Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.08.2019
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ


Թատրոն չեն հաճախում, բայց դերասան դառնալ են ուզում

Ինչո՞ւ են դիմում թատերական ինստիտուտ

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Լիլիթ Արզումանյանի եւ ուսանողների հարաբերությունները կարգավորվել են. «ՀՀ»-ի հետ զրույցում այդ մասին ասաց ռեկտորը՝ անդրադառնալով բուհի ղեկավարի ընտրության ժամանակ թեժացած կրքերին։
«Ես չէի պատկերացնում, որ ուսանողներին հնարավոր է տրամադրել իմ դեմ. դա ամենավատն էր, որ կարող էին անել։ Ուսանողը պատճառ չուներ դժգոհելու։ Սխալ տպավորություն էին ստեղծել, թե ուսանողները հարց ունեն ռեկտորի հետ։ Ինչեւէ, դիմացա»,–ասաց Արզումանյանը՝ ընդգծելով, որ ինքն իր տեսակով շուտ հուսահատվող չէ, եթե ուզում է ինչ—որ բան անել՝ անում է։ Այս պարագայում նրա ցանկությունը բուհին հնարավորինս օգտակար լինելն է։ Համոզված է՝ բուհը դրա կարիքն ունի։
Ռեկտորը տեղեկացնում է, որ բազմաթիվ ծրագրեր ունի, եւ դրանք կյանքի կոչելու դեպքում կունենանք իր ուզած թատերական ինստիտուտը։ Իսկ Արզումանյանի ուզածը կարգ ու կանոնով, պատասխանատու դասախոսներով, սովորող, ստեղծագործական կյանքով ապրող ուսանողներով, պահանջարկ ունեցող շրջանավարտներով, բավարար տեխնիկայով հագեցած եւ կոնկրետ արդյունք տվող ինստիտուտն է։
Բուհում բարեփոխումներին միտված քայլեր արվել են։ Բովանդակային մասով նոր ուսումնական պլաններն արդեն հաստատվել են, փոփոխություններ են արվել նաեւ հին ուսումնական ծրագրերում, որպեսզի նորամուծությունները կիրառվեն նաեւ արդեն սովորող ուսանողների համար։ Որոշակի փոփոխություններ արվել են կինոբաժնում, մագիստրատուրայի հատվածում։ Այս ամենին զուգահեռ՝ թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ռեկտորը նաեւ ավելացրեց. «Ինձ համար մեծ խնդիր է ուսանողներին եւ որոշ դասախոսների բառի բուն իմաստով լսարան բերելը։ Պետք է փորձել բացահայտել պատճառները. արդյոք դասախո՞սն է, թե՞ ժամանակն է, գուցե ծրագրե՞րն են անկատար…»։ Բուհ—գործատու կապը եւս ուշադրության կենտրոնում է. Լիլիթ Արզումանյանը տեղեկացրեց, որ կապ է հաստատել մի շարք թատրոնների եւ ոլորտի հաստատությունների ներկայացուցիչների հետ՝ առավել ակտիվ համագործակցության նպատակով։
Շենքային պայմանների բարելավման նպատակով վերանորոգման բավականին մեծ աշխատանք է իրականացվել։
Ընդունելության հարցում եւս բուհում հնարավոր է փոփոխություններ իրականացվեն։ Մեր զրուցակիցն ընդունելության առկա մեխանիզմը գիտելիքների ստուգման եւ տաղանդի բացահայտման լավագույն տարբերակը չի համարում։ Առաջիկայում քննարկվելու են ընդունելության քննությունների հնարավոր փոփոխությունները։

«Պատկերն այնքան տխուր է…»

Այս տարի թատերական ինստիտուտ էր դիմել 156 դիմորդ, որոնցից 117—ն է ընդունվել։ Ռեկտորն ընդունելության ամբողջ ընթացքին հետեւել է։ Նա նշեց, որ հայոց լեզվի հետ կապված խնդիր կա. գրագիտության պակաս կա։ Արզումանյանը կարծում է, որ պետք է վերանայել հայոց լեզվի ընդունելության քննությունը, որովհետեւ ներկայիս թեստերով հայոց լեզվից գիտելիքներ չի կարելի ստուգել։ Հավատացնում է՝ այդպես երեխաներին վանում ենք մայրենի լեզվից։
«Պատկերը բավականին տխուր է… Եվ խնդիրը միայն հայոց լեզուն չէ։ Այն պայմանավորված է ընդհանուր մակարդակով ու գրագիտությամբ։ Լուրջ խնդիր ունենք դպրոցի հետ։ Աշակերտները չեն կարդում, իսկ հետեւանքը դիմորդների վատ վիճակն է։ Չգիտեմ՝ ինչ պատահեց, որ արդյունքն այսպիսին է»,–նշեց ռեկտորը։ Թեեւ քննություններին լավ պատրաստված երեխաներ էլ են մասնակցել, սակայն, ընդհանուր առմամբ, ներբուհական քննություններից տիկին Արզումանյանը դժգոհ է. ավելի մեծ սպասելիքներ ուներ. «Բայց դե ունենք այն, ինչ ունենք։ Հիմա, կարծում եմ, որ եթե ընդունել ենք, ուրեմն պարտավորություն ունենք լրացնելու այդ բացը»։ Իսկ հարցին՝ 4 տարին բավարա՞ր է բացերը լրացնելու համար, նա պատասխանեց. «Իհարկե՝ ոչ, հիմնավոր, համառ աշխատանք է պետք, ինքնակրթության մեծ ցանկություն։ Եվ նաեւ՝ գրագիտության պակասը բուհը կարող է մասամբ լրացնել, իսկ շնորհքի ու տաղանդի պակասը՝ ոչ։ Բայց այդտեղ էլ պետք է ուղղորդել. գուցե բացահայտվի՞»։ Արզումանյանը մի բան էլ է նկատում՝ դիմորդներ կային, որոնք իսկապես շնորհք ունեն եւ այդ մասին գիտակցում են։

«Այս ի՞նչ ենք անում…»

Թատրոն հաճախելու մասին հարցին դիմորդների զգալի մասը բացասական պատասխան է տալիս։ Ստացվում է՝ թատրոն չեն հաճախում, բայց ուզում են դերասան դառնալ. «Հաճախ մենք էլ չենք հասկանում՝ ինչու են եկել թատերական։ Երբեմն ասում են, որ դա իրենց մանկության երազանքն է եղել։ Չեմ բացառում։ Իհարկե, կարծում եմ, հետագայում մեր ուսանողները խնդիրներ կունենան աշխատանք գտնելու առումով, որովհետեւ թատրոններն այդքան դերասանի կարիք չունեն, որքան բուհն ընդունում է։ Այստեղ բնականաբար էական է շնորհքն ու տաղանդը։ Իհարկե կարող են «օգնության գալ» սերիալները, որոնք էլ նաեւ դեր ունեն մասնագիտության կողմնորոշման հարցում։ Բայց, ցավոք. այսօր հեռուստասերիալները տխուր պատկեր ունեն. անհաջող սյուժեներով, վատ խաղով, արհեստական լուծումներով... Եթե ի վիճակի ես լինում որեւէ սերիալ 5 րոպեից ավելի նայել, վատանում ես. համատարած նույն բանն է, անկախ նրանից՝ որ ալիքով է։ Բայց չէ՞ որ դա նաեւ ազգի նկարագիրն է. համատարած ողբերգություն, կամ ողբացող կանայք են, կամ ծեծված տղամարդիկ, հիվանդանոցում՝ վերքերով ու վնասվածքներով, բոլորն իրար վրա «մունաթ» են գալիս ու «ֆշշացնում»…
Խայտառակություն է։ Դա մեր պետական թողտվության արդյունքն է։ Ես առնվազն 8 հոդված եմ գրել դրա դեմ, մինչեւ անգամ ՀՀ նախագահին բաց նամակ եմ ուղղել։ Հեռուստատեսությունը մեր երկրի պես երկրներում պետք է լինի քաղաքական զենք պետության ձեռքին՝ խիստ որոշակի գաղափարախոսությամբ։ Դա պետական քաղաքականության մասնիկը պետք է լինի… այս ի՞նչ ենք անում»։
Լ. Արզումանյանի կարծիքով, հեռուստատեսությունը պետք է մեզ լուրջ անհանգստացնի։ Կարելի է վերականգնել հեռուստաթատրոնը։ Ամեն ինչ, իհարկե, պետք է արվի մակարդակով։
Հ. Գ. ...Չգիտեմ՝ մեր ուսանողների որ մասն է պատկերացնում՝ ինքը որտեղ է սովորում։ Սա պատասխանատվություն կրող բուհ է, քանզի նրանք պարտավոր են լինել մեր մշակույթի իրական կրողները, որովհետեւ այստեղից են դուրս գալիս վաղվա մշակութային քաղաքականությունը որոշողները»,—բարձրաձայնեց ինստիտուտի ղեկավարը։

20-07-2019





01-08-2019
Ինչպե՞ս դառնալ ներդրող
Բնակելի շենքի կառուցապատման գործընթացից կարելի է շահույթ ստանալ ...


01-08-2019
«Աշխարհս առանց իշխանութեան չի կառավարուիր»
Մկրտիչ Ա Վանեցի Ամենայն հայոց կաթողիկոսը (1820–1907) համոզված էր, ...


01-08-2019
Հնարավոր չէ առանց պատժվելու այլասերել բառերը
Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


Կամյուին կարելի է համարել 20-րդ դարի ...


01-08-2019
Արեւայրուք ստանալ բակում «բուրդ չփխելո՞վ», թե՞ լողափին
Հանգստի ամեն տեսակ էլ կարող է լավագույնը լինել

Թամարա ...


01-08-2019
Թավշյա հեղափոխությունը բացառապես ներքին խնդիր էր
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը Մարշալի հիմնադրամին



01-08-2019
Թարմ մսի սպանդանոցային ծագման պահանջ՝ այսօրվանից
Տեսչական մարմինը մշտադիտարկում է սկսում հանրային սննդի կետերում

Արմենուհի ...


01-08-2019
Ժամանակ ու սերունդներ կապող մարդ-մշակույթ էր
ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ Երվանդ Ղազանչյանի վախճանը մեծ ...



01-08-2019
Եղիշե Չարենցը պաշտում էր Արեւելքը
Վաղը բանաստեղծի տուն-թանգարանում կբացվի ...

01-08-2019
Այվազովսկուց մինչեւ Սալվադոր Դալի
Ի՞նչ են սովորում ՀԱՊ-ի ամառային ...

01-08-2019
Արոտների ջրարբիացումից՝ ճանապարհների վերակառուցում
Ի՞նչ խնդիրներ են լուծվում Ամասիա ...

01-08-2019
Մեդալներն արդեն նշմարվում են
Եվրոպայի երիտասարդական առաջնությանը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +37... +39

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO