Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

15.08.2020
ՄՇԱԿՈՒՅԹ


«Գիեդանիի պորտը». հարուստի ու աղքատի մշտական հարցը

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


«Ոսկե ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոնի լիամետրած ֆիլմերի մրցույթում ներառված կինոռեժիսոր Շավի Սալայի «Գիեդանիի պորտը» մեքսիկական արտադրության ֆիլմը պատմություն է սապոտեկ հնդկացիական ցեղից սերող մի աղջկա՝ Գիեդանիի մասին։ Դեպքերն այնպես են զարգանում, որ Գիեդանին մոր հետ սպասուհու աշխատանքի է անցնում Մեխիկոյում՝ միջին դասի վերնախավին պատկանող մի ընտանիքում։ Աղջիկը չի համակերպվում իր կարգավիճակին, ընդդիմանում է տիրող կարգուկանոնին։ Ֆիլմը նկարահանվել է 2018 թվականին։
Լրագրողների հետ հանդիպմանը ռեժիսոր Սալան նշեց՝ «Գիեդանիի պորտը» հաճախ են համեմատում օսկարակիր «Ռոմա» կինոնկարի հետ, քանի որ երկու ֆիլմում էլ անդրադարձ է կատարվում տեղացիների եւ բարձր խավի ներկայացուցիչների հարաբերություններին, միմյանց նկատմամբ նրանց վերաբերմունքին, ընկալումներին։ «Իմ ֆիլմն առանձնահատուկ է նրանով, որ հերոսն ունի ընտրելու իրավունք։ Ինքն է որոշում՝ լինել հպատակ, թե ըմբոստանալ տիրող իրավիճակի դեմ։ Նա ընտրում է պայքարի ճանապարհը, ցանկանում է հաղթել։ Մենք ընդգծել ենք դասակարգային պայքարի խնդիրը։ Այս կինոնկարը դժվար թե սիրով դիտեն բարձր խավի ներկայացուցիչները, որովհետեւ, ես շեշտում եմ, մեղմ ասած, միշտ չէ, որ բնիկների եւ նրանց հարաբերությունները հարթ են»,–մանրամասնեց ռեժիսորը։
Խնդիրները, որ արծարծվում են «Գիեդանիի պորտը» կինոնկարում, ըստ նրա, միշտ էլ արդիական են։ Սապոտեկ ցեղի հետ, ասում է, հարազատություն է զգում, Կատալոնիայից է ու անցել է այն նույն ճանապարհը, որով անցել են նաեւ նրանք։ «Ավելի քան հինգ տարի ապրել եմ սապոտեկ ցեղի հետ։ Շատ լավ հասկանում եմ նրանց. ե՛ւ մենք, ե՛ւ նրանք ինքնության պահպանման խնդիր ունենք»,—շեշտեց Շավի Սալան։ Նա նաեւ ընդգծեց, որ ֆիլմի հիմքում թեեւ հորինված պատմություն է, բայց այն լիովին արտացոլում է իրականությունը։ Գլխավոր հերոսուհուն՝ Գիեդանիին, ասում է, փնտրել է ավելի քան երկու տարի։ Սցենարիստ, ռեժիսոր եւ կինոպրոդյուսեր Շավի Սալան կատալոնախոս Վալենսիայի Ալիկանտե քաղաքից է, Մեքսիկայի քաղաքացիություն ունի։ Նրա «Հիջաբ» կարճամետրաժ ֆիլմը ներկայացվել է «Գոյա» մրցանակի։ Սալայի ինը կարճամետրաժ ֆիլմերը բազմաթիվ միջազգային կինոփառատոների են մասնակցել՝ ավելի քան 80 մրցանակ շահելով եւ միջազգային ճանաչում բերելով ռեժիսորին։ Կինոդրամատուրգի իր փորձը Սալան փոխանցել է Լատինական Ամերիկայի, Իսպանիայի, Աֆրիկայի միջազգային կինոսեմինարներում։ «Գիեդանիի պորտը» նրա խաղարկային առաջին լիամետրած ռեժիսորական աշխատանքն է։

13-07-2019





01-08-2020
682 դեպքով հրդեհների թիվը նվազել է
Սակայն հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի նաեւ օգոստոսին եւ սեպտեմբերին



01-08-2020
Ադրբեջանի էթնիկ քարտեզը
Հայկական տարրը տեւապես եղել է Կովկասի մշակութային շարժիչ ...


01-08-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 291 նոր դեպք․ ապաքինվել է 560, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


01-08-2020
Հուշապատում
Բինգյոլը... Սեւանի ափին

Սեւանա կղզին Իսահակյանի ամենասիրելի վայրերից ...


01-08-2020
«Ամենատխուր մարդը» կամ անազատության ազատությունը
Վերարժեւորելով Պերճ Զեյթունցյանին եւ նրա ինքնատիպ գործերից մեկը՝ ...


01-08-2020
Հայաստանի «Ինտերկապը» 30 տարեկան է
ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռուբեն ...


01-08-2020
Կալիսիրի ակումբը՝ Շվեդիայի գավաթակիր
Շվեդիայի ֆուտբոլային գավաթը 8-րդ անգամ նվաճեց «Գյոթեբորգը»։ Ակումբակիցների հետ ...



01-08-2020
Հայաստանում մեկնարկում է հիմնարար բարեփոխումների գործընթաց
68-97 տոկոսով կբարձրացվեն ոստիկանության ...

01-08-2020
ՀԱԷԿ-ում ՊՆՎ-ն ըստ ժամանակացույցի է եւ առանց խոչընդոտների
Հայաստանն ատոմակայանի շահագործման եզակի ...

01-08-2020
Պատմության հետագծով
–1921 թ. օգոստոսի 1-ին ծնվել է Լիլի Չուգասզյանը՝ ...

01-08-2020
Ինֆանտինոն արդեն մեղադրյալ է
Համաշխարհային ֆուտբոլը հերթական ապտակը ստացավ. ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +36... +38

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO