Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

17.07.2019
ԶԱՆԱԶԱՆ


«Փյունիկը» չիրացրեց առավելությունը, «Ալաշկերտը» հաղթեց

Չեմպիոնների լիգայից հետո հայկական ակումբները մեկնարկեցին նաեւ նշանակությամբ երկրորդ եվրագավաթային մրցաշարում։ Եվրոպայի լիգայի որակավորման փուլում մեր թիմերից առաջինը ներգրավվեց Հայաստանի փոխչեմպիոն «Փյունիկը», որն ունենալով բացահայտ առավելություն մակեդոնական «Շկուպիի» նկատմամբ, բավարարվեց ոչ—ոքի արդյունքով։
Փյունիկցիները մրցաշարի առաջին հանդիպումն անցկացրեցին Գյումրիում, քանզի «Հանրապետականից» հետո եվրոպական հավաստագիր ունեցող մայրաքաղաքային մյուս մարզադաշտում ավելի ուշ նույն մրցաշարում իր երթը սկսեց «Ալաշկերտը»։ Թվում էր, թե ավելի ուժեղ կազմ ունեցող «Փյունիկը» չպիտի լուրջ խնդիրների բախվի խոշոր հաշվով ճանաչում չունեցող մրցակցի հետ պայքարում։ Եվ խաղասկիզբը տրամադրում էր հենց նման զարգացման։ Արդեն 4—րդ րոպեին երեւանցիները վաստակեցին 11 մետրանոց հարված, որն անվրեպ իրացրեց Էրիկ Վարդանյանը։ Ոգեւորվելով հաջողությունից՝ Ալեքսանդր Տարխանովի սաները մեծացրեցին ճնշումը մրցակցի դիրքերին եւ ստեղծեցին դարպասը գրավելու նոր հնարավորություններ։ Սակայն, հակառակ խաղի տրամաբանությանը, գնդակը հայտնվեց մեր թիմի դարպասում։ 26—րդ րոպեին հաշվի հավասարակշռությունը վերականգնեց Մուարեմ Բայրամին։
Երեւանցիները, կարծես, ընկրկեցին այդ հարվածից եւ մրցակցին թույլ տվեցին բեկում մտցնել խաղի ընթացքում։ Իսկ մակեդոնացիները լիարժեք օգտվեցին ընձեռված հնարավորությունից։ Ընդմիջումից երկու րոպե առաջ Դարկո Իլիեսկին անկյունայինի խաղարկումից հետո փյունիկցիներին եւս մեկ անգամ ստիպեց խաղը վերսկսել դաշտի կենտրոնից։
Այնուհանդերձ, պայքարի ընդհանուր լարվածությունը եւ կողմերի վճռական տրամադրվածությունը հուշում էր, որ հարվածների այդ փոխանակումն ընդամենը նախերգանքն է մրցակցության հաջորդ փուլի։ Երկրորդ խաղակեսի սկիզբը առաջինի բնականոն շարունակությունն էր։ Եվ դարձյալ տանտերերը փորձում էին խոցելի տեղեր գտնել մրցակցի պաշտպանությունում եւ ավելի նախապատվելի տեսք ունեին, սակայն նորից հայտնվեցին հետապնդողի դերում։ Ընդ որում՝ արդեն խոշոր հաշվով պարտվելու հեռանկարով։ Հերթական հակագրոհի ժամանակ «Շկուպիան» վաստակեց տուգանային հարվածի իրավունք եւ նույն Բայրամին հմտորեն երկու գոլի հասցրեց իր թիմի առավելությունը։ Այստեղ պետք է նշել մեր թիմի դարպասապահ Անդրիան Դրագոեւիչի կոպիտ սխալը։ 3։1—ն արդեն ամրության լուրջ պաշար է նման մրցաշարերում։
Սակայն, փյունիկցիներն արագորեն հաղթահարեցին անկումային տրամադրությունները եւ կարողացան խուսափել, թվում էր, անխուսափելի պարտությունից։ Մեր թիմը կրկնապատկեց, նույնիսկ եռապատկեց առավելությունը։ Գնդակը գրեթե չէր հասնում մրցակցին, որը նաեւ ստիպված էր մեծ ուժերով սեփական կիսադաշտում զսպել երեւանցիների պաշարումը։ Ի վերջո, մակեդոնացիների պաշտպանությունը տեղի տվեց։ 80—րդ րոպեին անկյունայինի խաղարկման արդյունքում Մաքսիմ Ժեստոկովը հաշիվը դարձրեց 2։3։ Եվս հինգ րոպե անց արդեն Էդգար Մանուչարյանը մոտ տարածությունից ցանցի մեջ մխրճեց իր թիմակցի հարվածից հետո մակեդոնացի դարպասապահի հետ մղած գնդակը։ Մրցավարը հինգ րոպե ավելացրեց խաղի հիմնական ժամանակին, ու «Փյունիկի» եւս մեկ գոլը պարզապես թեւածում էր օդում, սակայն այդպես էլ նյութական տեսք չստացավ։
3։3 հաշիվն, իհարկե, պայքարը շարունակելու ավելի քան լուրջ հույսեր է ներշնչում եւ հիմնավոր նախադրյալ է «Շկուպիի» համար։ Չմոռանանք, որ եվրագավաթներում մրցակցի դաշտում խփած գոլը կրկնակի արժեք ունի։ Այնպես որ, հուլիսի 18—ին նախատեսված արտագնա պատասխան խաղում «Փյունիկն» ուղղակի պարտավոր է առնվազն մեկ անգամ, գուցե նաեւ մի քանի անգամ դառնացնել մրցակցին՝ պայմանով, որ չի կրկնի երեկվա սխալները եւ այդքան անպատասխանատու կերպով գնդակներ չի ընդունի սեփական դարպասը։ Այնպես որ, սա էլ դեռ վերջը չէ։ Ամեն ինչ առջեւում է։
Իսկ «Ալաշկերտը» հանդիպեց Մակեդոնիայի համանուն թիմի հետ եւ հաղթեց 3։1 հաշվով։

Հրայր ՆԱԶԱՐՅԱՆ

12-07-2019





17-07-2019
Սահմանին ո՛չ պատերազմ է, ո՛չ՝ խաղաղություն
Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս ...


17-07-2019
Խնդիրները՝ առաջին ձեռքից
Կանանց հզորացնելու համար առաջին հերթին կարեւոր է լսելի ...


17-07-2019
«Առաջնորդ»
Հասկացական վերլուծություն

Մարդկանց համատեղ գործունեության ամեն մի տեսակ ...


17-07-2019
Գ. Կ. Չեստերտոն. Համլետը եւ հոգեվերլուծաբանը
Ինչ ցերեկը մոռանաս՝ երազումդ կտեսնես

Այսօր ողջ առավոտը ...


17-07-2019
400-ը սեյսմակայունության առումով լրջագույն խնդիր ունեն
Ինչ է ասել միջազգային փորձագետը, ու ինչ ենք ...


17-07-2019
Ընդունելության արդյունքները
Առաջատար ո՞ր բուհերում եւ ի՞նչ մասնագիտությունների գծով են ...


17-07-2019
Շարունակվող բարեկամություն
Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի հիմնադրման առաջին տարիներից Բերձոր շրջկենտրոնում ...



17-07-2019
Փոքրիկ հեյդարներից՝ մահապարտների ջոկատներ
Ինչպես են հարեւան երկրում խաղաղության ...

17-07-2019
Թռչկանը զարգացման նոր շունչ կստանա
Սանհանգույցներից ու աղբամաններից մինչեւ ...

17-07-2019
Հայության ուշադրությունը վերստին սեւեռվում է Արցախի վրա
Համահայկական 7-րդ ամառային խաղերի ...

17-07-2019
Նիկոլայ Ղազարյան. «Մենք ազնիվ էինք ֆուտբոլի հանդեպ»
Այսօր Հայաստանում շատ է խոսվում ֆուտբոլը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO