Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

14.10.2019
ԱՇԽԱՐՀ


Թուրքիան սրում է իրավիճակը Միջերկրականի ավազանում

Այդ երկիրն անտեսում է միջազգային հանրության պահանջներն ու հորդորները

Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am


ԱՄՆ պետքարտուղարությունը, հանդես գալով հայտարարությամբ, Թուրքիայից պահանջել է կասեցնել Միջերկրական ծովի արեւելյան հատվածում՝ Կիպրոսի տնտեսական գոտում, գազ արդյունահանելու նպատակով հորատումները։ Պետքարտուղարությունը դրանք գնահատել է որպես մտահոգիչ եւ սադրիչ գործողություն։ Միաժամանակ, կողմերին զսպվածության կոչ անելով, պահանջել է զերծ մնալ իրավիճակը սրելու քայլերից։ Բացի այդ, հայտարարությունում նշվել է, որ ինչպես կղզու ամբողջ բնական պաշարները, նավթն ու գազն էլ պետք է հավասարապես բաժանվեն կղզու հունաբնակ ու թուրքաբնակ բնակչության միջեւ։ Ինչպես հայտնի է, 1974թ. Թուրքիան հարձակվեց Կիպրոսի վրա՝ գրավելով կղզու հյուսիսային հատվածը, կղզին բաժանեց երկու՝ հարավային եւ հյուսիսային՝ հունաբնակ ու թուրքաբնակ հատվածների, սակայն միջազգային հանրությունը հարավային հատվածի կառավարությունն է համարում Կիպրոսի միակ օրինական ներկայացուցիչը, որն էլ անդամակցում է ԵՄ—ին։ Մինչդեռ հյուսիսային հատվածի անկախությունը պաշտոնապես միայն Թուրքիան է ճանաչել։
Թուրք—կիպրական տարաձայնությունների նոր բռնկումը, որը բացառված չէ, որ նոր թեժ կետի վերածվի, փաստորեն սկսվել է դեռեւս ընթացիկ տարվա մայիսի սկզբներին, երբ թուրքական առաջին հորատող «Ֆաթիհ» նավն իր գործողություններն սկսեց Կիպրոսի տնտեսական գոտում, ինչը ոչ միայն արժանացավ Նիկոսիայի խիստ քննադատությանը, այլեւ վերջինս, այդ քայլը ապօրինի գնահատելով, սպառնաց դատական գործ հարուցել ցանկացած ընկերության դեմ, որը կհամագործակցի թուրքական կողմի հետ։ Եվ իրականում էլ դատական գործ է հարուցվել միջազգային 3 ընկերությունների դեմ, որոնք համագործակցել են, եւ 20 հոգու դեմ միջազգային հետախուզում է հայտարարվել։ Հորատումներն առանց Կիպրոսի թույլտվության տեղի էին ունենում կղզու արեւմտյան հատվածից 60 կմ հեռավորության վրա։ Եվրամիությունը, խստիվ քննադատելով Թուրքիայի գործողությունները, պահանջել էր անհապաղ դադարեցնել հորատումները։ Ավելին, ԵՄ գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին այս առնչությամբ շեշտել էր, որ հակառակ դեպքում ցանկացած գործողություն, որը կոտնահարի Կիպրոսի իրավունքները, կարժանանա ԵՄ—ի համապատասխան քայլին։ Հարցն արծարծվել էր նաեւ մայիսի 9—ին Ռումինիայում տեղի ունցած Եվրամիության գագաթնաժողովում, որտեղ կրկին Թուրքիայից պահանջվել էր դադարեցնել հորատումները՝ սպառնալով սահմանափակումներով։
Մինչդեռ Թուրքիան իր գործողությունները համարում է միջազգային օրենքներին համապատասխան։ Այդ երկրի ԱԳ նախարար Չաուշօղլուն, պատասխանելով Մոգերինիին, շեշտել էր, թե ով որեւէ քայլ չի կատարել կիպրոսյան հիմնահարցի լուծման ուղղությամբ, խորհուրդ տալու իրավունք չունի։ Ի դեպ, ԱՄՆ—ը մայիսի 5—ին եւս քննադատել էր Թուրքիայի գործողությունները եւ մտահոգություն հայտնել այդ առնչությամբ, ինչին Անկարան թերեւս նույն կերպ էր պատասխանել՝ հայտարարելով, որ ԱՄՆ գնահատականները մայրցամաքային ծանծաղուտում (shelf) հեռու են ճշմարտությունից։ Ավելին, Թուրքիայի էներգետիկայի նախարար Ֆաթիհ Դունմիզը շեշտել էր, որ Միջերկրական ծովի արեւելյան տարածքում գտնվող Կարբաս թերակղզում, որը պատկանում է «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետությանը», իրականացվող աշխատանքները միանգամայն օրինական են, քանի որ Թուրքիան արտոնություն է ստացել վերջինից։
Եվ այսպիսով, Թուրքիան, գործնականում անտեսելով Կիպրոսի դատապարտումները, ԱՄՆ—ի նախազգուշացումներն ու ԵՄ—ի քննադատություններն ու սպառնալիքները, շարունակել է գործունեությունը Կիպրոսի ափերում։ Սակայն կողմերի միջեւ լարվածության մեծացում չէր արձանագրվում մինչեւ հուլիսի 5—ը, երբ Անկարան հայտարարեց այդ ուղղությամբ իր երկրորդ քայլի մասին, այն է՝ երկրորդ «Յավուզ» նավի գործուղումը հորատման վայր։
Անդրադառնալով Կիպրոսի ափամերձ տարածքներում գազի հսկայական պաշարների հայտնաբերմանը, նշենք, որ ըստ մասնագետների տվյալների, հայտնաբերված գազի պաշարները շուրջ 300 միլիարդ խմ են կազմում, ինչը կարող է շուրջ 30 տարի ապահովել այդ երկրի պահանջարկը։
Թուրքիայի կողմից երկրորդ նավի գործուղումը Կիպրոսի մայրցամաքային ծանծաղուտ կրկին լարվածություն է առաջացրել տարածաշրջանում, քանի որ այն ոչ միայն արժանացել Նիկոսիայի ու ԵՄ առավել կոշտ հակազդեցությանն ու սպառնալիքներին, այլեւ Միջերկրական ծովի ավազանի այլ երկրների, ինչպես օրինակ՝ Եգիպտոսի, որը հունիսի 9—ին հանդես է եկել քննադատող հայտարարությամբ։
Հիշեցնենք, որ նախօրեին ՀՀ ԱԳՆ —ն եւս այս կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ. «Մեր խորին մտահոգությունն ենք հայտնում Թուրքիայի՝ Կիպրոսի հյուսիս—արեւելքում նոր հորատման գործողություն իրականացնելու փորձի կապակցությամբ։ Արեւելյան միջերկրածովյան տարածաշրջանում Թուրքիայի շարունակական սադրիչ գործողությունները վտանգում են տարածաշրջանի անվտանգությունն ու կայունությունը։
Մենք վերահաստատում ենք մեր լիակատար աջակցությունն ու համերաշխությունը Կիպրոսի Հանրապետությանը եւ նրա ժողովրդին եւ կոչ ենք անում Թուրքիային՝ դադարեցնել Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում բոլոր գործողությունները, հարգել Կիպրոսի Հանրապետության ինքնիշխանությունը եւ Կիպրոսի ժողովրդի իրավունքները՝ հետամուտ լինելու իրենց քաղաքական, սոցիալական եւ տնտեսական զարգացմանը՝ առանց արտաքին ճնշման»։

12-07-2019





12-10-2019
Արցախի բարեկամները՝ Ստեփանակերտում
Պետականաշինության տեսլականը եւ արտաքին քաղաքական հրամայականները

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am


Ստեփանակերտում ...


12-10-2019
Պաշտպանե՛լ Սիրիան՝ հաջորդող պատերազմները կանխելու համար
Այլապես Թուրքիայի ախորժակը անհնար կլինի զսպել

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Մենք՝ ...


12-10-2019
Վարչապետի հանդիպումները Թուրքմենստանում
Մեկնարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Թուրքմենստան, հայտնում ...


12-10-2019
«Պետք է կարողանանք գտնել մեր ժողովուրդների միջեւ երկխոսության, փոխադարձ զիջման, վստահության եւ հարգանքի ուղիներ»
Վարչապետը մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի ...


12-10-2019
«Սեւան» ՄՀԿ
Աշտարակի մանկապատանեկան մարզադպրոցի գործունեությունը Արագածոտն մարզում

«Սեւան» գյուղական ...


12-10-2019
Արտասահմանյան երկրների, միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունը
Արագածոտնի մարզպետարանը գործընկերային հարաբերություններ ունի տարբեր միջազգային կառույցների (ՄԱԿ, ...


12-10-2019
Պատմական ակնարկ
Արագածոտնի մարզը հիմնադրվել է 1996 թ.։ Մարզի տարածքը 2753 ...



12-10-2019
Կարեւոր է հասկանալ՝ ինչ դասեր է քաղում Ադրբեջանը
Իսկ Փաշինյանի նվերը Պուտինին ...

12-10-2019
Կենսական պահանջ եւ ոչ թե նպատակ
Շմավոն Շմավոնյանը նկարի պատմություն չի ...

12-10-2019
Յուրաքանչյուր հայ պետք է կարողանա սեփական քրտինքով սեփական հացը վաստակել
Ճանաչված բարերար ու գործարար Հրաչյա ...

12-10-2019
Հաղթեցին, բայց չտպավորեցին
Մինչեւ 21 տարեկան ֆուտբոլիստների Հայաստանի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +26... +28

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO