուցում
Ի՞նչ խնդիրներ են լուծվում Ամասիա ...

01-08-2019
Մեդալներն արդեն նշմարվում են
Եվրոպայի երիտասարդական առաջնությանը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +37... +39

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO