Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

08.12.2019
ՄՇԱԿՈՒՅԹ


Ովքե՞ր տարան «Ոսկե ծիրանի» մրցանակները

16-րդ միջազգային կինոփառատոնը կատարել է իր առաքելությունը

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Ավարտվեց «Ոսկե ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոնը։ Յոթ օր՝ հուլիսի 7–14–ը կինոսիրահարները առավոտից մինչ ուշ երեկո երեւանյան մեծ էկրաններին դիտեցին միջազգային կինեմատոգրաֆիայի լավագույն ֆիլմերը։ Կինոփառատոնն այս տարի աշխարհի տարբեր երկրներից ստացել էր մասնակցության մոտ 740 հայտ։ Ցուցադրության ֆիլմերն ընտրվել էին «Կաննից», «Բեռլինից», «Ռոտերդամից»։ Փառատոնն ունեցավ միջազգային լիամետրաժ (խաղարկային եւ վավերագրական) եւ կարճամետրաժ ֆիլմերի տարածաշրջանային մրցույթներ, իսկ արտամրցութային ծրագիրը ներառում էր «Տարածաշրջանային համայնապատկեր» մրցույթը։ Մնացած ծրագրերը՝ «Երեւանյան պրեմիերաներ», «Հետահայաց ցուցադրություններ», «Հարգանքի տուրք», «Ծուռ ծիրան», ոչ մրցութային էին։ Փառատոնի մրցանակակիրների անունները հայտնի դարձան հուլիսի 13—ին։
Մրցանակաբաշխության եւ կինոփառատոնի փակման հանդիսավոր արարողությունը կայացավ «Մոսկվա» կինոթատրոնում։ Այսպես, ՀՀ վարչապետի (GAIFF Pro—ի կինոյի զարգացման հարթակ) մրցանակը հանձնվեց Տաթեւ Հակոբյանին՝ «Թակարդը» կինոնկարի համար։ Լիամետրաժ ֆիլմերի միջազգային մրցույթում «Ոսկե ծիրան» մրցանակ ստացավ Ռիչարդ Բիլինգհեմի «Ռեյ եւ Լիզ» ֆիլմը, «Արծաթե ծիրանը» ստացավ Կանտեմիր Բալագովի «Լողլողը» կինոնկարը։ Ժյուրիի հատուկ հիշատակմանն արժանացավ Հասան Ֆազիլիի «Կեսգիշերային ճամփորդը» ժապավենը։
Կարճամետրաժ ֆիլմերի տարածաշրջանային մրցույթում «Ոսկե ծիրան» մրցանակ ստացավ Մարզիե Ռիահիի «Վարորդական դասեր» ֆիլմը, «Արծաթե ծիրանը» հանձնվեց Ռատի Ցիտելաձեին՝ «Հասարակության գերին» ժապավենի համար։ Գենադի Մելքոնյանի անվան հատուկ մրցանակին արժանացավ Լիլիթ Պետրոսյանի «Բայինան»։ Տարածաշրջանային համայնապատկեր մրցույթում կինոքննադատների մրցանակը հանձնվեց Թինաթին Քաջրիշվիլիի «Հորիզոնը» ֆիլմին։ Մրցանակների հանձնման արարողությանը ներկա էր նաեւ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը։ Վերջինս ասաց, որ պետությունը պետք է փառատոնի զարգացման համար անի հնարավոր ամենը։ «Ոսկե ծիրանը», ըստ նրա, իր յուրահատուկ տեղն ունի միջազգային կինոփառատոների շարքում։ Նախարարը վստահ է՝ հաջորդ տարիները նույնպես հաջող ընթացք են ունենալու։ Խոստովանեց՝ առաջին տարին է, որ չի հասցրել որեւէ կինոնկար դիտել, սակայն հանդիպել է ժյուրիի անդամների հետ, որոնք, ըստ նրա, արհեստավարժ ու գիտակ մասնագետներ են եւ վստահաբար ճիշտ որոշումներ են կայացրել հաղթող ֆիլմերն ընտրելու հարցում։
Լիամետրաժ մրցույթի ժյուրիի նախագահ, ռեժիսոր, սցենարիստ, Ալեքսանդր Մինդաձեն, որն այս տարի դարձավ «Եղիցի լույս» մրցանակի դափնեկիրը, շնորհակալություն հայտնեց փառատոնի հիմնադիրներին՝ շեշտելով՝ «Ոսկե ծիրանը» իրեն դուր է եկել ծրագրի բազմազանությամբ, որակյալ ֆիլմերի առատությամբ։ Պատմեց, որ որոշում կայացնելիս միշտ չէ, որ համամիտ է եղել ժյուրիի մյուս անդամների հետ, բայց, ի վերջո, եկել են ընդհանուր հայտարարի։ «Ոսկե ծիրանի» նախագահ Հարություն Խաչատրյանը շնորհակալություն հայտնեց երիտասարդներին փառատոնը պատվով անցկացնելու համար։ Նա նաեւ հորդորեց հետագայում խուսափել ինչ—ինչ բացթողումներից։
Ինչպես արդեն նշեցինք՝ լիամետրաժ մրցույթի ժյուրին նախագահում էր Ալեքսանդր Մինդաձեն։ Միջազգային լիամետրաժ մրցութային ծրագրի ժյուրիի կազմում ընդգրկված էին ռեժիսոր Նիկոլաս Վադիմոֆը (Շվեյցարիա), ռեժիսոր, Թեհրանի միջազգային կինոփառատոնի նախագահ Ռեզա Միրքարիմին (Իրան), պրոդյուսեր, Թրայբեկայի կինոփառատոնի գործադիր տնօրեն Էմի Հոբին (ԱՄՆ), պրոդյուսեր Էլիզաբեթ Կառլսենը (Մեծ Բրիտանիա), կինոքննադատ Պաոլո Բերտոլինը (Իտալիա), դերասանուհի, ռեժիսոր Նինո Կիրտաձեն (Ֆրանսիա)։ Կարճամետրաժ ֆիլմերի տարածաշրջանային մրցույթի ժյուրիի նախագահը ռեժիսոր Պիպո Մեցապեսան էր (Իտալիա)։ Ժյուրիի կազմում ընդգրկված էին նաեւ օպերատոր Նորայր Կասպերը (Կանադա) եւ Կլերմոն Ֆերան, կինոփառատոնի ծրագրերի տնօրեն Ժորժ Բոլոնը։

Ինչպե՞ս «Ոսկե ծիրանի» տնօրինությունն ամփոփեց 16—րդ կինոփառատոնը

Յոթ օրերի ընթացքում, օրվա տարբեր ժամերին, մայրաքաղաքի մեծ էկրաններին պարբերաբար ցուցադրվեցին աշխարհի տարբեր երկրների լավագույն ֆիլմեր, «Ոսկե ծիրանի» շրջանակում այս տարի կազմակերպվեցին նաեւ բացօթյա ցուցադրություններ, կրթական ծրագրեր։ Փառատոնի ընթացքին ուշի—ուշով հետեւողները հանդիպումներ ունեցան միջազգային համբավի դերասանների, կինոքննադատների, կինոռեժիսորների, կինոյի հետ առնչվող այլ մշակութային գործիչների հետ։ «Ոսկե ծիրանի» գործադիր տնօրեն Հասմիկ Հովհաննիսյանը մրցանակաբաշխության հաջորդ օրը՝ հուլիսի 14—ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամփոփելով 16—րդ կինոփառատոնը՝ ասաց. «Մեծ ու փոքր արկածներով եզրափակեցինք փառատոնը»։ Նշեց, որ իր համար կարեւոր էին հատկապես բացօթյա ցուցադրությունները։ Բավականին բարդ է եղել ցուցադրությունների վայրն ընտրելը։ «Հաշվի առնելով Երեւանի բնակիչների կապվածությունը «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի հետ, հենց այնտեղ էլ իրականացրեցինք։ Մեծ էկրանին բացօթյա ցուցադրություններ փորձելու ենք կազմակերպել ամեն տարի»,–նշեց Հովհաննիսյանը՝ կարեւորելով նաեւ «Ոսկե ծիրանի» շրջանակում անցկացված «Talent lab» կրթական ծրագիրը։ Պատմեց, որ խոսել են դասախոսների, ուսանողների հետ։ Կարծիքները հաշվի առնելով՝ փորձելու են հետագայում ծրագիրն ավելի հաստատուն դարձնել։ Ժյուրիի անդամ Նորայր Կասպերի համար հաճելի էր ներկա գտնվել փառատոնին, աշխատել, իր խոսքով, հրաշալի ժյուրիի անդամների հետ։ Նա ընդգրկված էր տարածաշրջանային ֆիլմերի մրցութային ծրագրի ժյուրիի կազմում։ Ասաց, որ իրապես շատ հետաքրքիր էր ֆիլմերի միջոցով առնչվել տարածաշրջանի քաղաքական, սոցիալական եւ այլ խնդիրներին. «Դիտելով կինոնկարներ Հայաստանից, Իրանից, Թուրքիայից, Վրաստանից՝ տեսա, թե ինչ մտահոգություններ ունեն այդ երկրներում ապրող երիտասարդներն ու տարեցները»։ Անդրադառնալով հաղթող ֆիլմերի ընտրությանը՝ ընդգծեց՝ առաջնահերթ կենտրոնացել են կինեմատոգրաֆ երեւույթի վրա։ Ըստ նրա՝ կինոն պետք է ունենա կինեմատոգրաֆի կարեւոր բաղկացուցիչներ։ «Անշուշտ նաեւ էական է նյութը լավ ներկայացնելն ու մատուցելը, անչափ կարեւոր՝ հեղինակի մոտեցումներն ընկալելը, տեխնիկական լուծումները գնահատելը»,–մեկնաբանեց Կասպերը։

16-07-2019





07-12-2019
Հեղափոխական նշանակության կարեւոր իրադարձություններ
Որոնք անմիջականորեն առնչվում են պատմական արդարության վերականգնման հետ



07-12-2019
Կոմիտասը՝ Թումանյանին. «Ջահել ջիվան ջանիդ ափսոսացի, էս անգամ ձեռիցս պրծար»
Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Կոմիտասի ստեղծագործության, նրա կյանքի եւ, մասնավորապես, Թումանյանի ...


07-12-2019
Գյումրու քյալլան, ֆռռիկն ու ընկեր Ղազարյան-Ջղեր Խաչիկը
Գյումրեցին առաջ է նայում ու լիաթոք ծիծաղում

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am




07-12-2019
Նեոօսմանականությունը Թուրքիայի գերնպատակն է
Ծավալապաշտական նկրտումներին հագուրդ տալու համար

Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am


Այսօր արդեն ...


07-12-2019
Կառավարությունում շարունակվում են գերատեսչությունների բյուջետային հատկացումների հայտերի քննարկումները
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում շարունակվում են գերատեսչությունների բյուջետային ...



07-12-2019
«Միշտ ունենալու ենք ատոմակայան, անկախ այն հանգամանքից, թե ով ինչ խորհուրդ կտա»
Հարցազրույց տարածքային կառավարման եւ ...

07-12-2019
Սահմանամերձ գյուղը նոր ջրատար կունենա
Այն լիովին կհագեցնի Ուղտասարի այգիների ...

07-12-2019
Աշխարհի քարտեզը 30 տարի առաջ այսպիսին չէր, կփոխվի նաեւ առաջիկա 30 տարում
Եվրոպան կկանգնի՞ ազգային պետությունների ...

07-12-2019
Գրանցվեց ՀՖՖ նախագահի 3 թեկնածու
Ժամանակավոր կասեցման որոշում է ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO