Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

08.12.2019
ՍՈՑԻՈՒՄ


Ինչ պատկեր է նկարել սեյսմիկ խոցելիության գնահատումը

Մեր դպրոցների ֆիզիկական վիճակը՝ ըստ մարզերի ու Երեւանի

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Այսօր մեր երկրում 400 դպրոց սեյսմակայուն առումով լավ վիճակում չեն։ Արդեն տեղեկացրել ենք այս մասին։ Հիմա կփորձենք ավելի ամբողջական հասկանալ, թե ֆիզիկական ինչ վիճակում են մեր երկրի դպրոցները։
Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության կայքէջում տեղադրված է փաստաթուղթ, որից պարզ է դառնում, որ առավել վտանգավոր դպրոցները բացահայտելու նպատակով գնահատվել է պետական հանրակրթական դպրոցների սեյսմիկ խոցելիությունը։
Ըստ այդմ, կառավարության 2015թ. որոշմամբ հաստատվել է սեյսմակայունության տեսակետից առավել վտանգավոր 377 դպրոցների ցանկը։ Այն կազմվել է 1448 դպրոցներից, ըստ սեյսմիկ խոցելիության ընդհանուր գործակցի նվազման՝ մինչեւ 40 միավորից ավելի դասակարգված վերին 377 տողերում առկա դպրոցներից։ Այնուհետեւ սեյսմիկ խոցելիության 30—40 միավորներով գնահատվել է 551 դպրոց։ 20—30 միավորներով՝ նվազ խոցելի, գնահատվել է 237 դպրոց։ 19 դպրոց առանձնացվել է, որպես ՀԲ—ի միջոցներով, նոր սեյսմիկ պահանջներով վերակառուցման ենթակա, սակայն դրանցից 2—ը չեն ներառվել ցուցակում եւ դուրս են մնացել խոցելիների ցանկից։ Եվ վերջապես. 264 դպրոց գնահատվել է, որպես համեմատաբար նորովի վերականգնված եւ կառուցված, սեյսմիկ խոցելիության առումով խնդիր չունեցող։
Սեյսմիկ խոցելիության գնահատման ուսումնասիրությունը կատարվել է բոլոր պետական հանրակրթական դպրոցներում (2016թ. հունվարի 1—ի դրությամբ՝ 1385 դպրոց)՝ ըստ մասնաշենքերի։ Գնահատման համար կարեւորագույն ցուցանիշը ուսումնական մասնաշենքի տիպարայնությամբ պայմանավորված սեյսմիկ խոցելիության ցուցանիշն է, որոնք ըստ ընդունված մեթոդաբանության՝ դասակարգվել են հետեւյալ ձեւով. 1. բարձր՝ մինչեւ 8 բալ երկրաշարժի դեպքում ուս. մասնաշենքի կոնստրուկցիաներում կարող են առաջանալ ուժեղ վնասվածքներ (4—րդ աստիճան), 2. միջին՝ 8—9 բալ երկրաշարժի դեպքում կոնստրուկցիաներում կարող են առաջանալ զգալի վնասվածքներ (3—րդ աստիճան), 3. ցածր՝ 9 եւ բարձր բալ երկրաշարժի դեպքում կոնստրուկցիաներում կարող են առաջանալ չափավոր վնասվածքներ (2—րդ աստիճան)։ Այս ցուցանիշներն էլ այն ռիսկերի մասին են խոսում, որ ունեն երկրաշարժի ժամանակ կրթական գործի կազմակերպիչները։
Ծրագրի խնդրո առարկան բարձր խոցելիություն ունեցող դպրոցներն են, որոնք մինչեւ 8 բալ ուժգնության երկրաշարժի դեպքում կքանդվեն կամ կդառնան քանդման ենթակա։ Դպրոցները դասակարգվել են ըստ մասնաշենքերի։
Հարց է ծագում՝ իսկ եթե դպրոցի տարբեր մասնաշենքեր խոցելիության տարբեր աստիճաններ ունեն, ապա այդ դեպքու՞մ ինչ է արվել։ Պարզվում է՝ այս պարագայում ուսումնասիրվել է աշակերտների համար միջին կամ ցածր խոցելիության դասասենյակային բավարար մակերեսի (յուրաքանչյուր աշակերտին՝ 2.5 քմ) առկայությունը։ Բավարար մակերես չունեցող դպրոցները նույնպես ներառվել են ցուցակում։
Մի խոսքով, եթե ավելի պարզ ներկայացնենք, ուսումնասիրության արդյունքը հետեւյալ պատկերն է նկարել։ Երեւանում 220 դպրոցից բարձր խոցելիության դպրոց է 155—ը, եւս 19 դպրոց ունի ցածր խոցելիության մասնաշենքի անբավարար մակերես։ Ի դեպ, շատ երկրներում, օրինակ՝ Ճապոնիայում այս անբավարար մակերեսի գործակիցը դիտարկվում է իբրեւ լուրջ վտանգ ներկայացնող (պատճառները հասկանալի են)։
Արագածոտնի մարզում 122 դպրոցից 6—ը բարձր խոցելիության է, 12—ը անբավարար մակերես ունի, 2—ում էլ ծայրահեղ վիճակ է (բնածին ու տեխնածին վտանգ)։
Արարատի մարզում 111 դպրոցից բարձր խոցելիության է 13—ը, ցածր խոցելիության անբավարար մակերեսով՝ 27—ը։
Արմավիրի մարզում 121 դպրոցից 5—ը բարձր խոցելիության է, 21—ը՝ ցածր խոցելիության անբավարար մակերեսով։
Գեղարքունիքի մարզում 126 դպրոցից բարձր խոցելիության է 15—ը, 23—ը՝ ցածր խոցելիության անբավարար մակերեսով։
Լոռիում 165 դպրոցից 11—ն է բարձր խոցելիության, իսկ 7—ը՝ ցածր խոցելիության անբավարար մակերեսով։
Կոտայքում 104 դպրոցից բարձր խոցելիություն ունի 10—ը, իսկ 25—ն էլ՝ ցածր խոցելիության անբավարար մակերես։
Շիրակում 165 դպրոցից 2—ը բարձր խոցելիության է, 3—ը՝ ցածր խոցելիության անբավարար մակերեսով, իսկ 1—ում ծայրահեղ վիճակ է։
Սյունիքում 120 դպրոցից 16—ն է, որ բարձր խոցելիության է գնահատվում, 7—ն էլ՝ իբրեւ անբավարար մակերեսով, ծայրահեղ վիճակ է 3—ում։
Վայոց ձորում 50 դպրոցից 4—ը բարձր խոցելիության է, 6—ը՝ անբավարար մակերեսով, 2—ն էլ՝ ծայրահեղ ծանր վիճակով։
Տավուշում 81 դպրոցից 7—ը բարձր խոցելիության է, 9—ը՝ անբավարար մակերեսով, 1—ն էլ՝ ծայրահեղ ծանր վիճակով։
Այսպիսով, մեր երկրի 1385 դպրոցից բարձր խոցելություն ունի 244 դպրոց։ Ցածր խոցելիության մասնաշենքի անբավարար մակերես ունի 159 դպրոց։ Ծայրահեղ վիճակ է 9 դպրոցում։ Ընդհանուր առմամբ՝ 412 դպրոցի ֆիզիկական վիճակը լավ չէ (բարձր խոցելիության, անբավարար մակերեսի եւ ծայահեղ վիճակի գոծակիցները միասին)։
Հիշյալ փաստաթղթում խնդրո առարկա 412 դպրոցներից առաջարկվում է առանձնացնել եւ լուծման ուղիներ գտնել 250 եւ ավելի աշակերտ ունեցող դպրոցների համար, որոնցից Երեւանում է գտնվում 129, մարզերում 145 դպրոց։ Նշվում է, թե «412 դպրոցներից մի շարք դպրոցների երեխաների անվտանգ կրթական պայմանների ապահովումը հնարավոր է իրականացնել առանց որեւէ ֆինանսական միջոցներ ներդնելու, միայն կազմակերպական կառուցվածքային փոփոխություններով»։ Իսկ այն պարագաներում, երբ ֆինանսական միջոցներն են պահանջվում, այսինքն՝ երբ պետք է դպրոցներն ամրացվեն կամ նորերը կառուցվեն, առաջնահերթության սկզբունքը պետք է կիրառվի։
Իբրեւ ամփոփում նշվում է, որ Հայաստանի եւ Ասիական զարգացման բանկի միջեւ համագործակցության շրջանակներում իրականացվող՝ դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի վերաբերյալ կառավարության դեռ 2015թ. որոշմամբ հաստատվել է պետական հանրակրթական դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման 2015—2030թթ. ծրագիրը, որի շրջանակներում մինչեւ 2030թ. պետք է ամրացվեն կամ նոր կառուցվեն թվով 377 դպրոցներ։ Ծրագրից բխող միջոցառումների համաձայն պետք է հաստատվի ուժեղացվող եւ նոր կառուցվող դպրոցների 46 գերակա շենքերի ցանկը։ Այս 46 դպրոցների մասին էլ հենց խոսել էր կառավարությունը այս տարվա փետրվարին ու ապրիլին, ինչը նախորդիվ ենք ներկայացրել։
Այս ամենի համապատկերում հույժ անհրաժեշտ է մի բան, որի մասին չի խոսվում։ Դպրոցների սեյսմակայունության խնդիրը լուծելուն զուգահեռ կարեւոր է սեյսմիկ աղետների պատրաստվածության եւ արձագանքման կարողությունների հզորացումը։ Այլ կերպ՝ որ երեխաները զինված լինեն թե՛ գիտելիքներով եւ թե՛ հոգեբանորեն ու իմանան՝ ինչպես պետք է իրենց ճիշտ պահեն ասենք՝ երկրաշարժի ժամանակ։ Այդ օրը, երբ այս մշակույթը կներդնենք դպրոցներում (եւ ոչ միայն), կարող ենք ասել, որ հիշյալ՝ նմանատիպ ծրագրերում հաջողել ենք։

18-07-2019





07-12-2019
Հեղափոխական նշանակության կարեւոր իրադարձություններ
Որոնք անմիջականորեն առնչվում են պատմական արդարության վերականգնման հետ



07-12-2019
Կոմիտասը՝ Թումանյանին. «Ջահել ջիվան ջանիդ ափսոսացի, էս անգամ ձեռիցս պրծար»
Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Կոմիտասի ստեղծագործության, նրա կյանքի եւ, մասնավորապես, Թումանյանի ...


07-12-2019
Գյումրու քյալլան, ֆռռիկն ու ընկեր Ղազարյան-Ջղեր Խաչիկը
Գյումրեցին առաջ է նայում ու լիաթոք ծիծաղում

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am




07-12-2019
Նեոօսմանականությունը Թուրքիայի գերնպատակն է
Ծավալապաշտական նկրտումներին հագուրդ տալու համար

Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am


Այսօր արդեն ...


07-12-2019
Կառավարությունում շարունակվում են գերատեսչությունների բյուջետային հատկացումների հայտերի քննարկումները
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում շարունակվում են գերատեսչությունների բյուջետային ...



07-12-2019
«Միշտ ունենալու ենք ատոմակայան, անկախ այն հանգամանքից, թե ով ինչ խորհուրդ կտա»
Հարցազրույց տարածքային կառավարման եւ ...

07-12-2019
Սահմանամերձ գյուղը նոր ջրատար կունենա
Այն լիովին կհագեցնի Ուղտասարի այգիների ...

07-12-2019
Աշխարհի քարտեզը 30 տարի առաջ այսպիսին չէր, կփոխվի նաեւ առաջիկա 30 տարում
Եվրոպան կկանգնի՞ ազգային պետությունների ...

07-12-2019
Գրանցվեց ՀՖՖ նախագահի 3 թեկնածու
Ժամանակավոր կասեցման որոշում է ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO