Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

15.10.2019
ՄԱՐԶԵՐ


Սահմանամերձ գյուղերի ոչ սահմանային խնդիրները

Լուծումներ կան, եւ դրանց մի մասը գործնականում կյանքի է կոչվել

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


Սահմանամերձ բնակավայրերի խնդիրները բազմաթիվ են՝ պայմանավորված տարբեր հանգամանքներով։ Եվ այդ ու նաեւ մնացած փոքր համայնքների կապիտալ աշխատանքներ պահանջող խնդիրների լուծումը միայն համայնքային բյուջեի միջոցներով իրականացնելն իրատեսական չէ։ Այդ մասին ի պատասխան «ՀՀ»—ի հարցմանը՝ տեղեկացրել են ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունից։ Ուստի դեռեւս 2006 թվականին կառավարությունը ընդունել է «ՀՀ պետական բյուջեից համայնքներին սուբվենցիաների տրամադրման կարգը հաստատելու մասին» որոշումը։ Պայմանավորված կոնկրետ ծրագրի ոլորտով, առանձնահատկությամբ, աշխարհագրական դիրքով, ինչպես նաեւ տվյալ համայնքի սոցիալ—տնտեսական իրավիճակի վրա այդ ծրագրի ազդեցությամբ՝ պետական բյուջեից համաֆինանսավորվում է համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի ծրագրերի ընդհանուր արժեքի 30—70 տոկոսի չափով։
Համաձայն կարգի՝ սուբվենցիայի ծրագրային ոլորտներն են՝ բնակավայրի փողոցների կառուցում, նորոգում, ասֆալտապատում, խմելու ջրամատակարարման, ինչպես նաեւ ջրահեռացման համակարգի, ոռոգման համակարգի, փողոցային լուսավորության համակարգի կառուցում, նորոգում, վերականգնվող էներգետիկա, այդ թվում արեւային ֆոտովոլտային կայանների տեղադրում։ Նշված ոլորտների թվին են դասվում նաեւ բնակավայրերի գազաֆիկացումը, մանկապարտեզների կառուցումը, վերակառուցումը, նորոգումը, հասարակական շենքերի կառուցումը, վերանորոգումը, ինչպես նաեւ բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության գույքի նորոգումը, այգիների, պուրակների կառուցումը, բարեկարգումը, մեքենասարքավորումների ձեռք բերումն ու աղբավայրերի բարեկարգումը կամ փակումը։
Բացի վերը ներկայացված սուբվենցիոն ծրագրերից, մարզերում առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման ուղղությամբ իրականացվելիք աշխատանքների համար ՀՀ կառավարությունը Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին գումար է տրամադրում կառավարության պահուստային ֆոնդից։
Իսկ ահա 4 մարզերի 16 համայնքների 38 բնակավայրերի բնակիչներ փոխհատուցում են ստանում մարտական գործողությունների հետեւանքով չօգտագործվող եւ հակառակորդի կողմից հողատարածքների գնդակոծման դեպքեր ունեցող գյուղատնտեսական նշանակության եւ բնակավայրերի բնակելի կառուցապատման հողատարածքների համար վճարման ենթակա հողի հարկի եւ այդ հողերի վրա ունեցած անշարժ գույքի գույքահարկի մասով։ Նշված բնակավայրերում ոռոգման ջրի փոխհատուցումը տրամադրվում է ջրօգտագործողների ընկերությունների սպասարկման տարածքում գտնվող ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կողմից օգտագործված ոռոգման ջրի դիմաց տարվա ընթացքում գանձվող վարձավճարների 50 տոկոսի չափով։ Տվյալ բնակավայրերի բնակիչ—բաժանորդները տարեկան հանրագումարային 360 խորանարդ/մ օգտագործած բնական գազի դիմաց եւ տարեկան հանրագումարային 1440 կՎտ/ժ օգտագործած էլեկրաէներգիայի դիմաց եւս ստանում են 50 տոկոսի չափով փոխհատուցում։
Մեկ այլ որոշմամբ էլ սահմանվում են ռմբակոծությունների եւ ռազմական գործողությունների հետեւանքով անհատական բնակարանային ֆոնդի անօթեւան մնացած քաղաքացիներին շուկայից բնակելի տուն (բնակարան) ձեռք բերելու համար անհատույց պետական ֆինանսական աջակցության տրամադրման հիմնական պայմանները։
Այսպես, աջակցության միջոցով բնակելի տներ (բնակարաններ) կարող են ձեռք բերվել Հայաստանի տարածքում ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձանցից։ Իսկ աջակցություն ստանալու իրավունք ունեն ռմբակոծությունների հետեւանքով քանդված կամ քանդման ենթակա անհատական բնակարանային ֆոնդի քաղաքացիները, ռազմական գործողությունների հետեւանքով բռնի տեղահանված (Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Արծվաշեն գյուղ) քաղաքացիները։ Աջակցության չափը որոշվում է՝ ելնելով աջակցության տրամադրման պահին նախորդող եռամսյակի դրությամբ տվյալ տարածաշրջանում բնակելի տան, բնակարանի ձեւավորված շուկայական միջինացված արժեքից, բայց ոչ ավելի, քան 5 մլն դրամ։
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը մեզ հետ զրույցում հավատացրեց, որ անլուծելի խնդիրներ չկան, բոլորը լուծելի են։ Պատգամավորն ասում է՝ ինքը կենտրոնացել է հատկապես Վայոց ձորի՝ Նախիջեւանի հետ ուղիղ սահման ունեցող 4 գյուղի վրա։ Խոսքը Խաչիկի, Խնձորուտի, Բարձրունու եւ Նոր Ազնվաբերդի մասին է։
Բաբաջանյանը պատմեց, որ համաձայնության են եկել, որպեսզի զինվորական արտահագուստ արտադրող ձեռնարկությունները հնարավորություն ունենան իրենց արտադրանքի 20 տոկոսի կազմակերպումն իրականացնել սահմանամերձ բնակավայրերում եւ ոչ միայն Վայոց ձորի, այլեւ Տավուշի մարզի։ Ծրագրվում է Տավուշում առնվազն 12 գյուղ ընդգրկել ծրագրում։ Նրա խոսքերով, այդ դեպքում յուրաքանչյուր գյուղում մոտավորապես 8—10 կին զբաղվածություն կունենա. «Մեզ մնում է, որպեսզի ձեռնարկությունների հետ բանակցենք եւ սահմանամերձ բնակավայրերին տրվող հարկային եւ էլեկտրաէներգիայի արտոնությունները կարողանանք հաշվարկել այնպես, որ սահմանամերձ բնակավայրում կազմակերպվող արտադրանքը որեւէ կերպ գնային եւ որակական տարբերություն չունենա հիմնական ծավալներից։ Եվ դա մեզ կարծես թե հաջողվում է»։
Բաբաջանյանն առաջարկել է նաեւ, որպեսզի սահմանամերձ բնակավայրերում տեղակայված բանակային ստորաբաժանումների հացի արտադրությունը կազմակերպվի կոնկրետ տվյալ գյուղերում։ Այս դեպքում եւս տվյալ գյուղի մի քանի կին զբաղվածություն կունենա այդ մասով։ Ասում է՝ առաջարկը ողջունվել է։
«Այս պահին ասֆալտապատման աշխատանքներ են իրականացվում Խաչիկում։ Խնձորուտում առողջապահական խնդիրներ կային՝ ատամների հետ խնդիր կար, եւ կասկածում էին, որ խնդիրը ջրից է։ Նախարարի հետ եմ հանդիպել, պահուստային միջոցներ ենք գտել, եւ ջրագիծը հիմնանորոգվել է»,—նշեց պատգամավորը՝ թվարկելով համայնքների լուծում ստացած նաեւ մյուս խնդիրները։
Նա տեղեկացրեց, որ ծրագրերում փորձում են ներգրավել հատկապես պայմանագրային զինծառայողների կանանց, որպեսզի մարդիկ կայուն եկամտի շնորհիվ գյուղից դուրս գալու ծրագիր չունենան իրենց մտքում. «Եվ դա մեզ հաջողվում է»։
Բայց ՏԿԵ նախարարությունից ասում են, որ գոյություն ունեցող որեւէ ծրագիր չի կարող երաշխավորել, որ սահմանամերձ բնակավայրի բնակիչը չմտածի այդ բնակավայրից այլ բնակավայր տեղափոխվելու մասին, քանի դեռ սահմանամերձ գյուղական բնակավայրի եւ քաղաքային համայնքի՝ առավել եւս մարզկենտրոնի միջեւ առկա է ծառայությունների մատուցման մեծ բաց։

04-09-2019





15-10-2019
Հայաստանը պետք է նպաստի մի շարք նախագծերում Վրաստանի ինտեգրմանը
Այս մոտեցումը կմեծացնի մեր երկրի դերակատարությունը տարածաշրջանային քաղաքական ...


15-10-2019
Բարեկարգվել է մոտ 140 կմ ճանապարհահատված
Արցախի Քաշաթաղի շրջանում բնակչությանը հուզող հիմնական խնդիրներից է ճանապարհաշինությունը։ ...


15-10-2019
ԳՈՐԾԱՐԱՐ ՎԱՐՎԵԼԱԿԱՐԳ
Կանանց հագուստ

Դասական կոստյում

Ժամանակակից նորաձեւության կարգախոսն է կանացիության եւ ...


 
15-10-2019
Հորդորակ
Հայերեն ընդունելի համարժեքներ ունեցող օտար բառերից խուսափելու մասին

Ներկայացնում ...


15-10-2019
Ֆինանսական վարձակալությամբ՝ նաեւ կաղնեփայտե տարաներ
Էկոնոմիկայի նախարարությունը լիզինգի ծրագրում լրացում է առաջարկում

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am




15-10-2019
Քննարկվել է պետական բյուջետային հատկացումների հայտը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում երեկ քննարկվել է աշխատանքի ...


15-10-2019
Թուրքիան նախապատրաստվել էր հարձակման
Զենքի վաճառքի սահմանափակման մասին հայտարարությունները չեն զսպի Էրդողանի ...



15-10-2019
Աշխարհում տեսակով առաջին փառատոնը կկայանա Երեւանում
Ժամանելու են մեր օրերի լեգենդար ...

15-10-2019
Աշնան ամենաանուշ օրը
Բերքի ավանդական տոնն ...

15-10-2019
Սիրիայի բանակը պատրաստվում է դուրս մղել զավթիչներին
Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am



15-10-2019
Չյուրացված դասի հետեւանքը
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը «Եվրո-2020»-ի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +26... +28

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO