Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

23.09.2019
ՍՈՑԻՈՒՄ


Ամուսնությունների թիվն աճել է 5,6 տոկոսով

Ինը տարվա մեջ առաջին անգամ ներգաղթը գնահատվում է դրական

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


2019թ. ապրիլի 1-ի դրությամբ ՀՀ մշտական բնակչության թվաքանակը կազմել է 2 մլն 962,1 մարդ։ Այս տվյալը «ՀՀ»-ի հետ զրույցում ներկայացրեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ժողովրդագրության բաժնի պետի պաշտոնակատար Արտակ Մարկոսյանը։
Նա շեշտեց, որ ՀՀ ժողովրդագրական գործընթացների նախորդ տարվա բացասական միտումները արտահայտվում են հիմնականում բնակչության ընդհանուր թվաքանակի կրճատմամբ։ 2018թ. նույն ժամանակահատվածի համեմատ բնակչության թիվը նվազել է 7,8 հազար մարդով։ Ըստ նրա՝ դրական տեղաշարժեր են գրանցվել ՀՀ սահմանային անցակետերով իրականացված մուտքերի եւ ելքերի հաշվեկշռի ցուցանիշներում։ «Չնայած ընդհանուր ուղեւորահոսքի հաշվեկշիռը 2019թ. հունվար—մարտ ամիսներին բացասական է 3463 մարդով, սակայն վերջին 9 տարվա կտրվածքով առաջին անգամ դրական է գնահատվում ներգաղթի ցուցանիշը՝ 2526 հայկական անձնագրով մարդ ավելի շատ մտել է Հայաստան, քան դուրս եկել»,–ասաց Մարկոսյանը։
2019թ. առաջին եռամսյակի՝ հունվար—մարտ ամիսների տվյալներով, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանում միգրացիայի բացասական ցուցանիշը պակասել է 100—ով՝ կազմելով 3,9 հազար մարդ, սակայն բնական հավելաճի նվազման հետեւանքով բնակչության ընդհանուր հավելաճը 3,2 հազար է, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 400 մարդով։
Շարունակվել է ծնունդների նվազման գործընթացը։ 2019թ. հունվար—մարտին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ծնունդների բացարձակ թիվը նվազել է 255—ով՝ կազմելով 8042 երեխա։ Միաժամանակ աճել է մահացածների թիվը՝ 245 մարդով կամ 3,4 տոկոսով՝ կազմելով 7373 մարդ. «Ընդհանրապես տարվա սկիզբը մահերի տեսանկյունից ամենաբարձրն է լինում։ Ձմեռն ու գարնան սկզբի խրոնիկ հիվանդությունների սրացման ամենակտիվ փուլը նպաստում են մահերի թվաքանակի ավելացմանը։ Ծնունդների նվազման եւ մահացությունների թվի աճի հետեւանքով նվազել է բնական հավելաճը՝ կազմելով 669 մարդ։ Ընդ որում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բնական աճի ցուցանիշը նվազել է 42,8 տոկոսով»։
Ի տարբերություն բնական հավելաճի էական նվազման, Մարկոսյանն ասաց, որ դրական է ամուսնությունների թվաքանակի շարժը։ 2019թ. հունվար—մարտին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ամուսնությունների թիվն աճել է 5,6 տոկոսով կամ 202—ով։ 2019թ. մայիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է 521 հավելյալ ամուսնություն։ Միաժամանակ 2019թ. հունվար—մարտին դրական է ամուսնալուծությունների թվաքանակի շարժը։ Այն նվազել է 16,7 տոկոսով կամ 171—ով։ Անդրադառնալով մարզային ժողովրդագրությանը՝ աշխատանքի եւ սոցիալական հարցերի ժողովրդագրության բաժնի պետի պաշտոնակատարն ասաց, որ 2019թ. հունվար—մարտին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է բնական աճի բացասական ցուցանիշ արձանագրած մարզերի թիվը։ Լոռու, Շիրակի, Սյունիքի, Տավուշի մարզերին է ավելացել Վայոց ձորը, իսկ Արագածոտնում բնական աճը զրոյական է։ Եթե Լոռու մարզում բնակչության բացասական բնական աճի ցուցանիշը նվազել է 19 տոկոսով, ապա Շիրակում, Սյունիքում, Վայոց ձորում եւ Տավուշում այդ ցուցանիշներն աճել են համապատասխանաբար՝ 57, 76, 100 եւ 65 տոկոսով։ Ընդ որում, Լոռու մարզը միակն է հանրապետությունում, որտեղ գրանցվել է մահերի 6 տոկոս նվազում։ Իսկ Սյունիքի մարզը արձանագրել է ծնունդների նվազման վատագույն ցուցանիշը՝ 15 տոկոս»,—ներկայացրեց Մարկոսյանը։
«Հանրապետական կտրվածքով բնական աճի ցուցանիշի վատթարացման գլխավոր մեղավորներից է մայրաքաղաք Երեւանը։ 2019թ. հունվար—մարտին նախորդ տարվա համեմատ Երեւանում ծնունդների թիվը նվազել է 4 տոկոսով կամ 155—ով, իսկ մահերն աճել են 8 տոկոսով։ Արդյունքում մայրաքաղաք Երեւանում բնական աճի ցուցանիշը նվազել է 33 տոկոսով կամ 349—ով»,—նշեց Մարկոսյանը՝ հավելելով, որ ի տարբերություն մայրաքաղաք Երեւանի, Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի մարզերում գրանցվել է ծնունդների թվաքանակի աճ, համապատասխանաբար՝ 5, 3, 6 եւ 8 տոկոսով։ Ընդ որում, Արարատի եւ Գեղարքունիքի մարզերում աճել են բնական աճի ցուցանիշները։ Ամենաարագ նվազող մարզերից մեկը, Մարկոսյանի գնահատմամբ, Լոռին է։ «Շարժունակ մարզ է։ Գյուղական շրջաններում 2011թ. հետո բացարձակ թվով մարզի բնակչությունը նվազել է 18 հազարով։ Նախորդ տարիների անուշադրությունն ու ներդրումների պակասն են հանգեցրել նման իրավիճակի։ Բոլորը կենտրոնացել են Երեւանում. բիզնես, գործարար միջավայր։ Արտագաղթին նպաստել է պետական անուշադրությունը, որի հետեւանքով չեն ստեղծվել ենթակառուցվածքներ, աշխատատեղեր, ճանապարհների վիճակը սոսկալի է, գյուղերում ոչ մի ներդրում չի եղել»,–ընդգծեց զրուցակիցս։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ վերջերս ստեղծված ժողովրդագրական իրավիճակի բարելավման խորհուրդը մասնավորապես Լոռու մարզում լուրջ հետազոտություն է անցկացնում։ «Ժողովրդագրական իրավիճակի բարելավման համար լուրջ առաջարկներ եղել են։ Քաղաքականությունը մշակում է մեր բաժինը։ Հանձնարարականներն արդեն տրվել են, այս պահին խորհրդակցություններ են ընթանում։ Համակարգում է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը»,–տեղեկացրեց Մարկոսյանը։

26-07-2019





21-09-2019
Ինքնիշխան պետության ձեռքբերումներն ու մարտահրավերները
Ինչ է սովորեցնում մեզ անկախության արդեն 28 տարվա ...


21-09-2019
Անկախության բանաձեւը
Ո՞րն է պետություն կառուցելու մեր տեսլականը

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


1988-90 ...


 
21-09-2019
IPSE DIXIT
Ամբոխի հոգեբանության ուսումնասիրությունը ցանկալի է դիտվում գործնական առումով, բայց ...


21-09-2019
Տղամարդկանց հագուստ
Սմոքինգ
Բարձրաշխարհիկ պաշտոնական միջոցառումների ժամանակ (օրինակ՝ երեկոյան ընդունելությունների) նախընտրությունը ...


21-09-2019
Պատմության նոր էջ
Ժամանակին Մոսկվայում մի հայ ուսանողի քննությանը հարցրել էին. «Ի՞նչն ...


21-09-2019
Անկախության խորհուրդը պետության համար
Եվ անկախության՝ քաղաքացու ընկալումը

Յուրաքանչյուր դպրոցական գիտի, թե ...


21-09-2019
Ու եղավ այնպես, ինչպես չէր եղել արդեն քանի դար
Հայաստանն անկախացավ ժողովրդի գրեթե միաձայն քվեով

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


«Անկախության ...



21-09-2019
Տնտեսական հեղափոխության ընկալումներն ու իրագործումը
Որքանով է այն պահանջված, եւ որոնք են դրա ...

21-09-2019
Ու եղավ այնպես, ինչպես չէր եղել արդեն քանի դար
Հայաստանն անկախացավ ժողովրդի գրեթե ...

21-09-2019
Իմ թանձրացական անկախությունը
Այն ինձ համար եթերային երազանք ...

21-09-2019
Անկախության սպորտը. անմոռանալի ապրումների պահեր
Հայաստանի անկախության 28 տարիներին ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +26... +28

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO