Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

22.08.2019
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Երթեւեկության վիճակը մտահոգիչ է

Վարչապետի անդրադարձը կառավարության նիստում

Երեկ կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է մի շարք հարցերի, հայտնում են ՀՀ կառավարության  տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Մասնավորապես վարչապետը խոսել է պատահարների աճի մասին.
–Բոլորդ գիտեք, որ ոստիկանությունում օրենքի նոր նախագիծ է մշակվել, որի հիմնական նպատակը կարգազանց վարորդներին ընդհանրապես երթեւեկությունից հեռացնելն է։ Այսինքն՝ այն վարորդները, որոնք պարբերաբար եւ չարամիտ խախտումներ են թույլ տալիս, պետք է երթեւեկությունից ընդհանրապես հեռացվեն։ Նախագիծն Ազգային ժողովում է, եւ կարծում եմ՝ մենք ԱԺ հետ պետք է քննարկենք, թե ինչ ժամկետներում կարող ենք հնարավորինս շուտ այդ նախագիծն ընդունել։ Այս հարցով, կարծում եմ, կառավարությունը եւ նաեւ ոստիկանությունը պետք է սերտորեն համագործակցեն հասարակական կազմակերպությունների հետ։ Հիշում եք, այդ թեմայով մեկ անգամ խոսակցություն ունեցել ենք իմ ֆեյսբուքյան եթերներից մեկի ժամանակ, երբ հնարավորություն պետք է ընձեռեինք համապատասխան ծրագրային ապահովումով, որպեսզի քաղաքացիները նույնպես երթեւեկության կոպիտ խախտումներն արձանագրելու եւ դա ոստիկանություն ուղարկելու հնարավորություն ունենան։ Ես տեղյակ եմ, որ Ազգային ժողովի «Իմ Քայլը» խմբակցության ներկայացուցիչները հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ արդեն սկսել են այդ աշխատանքը, եւ ոստիկանությունն էլ տեղյակ է այդ աշխատանքից։ Պետք է հստակ արձանագրենք, որ քաղաքական կամքը եւ որոշումը կա, խնդիրն այս որոշման տեխնիկական մասն ապահովելն է, համապատասխան ծրագրային ապահովում լինի, որպեսզի այդ գործողություններն ինչ—որ ընթացակարգով մտնեն սովորական առօրյայի մեջ։
Բայց, պարոն Օսիպյան, մենք այս թեմաներով մի քանի անգամ խոսել ենք։ Կարծում եմ, որ պետք է արձանագրենք, որ հիմա հատկապես պետք է ճանապարհային երթեւեկության նկատմամբ լինի կրկնակի եւ եռակի ավելի վերահսկողություն։ Իհարկե, հասկանալի է, որ այսօր եւ հատկապես 2018—2019 թթ. Հայաստանի Հանրապետությունում ավտոմեքենաների քանակի աննախադեպ աճ է արձանագրվել։ Այսօր աներեւակայելի թվով ավտոմեքենա կա Հայաստանի Հանրապետությունում, մեծ ծավալով ներկրումները շարունակվում են, եւ դա իր հերթին բերում է մարտահրավերներ, եւ այդ մարտահրավերներին արձագանքը պետք է լինի հետեւյալը, որ ոստիկանությունն ամենակոշտ միջոցները պետք է ձեռնարկի կարգազանց վարորդների նկատմամբ։ Եվ էլի եմ ասում, պետք է հաշվի առնենք, որ վերջին դեպքերը ցույց տվեցին, որ այդտեղ որեւէ հանդուրժողականություն չի կարելի ցուցաբերել, որովհետեւ խոսքը մարդկանց, մեր երեխաների, մեր հայրենակիցների կյանքի, անվտանգության եւ առողջության մասին է։ Պարոն Օսիպյան, ի՞նչ միջոցներ եք ձեռնարկել եւ ի՞նչ միջոցներ եք պատրաստվում ձեռնարկել այս հարցում շոշափելի փոփոխություն ունենալու համար, մինչեւ օրենքի նախագիծը կընդունվի, ուժի մեջ կմտնի եւ արդեն գործնականում կկիրառվի։
Ոստիկանության պետ Վալերի Օսիպյան.
–Մեծարգո պարոն վարչապետ, կառավարության հարգելի գործընկերներ, մենք բոլորս ցավում ենք վերջին դեպքով, այդ թվում՝ ոստիկանության ողջ անձնակազմը, եւ Ձեր մտահոգությունը նաեւ տեղին է, պարոն, վարչապետ։ Վերջին տարիներին, որ նման դեպքեր եղել են՝ օրինակ, 2011 թ. Արցախի փողոցի վրա մենք 4 զոհ ունեցանք, վթարի հետեւանքով հրդեհ էր բռնկվել, 2014 թ. Երեւան—Գյումրի Հոռոմի խաչմերուկի վրա ունեցանք 7 զոհ՝ էլի նույնատիպ վթարով, հրդեհով, եւ Երեւան—Երասխ Զոդի կամուրջի վրա եղավ։ Վստահեցնում եմ Ձեզ, պարոն վարչապետ, որ յուրաքանչյուր դեպքով, անգամ հանցագործության, այդ թվում՝ ճանապարհային երթեւեկության կանոնների խախտմամբ եւ վթարներով, հատկապես այն վթարներով, որոնք ունեն զոհեր, մենք ուսումնասիրություններ ենք իրականացնում եւ չենք կարող ֆիզիկապես այն հատվածներում, որտեղ զոհեր ենք ունենում, կոնկրետ վերակարգեր ունենալ։ Տեսեք, դեպքը տեղի է ունեցել կամրջի վրա, որտեղ անթույլատրելի է վազանց անել, օրենքով չի թույլատրվում կայանել եւ այլն, եւ այլն, անգամ, եթե վնասված մեքենա է լինում, փչացած, պետք է վարորդը կամուրջից հանելու միջոցներ ձեռնարկի։ Ես Ձեզ ուզում եմ վստահեցնել, որ մենք ամեն ինչ անում ենք, ճիշտ է՝ ասում եմ ամեն ինչ անում ենք, բայց չեմ բացառում, որ մեր գործառույթների մեջ կան թերացումներ։ Բայց Ձեզ ուզում եմ որոշ տվյալներ բերել, պարոն վարչապետ։
ՃՊՏ հետեւանքով պատահարները վերջին 10 տարիներին շարունակվում են եւ կարծես միտում ունեն աճելու։ Դրա հետ մեկտեղ զուգահեռ աճում են զոհերը եւ վիրավորները։ Օրինակ՝ 2018 թ. ապրիլի 10—ի դրությամբ գրանցվել են 1861 ՃՏՊ, 150 զոհ, 2736 վիրավոր։ 2019 թ. նույն ժամանակահատվածում գրանցվել է 2203 ՃՏՊ, այսինքն՝ 342 դեպքով ավելի եւ 19 զոհ ավելի, ապրիլի դրությամբ 69 զոհ ունենք եւ 3212 վիրավոր, ինչը 476 վիրավորով ավելի է։ Դուք ճիշտ նկատեցիք, որ աննախադեպ ավտոմեքենաների հոսք ունենք, մեր հայրենակիցները ներկրում են հանրապետություն։ 2017 թ. ներկրվել է 38 հազար տրանսպորտային միջոց, 2018 թ.՝ 73562, 2018 թ. 6 ամիսներին՝ 28954, իսկ 2019 թ. 6 ամիսներին՝ արդեն ունենք 25662—ով ավելի, այսինքն՝ ներկրվել է 54216 ավտոտրանսպորտային միջոց ավելի, քան 2018 թ. առաջին կիսամյակում։ Եվ այստեղ ես կուզենայի նշել, որ ոչ միայն ոստիկանության գործառույթներով է սահմանափակվում այս ամենը, պարոն վարչապետ, նաեւ ճանապարհների վատ լուսավորությունը, տրանսպորտային միջոցների տեխնիկական զննությունը, աննկատ համակարգը ձեւական բնույթ է կրում, կարելի է ասել, ընդհանրապես բնույթ չի կրում։ Տեխզննում չի իրականացվում, ամեն օր ամփոփագրեր են ինձ զեկուցում, որ տրանսպորտային միջոցն ուղիղ ճանապարհին կորցրել է կառավարումը եւ ընկել է ձորը։ Այսինքն՝ դա հետեւանք է այն բանի, որ ինչ—որ մի դետալ մաշվել է, որովհետեւ մեր տրանսպորտային միջոցներն այսօր թե՛ ավտոշուկայում, թե՛ ներկրողներն ընդամենը փայլացնում են արտաքնապես, բայց բոլոր մասերը գտնվում են հնամաշ վիճակում։ Նախկինում դա պարտադիր էր. պարտադիր համապատասխան կետերում անցնում էին, նոր անցնելուց հետո թույլատրվում էր շահագործումը։ Կան երկրներ, օրինակ, Դուբայում, նայում են, տեսնում են՝ անվադողերն իդեալական վիճակում են, նմանատիպ անվադողերին այստեղ կտան շատ բարձր գին, բայց քանի որ անվադողը ժամկետանց է, անգամ չեն թույլատրում եւ պարտադրում են մինչեւ դա կարգի չբերի, չթույլատրել։
Նիկոլ Փաշինյան.
–Շատ լավ, պարոն Օսիպյան, ես կարծում եմ, որ այստեղ չկա մի գործողություն, որով բոլոր հարցերը լուծվեն։ Հարցերը պետք է լուծվեն հետեւողական, տրամաբանված ռազմավարություն եւ ճանապարհային քարտեզ ունենալու միջոցով, եւ ես կարծում եմ, անկեղծ ասած, որ այդ միավորների համակարգը շատ լավ համակարգ է, որն էականորեն կփոխի իրավիճակը, իսկ մնացած հարցերը մեր ռազմավարությունների քննարկման համատեքստում պետք է քննարկել եւ ունենալ հստակ պատկերացում, թե ինչպես ենք լուծելու այդ հարցը։ Իմ համոզմունքն այն է, որ տուգանելու քաղաքականությունը ոչ մի էֆեկտի չի բերում, եթե բերում է, ընդամենը՝ տեղային։ Այնպես որ, պետք է նախ՝ ընդհանուր ոստիկանության բարեփոխումների փաթեթում մենք ճանապարհային ոստիկանության աշխատանքը եւ ընդհանրապես ճանապարհային անվտանգության մասով ոստիկանության աշխատանքը պետք է վերագնահատենք, երկրորդը բալային համակարգի ներդրումն է, եւ երրորդը՝ քաղաքացիական հասարակության հետ համագործակցությունը, որպեսզի քաղաքացիներն իրենք էլ հնարավորություն ունենան նաեւ նպաստ բերել երթեւեկության անվտանգության պահպանմանը։ Պայմանավորվենք, որ այս ուղղությամբ աշխատում ենք, ինչպես նաեւ արդեն այն, ինչ պայմանավորվել ենք՝ ուժեղացված ծառայությունները ճանապարհներին, ոչ սթափ վիճակում գտնվող վարորդների հայտնաբերումը, գերբեռնված մեքենաների հայտնաբերումը, եւ այդպես շարունակ։ Սրանք շրջիկ թեմաներ են, որոնք ժամանակ առ ժամանակ գալիս են, այստեղ ֆունդամենտալ լուծումներ են պետք։

12-07-2019





01-08-2019
Ինչպե՞ս դառնալ ներդրող
Բնակելի շենքի կառուցապատման գործընթացից կարելի է շահույթ ստանալ ...


01-08-2019
«Աշխարհս առանց իշխանութեան չի կառավարուիր»
Մկրտիչ Ա Վանեցի Ամենայն հայոց կաթողիկոսը (1820–1907) համոզված էր, ...


01-08-2019
Հնարավոր չէ առանց պատժվելու այլասերել բառերը
Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


Կամյուին կարելի է համարել 20-րդ դարի ...


01-08-2019
Արեւայրուք ստանալ բակում «բուրդ չփխելո՞վ», թե՞ լողափին
Հանգստի ամեն տեսակ էլ կարող է լավագույնը լինել

Թամարա ...


01-08-2019
Թավշյա հեղափոխությունը բացառապես ներքին խնդիր էր
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը Մարշալի հիմնադրամին



01-08-2019
Թարմ մսի սպանդանոցային ծագման պահանջ՝ այսօրվանից
Տեսչական մարմինը մշտադիտարկում է սկսում հանրային սննդի կետերում

Արմենուհի ...


01-08-2019
Ժամանակ ու սերունդներ կապող մարդ-մշակույթ էր
ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ Երվանդ Ղազանչյանի վախճանը մեծ ...



01-08-2019
Եղիշե Չարենցը պաշտում էր Արեւելքը
Վաղը բանաստեղծի տուն-թանգարանում կբացվի ...

01-08-2019
Այվազովսկուց մինչեւ Սալվադոր Դալի
Ի՞նչ են սովորում ՀԱՊ-ի ամառային ...

01-08-2019
Արոտների ջրարբիացումից՝ ճանապարհների վերակառուցում
Ի՞նչ խնդիրներ են լուծվում Ամասիա ...

01-08-2019
Մեդալներն արդեն նշմարվում են
Եվրոպայի երիտասարդական առաջնությանը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +37... +39

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO