Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

02.12.2020
ՍՈՑԻՈՒՄ


Միշտ չէ, որ աղբը աղբ է

Հասարակության իրազեկվածության խնդիր կա

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


Աղբ համարվող զանգվածի մեջ կան թափոններ, որոնք ենթակա են վերամշակման։ Եվ որպեսզի մարդկանց իրազեկվածության մակարդակը բարձրանա ու գիտակցության մեջ ամրապնդվի, որ աղբը պետք է տեսակավորել՝ տարբեր աշխատանքներ են տարվում։
«Էկո աղբ» հասարակական կազմակերպությունը շուրջ մեկ տարի է՝ Երեւանում եւ Հայաստանի տարբեր մարզերում էկո մշակույթն է տարածում, բարձրաձայնում է թափոնների տեսակավորման հիմնախնդիրները, բնակիչներին սովորեցնում է տեսակավորել ու թափոններն ուղարկել վերամշակման։
ՀԿ—ի անդամ Սուսաննա Գեւորգյանը «ՀՀ»—ին պատմեց, որ, օրինակ, Եղվարդ քաղաքում ինչ—որ առումով դրական տեղաշարժ նկատում են։ Այս տարվա միջոցառումները նախորդ տարվա համեմատ ավելի մեծ արձագանք են գտել։
«Այս տարի ամառային դպրոց կազմակերպեցինք աշակերտների համար։ Մասնակցեց ավելի քան 15 աշակերտ, որոնք հետո միացան մեր իրականացրած ակցիային։ Ակցիայի համար երկու կետ էինք առանձնացրել՝ Եղվարդի հիվանդանոցի հարեւանությամբ ու «Ռայկոմ» թաղամասի այգու հարակից տարածքում։ Ու պետք է արձանագրենք, որ այս անգամ ավելի շատ մարդ մասնակցեց, ու ավելի շատ թափոն հավաքվեց, քան նախորդ ակցիայի ժամանակ»,—նշեց Սուսաննան՝ ավելացնելով, որ աշխատանքները շարունակական են լինելու։
Հավաքված թափոններն ուղարկելու են վերամշակման։ Միայն թե ոչ հիմա։ Բանն այն է, որ հավաքված թափոնները ակնկալվածի չափ շատ չեն, ու, դրանով պայմանավորված, համապատասխան ծախսը մեծ է լինելու, ահա թե ինչու կուտակված թափոնները պահպանվում են մինչեւ հաջորդ նախաձեռնությունը, որի ժամանակ, կազմակերպիչները համոզված են՝ արդյունքն ավելի տեսանելի է լինելու։
Սուսաննան բարձրաձայնում է, որ աղբի տեսակավորման տարրաները պետք է տեղադրել բնակչության իրազեկվածության աստիճանը բարձրացնելուց հետո։
Եղվարդում պլաստիկե շշերի համար առանձնացված աղբամաններ արդեն իսկ կան։ Բայց մեր զրուցակիցը նկատել է, որ դեռեւս մարդիկ կան, որոնք աղբն այդպես էլ չեն տեսակավորում ու պլաստիկե շիշը շարունակում են գցել ընդհանուր աղբարկղի մեջ. «Մինչդեռ թափոնն ու աղբը տարբեր բաներ են։ Թափոնը կարել է վերամշակել, դրանից ինչ—որ բան ստանալ ու նորից օգտագործել»։
Նրա խոսքերով, եթե այս պահին թափոնների տեսակավորման համար նախատեսված առանձին ամաններ տեղադրվեն, գուցե դատարկ մնան։ Ասում է. «Չի բացառվում, որ շատերը շարունակեն իրենց նույն կենսակերպը. աղբը թափեն առանց տեսակավորելու։ Եղվարդում ակցիաների կազմակերպման նպատակը նաեւ պլաստիկի, պոլիէթիլենի ու ապակու թափոնները վերամշակման ուղարկելն է։ Պլաստիկե շշերը շատ են, ու շատերը դրանք պարզապես վառում են։ Մարզերում դա տարածված երեւույթ է, բայց դա օդն աղտոտելուն զուգահեռ վնասակար է մարդկանց առողջության համար»։
Ս. Գեւորգյանի խոսքերով, իրենց նպատակն այն է, որ ակցիաների միջոցով ավելի շատ մարդկանց ներգրավեն աշխատանքներում։ Նախատեսում են սեպտեմբերից այցելել դպրոցներ։ Նա կարեւորում է միջոցառումներում հատկապես աշակերտների ներգրավվածությունը, քանզի ապագան նրանցն է։ Աշխատանքներ են նախատեսում նաեւ մանկապարտեզի երեխաների հետ։
Հասարակական կազմակերպության ներկայացուցիչը ավելացրեց նաեւ, որ քննարկումների ժամանակ եղվարդցի աշակերտներն առաջարկել են հենց դպրոցում տեղադրել տեսակավորման տարաներ։ «Բոլոր դասարանների համար պատրաստելու ենք արկղեր, իսկ կարճ դասընթացի միջոցով բացատրելու ենք, թե ինչու է պետք տեսակավորել աղբը։ Դպրոցներում ամենաշատ սպառվող իրը թուղթն է, եւ վերամշակման դեպքում ծառահատումները կպակասեն»։
Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ուսանող Վահան Մարտիրոսյանն ընդգծեց, որ ամենաարագ արձագանքը ստացել են այն համայնքից, որտեղ երեխաների հետ են աշխատել։ Խոսքը Գեղարքունիքի մարզի Գեղարքունիք գյուղի մասին է։ «Փորձը ցույց է տալիս, որ երեխաներին սովորեցնելն ավելի հեշտ է, որովհետեւ մեկ շաբաթ անց իրենք արդեն ակցիա էին կազմակերպել ու մեզ լուսանկարներ ուղարկել»,—նշեց Վ. Մարտիրոսյանը։
Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության (Eastern Partnership Civil Society Facility) ծրագրի շրջանակներում «Էկո աղբ» ՀԿ—ի հետ էլ կյանքի է կոչվել Վահանի ստեղծած «Համայնքներ՝ առանց թափոնների» (Zero Waste Communities) ծրագիրը։ Ծրագրի գերնպատակը թափոնների տեսակավորման, վերաօգտագործման եւ վերամշակման մշակույթի ձեւավորումն է Հայաստանի համայնքներում՝ ոչ ֆորմալ կրթության եւ քաղաքացիական ներգրավվածության միջոցով. «Իրազեկվածության բարձրացման մեծ խնդիր ունենք։ Այդ իսկ պատճառով մինչ տեսակավորման տարաների տեղադրումը, նախ կրթում ենք։ Դասընթացների հիմքը միայն բնապահպանական խնդիրներից խոսելը չէ, նաեւ խնդիր ունենք քաղաքացիական ներգրավվածության մակարդակի բարձրացման, որովհետեւ մեզ պետք է, որ համայնքներն ինքնակազմակերպվեն։ Ծրագրի բուն էությունն այն է, որ մեկ գաղափարի շուրջ համախմբվելով՝ երիտասարդներն իրենց ուժերով իրենց համայնքի ներսում որոշակի գործողություններ կատարեն»։ Վահանն ասում է, որ եթե մարդկանց իրազեկվածությունը բարձր եւ ներգրավվածությունը մեծ լինի, կարելի է թափոնները տեսակավորել սեփական ուժերով ու միջոցներով, պահեստավորել, մինչեւ տեսակավորման համար նախատեսված տարաները տեղադրվեն։
Նա փաստում է, որ դանդաղ տեմպերով ու վարակիչ կերպով մշակույթը տարածվում է մարդկանց շրջանում։ Վ. Մարտիրոսյանը պատմեց, որ ակցիաների սկզբում մարդիկ այլ կերպ են հարցին մոտենում ու տարօրինակ համարում աղբը որեւէ տեղում կուտակելը, բայց երբ նրանց բացատրում են, որ դա ոչ թե աղբ, այլ թափոն է, որը վերամշակվելու է, հարցնում են՝ ինչպե՞ս կարող են իրենք էլ միանալ։
Նա ընդգծեց, որ այդ ամենն արվում է, որպեսզի քաղաքացիական կամքը ճիշտ ձեւով թելադրվի պատկան մարմիններին, որպեսզի տեսնեն՝ կա ներուժ, ու թափոնների կառավարման ճիշտ մեխանիզմ ներդրվի։

03-09-2019





01-12-2020
Սահմանային հարցերը նույնիսկ տասնամյակներով են քննարկվում
Իսկ GPS-ով սահմանազատումները խնդրահարույց են

Բոլոր այն լրագրողները, ...


01-12-2020
Հերթական ահաբեկչությունը
Այն, վերլուծաբանների կարծիքով, վտանգում է ԱՄՆ-Իրան փոխհարաբերությունների բարելավումը



01-12-2020
ՌԴ-ն չի ընկրկում թուրքական ճնշումների առաջ
Թուրքիան չի հրաժարվում Ադրբեջանում կանոնավոր զորքեր ունենալու մտքից



01-12-2020
Շտկենք ազգի կորացած մեջքը՝ ամրապնդելով պետականության հիմքերը
Դեղատոմսը կարող ենք գտնել անցյալում

Ամենահաճախ տրվող հարցն ...


01-12-2020
Դիվանագիտական ճակատ
Արցախի բնակեցման խնդիրը

Թվում է, թե պատերազմն ավարտված ...


28-11-2020
Պատմական հետաքրքիր դրվագ
Ինչպես հայ հետախույզը Դը Գոլին բերեց Մոսկվա
ԽՍՀՄ արտաքին ...


01-12-2020
Շիրվանի թագն ու զարդը
Շան բերանում մնացած եւս մի շեն

«Յուրաքանչյուր անհատ, ...



01-12-2020
Հերոսական դրվագներ
Սերժանտը հակառակորդի կրակի տակից փրկել է 10 ...

01-12-2020
Արմեն Սարգսյանը նամակ է հղել Վլադիմիր Պուտինին
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ...

01-12-2020
Արցախ է վերադարձել ավելի քան 55 հազար փախստական
Ժիրայր Միրզոյանը պարզաբանել է ՌԴ ՊՆ-ի եւ իրենց ...

01-12-2020
Նախապատրաստվում են աշխարհի գավաթի խաղարկությանը
Ազատ եւ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +4... +7

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO