Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.07.2019
ՄՇԱԿՈՒՅԹ


Ցուցադրվեց նաեւ թուրքական «Աղավնագողերը» ֆիլմը

Թուրքական կինեմատոգրաֆի լավագույն ֆիլմերից մեկը՝ «Աղավնագողերը» եւս «Ոսկե ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոնի «Տարածաշրջանային համայնապատկեր» ծրագրում է։
Տասնվեցամյա Մահմութը սիրում է աղավնիներ պահել եւ երազում է տիրանալ լավագույն աղավնիներին։ Մի օր նրա աղավնիներից մեկը փախչում է ու այլեւս չի վերադառնում։ Երբ Մահմութը ինչ-որ կտուրում բույն դրած աղավնի է գտնում, ծանոթանում է այդ տանն ապրող ութամյա Իսմայիլի հետ։ Հանդիպումը երկուսի կյանքում էլ շրջադարձային նշանակություն է ունենում։ Մահմութը որոշում է աղավնիներ գողանալ, որ իրականացնի Իսմայիլի երազանքները։
2019 թվականին նկարահանված «Աղավնագողերը» կինոնկարի ռեժիսորը Օսման Նաիլ Դողան է, պրոդյուսերը՝ Սինան Սերթեն։ Վերջինս լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ Թուրքիայում աղավնիներ պահելը տարածված երեւույթ է։ Թուրքերը շատ են սիրում աղավնիներին, հոգ են տանում նրանց մասին, փոխանակում են, վաճառում։ «Այնտեղ դա լուրջ բիզնես է։ Մեր կինոնկարում ներկայացված է իրականությունը գեղարվեստական մոտեցմամբ։ Մենք գիտենք, որ գողությունը բացասական երեւույթ է, բայց աղավնիներ գողանալն այլ մեկնաբանություն ունի. թռչունը կարող է մոտենալ քեզ կամ նստել քո պատուհանին, եւ նա քոնն է»,—նշեց պրոդյուսերն ու հավելեց, որ աղավնատերերը մեծ զոհաբերությունների են պատրաստ հանուն իրենց նպատակների։
Խոսելով ֆիլմի ստեղծման ճանապարհին հանդիպած խոչընդոտներից եւ բարդություններից՝ ասաց, որ դժվարություններ հիմնականում եղել են ոչ պրոֆեսիոնալ դերասանների՝ երեխաների հետ համագործակցության ընթացքում։ Համապատասխան կերպարներ գտնելու համար՝ շրջել են ավելի քան 400 դպրոցներով։ Անդրադառնալով ժամանակակից թուրքական ֆիլմարտադրությանը՝ Սերթեն շեշտեց, որ Թուրքիայի մշակույթի նախարարության ֆոնդը գումար է տրամադրում հեղինակային կինոյին, եւ դա միակ ճանապարհն է նմանատիպ ժապավենների ստեղծման համար։
«Աղավնագողերը» կինոնկարը նույնպես պետական ֆինանսավորմամբ է նկարահանվել։ Ըստ նրա՝ Թուրքիայում տարեկան ավելի քան հարյուր ֆիլմ է նկարահանվում։ Դրանք հիմնականում կոմերցիոն բնույթի են։ «Հեղինակային հիսուն անուն կինոնկար է լույս տեսնում. որոշ մասը ներկայացվում է հեղինակավոր փառատոների մրցութային ծրագրերում։ Դա վատ չէ»,—նկատեց պրոդյուսերը։

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am

11-07-2019





20-07-2019
Շուշին լիովին կապահովվի խմելու ջրով
Բերդաքաղաքում լուծվում են կենսական խնդիրները

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am


Կրթամշակութային կենտրոն ...


20-07-2019
Օդի ջերմաստիճանը կհասնի +42-ի
Առողջապահության նախարարությունը տապից պաշտպանվելու խորհուրդներ է տալիս

Իրաքի ...


20-07-2019
Ամերիկյան մոդել
Հատվածներ Ֆարիդ Զաքարիայի «Ազատության ապագան. ոչլիբերալ ժողովրդավարությունը ԱՄՆ-ում ...


20-07-2019
Սեւանի անձնագիր ստացած երկարաչանչը
Որ կարեւոր է ոչ միայն լճի ջրի որակի, ...


20-07-2019
Հյուրընկալել է նախագահը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ ընդունել է Հայաստանի Հանրապետությունում ...


20-07-2019
«Սա այն բարեփոխումն է, որից մենք ակնկալում ենք կոնկրետ արդյունքներ»
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ...



20-07-2019
«Ամեն բան մարդուն մատչելի է....»
1902 թ. մի նամակում Հովհաննես Թումանյանը, դրվատելով ...

20-07-2019
Թատրոն չեն հաճախում, բայց դերասան դառնալ են ուզում
Ինչո՞ւ են դիմում թատերական ...

20-07-2019
Թեհրան—Լոնդոն փոխհարաբերություններում լարվածությունը պահպանվում է
Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am



 
20-07-2019
Մերոնք՝ միջազգային առաջնություններում
Վերջին օրերը հագեցած են հայ մարզիկների ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO