Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

15.10.2019
ԳԻՏՈՒԹՅՈՒՆ


Ալբերտ Նալչաջյան–80

Թարմ օդի մի ումպ Նալչաջյանից

Ալբերտ Աղաբեկի Նալչաջյանը ծնվել է 1939 թ. օգոստոսի 22—ին Գյումրիում։ Ընտանիքում եղել են հինգ երեխա։ Հայրը՝ Ահաբեկ Սարգսի Նալչաջյանը, ռուսերեն լեզվի եւ աշխարհագրության ուսուցիչ էր։ Մայրը՝ Արուսյակ Համազասպի Նալչաջյանը, զբաղվել է 5 երեխաների դաստիարակությամբ։

Միջնակարգ կրթություն ստանալուց հետո Ալբերտ Նալչաջյանը ընդունվում է Երեւանի պետական համալսարան՝ մաթեմատիկայի եւ մեխանիկայի ֆակուլտետ։ Համալսարանում ուսումը վերջացնելուց հետո անցնում է աշխատանքի որպես տեխնիկ, իսկ երկու տարի հետո որպես ինժեներ։
1964 թ. ընդունվում է Երեւանի պետական մանկավարժական համալսարանի ասպիրանտուրան՝ հոգեբանության գծով։ 1981—1991 թթ. աշխատել է Երեւանի Վ. Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտում որպես հոգեբանության դասախոս, դոցենտ, հոգեբանության ամբիոնի վարիչ։ Այնուհետեւ՝ մինչեւ 2004 թ. աշխատել է ՀՀ ԳԱ փիլիսոփայության եւ իրավունքի ինստիտուտում՝ որպես հոգեբանության բաժնի վարիչ։
Խորհրդային ծանր վարագույրի բարձրացմանը եւ լճացման տարիների «ճահիճի» մեջ նոր ջրերի հոսքին զուգահեռ ամենաթարմ օդը խոսքի ազատությունն էր։ Հայաստանում այդ թարմ օդ ներարկողների մեջ առաջամարտիկն, անշուշտ, «Գարուն» ամսագիրն էր, ուր 90–ականների սկզբներին, այլ թարմությունների հետ միասին, սկսեցին տպագրվել նաեւ Ալբերտ Նալչաջյանի հոդվածները, որոնք ընթերցվում էին մեկ շնչով։ Պատմելու փոխարեն գերադասեցինք ներկայացնել մի փոքր հատված.

Հիպնոս եւ ներշնչում

Ենթագիտակցական հոգեկան երեւույթների (մտածողության, ցանկությունների, մղումների եւ հույզերի) գոյության ամենապարզ եւ հետաքրքրական ապացույցներից մեկը այսպես կոչված «հետհիպնոսային ներշնչման» երեւույթն է, որը վաղուց ի վեր հայտնի է հոգեբաններին եւ հոգեբույժներին։ Այդ երեւույթը ներկայումս լայնորեն օգտագործվում է աշխարհի շատ երկրների կլինիկաներում տարբեր հիվանդություններ բուժելու համար։ Սակայն այն ունի ոչ միայն գործնական, այլեւ գիտական մեծ նշանակություն, քանի որ կարող է ծառայել մարդու հոգեկան կյանքի որոշ օրինաչափություններ հայտնագործելու եւ մարդուն ավելի լավ հասկանալու համար։
«Հետհիպնոսային ներշնչումը» կատարվում է հետեւյալ կերպ։ Ուսումնասիրվող մարդուն բժշկական գրականության մեջ նկարագրվող հայտնի մեթոդներից մեկով հիպնոսացնում, այսինքն արհեստականորեն քնեցնում են։ Հիպնոսը սովորական քնից տարբերվում է մասնավորապես նրանով, որ այդ դրության մեջ անմիջական կապ (ռապպորտ) է պահպանվում ուսումնասիրողի եւ փորձարկվողի միջեւ։ Հիպնոսացված մարդը ընկալում եւ հասկանում է միայն հիպնոսացնողի խոսքը, իսկ շրջապատում գտնվող եւ իր վրա ազդող մնացած ամեն ինչի նկատմամբ մնում է անտարբեր։ Միայն հիպնոսացնողի հրահանգով նա կարող է ընկալել այլ գրգռիչներ։ Եվ ահա այս դրության մեջ, երբ ուսումնասիրվող մարդը անվերապահորեն ենթարկվում է հիպնոսացնողի հրահանգներին, կարելի է տարբեր բովանդակության ներշնչումներ կատարել։ Կարելի է կարգադրել, որ նա կատարի տարբեր գործողություններ, արտասանի բանաստեղծություններ, երգի, նկարի եւ այլն։ Այս վիճակում սովորելու եւ հմտություններ ձեռք բերելու ընթացքը խիստ արագանում է։ Այդ բոլորը կատարվում է առանց գիտակցելու, որի պարզ ապացույցներից մեկն այն է, որ հիպնոսացված դրությունից դուրս բերելուց հետո մարդը ամբողջապես մոռանում է իր հետ տեղի ունեցածը (ռետրոգրադային ամնեզիա)։
Բայց հոգեբանության համար այստեղ բացառիկ հետաքրքրություն է ներկայացնում բավական անսպասելի եւ վերին աստիճանի կարեւոր մի երեւույթ, հիպնոսացված վիճակում մարդիկ, հիպնոսացնողի հրահանգով (ներշնչմամբ) վերհիշում են վաղուց անցած իրադարձությունները, իրենց ունեցած ապրումները, որոնք սովորական պայմաններում մատչելի չեն գիտակցական վերհիշման համար։ Նրանց կարելի է համոզել, որ ունեն այլ տարիք, ասենք միջին տարիքի մարդուն կարելի է ներշնչել, որ նա 6 տարեկան երեխա է, եւ ահա նա սկսում է երեխայություններ անել, փոխվում է ձայնի երանգավորումը՝ դառնալով մանկական, եւ այլն։ Այսպիսով ենթագիտակցությունը, որը ըստ էության մեր հիշողությունն է, պահպանում է այն ամենը, ինչը երբեւիցե ընկալվել եւ ապրվել է մեր կողմից, սակայն այդ բոլոր տպավորությունները կարող են վերարտադրվել միայն հատուկ պայմաններում։
Հիպնոսի ժամանակ կատարվող ներշնչումը կարող է հրահանգներ պարունակել նաեւ մոտ ապագայում որոշ գործողություններ կատարելու մասին։ Այսպես, եթե ներշնչվում է, որ 20 րոպե անց, արդեն հիպնոսացված դրությունից դուրս բերվելուց եւ նորմալ գիտակցական վիճակի վերադառնալուց հետո, տվյալ անձնավորությունը պետք է արտասանի իր գիտեցած բանաստեղծություններից մեկը, ապա նա որպես կանոն կատարում է այդ՝ չկարողանալով բացատրել իր արարքը։ Նա պարզապես պատասխանում է, որ ինքը այդպես ցանկացավ, բայց թե ինչո՞ւ՝ չի կարող բացատրել։ Այդ կերպ կարելի է ստիպել ուսումնասիրվողին կատարել բազմաթիվ այլ գործողություններ, բացառությամբ այնպիսիների, որոնք խստորեն հակասում են նրա բարոյական սկզբունքներին։ Հետեւաբար կասկած չի կարող լինել այն մասին, որ ներշնչանքը, մինչեւ գործողության վերածվելը, պահպանվել էր ենթագիտակցորեն՝ ազդելով գիտակցական վարքի սովորական ընթացքի վրա եւ ունենալով չկասեցվող, անխուսափելի ուժ։
Հենց այս ձեւով էլ, մասնավորապես, ապացուցվում է, որ հոգեկան երեւույթները՝ մտքերը, ցանկությունները եւ մտադրությունները, դիրքորոշումները, կարող են գոյություն ունենալ, ուղղություն տալ մեր գործողություններին, բայց չգիտակցվել։
Ռ. Գ.

05-09-2019





15-10-2019
Հայաստանը պետք է նպաստի մի շարք նախագծերում Վրաստանի ինտեգրմանը
Այս մոտեցումը կմեծացնի մեր երկրի դերակատարությունը տարածաշրջանային քաղաքական ...


15-10-2019
Բարեկարգվել է մոտ 140 կմ ճանապարհահատված
Արցախի Քաշաթաղի շրջանում բնակչությանը հուզող հիմնական խնդիրներից է ճանապարհաշինությունը։ ...


15-10-2019
ԳՈՐԾԱՐԱՐ ՎԱՐՎԵԼԱԿԱՐԳ
Կանանց հագուստ

Դասական կոստյում

Ժամանակակից նորաձեւության կարգախոսն է կանացիության եւ ...


 
15-10-2019
Հորդորակ
Հայերեն ընդունելի համարժեքներ ունեցող օտար բառերից խուսափելու մասին

Ներկայացնում ...


15-10-2019
Ֆինանսական վարձակալությամբ՝ նաեւ կաղնեփայտե տարաներ
Էկոնոմիկայի նախարարությունը լիզինգի ծրագրում լրացում է առաջարկում

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am




15-10-2019
Քննարկվել է պետական բյուջետային հատկացումների հայտը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում երեկ քննարկվել է աշխատանքի ...


15-10-2019
Թուրքիան նախապատրաստվել էր հարձակման
Զենքի վաճառքի սահմանափակման մասին հայտարարությունները չեն զսպի Էրդողանի ...



15-10-2019
Աշխարհում տեսակով առաջին փառատոնը կկայանա Երեւանում
Ժամանելու են մեր օրերի լեգենդար ...

15-10-2019
Աշնան ամենաանուշ օրը
Բերքի ավանդական տոնն ...

15-10-2019
Սիրիայի բանակը պատրաստվում է դուրս մղել զավթիչներին
Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am



15-10-2019
Չյուրացված դասի հետեւանքը
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը «Եվրո-2020»-ի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +26... +28

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO