Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

08.12.2019
ՄՇԱԿՈՒՅԹ


Համամարդկային Չեքիջյանը

Գիտական նստաշրջան՝ նվիրված մաեստրոյի գործունեությանը

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Այս տարի լրացան ՀՀ Ազգային հերոս, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիր, պրոֆեսոր, դիրիժոր Հովհաննես Չեքիջյանի ծննդյան 90-ամյա եւ կատարողական գործունեության 75-ամյա հոբելյանները։
Այս առիթով հուլիսի 12-13-ը ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի նախաձեռնությամբ գումարվել է «Հովհաննես Չեքիջյան-90» գիտական նստաշրջան, որի բացումն ու լիագումար նիստը կայացան ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում, իսկ մյուս երկու նիստերը՝ ՀՀ ԳԱԱ գիտաժողովների տանը (Արզական)։ Նստաշրջանի աշխատանքներին մասնակցում են ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի, Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գիտնականներն ու դասախոսները։
Ինչպես «ՀՀ»—ի թղթակցի հետ զրույցում ասաց արվեստի ինստիտուտի տնօրենի տեղակալ, արվեստագիտության դոկտոր Աննա Ասատրյանը՝ հատուկ կարեւորվել է նստաշրջանի աշխատանքներին երիտասարդ երաժշտագետների ու արվեստաբանների մասնակցությունը, որոնցից շատերը մաեստրոյի հետ անձնապես ծանոթացել են հենց այս առիթով։ Ասատրյանի խոսքով՝ գիտական նստաշրջանի նպատակն է համակողմանիորեն ներկայացնել Հովհաննես Չեքիջյանի կյանքն ու ստեղծագործական գործունեությունը։ Ինքը՝ Ասատրյանը, լիագումար նիստում ներկայացրեց Հովհաննես Չեքիջյանի ներդրումը հայ երաժշտարվեստում։ ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի ավագ գիտաշխատող, դոցենտ Անահիտ Բաղդասարյանը հանդես եկավ «Հոգեւոր երաժշտությունը Հովհաննես Չեքիջյանի կատարողական արվեստում» բանախոսությամբ։ ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի առաջատար գիտաշխատող, արվեստագիտության դոկտոր Մարգարիտա Ռուխկյանը ներկայացրեց «Մշակութային ավանդույթների զարգացումը՝ ազգային ինքնության պատվար» թեմայով բանախոսությունը։ Լիագումար նիստը եզրափակեց Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի երաժշտության պատմության ամբիոնի վարիչ, ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի դոցենտ Լուսինե Սահակյանը՝ «Կոմիտասի խմբերգերը չեքիջյանական մեկնաբանությամբ» զեկուցումով։
Ասատրյանի մեկնաբանությամբ՝ իր կատարողական ողջ գործունեության ընթացքում մաեստրո Չեքիջյանը հավատարիմ է կոմիտասյան պատգամներին։ Եվ պատահական չէ, որ իր հիմնադրման օրվանից՝ 2015 թվականի հունվարի 29—ից, մաեստրոն Կոմիտասի թանգարան—ինստիտուտի գիտական խորհրդի անդամ է։ Ավելին՝ կանգնած լինելով այդ թանգարանի գաղափարի եւ ստեղծման ակունքներում՝ մեծապես կարեւորել է թանգարանի ստեղծումը Երեւանում։ Իսկ մինչ այդ՝ 2011 թվականին, եղել է Կոմիտասի անվան առաջին միջազգային փառատոնի պատվավոր հյուրը եւ ընտրվել մրցանակային ժյուրիի պատվո նախագահ, փառատոնի «գեղարվեստական մասի ձեւավորման գործին աջակցելու եւ վերջինիս նկատմամբ նվիրվածություն ցուցաբերելու համար» 2011թ. օգոստոսի 7—ին պարգեւատրվել պատվոգրով։ Արզականում՝ ՀՀ ԳԱԱ գիտաժողովների տանը տեղի ունեցած առաջին նիստում ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի առաջատար գիտաշխատող, արվեստագիտության դոկտոր Նազենիկ Սարգսյանը անդրադարձավ Հովհաննես Չեքիջյանի գործունեությանը Երեւանի Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնում։
1982—ին Հովհաննես Չեքիջյանը համատեղությամբ նշանակվեց Երեւանի Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրեկտոր՝ այդ պաշտոնում պաշտոնավարելով մինչեւ 1987—ը եւ ծավալելով իր արդյունաշատ գործունեությունը օպերային երաժշտության բնագավառում եւս՝ մեծապես նպաստելով թատրոնի խաղացանկի հարստացմանը։ Խմբավար եւ սիմֆոնիկ դիրիժոր Հ. Չեքիջյանը հանդես եկավ որպես օպերային դիրիժոր եւս։
Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը մաեստրո Հովհաննես Չեքիջյանի ղեկավարությամբ համերգներով շրջագայել է Հայաստանի սահմաններից դուրս 184 քաղաքներում՝ նախկին ԽՍՀՄ հանրապետություններում, Լիբանանում, Ֆրանսիայում, Իսպանիայում, Չեխոսլովակիայում, Լեհաստանում, Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ—ում, Հունաստանում, Սիրիայում, Շվեյցարիայում, Թուրքիայում, Արգենտինայում, Ավստրալիայում… 868 համերգների ընթացքում հանդես է եկել աշխարհի 69 առաջնակարգ նվագախմբերի հետ։
Նստաշրջանը կեզրափակի Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի երաժշտության մանկավարժության ամբիոնի դասախոս, ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի հայցորդ Նաիրա Մադոյանը՝ «Հովհաննես Չեքիջյանի եւ հայկական կապելլայի լենինգրադյան հյուրախաղերը. Լենինգրադում մաեստրոյի առաջին հյուրախաղերի 55—ամյակի առթիվ» զեկուցումով։ «1964—ի հոկտեմբերի 29—ից նոյեմբերի 1—ը կապելլան Հ. Չեքիջյանի ղեկավարությամբ նվաճեց Լենինգրադը։ 1964—ին սկիզբ առած բարեկամությունը Լենինգրադի ունկնդրի հետ շարունակվեց հետագայում. Չեքիջյանի ղեկավարությամբ երգչախումբը 97 համերգ է ունեցել Լենինգրադում։ Բանախոսը կանդրադառնա լենինգրադյան այն համերգներին, որոնցում Հովհաննես Չեքիջյանն ու նրա ղեկավարած կապելլան իրականացրել են տարբեր ստեղծագործությունների համամիութեանական պրեմիերաներ»,-ամփոփեց արվեստաբանը։

13-07-2019





07-12-2019
Հեղափոխական նշանակության կարեւոր իրադարձություններ
Որոնք անմիջականորեն առնչվում են պատմական արդարության վերականգնման հետ



07-12-2019
Կոմիտասը՝ Թումանյանին. «Ջահել ջիվան ջանիդ ափսոսացի, էս անգամ ձեռիցս պրծար»
Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Կոմիտասի ստեղծագործության, նրա կյանքի եւ, մասնավորապես, Թումանյանի ...


07-12-2019
Գյումրու քյալլան, ֆռռիկն ու ընկեր Ղազարյան-Ջղեր Խաչիկը
Գյումրեցին առաջ է նայում ու լիաթոք ծիծաղում

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am




07-12-2019
Նեոօսմանականությունը Թուրքիայի գերնպատակն է
Ծավալապաշտական նկրտումներին հագուրդ տալու համար

Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am


Այսօր արդեն ...


07-12-2019
Կառավարությունում շարունակվում են գերատեսչությունների բյուջետային հատկացումների հայտերի քննարկումները
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում շարունակվում են գերատեսչությունների բյուջետային ...



07-12-2019
«Միշտ ունենալու ենք ատոմակայան, անկախ այն հանգամանքից, թե ով ինչ խորհուրդ կտա»
Հարցազրույց տարածքային կառավարման եւ ...

07-12-2019
Սահմանամերձ գյուղը նոր ջրատար կունենա
Այն լիովին կհագեցնի Ուղտասարի այգիների ...

07-12-2019
Աշխարհի քարտեզը 30 տարի առաջ այսպիսին չէր, կփոխվի նաեւ առաջիկա 30 տարում
Եվրոպան կկանգնի՞ ազգային պետությունների ...

07-12-2019
Գրանցվեց ՀՖՖ նախագահի 3 թեկնածու
Ժամանակավոր կասեցման որոշում է ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO