Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

22.08.2019
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Աղբի վերամշակման գործարանի կառուցումը՝ առաջնահերթություն

Հայաստանը հայտնվել է ամենաշատ աղբ առաջացնող երկրների առաջին տասնյակում

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


Մոլորակի աղտոտվածության խնդիրը նոր չէ, բայց ներկայումս այն ահռելի չափերի է հասել, այդ թվում նաեւ՝ Հայաստանում։ Մեր երկիրը զբաղեցնում է 6—րդ հորիզոնականը մեկ շնչի հաշվով ամենաշատ աղբ առաջացնող երկրների շարքում։ «USA Today»—ի հաղորդմամբ, Համաշխարհային բանկի տվյալների հիման վրա «Tempo» գործակալության կատարած ուսումնասիրության համաձայն՝ Հայաստանում 2014 թվականին մոտ 493 հազար տոննա քաղաքային թափոն է արտադրվել։ Մեր երկիրը նաեւ ամենաքիչ քանակությամբ գյուղատնտեսական եւ շինարարական աղբ արտադրողների շարքում է։ Սակայն թափոն արտադրող երկրների շարքում Հայաստանի բարձր վարկանիշը պայմանավորված է հսկայական քանակությամբ արդյունաբերական մնացորդներով։ Այստեղ արտադրվող 48 մլն տոննա ընդհանուր մնացորդներից 47,3 մլն—ն արդյունաբերական են։ Ըստ ուսումնասիրության, Հայաստանում յուրաքանչյուր մեկ շնչին բաժին է ընկնում 16.3 տոննա աղբ։
Աշխարհի ամենաղտոտող երկրների ցուցակը գլխավորում է Կանադան, որտեղ մեկ շնչին տարեկան բաժին է ընկնում 36 տ աղբ, երկրորդ տեղում Բուլղարիան է՝ 26.7 տոննա, իսկ երրորդում՝ ԱՄՆ—ն՝ 26 տոննա աղբով։ Տասնյակում են հայտնվել նաեւ Ֆինլանդիան, Էստոնիան, Շվեդիան, Լյուքսեմբուրգը, Ուկրաինան եւ Սերբիան։
Ամբողջ աշխարհում առաջնահերթ է դառնում աղբի վերամշակումը։ Մշտապես նորանոր տեխնոլոգիաների կիրառումն ու զարգացումը ուղղված են աղբը մի քանի ագամ վերամշակելուն։ Հայաստանում վերամշակող գործարանների կամ մասնագիտացած վայրերի բացակայությունը, ցավոք, ավելի է սրում խնդիրը, քանի որ աղբանոցներն ինչ—որ առումով դառնում են անվերահսկելի։ Տարբեր տարիների վերամշակման գործարաններ կառուցելու հարցը հայտնվել է գործադիրի օրակարգում, սակայն այդպես էլ կյանքի չի կոչվել։ Նմանատիպ գործարաններ նախատեսվել են կառուցել հանրապետության տարբեր քաղաքներում, սակայն վերամշակելու փոխարեն աղբը՝ թե՛ կենցաղային, թե՛ շինարարական, շարունակել է կուտակվել՝ առաջացնելով էկոլոգիական խնդիրներ։ Մինչդեռ ԱՄԷ—ն նախատեսում է մինչեւ 2025 թվականն ընդհանրապես ձերբազատվել աղբանոցներից՝ հասնելով աղբի վերամշակման հարյուրտոկոսանոց արդյունքի։ Արդեն այսօր նրանք վերամշակում են թափոնների շուրջ 80 տոկոսը։
«ՀՀ»—ի հետ զրույցում ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Սերգեյ Բագրատյանը առկա խնդրի լուծման լավագույն տարբերակն է համարում աղբի վերամշակման գործարանի կառուցումը։ «Այդ ճանապարհով ընթանում է ամբողջ քաղաքակիրթ աշխարհը։ Փաստ է, որ թե՛ Երեւանը, թե՛ մայրուղիներն ու շրջանները շատ աղտոտված են։ Թեեւ խնդրի լուծման տեսլական միշտ ունեցել ենք, բայց չենք իրագործել։ Տարիներ շարունակ այս խնդիրը չենք կարողանում լուծել, եւ այն դարձել է համակարգային»,–ասաց նա։
Պատգամավորի կարծիքով, եթե չենք կարողանում խնդիրն այնպես ձեւակերպել, որ քաղաքացիները չաղտոտեն քաղաքները, մայրուղիներն ու բնությունը, ապա գոնե այս փուլում անհրաժեշտ է անցնել մոտիվացիոն տարբերակին։ Այսինքն՝ քաղաքացիներին պետք է շահագրգռել, որպեսզի հավաքեն աղբը եւ մասնակցեն մաքրման աշխատանքներին, ինչու չէ, նաեւ գումար աշխատելու նպատակով։
Բագրատյանը նշեց, որ մեկ շաբաթ առաջ գործարան բացելու առաջարկ է ստացել Մոսկվայից, սակայն սպասում է մեկ միասնական հարթակի ստեղծմանը, որտեղ էլ այն կներկայացնի։ Կառավարությունում այսօր էլ կան բազմաթիվ առաջարկներ, որոնք դեռեւս քննարկման փուլում են։ «Մասնավոր առաջարկներ ներկայացնելն արդյունավետ չէ, առավել նպատակահարմար է ունենալ միասնական հարթակ, որտեղ կքննարկվեն բոլոր տարբերակները եւ կգտնվի լավագույն լուծումը»,– մանրամասնեց նա՝ նշելով, որ այս ոլորտում ներդրումները կարող են լիարժեք տեղավորվել «Պետություն—մասնավոր գործընկերության մասին» ՀՀ օրենքի շրջանակներում։ Որեւէ երկրում պետությունը չի զբաղվում աղբահանությամբ, այլ մտցնում է օրենսդրական կարգավորումներ, անցկացնում է մրցույթ, որի միջոցով էլ գտնում են այն ընկերություններին, որոնք լավագույն ձեւով իրականացնում են աղբահանությունը։ «Վաղուց ժամանակն է գործարան կառուցելու մրցույթ հայտարարենք։ Կարեւոր է, որ մասնավոր ընկերությունները շահույթ ստանան եւ աղբահանություն իրականացվի։ Մաքրման աշխատանքները չպետք է մեկ ընկերություն իրականացնի, այլ անհրաժեշտ է ստեղծել մրցակցային դաշտ»,–շեշտեց պատգամավորը։ Նա համամիտ չէ այն դիտարկումներին, թե մեր երկրում աղբի քանակը փոքր է գործարան կառուցելու համար։ Շատ երկրներում են գործում փոքր վերամշակման գործարաններ եւ պարտադիր չէ ունենալ միայն մեկ հսկա գործարան։ Բագրատյանը համամիտ է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն մոտեցմանը, որ որոշ ներդրողների կարելի է ներգրավել առանձին հարկային հնարավորություններ՝ արտոնություններ տրամադրելով, որպեսզի նրանց համար ձեռնտու լինի գործունեություն ծավալել Հայաստանում։
Պակաս կարեւոր չէ հանրության շրջանում աղբի տեսակավորման մշակույթի ձեւավորումն ու խթանումը։ «Մաքրելուց առաջ պետք է հասարակության մեջ այն մշակույթը ձեւավորենք, որ չաղտոտեն եւ մաքուր պահեն իրենց միջավայրը»,— նկատեց Բագրատյանը՝ որպես օրինակ բերելով Ստեփանակերտը, որը մաքուր քաղաք է ոչ թե այն պատճառով, որ մաքրման աշխատանքներն են լավ կազմակերպված, այլ պարզապես այնտեղ չեն աղտոտում։ Մյուս կողմից, աղտոտման խնդիրն առկա է նաեւ զբոսաշրջիկներով հարուստ երկրներում. օրինակ՝ Փարիզում օրվա ընթացքում քաղաքն աղբի մեջ կորում է, բայց օրվա վերջին եւ առավոտյան այնպես են մաքրում, որ փայլում են, անգամ փողոցները հեղուկ օճառով են լվանում։ «Երեւանում, ցավոք, չենք կարողանում «Սանիտեքի» հետ խնդիրները վերջնականապես կարգավորել, եւ աղբը մեծ տեմպերով տարածվում է։ Սա մեր մշակութային էությանը հարվածող լուրջ գործոն է»,–շարունակեց պատգամավորը։
Կան նաեւ օրենսդրական բացեր։ Բագրատյանի խոսքով, պետք է օրենքով խստացվի աղտոտելու համար սահմանված պատասխանատվությունը։ Վերջերս ԱԺ ՏՏԳԲ հանձնաժողովը քննարկում էր նախագիծ, որով սահմանվում էր, թե ովքեր են պատասխանատու լցված աղբամանում տեղ չլինելու դեպքում թափված աղբի համար, եւ ինչպես պետք է վարվի նման դեպքերում քաղաքացին։ Այստեղ կարգավորում տրվել է, բայց զրուցակիցս կարծում է, որ դա բավարար չէ, եւ այլ մեխանիզմներ եւս պետք է մշակվեն։

16-07-2019





01-08-2019
Ինչպե՞ս դառնալ ներդրող
Բնակելի շենքի կառուցապատման գործընթացից կարելի է շահույթ ստանալ ...


01-08-2019
«Աշխարհս առանց իշխանութեան չի կառավարուիր»
Մկրտիչ Ա Վանեցի Ամենայն հայոց կաթողիկոսը (1820–1907) համոզված էր, ...


01-08-2019
Հնարավոր չէ առանց պատժվելու այլասերել բառերը
Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


Կամյուին կարելի է համարել 20-րդ դարի ...


01-08-2019
Արեւայրուք ստանալ բակում «բուրդ չփխելո՞վ», թե՞ լողափին
Հանգստի ամեն տեսակ էլ կարող է լավագույնը լինել

Թամարա ...


01-08-2019
Թավշյա հեղափոխությունը բացառապես ներքին խնդիր էր
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը Մարշալի հիմնադրամին



01-08-2019
Թարմ մսի սպանդանոցային ծագման պահանջ՝ այսօրվանից
Տեսչական մարմինը մշտադիտարկում է սկսում հանրային սննդի կետերում

Արմենուհի ...


01-08-2019
Ժամանակ ու սերունդներ կապող մարդ-մշակույթ էր
ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ Երվանդ Ղազանչյանի վախճանը մեծ ...



01-08-2019
Եղիշե Չարենցը պաշտում էր Արեւելքը
Վաղը բանաստեղծի տուն-թանգարանում կբացվի ...

01-08-2019
Այվազովսկուց մինչեւ Սալվադոր Դալի
Ի՞նչ են սովորում ՀԱՊ-ի ամառային ...

01-08-2019
Արոտների ջրարբիացումից՝ ճանապարհների վերակառուցում
Ի՞նչ խնդիրներ են լուծվում Ամասիա ...

01-08-2019
Մեդալներն արդեն նշմարվում են
Եվրոպայի երիտասարդական առաջնությանը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +37... +39

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO