Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.08.2019
ՄՇԱԿՈՒՅԹ


Հաղթահարելով պատերազմի արհավիրքները

«Լողլողը» ժապավենը երեւանյան մեծ էկրանին է

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Լենինգրադ, 1945 թվական։ Երկրորդ աշխարհամարտը հասել է քաղաք՝ ավերելով շինություններն ու բնակիչներին հասցնելով բարոյական ու ֆիզիկական սնանկության։ Թեպետ ավարտվել է պատմության մեջ վատթարագույն իրադարձություններից մեկը, սակայն կյանքն ու մահը շարունակում են «կռիվ տալ» քաղաքի ավերակների վրա։ Ֆիլմում պատմական իրադարձությանը զուգահեռ կարմիր թելի նման անցնում է երկու երիտասարդ կնոջ՝ Իյանի ու Մաշանի՝ ավերակների մեջ կյանքը վերակառուցելու պայքարը։ 1945 թվականին Լենինգրադում տեղի ունեցած պատմական իրադարձությունները էկրանավորում են գտել ռուսական արտադրության «Լողլողը» կինոնկարում։ Ֆիլմն ընդգրկված է «Ոսկե ծիրան» 16—րդ միջազգային կինոփառատոնի լիամետրաժ ֆիլմերի մրցույթում։ Լրագրողները առիթ ունեցան հանդիպել գլխավոր դերակատարներից մեկի՝ դերասանուհի Վասիլիսա Պերելեգինայի հետ եւ զրուցել ֆիլմի, նրա դերակատարման մասին։ «Կարծում եմ՝ հաճախ, երբ բառերով ենք փորձում ներկայացել ֆիլմը, ակամայից այն պարզեցնում ենք։ Կինոնկարը ինչ—որ չափով պատմություն է այն կանանց մասին, որոնք հաղթահարել են պատերազմը, դրա արհավիրքները։ Այստեղ անդրադարձ կա մարդկային լուրջ փոխհարաբերություններին, նրան, թե ինչպես են մարդիկ միմյանց փրկում, փնտրում, գտնում, հաճախ սխալվում»,–մեկնաբանեց Պերելեգինան։
Խոսելով իր մարմնավորած հերոսուհու մասին՝ ֆիլմից մի հատված ներկայացրեց. «Դերասանուհին՝ Մաշան, նոր է վերադարձել պատերազմից. ամբողջ ժապավենի ընթացքում փորձում է նորովի կառուցել իր կյանքը, փորձում է հավատալ, գտնել այն, ինչը կարող է փրկել իր ապագան, լուսավոր դարձնել։ Մաշան հավատում է հրաշքներին»։ Խոսելով նկարահանումների ընթացքից՝ Վասիլիսա Պերելեգինան ասաց, որ դերասանական կազմի հետ ներդաշնակ մթնոլորտում են աշխատել։ «Նկարահանումների ընթացքում բարդ իրավիճակներ հաճախ են եղել։ Հենց այդ ժամանակ հասկացել ենք, որ աջակցում ենք միմյանց, սատարում ենք՝ հաղթահարելով դժվար փուլերը։ Մի պահ ինձ թվում էր, թե նկարահանումներից հետո ստիպված եմ լինելու վերականգնողական կուրս անցնել, բարեբախտաբար, դրա կարիքը չեղավ»,–նշեց նա ու խոստովանեց, որ, այնուամենայնիվ, եղել են մարդիկ, որոնց հետ աշխատելն այնքան էլ դյուրին չի եղել։ Անդրադառնալով առհասարակ դերասանական արվեստին՝ Պերելեգինան ընդգծեց, որ իր արվեստում նույնքան կարեւորում է ինչպես կինոն, այնպես էլ թատրոնը։ Սիրով նկարահանվում է ֆիլմերում ու խաղում բեմում։ «Չեմ կարող հստակ ձեւակերպել, թե ինչումն է թատրոնի ու կինոյի տարբերությունը, բայց այն կա, գոյություն ունի։ Ես երկուսն էլ սիրում եմ»,—ընդգծեց դերասանուհին։

13-07-2019





01-08-2019
Ինչպե՞ս դառնալ ներդրող
Բնակելի շենքի կառուցապատման գործընթացից կարելի է շահույթ ստանալ ...


01-08-2019
«Աշխարհս առանց իշխանութեան չի կառավարուիր»
Մկրտիչ Ա Վանեցի Ամենայն հայոց կաթողիկոսը (1820–1907) համոզված էր, ...


01-08-2019
Հնարավոր չէ առանց պատժվելու այլասերել բառերը
Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


Կամյուին կարելի է համարել 20-րդ դարի ...


01-08-2019
Արեւայրուք ստանալ բակում «բուրդ չփխելո՞վ», թե՞ լողափին
Հանգստի ամեն տեսակ էլ կարող է լավագույնը լինել

Թամարա ...


01-08-2019
Թավշյա հեղափոխությունը բացառապես ներքին խնդիր էր
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը Մարշալի հիմնադրամին



01-08-2019
Թարմ մսի սպանդանոցային ծագման պահանջ՝ այսօրվանից
Տեսչական մարմինը մշտադիտարկում է սկսում հանրային սննդի կետերում

Արմենուհի ...


01-08-2019
Ժամանակ ու սերունդներ կապող մարդ-մշակույթ էր
ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ Երվանդ Ղազանչյանի վախճանը մեծ ...



01-08-2019
Եղիշե Չարենցը պաշտում էր Արեւելքը
Վաղը բանաստեղծի տուն-թանգարանում կբացվի ...

01-08-2019
Այվազովսկուց մինչեւ Սալվադոր Դալի
Ի՞նչ են սովորում ՀԱՊ-ի ամառային ...

01-08-2019
Արոտների ջրարբիացումից՝ ճանապարհների վերակառուցում
Ի՞նչ խնդիրներ են լուծվում Ամասիա ...

01-08-2019
Մեդալներն արդեն նշմարվում են
Եվրոպայի երիտասարդական առաջնությանը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +37... +39

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO