Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.07.2019
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ


Սրտային ծառայությունը կուժեղացվի

Երեւանի քաղաքապետարանը խոստանում է կոշտ արձագանքել ուղղորդումներին

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


Երեւանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանը «ՀՀ»-ի հետ զրույցում դիմելով բնակչությանը՝ բարձրաձայնեց. «Հորդորում եւ խնդրում եմ՝ եթե առողջության պահպանման առաջնային օղակում պետպատվերի շրջանակում ներառված անալիզի համար ձեզ ուղղորդում են որեւէ լաբորատորիա՝ այն վճարովի հիմունքներով կատարելու, խնդրում եմ զանգահարել 1-05 անվճար հեռախոսահամարին եւ ամենակոշտ արձագանքը կլինի Երեւանի քաղաքապետարանի կողմից»։ Խոսքը վերաբերում է նաեւ դեղորայքի տրամադրման կարգի խախտմանը։
Մեր զրուցակիցը նշում է, որ բողոքներ ունենում են։ Օրինակ, խնդիր կար՝ պայմանավորված մինչեւ 7 տարեկանների համար պետության կողմից նախատեսված հատկապես վիտամին Դ—ի մասով։ Բաբինյանն ասում է, որ համապատասխան օղակները չէին տրամադրում կամ ոչ ամբողջությամբ էին տրամադրում. «Այսօր գնալու ենք թիվ 19 պոլիկլինիկա, ուսումնասիրենք խնդիրը։ Չեմ կարող ասել, թե դա մասսայական բնույթ է կրում, բայց ինչ—որ չափով խնդրահարույց է, օրինակ, թիվ 20 պոլիկլինիկայում, որտեղ ուսումնասիրություն ենք արել, բոլորից բացատրություն ենք վերցրել։ Անպայման կարգապահական տույժ է լինելու համապատասխան բժիշկների ու նաեւ ադմինիստրացիայի նկատմամբ»։
Ստուգումներ են իրականացվել մանկական բաժանմունք ունեցող նաեւ մի քանի պոլիկլինիկայում։ Այդ դեպքում արդյունքները խնդրահարույց չեն եղել։
Քաղաքապետարանի վարչության պետն ընդհանուր առմամբ արձանագրում է. «Խնդիրներ, բնականաբար, կան։ Չեն կարող չլինել։ Մենք էլ աշխատում ենք, որպեսզի դժգոհությունները հասցնենք նվազագույնի»։
Այդ համատեքստում աշխատանքներ են տարվում քաղաքացիների իրազեկվածության մակարդակի բարձրացման ուղղությամբ։ Կամսար Բաբինյանը տեղեկացնում է, որ շուտով պոլիկլինիկաների տեսանելի հատվածներում փակցվելու են մեծ չափսերով ցանկեր։ Դրանք պատրաստ կլինեն ամենաուշը մյուս շաբաթվա ընթացքում։
Այդ ցանկերի միջոցով ցանկացած քաղաքացու հասանելի կլինի տեղեկատվություն, թե որ դեղորայքից ու լաբորատոր հետազոտությունից կարող է անվճար օգտվել։ Բայց երբեմն խնդիր է առաջանում, եւ քաղաքացուն պոլիկլինիկայից տեղեկացնում են, որ այս կամ այն դեղը չունեն։ Մեր զրուցակիցը մեկնաբանում է. «Շատ դեպքեր ունենք, խոսքը հատկապես փոքր պոլիկլինիկաների մասին է, երբ դեղերի մրցույթ են հայտարարում, եւ քանի որ քանակը փոքր է, համապատասխան կազմակերպությունները չեն մասնակցում, եւ այցելուին ասում են՝ դեղ չունեն»։

Անվճար դեղեր կստանան նոր խմբեր

Հատկապես վերջին տարիներին անվճար եւ արտոնյալ պայմաններով տրամադրվող դեղերի ցանկն ընդլայնվել է։ ՀՀ ԱՆ դեղորայքային քաղաքականության եւ բժշկական տեխնոլոգիաների վարչության բժշկական տեխնոլոգիաների եւ մարդասիրական օգնության համակարգման բաժնի պետ Մարինե Հարությունյանը հղում անելով կառավարության որոշմանը՝ ընդգծեց, որ այսուհետ ընտանիքի սոցիալական գնահատման համակարգում հաշվառված 30 եւ ավելի բարձր անապահովության միավոր ունեցող նպաստառուներն իրենց սպասարկող պոլիկլինիկական ծառայությունների միջոցով կստանան անվճար դեղեր։ Դեղերի ընտրությունը կատարվել է ՀՀ հիմնական դեղերի ցանկին համապատասխան, որտեղ ներառված է շուրջ 400 անվանում դեղ։ Ցանկում ընդգրկված են բազմաթիվ այլ սոցիալական խմբեր, օրինակ, 1—ին ու 2—րդ խմբի հաշմանդամություն ունեցողներ, հաշմանդամություն ունեցող երեխաներ՝ մինչեւ 18 տարեկան, Հայրենական պատերազմի մասնակիցներ, բազմազավակ ընտանիքների երեխաներ եւ այլք։
«Մյուս նախաձեռնությունը վերաբերում է վիրուսային հեպատիտ Ց ունեցողներին եւ հիպոֆիզային գաճաճություն ախտանիշով հիվանդներին։ 2020թ. հիպոֆիզային գաճաճություն ախտանիշով երեխաները, որոնք 45—ն են, իրենց սպասարկող բուժհաստատություններից կստանան հորմոնային դեղեր։ Այդ երեխաներին մինչ այժմ պետության կողմից չի տրամադրվել դեղորայք։ Դրանք բավականին բարձր արժեքով դեղեր են, եւ երեխաներն ամսական կտրվածքով 3 ներարկիչ կստանան։
Վիրուսային հեպատիտ Ց ունեցողներն էլ 2020թ. հակավիրուսային դեղերի ողջ կուրսը, որը կազմում է մոտավորապես 3—6 ամիս, կստանան անվճար»,—տեղեկացրեց Հարությունյանը։
Նա ընդգծեց նաեւ, որ 2019—ի ավարտին ու 2020թ. սկզբից նախատեսում են ցանկի բարելավում, նոր դեղերի, նորագույն դեղաբանական խմբերի ավելացում։ Ասում է, որ թանկարժեք դեղերով համալրում է սպասվում։
Բաժնի պետը նկատում է նաեւ, որ կան մի քանի անվանում դեղեր, որոնց արդյունավետությունն ապացուցողական բժշկությունը չի ապացուցել եւ աշխարհի ոչ մի երկրում ներառված չեն հիմնական դեղերի ցանկում։

Պոլիկլինիկաներում՝ առանց հերթերի

Առողջապահական հիմնարկները սարքավորումներով վերազինելու ուղղությամբ արդեն մի քանի տարի է՝ համապատասխան ծրագիր է իրականացվում։ Կամսար Բաբինյանի տվյալներով, պոլիկլինիկաներին ավելի քան 300 անուն սարքավորում են տրամադրել։ Նա նկատում է. «Ծրագիրը պետք է լինի շարունակական, որովհետեւ դրա օգնությամբ քաղաքացիներին հասանելի է դառնում ավելի որակյալ, ավելի մատչելի ու ավելի ժամանակակից բժշկական օգնություն՝ առաջնային օղակում»։
Երեւանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետը լիահույս է, որ տեխնիկական հագեցվածության առումով շատ շուտով՝ մոտակա մի քանի տարիներին, բավականին լայն առաջընթաց է արձանագրվելու պոլիկլինիկաներում։ Ըստ նրա, ամենաէական խնդիրը ինչպես հետխորհրդային մյուս երկրներում, այնպես էլ Հայաստանում, հիմնարկների նյութատեխնիկական բազայի վիճակն ու շենքային պայմաններն են։ Բժիշկների աշխատավարձի խնդիրն էլ կա, թեեւ վերջին մեկ տարում այդ մասով դրական տեղաշարժ եղավ։
Մոտավորապես 2—3 ամիս հետո էլ առաջընթաց կգրանցվի պոլիկլինիկաներում գոյացող հերթերի խնդրի կարգավորման մասով։ Ծրագիրը պիլոտային է, եւ սկզբի համար դեռեւս մի քանի պոլիկլինիկա է նախատեսված։
Իսկ ահա բուժաշխատողների մասնագիտական որակի բարձրացման վերաբերյալ Բաբինյանն ասում է, որ ուղարկում են անվճար վերապատրաստման դասընթացների։ Երեւանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետն ասվածին ավելացրեց նաեւ, որ Երեւանում մյուս տարվա համար էլ նախատեսում են իրականացնել սրտի ծրագիր։ Առանց փակագծերը բացելու ասաց՝ փորձելու են Երեւանի առաջնային օղակի հիմնարկներում սրտային ծառայությունը ուժեղացնել։

11-07-2019





20-07-2019
Շուշին լիովին կապահովվի խմելու ջրով
Բերդաքաղաքում լուծվում են կենսական խնդիրները

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am


Կրթամշակութային կենտրոն ...


20-07-2019
Օդի ջերմաստիճանը կհասնի +42-ի
Առողջապահության նախարարությունը տապից պաշտպանվելու խորհուրդներ է տալիս

Իրաքի ...


20-07-2019
Ամերիկյան մոդել
Հատվածներ Ֆարիդ Զաքարիայի «Ազատության ապագան. ոչլիբերալ ժողովրդավարությունը ԱՄՆ-ում ...


20-07-2019
Սեւանի անձնագիր ստացած երկարաչանչը
Որ կարեւոր է ոչ միայն լճի ջրի որակի, ...


20-07-2019
Հյուրընկալել է նախագահը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ ընդունել է Հայաստանի Հանրապետությունում ...


20-07-2019
«Սա այն բարեփոխումն է, որից մենք ակնկալում ենք կոնկրետ արդյունքներ»
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ...



20-07-2019
«Ամեն բան մարդուն մատչելի է....»
1902 թ. մի նամակում Հովհաննես Թումանյանը, դրվատելով ...

20-07-2019
Թատրոն չեն հաճախում, բայց դերասան դառնալ են ուզում
Ինչո՞ւ են դիմում թատերական ...

20-07-2019
Թեհրան—Լոնդոն փոխհարաբերություններում լարվածությունը պահպանվում է
Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am



 
20-07-2019
Մերոնք՝ միջազգային առաջնություններում
Վերջին օրերը հագեցած են հայ մարզիկների ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO