Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.08.2019
ՄՇԱԿՈՒՅԹ


Իսահակյանի բոլոր պատմվածքները՝ մեկ գրքում

Բացառիկ հատընտիրում տեղ են գտել նաեւ անտիպ եւ հետմահու տպագրված արձակ գործեր

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտը լույս է ընծայել Ավետիք Իսահակյանի տասնչորս հատորով երկերի լիակատար ժողովածուի վեցերորդ հատորը, որում տեղ են գտել Վարպետի պատմվածքներն ու գեղարվեստական արձակի տարբեր էջեր։ Շնորհանդեսը տեղի է ունենալու այսօր՝ գրականության ինստիտուտում։ Հատորի գլխավոր մասը, ինստիտուտի տնօրեն, գրականագետ Վարդան Դեւրիկյանի խոսքով, կազմում են բնագրերը՝ արձակ, մանրապատումներ, գրառումներ, հատվածներ ու պատառիկներ։ Ապա գալիս է բնագրային տարբերությունների եւ տարբերակների բաժինը։
«Արձակը սովորաբար բնագրային տարբերություններ եւ տարընթերցումներ չի ունենում։ Այն հիմնականում բնորոշ է չափածոյին, երբ հեղինակը քանիցս խմբագրում է բանաստեղծության տողերը եւ բառերը»,–«ՀՀ»—ի հետ զրույցում մեկնաբանեց գրականագետը։ Ըստ նրա՝ Իսահակյանը մանրակրկիտ աշխատել է յուրաքանչյուր տողի եւ բառի վրա, որը եւս Վարպետի արձակի յուրահատուկ բանաստեղծական դրսեւորումներից է։ Դեւրիկյանն ասում է, որ  բնագրային տարբերակները ցույց են տալիս, թե պատմվածքները բանաստեղծական չափածոյի նման ստեղծագործական աշխատանքի ինչ տեւական ճանապարհ են անցել մինչեւ մեզ հայտնի գրական բյուրեղացումներին հասնելը։ Միեւնույն պատմվածքը չորս–հինգ տարբերակով մշակելը, իր գնահատմամբ, իրապես տաժանակիր աշխատանք է։ «Հատորում լավագույնս է ներկայացված յուրաքանչյուր ստեղծագործության ընթացքը ըստ տարբերակների։ Նման բազմատարբերակությունը ստեղծագործական ընդհանրացման ձգտմամբ հայ գրականության մեջ Թումանյանի պոեմներից հետո իր նմանօրինակը չունի, առավել եւս՝ արձակում։ Ուրախությամբ եւ հպարտությամբ կարող ենք ասել, որ գրականության ինստիտուտում իրականացվող հայ դասականների երկերի հրատարակություններում առաջնային կարեւորություններից մեկը ստեղծագործական նման ընթացքը բնագրային տարբերություններով եւ յուրաքանչյուր գործի տարբերակներով ներկայացնելն է»,—նշեց գրականագետը։
Հատորի երրորդ բաժինը կազմում են ծանոթագրությունները, որոնցում ընդունված կարգով ներկայացվում են յուրաքանչյուր գործի գրության ժամանակը եւ տեղը՝ երկի գրության ստեղծագործական պատմությունը, եւ այն, թե երբ է առաջին անգամ տպագրվել։ Ապա բացատրվում են այնտեղ նշված իրադարձությունները, հատուկ անունները եւ տեղանունները, որոնք ընթերցողին օգնում են առավել խորությամբ հասկանալու տվյալ ստեղծագործությունն իր բոլոր շերտերով։ Դեւրիկյանի գնահատմամբ՝ ծանոթագրություններն այնքան մասնրամասն եւ հանգամանալից են, որ դրանց մի մասը կարելի է առանձին հոդված—ուսումնասիրություններ համարել։ Գրականագետի մեկնաբանմամբ՝ հատորում տեղ գտած անտիպ ստեղծագործությունները Իսահակյանը հիմնականում գրել է որեւէ իրադարձության եւ հատկապես Հայկական հարցի հետ կապված անմիջական տպավորությունների ներքո։ Մեծ տեղ գրավող պատմական եւ կենսագրական նման փաստերը, նրա խոսքով, վեր են հանված բանասիրական մանրակրկիտ քննությամբ։ Աշխատությունն ավարտվում է «Ավետիք Իսահակյանի արձակը» վերջաբանով, ուր Վարպետի ողջ գրական ժառանգության եւ աշխարհայացքի միասնականության շրջանակում համակողմանիորեն վերլուծվում են ո՛չ միայն այս, այլեւ հինգերորդ հատորում տեղ գտած արձակ ստեղծագործությունները։ «Ավ. Իսահակյանը վկայակոչում է գրականագետ Գուցկովի՝ Հայնեի արձակի մասին հետեւյալ խոսքերը, որոնք լավագույնս բնորոշում են նաեւ Իսահակյանի արձակը. «Այս արձակը ակոսված է բանաստեղծի խոփով»։ Վերջաբանում վեր է հանված Իսահակյանի երկերի ներքին էությունը եւ բազմաշերտ աշխարհը՝ խոհա—փիլիսոփայական ողջ ընդգրկմամբ»,–հավելեց գրականագետը։
Գրականության ինստիտուտի տնօրենը նաեւ տեղեկացրեց, որ մինչեւ տարեվերջ լույս կտեսնի Իսահակյանի երկերի ակադեմիական հրատարակության հուշերը եւ գրական հոդվածներն ընդգրկող հատորը, որտեղ տեղ են գտել նաեւ Թումանյանի, Կոմիտասի Խրիմյան Հայրկի ու Ղեւոնդ Ալիշանի մասին հուշեր։
Հ. Գ. Ավետիք Իսահակյանի տասնչորս հատորով երկերի լիակատար ժողովածուի վեցերորդ հատորը հրատարակության է պատրաստել գրականության ինստիտուտի բնագրագիտության բաժնի վարիչ, բ.գ.դ., պրոֆեսոր Ավ. Իսահակյանը, որը նաեւ բ.գ.թ. Ա. Վարդանյանի հետ հատորի խմբագիրն է։ Հատորի բնագրային տարբերությունները կատարել եւ ծանոթագրությունները պատրաստել է բ.գ.թ. Մ. Սարգսյանը։

16-07-2019





01-08-2019
Ինչպե՞ս դառնալ ներդրող
Բնակելի շենքի կառուցապատման գործընթացից կարելի է շահույթ ստանալ ...


01-08-2019
«Աշխարհս առանց իշխանութեան չի կառավարուիր»
Մկրտիչ Ա Վանեցի Ամենայն հայոց կաթողիկոսը (1820–1907) համոզված էր, ...


01-08-2019
Հնարավոր չէ առանց պատժվելու այլասերել բառերը
Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


Կամյուին կարելի է համարել 20-րդ դարի ...


01-08-2019
Արեւայրուք ստանալ բակում «բուրդ չփխելո՞վ», թե՞ լողափին
Հանգստի ամեն տեսակ էլ կարող է լավագույնը լինել

Թամարա ...


01-08-2019
Թավշյա հեղափոխությունը բացառապես ներքին խնդիր էր
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը Մարշալի հիմնադրամին



01-08-2019
Թարմ մսի սպանդանոցային ծագման պահանջ՝ այսօրվանից
Տեսչական մարմինը մշտադիտարկում է սկսում հանրային սննդի կետերում

Արմենուհի ...


01-08-2019
Ժամանակ ու սերունդներ կապող մարդ-մշակույթ էր
ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ Երվանդ Ղազանչյանի վախճանը մեծ ...



01-08-2019
Եղիշե Չարենցը պաշտում էր Արեւելքը
Վաղը բանաստեղծի տուն-թանգարանում կբացվի ...

01-08-2019
Այվազովսկուց մինչեւ Սալվադոր Դալի
Ի՞նչ են սովորում ՀԱՊ-ի ամառային ...

01-08-2019
Արոտների ջրարբիացումից՝ ճանապարհների վերակառուցում
Ի՞նչ խնդիրներ են լուծվում Ամասիա ...

01-08-2019
Մեդալներն արդեն նշմարվում են
Եվրոպայի երիտասարդական առաջնությանը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +37... +39

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO