Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.07.2019
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


«Սա այն տեղն է, որտեղ Եվրոպայի սիրտը բաբախում է»

Դոնալդ Տուսկի այցը Սեւանավանք եւ Նորատուսի խաչքարերի համալիր

Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկն այցելել է Սեւանի թերակղզու վրա գտնվող Սեւանավանք վանական համալիր։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրեսի» թղթակիցը, ԵԽ նախագահին դիմավորել է Սեւանավանքի վանահայր տեր Մինաս քահանա Մարտիրոսյանը, ով ներկայացրել է վանքի հիմնադրման եւ գործունեության պատմությունը։ Տուսկը շրջայց է կատարել վանքի եւ Սեւանի թերակղզու տարածքով, որտեղից նրա առջեւ բացվել է Սեւանա լճի համայնապատկերը։
Սա այն տեղն է, որտեղ բաբախում է Եվրոպայի սիրտը։ Սեւանավանք այցից հետո լրագրողների հետ զրույցում ասել է Դոնալդ Տուսկը։
«Չնայած ես քաղաքական գործիչ եմ, սակայն մշակույթը շատ ավելի կարեւոր է եւ ամենից առավել։ Ես իսկապես տպավորված եմ։ Որպես եվրոպացի՝ կարծում եմ, որ սա միայն իմ տեսակետը չէ՝ սա այն տեղն է, որտեղ Եվրոպայի սիրտը բաբախում է»,–ասաց Տուսկը։
Նա Հայաստանի մշակութային ժառանգությունը համարել է ամենատպավորիչներից՝ ոչ միայն այս տարածաշրջանում։
Եվրոպական խորհրդի նախագահը երկրի ամենակարեւոր առավելությունը համարել է Հայաստանի մարդկանց, շեշտել, որ դա ուղղակի հաճոյախոսություն չէ։
Սեւանավանքից հետո Դոնալդ Տուսկն այցելել է Նորատուս եւ շրջայց կատարել 9–17—րդ դարերով թվագրվող խաչքարերի համալիրում։ Տուսկը նշել է, որ առաջին անգամ է խաչքարերը տեսնում եւ շատ տպավորված է։

11-07-2019





20-07-2019
Շուշին լիովին կապահովվի խմելու ջրով
Բերդաքաղաքում լուծվում են կենսական խնդիրները

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am


Կրթամշակութային կենտրոն ...


20-07-2019
Օդի ջերմաստիճանը կհասնի +42-ի
Առողջապահության նախարարությունը տապից պաշտպանվելու խորհուրդներ է տալիս

Իրաքի ...


20-07-2019
Ամերիկյան մոդել
Հատվածներ Ֆարիդ Զաքարիայի «Ազատության ապագան. ոչլիբերալ ժողովրդավարությունը ԱՄՆ-ում ...


20-07-2019
Սեւանի անձնագիր ստացած երկարաչանչը
Որ կարեւոր է ոչ միայն լճի ջրի որակի, ...


20-07-2019
Հյուրընկալել է նախագահը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ ընդունել է Հայաստանի Հանրապետությունում ...


20-07-2019
«Սա այն բարեփոխումն է, որից մենք ակնկալում ենք կոնկրետ արդյունքներ»
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ...



20-07-2019
«Ամեն բան մարդուն մատչելի է....»
1902 թ. մի նամակում Հովհաննես Թումանյանը, դրվատելով ...

20-07-2019
Թատրոն չեն հաճախում, բայց դերասան դառնալ են ուզում
Ինչո՞ւ են դիմում թատերական ...

20-07-2019
Թեհրան—Լոնդոն փոխհարաբերություններում լարվածությունը պահպանվում է
Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am



 
20-07-2019
Մերոնք՝ միջազգային առաջնություններում
Վերջին օրերը հագեցած են հայ մարզիկների ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO