Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

22.08.2019
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Վարչապետն ընդունել է «Ամբեր Կապիտալ» ընկերության ներկայացուցիչներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Ամբեր Կապիտալ» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ջոզեֆ Ուղուրլյանին եւ ընկերության հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարեն Արաբյանին, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։ «Ամբեր Կապիտալը» Հայաստանում առաջին մասնավոր բաժնեմասնակցային ներդրումային ֆոնդի հիմնադիրն է։ Նախատեսվում է, որ ֆոնդի գործունեության պաշտոնական մեկնարկը կտրվի այս տարվա աշնանը՝ սեպտեմբեր—հոկտեմբեր ամիսներին։
ՀՀ վարչապետը եւ «Ամբեր Կապիտալ» ընկերության ներկայացուցիչները քննարկել են համագործակցությանը վերաբերող հարցեր, մասնավորապես, անդրադարձել ֆոնդի կողմից ֆինանսավորվելիք ներդրումային ծրագրերի ուղղություններին եւ հեռանկարային ոլորտներին։
Վարչապետը նշել է, որ կառավարության նպատակը Հայաստանի տնտեսությունը մրցունակ դարձնելն է, հանքահումքային արդյունաբերությունից վերամշակող արդյունաբերությանն անցնելը եւ տնտեսական աճի համար առաջնահերթություն ներկայացնող ոլորտներին՝ արտադրությանը, տեղեկատվական տեխնոլոգիաներին, զբոսաշրջությանը, սարքաշինությանը, Hi—Tech արդյունաբերությանը զարկ տալը։ Վարչապետը նշել է, որ Եվրամիության վիճակագրական ծառայության՝ Եվրոստատի տվյալներով, Հայաստանը 2019 թվականի առաջին եռամսյակում ՀՆԱ—ի աճի ցուցանիշով Եվրոպայում առաջատարն է, ինչը վկայում է տնտեսության զարգացման դինամիկայի եւ ընդհանրապես տնտեսական միջավայրի նկատմամբ ձեւավորված դրական սպասումների մասին։ Կառավարության ղեկավարը կարեւորել է նաեւ ներդրումային ֆոնդի գործունեությունը՝ Հայաստանում կորպորատիվ կառավարման մշակույթի ներդրման, ինչպես նաեւ կապիտալ շուկաների զարգացման տեսանկյունից։
Ջոզեֆ Ուղուրլյանը նշել է, որ «Ամբեր Կապիտալը» շահագրգռված է Հայաստանում ակտիվ գործունեություն ծավալելու հարցում եւ պատրաստ է փոխշահավետ գործակցության։
Կողմերը մտքեր են փոխանակել փոքր եւ միջին բիզնեսի զարգացման, գործարար միջավայրի բարելավման, ՓՄՁ ներկայացուցիչների համար կրթական ծրագրերի կազմակերպման, երիտասարդության շրջանում սպորտի զարգացման, կորպորատիվ կառավարման թափանցիկության բարձրացման ուղղություններով ծրագրերի իրականացման հարցի շուրջ։

13-07-2019





01-08-2019
Ինչպե՞ս դառնալ ներդրող
Բնակելի շենքի կառուցապատման գործընթացից կարելի է շահույթ ստանալ ...


01-08-2019
«Աշխարհս առանց իշխանութեան չի կառավարուիր»
Մկրտիչ Ա Վանեցի Ամենայն հայոց կաթողիկոսը (1820–1907) համոզված էր, ...


01-08-2019
Հնարավոր չէ առանց պատժվելու այլասերել բառերը
Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


Կամյուին կարելի է համարել 20-րդ դարի ...


01-08-2019
Արեւայրուք ստանալ բակում «բուրդ չփխելո՞վ», թե՞ լողափին
Հանգստի ամեն տեսակ էլ կարող է լավագույնը լինել

Թամարա ...


01-08-2019
Թավշյա հեղափոխությունը բացառապես ներքին խնդիր էր
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը Մարշալի հիմնադրամին



01-08-2019
Թարմ մսի սպանդանոցային ծագման պահանջ՝ այսօրվանից
Տեսչական մարմինը մշտադիտարկում է սկսում հանրային սննդի կետերում

Արմենուհի ...


01-08-2019
Ժամանակ ու սերունդներ կապող մարդ-մշակույթ էր
ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ Երվանդ Ղազանչյանի վախճանը մեծ ...



01-08-2019
Եղիշե Չարենցը պաշտում էր Արեւելքը
Վաղը բանաստեղծի տուն-թանգարանում կբացվի ...

01-08-2019
Այվազովսկուց մինչեւ Սալվադոր Դալի
Ի՞նչ են սովորում ՀԱՊ-ի ամառային ...

01-08-2019
Արոտների ջրարբիացումից՝ ճանապարհների վերակառուցում
Ի՞նչ խնդիրներ են լուծվում Ամասիա ...

01-08-2019
Մեդալներն արդեն նշմարվում են
Եվրոպայի երիտասարդական առաջնությանը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +37... +39

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO