Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

08.12.2019
ԱՇԽԱՐՀ


Եվրամիության դռները փակվում են Թուրքիայի առջեւ

Այդ երկրի գործողությունները սպառնում են Եվրոպայի էներգետիկ անվտանգությանը

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am

Վերջին օրերին Միջերկրական ծովի արեւելյան հատվածում Թուրքիան իրականացրել էր հորատման նոր աշխատանքներ։ Այդ գործողություններին բավականին կոշտ է արձագանքել Եվրոպական միությունը՝ որոշում կայացնելով ժամանակավորապես դադարեցնել Թուրքիայի հետ օդային տրանսպորտի վերաբերյալ համապարփակ համաձայնագրի շուրջ բանակցությունները եւ անորոշ ժամանակով հրաժարվել բարձր մակարդակով հետագա հանդիպումներից։ ԵՄ խորհուրդը նաեւ որոշել է կրճատել 2020 թ. համար Թուրքիային տրվող ֆինանսական օգնությունը, միաժամանակ կոչ արել Եվրոպական ներդրումային բանկին վերանայել Թուրքիայի հետ իր գործունեությունը։
Նշենք, որ այս կապակցությամբ մտահոգություն էր հայտնել նաեւ Հայաստանի արտաքին հարաբերությունների գերատեսչությունը՝ իր լիակատար աջակցությունն ու համերաշխությունը հայտնելով Կիպրոսի Հանրապետությանն ու նրա ժողովրդին եւ կոչ անելով Թուրքիային դադարեցնել Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում բոլոր գործողությունները։
ԵՄ—ի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից պատժամիջոցներ կիրառելու մասին որոշմանը Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունն արդեն արձագանքել է՝ հայտարարելով, որ վճռականորեն շարունակելու է Միջերկրական ծովի արեւելյան հատվածում հորատման աշխատանքները, եւ որ այդ որոշումները չեն կարող որեւէ ազդեցություն ունենալ իր վրա։
ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը «ՀՀ»—ի հետ զրույցում դրական գնահատեց Եվրոպական միության որոշումը, քանի որ պատժամիջոցներով փորձ է արվում սանձել Թուրքիայի գործողությունները։ Թեեւ վերջինս իր գործողությունները հիմնավորում է նրանով, որ թույլտվություն է ստացել այսպես կոչված «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության» կողմից, սակայն այն անօրինական է, քանի որ այդ հանրապետության գոյությունը ճանաչում է միայն Թուրքիան։ Թուրքագետի համար զարմանալի էր այն հանգամանքը, որ տարիների ընթացքում ԵՄ—ն բանակցել է մի պետության հետ, որը բռնազավթել է ԵՄ անդամ երկրի զգալի տարածքը, այնտեղ պահում է 40 հազարանոց բանակ եւ միաժամանակ բանակցություններ է վարել ԵՄ անդամ դառնալու համար։ «Հիմա կարծես ԵՄ—ն փորձում է վճռականություն ցուցաբերել եւ Թուրքիայի նկատմամբ ավելի կոշտ դիրքորոշում ցուցաբերել։ Սա պայմանավորված է նրանով, որ Թուրքիան անցնում է բոլոր խելամիտ սահմանները։ Բավական չէ, որ բռնազավթել է, հիմա էլ փորձում է տնտեսական օգուտներ քաղել այդ ամենից»,–ասաց Սաֆրաստյանը։
Թուրքիայի տնտեսության թուլացումը երկրի իշխանությանը ստիպում է ձեռնարկել որոշակի քայլեր տնտեսական դրությունը բարելավելու նպատակով։ Կիպրոսի այդ հատվածը կարեւոր է նրանով, որ այդտեղ մեծ քանակությամբ գազ կա։ Փաստորեն Թուրքիայի գործողություններն առնչվում են ԵՄ—ի էներգետիկ անվտանգությանը։
Թե ինչ զարգացումներ կարելի է ակնկալել ԵՄ—Թուրքիա հարաբերությունների սրացումից, այն արագ կլուծվի՞, թե՞ դեռ երկար ժամանակ կմնա միջազգային օրակարգում, զրուցակցիս կարծիքով, ամեն ինչ կախված է ԵՄ դիրքորոշումից։ Եթե հետեւողական գտնվի եւ վերոնշյալ պատժամիջոցներից բացի այլ քայլեր եւս սկսի ձեռնարկել՝ սահմանափակելով Թուրքիայի հնարավորությունները՝ տնտեսական, քաղաքական, ապա, բնականաբար, հարաբերություններն ավելի կսրվեն, ինչին Թուրքիան հաստատ պատրաստ է եւ չի նահանջի։ «Այդ երկիրը չխուսափեց նաեւ ԱՄՆ—ի հետ հարաբերությունների սրացումից։ Նույնը տեղի է ունենալու ԵՄ—ի հետ, մանավանդ որ Եվրամիության մի շարք երկրներ ընդհանրապես բացասական են գնահատում Թուրքիայի ղեկավարության գործունեությունը, մասնավորապես Էրդողանի վարած քաղաքականությունը»,–մեկնաբանեց Սաֆրաստյանը։ Մինչեւ հիմա ԵՄ—ում Թուրքիայի շահերի պաշտպանությամբ հանդես էր գալիս Մեծ Բրիտանիան, սակայն այդ երկրի՝ ԵՄ—ից դուրս գալու գործընթացով Թուրքիան զրկվում է իր աջակցից։ Նման զարգացումների համատեքստում Թուրքիայի իշխանությունները ժամանակ առ ժամանակ հայտարարում են, որ կարող են հրաժարվել ԵՄ—ին անդամակցելու քաղաքականությունից, քանի որ ԵՄ—ին ինտեգրվելն իրենց միակ հնարավորությունը չէ։
Ի՞նչ հետեւանքներ կարող է ունենալ ԵՄ—ի եւ Թուրքիայի հարաբերությունների վատթարացումը Հայաստանի համար։ Կարո՞ղ է արդյոք շահեկան լինել, թե՞ ընդհակառակը՝ ժողովրդավարությունից մեծ քայլերով հետընթաց ապրող Թուրքիան ավելի անկառավարելի եւ վտանգավոր է դառնում։ Կանխատեսումներ դժվար է անել։
Արեւելագիտության ինստիտուտի տնօրենը նշեց, որ տարիներ առաջ, երբ Թուրքիան սկսեց բանակցություններ վարել ԵՄ—ի հետ, տպավորություն էր ստեղծվում, թե այդ երկիրը լրջորեն շահագրգռված է ԵՄ—ին անդամակցելու հարցում։ Այդ ճանապարհով գնալու համար Թուրքիայի պարտավորություններից էր լինելու հարեւան երկրների, մասնավորապես Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը։ «Հույս կար, որ ԵՄ—ին ինտեգրվելու համար Թուրքիան կկարգավորի հարաբերությունները մեր երկրի հետ, բայց պարզվեց, որ պատրաստ չէ անդամակցելու դիմաց որոշակի պարտավորություններ ստանձնել, առաջին հերթին՝ մարդու իրավունքների, ժողովրդավարության բնագավառում։ Վերջին տարիներին Էրդողանի միանձնյա իշխանության հաստատման ճանապարհին Թուրքիայում ակնհայտորեն սկսեցին խախտվել եւ սահմանափակվել մարդու եւ մնացած բոլոր տեսակի իրավունքները, տասնյակների հասնող մարդիկ ձերբակալվեցին, տասնյակ հազարավորները շարունակում են հետապնդվել իրենց քաղաքական հայացքների համար։ Այսինքն՝ երկրի ներսում ուժեղանում է բռնաճնշումների քաղաքականությունը։ Այն հույսերը, թե Թուրքիան կարող է ավելի ժողովրդավար դառնալ, եւ այդ ճանապարհին կարող են նորմալ հարաբերություններ հաստատվել Հայաստանի հետ, արդեն սպառվում են»,–մանրամասնեց զրուցակիցս։
Իրականությունն այն է, որ մարդկանց այն փոքր խմբերը, հիմնականում՝ մտավորականներ, երիտասարդական որոշ շերտեր, որոնք հանդես են գալիս երկիրը ժողովրդավարության ուղիով տանելու ջանքերով, փաստացի ենթարկվում են ուժեղ բռնաճնշումների, շատերը հայտնվում են բանտում։

18-07-2019





07-12-2019
Հեղափոխական նշանակության կարեւոր իրադարձություններ
Որոնք անմիջականորեն առնչվում են պատմական արդարության վերականգնման հետ



07-12-2019
Կոմիտասը՝ Թումանյանին. «Ջահել ջիվան ջանիդ ափսոսացի, էս անգամ ձեռիցս պրծար»
Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Կոմիտասի ստեղծագործության, նրա կյանքի եւ, մասնավորապես, Թումանյանի ...


07-12-2019
Գյումրու քյալլան, ֆռռիկն ու ընկեր Ղազարյան-Ջղեր Խաչիկը
Գյումրեցին առաջ է նայում ու լիաթոք ծիծաղում

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am




07-12-2019
Նեոօսմանականությունը Թուրքիայի գերնպատակն է
Ծավալապաշտական նկրտումներին հագուրդ տալու համար

Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am


Այսօր արդեն ...


07-12-2019
Կառավարությունում շարունակվում են գերատեսչությունների բյուջետային հատկացումների հայտերի քննարկումները
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում շարունակվում են գերատեսչությունների բյուջետային ...



07-12-2019
«Միշտ ունենալու ենք ատոմակայան, անկախ այն հանգամանքից, թե ով ինչ խորհուրդ կտա»
Հարցազրույց տարածքային կառավարման եւ ...

07-12-2019
Սահմանամերձ գյուղը նոր ջրատար կունենա
Այն լիովին կհագեցնի Ուղտասարի այգիների ...

07-12-2019
Աշխարհի քարտեզը 30 տարի առաջ այսպիսին չէր, կփոխվի նաեւ առաջիկա 30 տարում
Եվրոպան կկանգնի՞ ազգային պետությունների ...

07-12-2019
Գրանցվեց ՀՖՖ նախագահի 3 թեկնածու
Ժամանակավոր կասեցման որոշում է ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO