Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.08.2019
ԼՂՀ


Շուշին լիովին կապահովվի խմելու ջրով

Բերդաքաղաքում լուծվում են կենսական խնդիրները

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am


Կրթամշակութային կենտրոն Շուշիի վերականգնման ու բնակչության կենսապահովման խնդիրները շարունակում են առաջնահերթ մնալ երկրի իշխանությունների համար, որոնք դիտարկվում են զբոսաշրջության զարգացման եւ բերդաքաղաքի ճարտարապետական դիմագծի պահպանման համատեքստում։ Դրանք մասնավորապես վերաբերում են ավերածություններից տուժած շենք—շինությունների վերակառուցմանը, պատմամշակութային հուշարձանների եւ հիշարժան վայրերի, լավագույն ավանդույթների եւ սովորությունների պահպանմանը, որոնք նորակառույցների հետ ներդաշնակություն են հաղորդում քաղաքին, լավատեսություն ներշնչում բնակչությանն ու հյուրերին՝ լուսավոր գալիքի նկատմամբ։
Գաղտնիք չէ, որ հարմարավետ կենսապայմաններ ունեցող քաղաքացին, որը նաեւ մշտական աշխատանքով է ապահովված, բացառապես շահագրգռված է սեփական ընտանիքի, հարազատ քաղաքի ու երկրի ճակատագրով, ջանք չի խնայի իր կարողությունների եւ ընդունակությունների լիարժեք դրսեւորման համար։ Ուրախալի է, որ հատկապես վերջին տարիներին այստեղ կրկնապատկվել է շինարարների եւ արհեստավորների թիվը, ովքեր իրենց ակտիվ մասնակցությունն են բերում Շուշիի վերականգնման ու վերակառուցման աշխատանքներին։ Քաղաքը մի յուրահատուկ շինհարթակի է վերածվել, եւ ամենուր կենսական նշանակության ծրագրեր են իրականացվում։ Փողոցների բարեկարգման եւ ասֆալտապատման գործընթացին զուգընթաց, բերդաքաղաքում լայն թափ է հաղորդվել նոր ջրատարի կառուցմանը, եւ այսօր խմելու ջրի խնդիրը, որպես ռազմավարական նշանակության առաջնահերթություն, կարեւոր տեղ է զբաղեցնում վերոհիշյալ ծրագրերի շարքում։
Ներկայումս քաղաքի գործող ջրամբարի հարեւանությամբ երկու նոր ջրավազաններ են կառուցվում՝ յուրաքանչյուրը 2 հազար խորանարդ մետր տարողությամբ։ Նախագծողները, որ Շուշիի տեխնոլոգիական համալսարանի մասնագետներն են, հավաստիացնում են, մաքրման կայանը, որը կհագեցվի ժամանակակից սարքավորումներով, թույլ կտա անխաթար՝ բացառապես մաքուր եւ զուլալ ջուր «հասցնել» բնակչությանը։ Իսկ մարդիկ, որ տարիներ շարունակ ստիպված էին օգտվել հին ջրացանցից, պատմում են, թե մանավանդ հորդառատ տեղումներից հետո ինչպիսի անասելի իրավիճակ էր ստեղծվում ջրավազանում։ «Օրերով հավաքված պղտոր ջուրը պիտի նստվածք տար, պարզեր տարաներում, որ եռացնելուց հետո հնարավոր լիներ օգտագործել,–ասում է քաղաքաշինության նախարարության կապիտալ շինարարության գլխավոր մասնագետ Արմեն Բաբայանը։–Նոր ջրատարը շահագործելուց հետո, կարծում եմ, միանգամայն կփոխվի պատկերը, եւ խմելու ջրի հարցում բնակիչներն այլեւս խնդիր չեն ունենա»։
Կառույցի շինարարության պատասխանատուն՝ «Կապավոր» ընկերության աշխղեկ Կարո Հարությունյանը նույնպես լավատես է եւ վստահեցնում է, թե բոլոր աշխատանքներն իրականացվում են՝ «հիմքում ունենալով որակական բաղադրիչների ապահովման պահանջները»։ Նրա խոսքով, շինարարության մեջ ընդգրկված են հմուտ եւ փորձառու արհեստավորներ ու մասնագետներ, ովքեր հիմնականում Շուշիի եւ հարեւան Քարին տակի բնակիչներ են։
Նոր ջրագծի կառուցման ծրագիրը, որի շահագործումը նախատեսվում է աշնանը, կյանքի է կոչվում պետական բյուջեի ֆինանսավորմամբ։

20-07-2019





01-08-2019
Ինչպե՞ս դառնալ ներդրող
Բնակելի շենքի կառուցապատման գործընթացից կարելի է շահույթ ստանալ ...


01-08-2019
«Աշխարհս առանց իշխանութեան չի կառավարուիր»
Մկրտիչ Ա Վանեցի Ամենայն հայոց կաթողիկոսը (1820–1907) համոզված էր, ...


01-08-2019
Հնարավոր չէ առանց պատժվելու այլասերել բառերը
Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


Կամյուին կարելի է համարել 20-րդ դարի ...


01-08-2019
Արեւայրուք ստանալ բակում «բուրդ չփխելո՞վ», թե՞ լողափին
Հանգստի ամեն տեսակ էլ կարող է լավագույնը լինել

Թամարա ...


01-08-2019
Թավշյա հեղափոխությունը բացառապես ներքին խնդիր էր
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը Մարշալի հիմնադրամին



01-08-2019
Թարմ մսի սպանդանոցային ծագման պահանջ՝ այսօրվանից
Տեսչական մարմինը մշտադիտարկում է սկսում հանրային սննդի կետերում

Արմենուհի ...


01-08-2019
Ժամանակ ու սերունդներ կապող մարդ-մշակույթ էր
ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ Երվանդ Ղազանչյանի վախճանը մեծ ...



01-08-2019
Եղիշե Չարենցը պաշտում էր Արեւելքը
Վաղը բանաստեղծի տուն-թանգարանում կբացվի ...

01-08-2019
Այվազովսկուց մինչեւ Սալվադոր Դալի
Ի՞նչ են սովորում ՀԱՊ-ի ամառային ...

01-08-2019
Արոտների ջրարբիացումից՝ ճանապարհների վերակառուցում
Ի՞նչ խնդիրներ են լուծվում Ամասիա ...

01-08-2019
Մեդալներն արդեն նշմարվում են
Եվրոպայի երիտասարդական առաջնությանը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +37... +39

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO