Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

23.09.2019
ՍՈՑԻՈՒՄ


Երբ բնությունն այլեւս դիմանալու տեղ չունի

Ինչ այլընտրանք առաջարկել անտառի հաշվին ապրող մարդուն

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Որ մենք հայտնվել ենք մի այնպիսի վիճակում, երբ անտառները հատելն անթույլատրելի է, պարզ է։ Պատճառներն այնքան ակնառու են, որ դրանց մասին խոսել արդեն անգամ չարժե։ Որ անտառը չհատելով մարդը դարձյալ կարող է եկամուտներ ստանալ՝ հենց նույն անտառի բարիքներից օգտվելով, դա էլ է ճշմարտություն։ Որ մեզ համար էկոկրթությունը խիստ անհրաժեշտ է, այլապես բնության պատիժներն անխուսափելի են լինելու, դա էլ է ակնհայտ։ Բայց կա մի հարց. այնուամենայնիվ, ինչ առաջարկել անտառի հաշվին ապրող մարդուն։
Հուլիսի 18—ի կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ նախորդ տարվանից քննարկում են վառելափայտին այլընտրանքային վառելիքի արտադրության հարցը, եւ որ խոսքը վերաբերում է պելետներին ու բրիկետներին։ Եվ տեղեկացրեց նաեւ, որ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հետ խոսել է նաեւ այլընտրանքային էներգետիկայի զարգացման ճյուղի վերաբերյալ։ Օրեր անց ես տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի էներգետիկայի գծով տեղակալ Հակոբ Վարդանյանին հարցրի, թե բնակչությանը կարո՞ղ ենք իբրեւ այլընտրանք առաջարկել թերթաքարային պաշարների գործածումը։ Խորհրդային տարիներին դրանցից բրիկետներ սարքելու մասին խոսք եղել է։ Կարո՞ղ ենք արագ բիզնես անել։ Ի պատասխան փոխնախարարը նկատեց, թե այդ պահի դրությամբ այդ ոլորտը չի ուսումնասիրել եւ չի ուզում ոչ պրոֆեսիոնալ քայլ անել ու խոսել այդ մասին։
Տարբեր տարիների, այդ թվում եւ խորհրդային, արխիվները քրքրելով տեղեկություն գտա մեր այրվող թերթաքարերի պաշարների մասին։ 2011թ. էներգետիկայի նախարարության տվյալներով, երկրաբանական հետազոտությունները ցույց էին տվել, որ Հայաստանում հանածո պինդ վառելիքների որոշակի պահուստներ կան։ Ու թեեւ, ըստ մասնագետների, դրանք մեծ էներգետիկայի համար արդյունաբերական նշանակություն չունեն, բայց որոշակի պահանջարկի բավարարման համար գուցե արժե գործածել։ Նշվում էին այրվող թերթաքարերի պաշարները Իջեւանի, Շամուտի եւ Ջերմանիսի տարածքներում՝ 17—18 մլն տոննա քանակով։ 6 մլն տոննայի պաշար էլ կա Դիլիջանի տարածքում։ Այսքանը հետազոտվածի մասին է։ Թերթաքարի հեռանկարային քանակը 128 մլն տոննա է։
Հայաստանի Հանրապետությունում անապատացման դեմ պայքարի ռազմավարությունում եւ գործողությունների ազգային ծրագրում նշված է, որ ըստ առանձին փորձագետների եւ հետազոտողների տվյալների՝ Հայաստանի քարածխի եւ այրվող թերթաքարերի հետախուզված պաշարները կազմում են շուրջ 400 մլն տոննա։ Այրվող թերթաքարերի հետախուզված հեռանկարային պաշարները Դիլիջանի հանքավայրում կազմում են շուրջ 30 մլն տոննա (2015թ. տվյալներ)։
2016թ. ԱՄՆ—ում տեղակայված միջազգային AERTC ընկերությունը տեղեկություն էր տարածել Հայաստանում թերթաքարի պաշարների վերաբերյալ, ըստ որի՝ Հայաստանում թերթաքարային ածխաջրածինների ռեսուրսներից կարելի է ստանալ 500 միլիարդ տոննա նավթ։
Ինչեւէ, երկու տեսակետ կա. ՀՀ—ում թերթաքարերի պաշարները շատ են եւ շատ չեն (նայած թե որ տեսանկյունից են մոտենում՝ հետազոտված պաշար, կանխատեսումային պաշար եւն)։ Բայց մի ժամանակ ասում էին (դարձյալ 2011թ.), որ այդ պաշարներն արդյունաբերական նշանակության չեն, բայց հաստատ կարող են տեղային խնդիր լուծել։ Իմա՝ իբրեւ բրիկետներ գործածվել որպես վառելափայտ։
Մասնագիտական քննարկման առարկա է, թե ինչքանով է ձեռնտու թերթաքարերի հանքավայրերի օգտագործումը, իբրեւ հետեւանք ինչ կարժենան թերթաքարային բրիկետները, ինչքանով է տեղավորվում բնապահպանական տիրույթում եւ վերջնահաշվարկում՝ օգուտը շատ կլինի, թե վնասը։ Փակագծերում նշեմ, որ թեման բաց ենք թողնում՝ մասնագետներին լսելու համար։ Բնապահպանների տեսակետն էլ մեզ անչափ հետաքրքիր է։
Իսկ առայժմ ասենք, որ վառելափայտի փոխարեն էկոբրիկետների արտադրության հետաքրքիր տարբերակներ արդեն կան։ Օրինակ՝ այս տարեսկզբին տեղեկություն եղավ, որ Կոտայքի մարզում ծղոտից էկոբրիկետների արտադրություն է հիմնվել։ Եվ այդ պահի տվյալներով 1 տոննա բրիկետն արժեր 80 հազար դրամ։ Մակուլատուրայից էլ բրիկետների արտադրության փորձ կա։
Ամեն դեպքում, Նիկոլ Փաշինյանը նշել է, թե պայմանավորվել են, որ շրջակա միջավայրի նախարարությունն այս (այլընտրանքային վառելիքի արտադրության) հարցում «փրոջեքթ—մենեջերի» դերակատարում վերցնի, որ արտադրությունը կարողանան Հայաստանում զարգացնել։
Ընթացքը ցույց կտա՝ ինչ կլինի։ Մի բան հաստատ է՝ վառելափայտին այլընտրանք գտնելը օրակարգային խնդիր է։ Մենք այնքան ենք, բառիս բուն իմաստով, հոշոտել մեր բնությունը, որ այն այլեւս դիմանալու տեղ չունի։

27-07-2019





21-09-2019
Ինքնիշխան պետության ձեռքբերումներն ու մարտահրավերները
Ինչ է սովորեցնում մեզ անկախության արդեն 28 տարվա ...


21-09-2019
Անկախության բանաձեւը
Ո՞րն է պետություն կառուցելու մեր տեսլականը

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


1988-90 ...


 
21-09-2019
IPSE DIXIT
Ամբոխի հոգեբանության ուսումնասիրությունը ցանկալի է դիտվում գործնական առումով, բայց ...


21-09-2019
Տղամարդկանց հագուստ
Սմոքինգ
Բարձրաշխարհիկ պաշտոնական միջոցառումների ժամանակ (օրինակ՝ երեկոյան ընդունելությունների) նախընտրությունը ...


21-09-2019
Պատմության նոր էջ
Ժամանակին Մոսկվայում մի հայ ուսանողի քննությանը հարցրել էին. «Ի՞նչն ...


21-09-2019
Անկախության խորհուրդը պետության համար
Եվ անկախության՝ քաղաքացու ընկալումը

Յուրաքանչյուր դպրոցական գիտի, թե ...


21-09-2019
Ու եղավ այնպես, ինչպես չէր եղել արդեն քանի դար
Հայաստանն անկախացավ ժողովրդի գրեթե միաձայն քվեով

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


«Անկախության ...



21-09-2019
Տնտեսական հեղափոխության ընկալումներն ու իրագործումը
Որքանով է այն պահանջված, եւ որոնք են դրա ...

21-09-2019
Ու եղավ այնպես, ինչպես չէր եղել արդեն քանի դար
Հայաստանն անկախացավ ժողովրդի գրեթե ...

21-09-2019
Իմ թանձրացական անկախությունը
Այն ինձ համար եթերային երազանք ...

21-09-2019
Անկախության սպորտը. անմոռանալի ապրումների պահեր
Հայաստանի անկախության 28 տարիներին ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +26... +28

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO