Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

22.08.2019
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Հայաստանը՝ խաղաղության հասնելու միջնորդ

Տնտեսական օգուտը ժամանակավոր է, իսկ բարեկամությունը՝ հարատեւ

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


Ռուս-վրացական հարաբերություններում լարվածության թուլացում դեռեւս վաղ է սպասել։ Նոր էսկալացիայի առիթ էին հանդիսացել հուլիսի 7-ին Վրաստանում հեռարձակվող «Ռուսաթավի-2» ընդդիմադիր հեռուստակայանի մեկնաբան, «Պոստսկրիպտ» վերլուծական հաղորդաշարի հեղինակ Գիորգի Գաբունիայի կողմից ուղիղ եթերում ՌԴ նախագահ Վ. Պուտինի հասցեին հնչած կոպիտ եւ գռեհիկ արտահայտությունները։ Նշենք, որ հեռուստակայանի ղեկավարությունը երկու ամսով եթերից հեռացրել է մեկնաբանին։ Վերջինիս արարքը խստորեն դատապարտել եւ սադրանք են որակել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, վարչապետ Մամուկա Բախտաձեն, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն, ինչպես նաեւ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը։ Գաբունիային քննադատել է նաեւ Վրաստանի լրագրողների անկախ միությունը։ Հուլիսի 8—ին բազմաթիվ ցուցարարներ հավաքվել են «Ռուսթավի—2» հեռուստակայանի շենքի մոտ՝ իրենց բողոքն արտահայտելով լրագրողի արարքի դեմ, ինչը ստիպել է վեց ժամով ընդհատել եթերը։
Այս զարգացումների համատեքստում Ռուսաստանի Պետդուման «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախաձեռնությամբ ընդունել է Վրաստանից հանքային ջրերի, գինու ներմուծման եւ դրամական փոխանցումների արգելք սահմանելու վերաբերյալ նախագիծ։ Երկրի օրենսդրին է ներկայացվել նաեւ «Վրաստանում հակառուսական հիստերիայի մասին» նախագիծը։ Վրաստանի նախագահն էլ հորդորել է Ռուսաստանին տուրք չտալ «ծայրահեղական» ուժերից կողմից եկող սադրանքներին եւ դրանով չնպաստել նրանց ապակառուցողական նպատակների իրականացմանը։ «Ցանկանում եմ ընդգծել, որ մեր խաղաղարար քաղաքականությունը միակ ճանապարհն է երկրում եւ տարածշրջանում կայունությունը պահպանելու համար»,–երեկ լրագրողների հետ զրույցում ասել է Զուրաբիշվիլին։ ՌԴ նախագահ Վ. Պուտինը իր հերթին դեմ է արտահայտվել պատժամիջոցներին՝ ելնելով վրացի ժողովրդի նկատմամբ տածած հարգանքից։
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Ալեքսեյ Սանդիկովը «ՀՀ»—ի հետ զրույցում հույս հայտնեց, որ Վրաստանի եւ Ռուսաստանի ներսում կառուցողական քննարկումներ կանցկացվեն եւ հստակ դիրքորոշումներ կձեւակերպվեն, որի արդյունքում ռուս—վրացական հարաբերությունների վատթարացումը կարճ կտեւի։ «Ոչ ռուսական, ոչ էլ վրացական կողմը չի ցանկանում եւ նույնիսկ պատրաստ չի զարգացումների այնպիսի ելքի, որը կբերի հարաբերությունների կտրուկ վատացման կամ անգամ ռազմական գործողությունների։ Անհրաժեշտ է, որպեսզի երկու երկրները համապատասխան քայլեր ձեռնարկեն հակառուսական ֆոբիայի դրսեւորումները դադարեցնելու համար։ Միջազգային ատելության ֆոնի վրա կառուցվող քաղաքական զարգացումները ոչ մի լավ բանի չեն հանգեցնի»,–նկատեց Սանդիկովը՝ համոզմունք հայտնելով, որ այս ամենն ունի իր կուլիսային հովանավորները, որոնք որոշակի շահ են հետապնդում։
Այս հակամարտությունը թեեւ զարգանում է Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ, սակայն անմիջականորեն առնչվում է նաեւ մեզ ամենատարբեր առումներով։ Պատգամավորի կարծիքով, մեր երկրի քաղաքական ղեկավարությունը կարող է որպես միջնորդ եւ հաշտեցնող կողմ հանդես գալ երկու ազգերի միջեւ խաղաղության կոչերով եւ գործուն քայլերով կոնֆլիկտը լուծելու հարցում։ «Բարոյահոգեբանական, անձնական, եղբայրական հարաբերությունների համատեքստում մենք չենք «ուրախանա», երբ ռուսն ու վրացին կռվում են, եւ մտածենք դրանից օգուտ քաղելու մասին, որովհետեւ երկու ժողովուրդների հետ էլ մենք բարեկամական, եղբայրական հարաբերությունների մեջ ենք։ Միգուցե այստեղ որոշակի նախաձեռնողականություն պետք է ցուցաբերվի հաշտեցման ուղղությամբ քայլեր կատարելու համար»,–ասաց զրուցակիցս։
Այս կոնֆլիկտի մյուս բաղադրիչը տնտեսականն է։ Հուլիսի 8-ից Ռուսաստանը ժամանակավորապես դադարեցրել է դեպի Վրաստան թռիչքները։ Վրաստանի քաղաքացիական ավիացիայի մամուլի ծառայությունից երեկ հաղորդել են, որ «Georgian Airways» ավիաընկերությունը նույն օրվանից ավելացրել է Թբիլիսի — Երեւան չվերթների հաճախությունը, որի արդյունքում 7—ի փոխարեն մինչեւ ամառային նավիգացիոն սեզոնի ավարտը շաբաթական կկատարի 14 կանոնավոր թռիչք։ Ավիաընկերությունը օրական երկու չվերթ կիրականացնի Թբիլիսիից Երեւան, իսկ հուլիսի 10—ից՝ ամեն օր ուղիղ չվերթներ կկատարի Բաթումից Երեւան։
Սանդիկովի խոսքով, եթե սառը տնտեսական հաշվարկներով մոտենանք, ապա իսկապես կարող ենք տնտեսական օգուտներ ունենալ ստեղծված իրավիճակում։ Սակայն, մյուս կողմից, չպետք է մոռանանք, որ այս կոնֆլիկտն ի վերջո լուծվելու է, եւ այդ առումով, ցանկալի կլիներ մեր տնտեսական շահավետությունը կառուցել երկարաժամկետ տնտեսական արդյունքների ակնկալիքով։ «Լինելով ռուս ազգի ներկայացուցիչ, բայց ՀՀ քաղաքացի, այս տարի պատրաստվում եմ ընտանիքիս հետ ամառային հանգիստն անցկացնել Վրաստանում։ Համոզված եմ, որ ժողովրդի շրջանում ատելության որեւիցե դրսեւորում չկա։ Դա ավելի շատ քաղաքական որոշակի շրջանակների կողմից զանգվածային լրատվամիջոցների միջոցով աշխարհաքաղաքական խնդիրներ լուծելու համար է արվում»,–ասաց ԱԺ պատգամավորը՝ դրական գնահատելով այն, որ թե «Ռուսթավի—2» հեռուսակայանի տնօրինության, թե Վրաստանի ղեկավարության կողմից ատելության այդ դրսեւորումները չեն խրախուսվում եւ փորձ է արվում հակառուսական ատելության խոսքը մեղմելու ուղղությամբ։ Նրա գնահատմամբ, Վրաստանի ղեկավարությունը բավականաչափ սթափ եւ զգոն է՝ թույլ չտալու հարաբերությունների այնպիսի սրացում, որը ոչ մի կողմի համար ձեռնտու չէ։

10-07-2019





01-08-2019
Ինչպե՞ս դառնալ ներդրող
Բնակելի շենքի կառուցապատման գործընթացից կարելի է շահույթ ստանալ ...


01-08-2019
«Աշխարհս առանց իշխանութեան չի կառավարուիր»
Մկրտիչ Ա Վանեցի Ամենայն հայոց կաթողիկոսը (1820–1907) համոզված էր, ...


01-08-2019
Հնարավոր չէ առանց պատժվելու այլասերել բառերը
Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


Կամյուին կարելի է համարել 20-րդ դարի ...


01-08-2019
Արեւայրուք ստանալ բակում «բուրդ չփխելո՞վ», թե՞ լողափին
Հանգստի ամեն տեսակ էլ կարող է լավագույնը լինել

Թամարա ...


01-08-2019
Թավշյա հեղափոխությունը բացառապես ներքին խնդիր էր
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը Մարշալի հիմնադրամին



01-08-2019
Թարմ մսի սպանդանոցային ծագման պահանջ՝ այսօրվանից
Տեսչական մարմինը մշտադիտարկում է սկսում հանրային սննդի կետերում

Արմենուհի ...


01-08-2019
Ժամանակ ու սերունդներ կապող մարդ-մշակույթ էր
ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ Երվանդ Ղազանչյանի վախճանը մեծ ...



01-08-2019
Եղիշե Չարենցը պաշտում էր Արեւելքը
Վաղը բանաստեղծի տուն-թանգարանում կբացվի ...

01-08-2019
Այվազովսկուց մինչեւ Սալվադոր Դալի
Ի՞նչ են սովորում ՀԱՊ-ի ամառային ...

01-08-2019
Արոտների ջրարբիացումից՝ ճանապարհների վերակառուցում
Ի՞նչ խնդիրներ են լուծվում Ամասիա ...

01-08-2019
Մեդալներն արդեն նշմարվում են
Եվրոպայի երիտասարդական առաջնությանը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +37... +39

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO