Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

18.10.2019
ՍՈՑԻՈՒՄ


Սեւանի անձնագիր ստացած երկարաչանչը

Որ կարեւոր է ոչ միայն լճի ջրի որակի, այլեւ տնտեսական առումով

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


«Սեւանա լճում ձկան եւ խեցգետնի պաշարների վերականգնման, պահպանման, վերարտադրման, ինչպես նաեւ դրանց պաշարների որոշման, ձկան եւ խեցգետնի արդյունագործական որսի քանակների, ձեւերի եւ կազմակերպման կարգը սահմանելու մասին» կառավարության որոշման նախագիծ է քննարկվել (հուլիսի 2-17-ը)։ Այն դեռ կառավարության նիստի օրակարգ չի մտել։ Ամեն դեպքում մեզ հետաքրքրեց, քանզի խեցգետնի պաշարների վերականգնումը, ինչպես մեզ հետ զրույցում հաստատեց ՀՀ ԳԱԱ կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի ղեկավար, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Բարդուխ Գաբրիելյանը, Սեւանա լճի բնական վիճակը վերականգնելուն օգնելու քայլերից մեկն է։ Այս անգամ հենց խեցգետնին ուշադրություն դարձրեցինք, քանզի Սեւանի էնդեմիկ ձկնատեսակների պաշարների վերականգնումից խոսել ենք։
Խեցգետնի պաշարները որոշ չափով կվերականգնվեն (եթե թողնեն մեծանա, որս չլինի) 3—5 տարում, իսկ արդյունագործական պաշարները վերականգնելու համար 8—10 տարի կպահանջվի (հազարավոր տոննաներ, ինչպես 10 տարի առաջ էր)։ Խեցգետինն էլ մեզ կօգնի Սեւանը մաքրելու հարցում։ Սա, ինչպես բացատրեց Բ. Գաբրիելյանը, ճիշտ է, կողակի պես մինչեւ 30—40 մ խորություններում չի լինում, բայց 5—15 մ—ին հասնում է։ Երբեմն հանդիպում է նաեւ մինչեւ 20 մ խորություններում։ Կողակի պես, այսպես ասենք, սանիտարի դեր է տանում։ «Սեւանին օգնելու համար մենք պետք է բոլոր խնդիրներին լուծում տանք եւ համալիր լուծում,—ասաց զրուցակիցս,—վերականգնենք ե՛ւ ձկան պաշարները, ե՛ւ խեցգետնի, ե՛ւ լճի մակարդակը բարձրացնենք, ե՛ւ մաքրման կայաններ տեղադրենք, ե՛ւ—ե՛ւ—եւ։ Բոլորը միասին»։
Պարզվում է՝ խեցգետինը Աեւանի «անձնագիր» չունի, այլ կերպ՝ ասենք կողակի, իշխանի պես էնդեմիկ չէ, Սեւանի «գրանցում» է ստացել 80—ականների վերջին եւ հարմարավետ տնավորվել։ Մեր ԳԱԱ կայքում 2012թ. կենսաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի հայցման ատենախոսություն եմ կարդում (Նորիկ Բադալյան), որտեղ նշված է, որ մինչեւ 80—ական թվականների վերջը Սեւանա լճում ավտոխտոն տիղմի յուրացմանը ակտիվորեն մասնակցում էր կողակ ձկնատեսակը։ 80—ական թվականների վերջին պատահական ինտրադուկցիայի արդյունքում լճում հայտնվեց երկարաչանչ խեցգետինը, որը հայտնի է որպես «ջրամբարների սանիտար»։ Զբաղեցնելով ազատ էկոլոգիական խորշ, աստիճանաբար հարմարվելով միջավայրի նոր պայմաններին, երկարաչանչ խեցգետինը քանակական զարգացում ապրեց եւ ստանձնեց օրգանական տիղմի յուրացման հիմնական դերը։ Բայց խեցգետինը կարեւորվում է ոչ միայն տիղմի յուրացման եւ ջրի որակի վերականգնման առումով, այլեւ տնտեսական մեծ նշանակություն ունի։
Ի դեպ, 2017թ. տվյալներով խեցգետնի արտահանման համաշխարհային քարտեզի վրա երկու պետություն են իշխում՝ Չինաստանն ու ԱՄՆ—ը։ Մատակարարներ են նաեւ Իսպանիան, Պորտուգալիան, բայց իշխող չեն։ Միայն ԱՄՆ Լուիզիանա նահանգը արտադրում է երկրի խեցգետնի պահանջարկի 70 տոկոսը եւ ստանձնում է աշխարհի տարբեր շուկաներ մատակարարի դերը։ Մատակարարման հստակ տվյալներ չկան ոչ ՄԱԿ—ի, ոչ էլ ԱՀԿ—ի կողմից (պատճառաբանությունը ոչ շատ տարածված մթերք լինելու հանգամանքն է,—Ա.Մ.)։ USDA—ն է որոշ տվյալներ տալիս, այն էլ՝ ամերիկյան շուկայի տիրույթի։ Չինաստանի տվյալները չեն երեւում։ Ինչեւէ, տարբեր հաշվարկների համաձայն, խեցգետնի արտադրությունը ԱՄՆ—ին տարեկան 150 մլն դոլար եկամուտ է բերում։ Ռուսաստանը կայուն տեղ չունի այս քարտեզի վրա, քանզի մեկ արտահանող է, մեկ ներմուծող։ Հայաստանի մասով էլ տվյալ կա. միայն 2011թ. Հայաստանից արտահանվել է 1066 տ խեցգետին։
Վերոհիշյալ աշխատությունում նշվում է նաեւ, որ երկարաչանչ խեցգետինը հանդիպում է Սեւանա լճի գրեթե բոլոր հատվածներում։ Տարածման սահմանները որոշվում են կենսապայմանների ամբողջականությամբ։ Կենդանիների թվաքանակը նկատելիորեն մեծ է Մեծ Սեւանի հարավ—արեւելյան հատվածում՝ Մասրիկ, Նորակերտ, Արեգունի, ինչպես նաեւ Նորատուսի, Ծովինարի եւ Կարճաղբյուրի տեղամասերում, ինչը հիմնականում բացատրվում է նախընտրած բիոտոպերի՝ տղմավազի եւ ավազատիղմի առկայությամբ։
Ի դեպ, տարիներ առաջ կարծիքներ են հնչել, թե սիգի պաշարների վրա ազդել է ոչ թե որսագողությունը, այլ՝ խեցգետինը։ Պարզվում է՝ այդպես չէ։ Խեցգետնի ազդեցությունը Սեւանա լճի սիգ ձկնատեսակի պաշարների վրա բացահայտելու համար կատարվել է լճում ձկան եւ խեցգետնի պոպուլյացիոն ցուցանիշների համադրում։ Վերլուծությամբ բացահայտվել է, որ ձկան պոպուլյացիան խիստ կրճատվել է անգամ համալրող սերնդի՝ մանրաձկան առատության պայմաններում։ Համալրող սերնդի հաշվին չի ապահովվել պոպուլյացիայի համարժեք աճ, ինչը ինտենսիվ ձկնարդյունահանման հետեւանք է։ «Մինչդեռ հայտնի է, որ խեցգետինը չի կարող որսալ մանրաձուկ։ Բացի այդ, սիգի վերարտադրությունն իրականանում է դեկտեմբեր ամսին, երբ ջրի ջերմաստիճանը ցածր է 10 աստիճան C—ից, իսկ բազմաթիվ հետազոտողների տվյալների համաձայն՝ ջրային էկոհամակարգերում 15 աստիճան C—ից ցածր ջերմաստիճանի պայմաններում խեցգետինների սնվելու ակտիվությունը խիստ նվազում է, ինչը նրանց թույլ է տալիս գոյատեւել անգամ պոպուլյացիայի մեծ խտության պայմաններում։ Հետեւաբար, խեցգետնի գոյությունը լճում չի սպառնում սիգի պոպուլյացիային։ Սիգ ձկնատեսակի պաշարների կրճատման հիմնական պատճառը գերշահագործումն է» (մեջբերումը՝ աշխատությունից)։
Փաստորեն, սիգի պաշարների կրճատման մեղքը խեցգետնի վրա բարդել չի հաջողվել։ Ավելին՝ խեցգետինն ինքն է պակասել Սեւանից, եւ այսօր, ինչպես ասում է ԳԱԱ կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի ղեկավարը, ունենք խեցգետնի պաշարի խզում։
Ինչ է սա նշանակում։ Հասկանալու համար կրկին գանք հիշյալ աշխատությանը՝ խոսելով Սեւանա լճում խեցգետնի արդյունահանման գործընթացից եւ դրա հետեւանքներից (պոպուլյացիայի վրա ազդեցությունից)։
Բանն այն է, որ խեցգետնի արդյունահանումը Սեւանա լճում սկսվել է 21—րդ դարի սկզբից՝ առանց արդյունագործական պաշարների հաշվառման։ Համաձայն կատարված հետազոտությունների՝ 2004թ. 1 հա—ին բաժին ընկնող խեցգետնի կենսազանգվածը տատանվել է 20—26 կգ սահմաններում, 2005թ.՝ 25—28 կգ, 2008թ.՝ 16—17 կգ/հա, 2009 եւ 2010թթ.՝ 10—ից 12 կգ/հա։ Խեցգետնային պաշարների գնահատման համաձայն՝ Սեւանա լիճը դասվում է միջին արդյունավետություն ունեցող լճերի շարքին։ Ստանդարտ թակարդներով կատարված որսի արդյունքների համեմատությունը ցույց է տվել, որ նախորդ տարիների համեմատ 2007–ից խեցգետնի թակարդների որսունակությունը խիստ ընկել է։ Բեղունության աճի պայմաններում որսագործիքների որսունակության կրճատումը կարող է միայն պոպուլյացիայի վրա արդյունագործական ճնշման մեծացման հետեւանք լինել։ Դնովի ցանցերով (խորշերի մեծությունը 45x45 մմ) իրականացված որսի արդյունքների վերլուծությունը նույնպես վկայում է որսունակության ցուցանիշների անկման մասին. ցանցերի որսունակությունը 2004թ. կազմել է մինչեւ 20 կգ խեցգետին, 2010—2011թթ.՝ 7—10 կգ։ Վերջին տարիներին կատարված հետազոտությունները ցույց են տալիս, որ Սեւանա լճում խեցգետնի պաշարները տարեցտարի նվազում են։ 1998—2011թթ. ժամանակահատվածում խիստ ակնառու է չափատարիքային շարքերի կրճատման փաստը, առանձին դեպքերում խախտվել են նաեւ արդյունահանվող խեցգետնի նվազագույն չափերը. ոչ արդյունագործական չափեր (մինչեւ 89 մմ երկարություն) ունեցող կենդանիների քանակը երբեմն կազմել է որսված խեցգետինների ընդհանուր թվաքանակի 30 տոկոսը, ինչը կարող է զգալիորեն վատացնել խեցգետնի պոպուլյացիայի վիճակը՝ խախտելով վերջինիս բնական վերարտադրման գործընթացը։
Բարդուխ Գաբրիելյանը նշում է՝ 2014 թվականից լճում խեցգետնի պաշարները սկսեցին նվազել, երբ հայտնվեցին նոր տիպի որսագործիքներ։ Ինչի հանգեցրեց դա, ինչ ունենք այսօր եւ ինչ պետք է անել՝ վիճակը շտկելու համար։ Առաջարկների մասին առանձին կխոսենք։

20-07-2019





18-10-2019
Համապարփակ լուծում հին խնդիրներին
Հայագիտական առարկաների դասավանդումը դպրոցներում կուժեղացվի

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


Վերջին ...


18-10-2019
Սիրիայում բոցավառվող տեսակի արգելված զենք է կիրառվել
Ո՞ր կողմն է գործադրել՝ ապացուցելը դժվար է լինելու

Թամարա ...


18-10-2019
10 մլն եվրո՝ Արարատի եւ Արմավիրի մարզերին
Հումքի մթերումների սուբսիդավորման ծրագրում փոփոխություն եղավ

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Կառավարությունը ...


18-10-2019
Գեղարվեստի կենարար ուժը
ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, տնտեսագիտության ...


18-10-2019
Բիբլիական լեռը ներկայանում է յուրովի
ՀԱՊ-ում բացվել է «Արարատ. սրբազան լեռը» խորագրով ցուցահանդեսը

Լիանա ...


18-10-2019
Պարտադիր, բայց առանց գնահատման
«Շախմատ» առարկայի դասավանդման շուրջ քննարկումներն ակտիվ փուլում են

Լուսինե ...


18-10-2019
«Ձեր խնդիրները մեր մշտական ուշադրության կենտրոնում են»
Վարչապետը հանդիպել է զոհված զինծառայողների մայրերի հետ

Վարչապետ ...



18-10-2019
Սոցցանցերը եւ մարդկային հարաբերությունների նոր մշակույթը
Հաշվարկված է, որ աշխարհի բնակչության 40 տոկոսը, ...

18-10-2019
Զբոսաշրջային ակտիվությունն ակնհայտ է
Բայց դրանից «գլուխներս չպետք է ...

18-10-2019
Վարչապետն ընդունել է Ճապոնիայի վարչապետի հատուկ խորհրդականին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ընդունել է Ճապոնիայի ...

18-10-2019
«Մեր գլխավոր նպատակն օլիմպիական ուղեգիր նվաճելն էր»
Գերմանիայում անցկացված սպորտային մարմնամարզության ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO