Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

27.01.2020
ՄԱՐԶԵՐ


Կալավանը ֆանտաստիկ կենտրոն ունի

Համայնքային զարգացումը՝ առաջնահերթություն

Գեղարքունիքի մարզի Կալավան համայնքում երեկ տոնական տրամադրությունն էր տիրում։ Այստեղ բացվեց «Գիտական եւ արկածային զբոսաշրջային կենտրոնը», որը կոչված է նպաստելու համայնքի տնտեսական զարգացմանը եւ էկոտուրիզմի արդյունավետ կառավարմանը։ Իրողությունը կարեւորվել էր. միջոցառմանը մասնակցում էին ՀՀ կառավարության, Ռուսաստանի Դաշնության, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության, ՄԱԿ—ի զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի, Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի, տեղական ինքնակառավարման ներկայացուցիչները ի դեմս ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Լիլյա Շուշանյանի, ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանի, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերի, Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինի, ՌԴ դեսպանության խորհրդական Դմիտրի Ստեպանովի, ՀՀ զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանի եւ Գեղարքունիքի մարզպետ Գնել Մանասյանի։
Կենտրոնը հիմնադրվել է Կալավան Թայմ Լենդ հիմնադրամի, ՌԴ կառավարության կողմից ֆինանսավորվող ՄԱԶԾ «Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում» ծրագրի եւ ՓՄՁ ԶԱԿ ԱՄՆ ՄԶԳ—ի կողմից ֆինանսավորվող «Գործընկերություն հանուն գյուղական համայնքների բարգավաճման» ծրագրի համագործակցությամբ։ Կենտրոնի երկհարկանի նորակառույց շենքը ապահովված է բոլոր հարմարություններով, որպեսզի այստեղ եկող զբոսաշրջիկներն ակտիվ հանգիստ կարողանան կազմակերպել վրաններում, հանդիպումներ կազմակերպել շենքի ներսում։ Կենտրոնը, հասկանալի է, նաեւ մշակութային նշանակություն ունի համայնքի համար։ Ունի գրադարան երեխաների համար եւ այլ հնարավորություններ։ Շենքի դիզայնը եւ հարմարությունները հետաքրքիր եւ առինքնող են։ Կազմակերպիչների գնահատմամբ՝ այս կենտրոնը մի վայր է, որը միտում ունի դառնալ Հայաստանի զբոսաշրջության զարգացման հենանիշ։ Այն որոշակի աշխատատեղեր է ապահովում նաեւ գյուղի բնակչությանը։ Դմիտրի Մարիյասինը նորաբաց կենտրոնը գնահատեց, այն տեսակետից, որ այն ստեղծվել է տեղի բնակիչների ծրագրով եւ նախագծով, ունի գիտական թեքում։ Եկող զբոսաշրջիկները ոչ միայն հարմարավետ հանգիստ կարող են գտնել, այլեւ հետաքրքրվել գիտական ուսումնասիրություններով։ Օրինակ, այժմ այստեղ գիտական ուսումնասիրություններ է կատարում տարբեր երկրներից եկած գիտնականների խումբը, որի ուսումնասիրման առարկան է դարձել հազարամյակներ առաջ այս տարածքում ապրած կենդանիները։ Մասնավորապես ուսումնասիրվում են մանր կրծողները։
Ուսումնասիրվում է նաեւ մարդու բնակության վաղեմության եւ կիրառած բնական միջոցների թեման։ Գիտնականները գտել են, որ Կալավանի տարածքում մարդը բնակություն է հաստատել 60 հազար տարի առաջ։ Նա նշեց, որ կենտրոնը կարեւոր նշանակություն ունի նաեւ գյուղի բնակիչների համար, նրանք իրենց կզգան կարեւոր դերում եւ չեն մտածի լքել հրաշալի բնություն ունեցող գյուղը։ Դեբորա Գրիզերը նույնպես ընդգծեց այն միտքը, որ իրենք աջակցել են կենտրոնի ստեղծմանը այն հեռանկարով, որ համայնքի մարդիկ ավելի հարմար պայմաններ ունենան եւ մնան տեղում՝ իրենց աշխատանքով զարգացնեն էկոտուրիզմը, չլքեն գյուղը, կարողանան նաեւ բարելավել իրենց կենսակերպը՝ տեղում զբաղմունք ունենալով։ ՌԴ դեսպանության խորհրդական Դմիտրի Ստեպանովը վստահություն հայտնեց, որ հաջորդ տարի նույնպես Հայաստանում հետաքրքիր նախագծեր կլինեն, որոնք կֆինանսավորվեն իր երկրի կողմից։
Ուշագրավ է, որ այսպիսի կենտրոնի ստեղծման նախաձեռնությունը Կալավանում ծնվել է դեռեւս 2013 թվականին, սակայն ինչ—ինչ պատճառներով զարգացում չի ապրել, եւ միայն անցյալ տարի հունիսին ՄԱԶԾ—ի ներկայացուցիչների հետ հանդիպումը բացել է զարգացման ճանապարհը։ Սա առնչվում է շենքի կառուցմանը, իսկ գաղափարի հեղինակը կալավանցիներն են, գլխավորապես Ռոբերտ Ղուկասյանը։ Նա վստահ է, որ իր գյուղում ցանկացած ծրագիր կապված է լինելու գիտության հետ, քանի որ դրա դերը շատ մեծ է ներկա ժամանակներում, եւ իրենք տուրզմն ու գիտությունը համատեղել են՝ ստեղծելով գիտական եւ արկածային զբոսաշրջային կենտրոն։ «Մեզ մոտ միջատներ են ուսումնասիրվել, դրանից առաջ՝ սնկերը, հիմա՝ մանր կրծողները։ Տարբեր երկրներից են գալիս գիտնականներ։ Ներկա պահին գիտական խմբի ղեկավարը Արիել Մալինսկին է Գերմանիայից, որի խմբում կան ութ երկրի մասնագետներ։ Տարբեր երկրներից տարբեր մասնագետներ ենք հրավիրում, որ ունենանք գերժամանակակից մեթոդներով հնագիտական պեղումներ։ Ծախսերի հարցը լուծվում է ըստ իրավիճակի, հիմնականում՝ կեսը տալիս է մեր կողմը, մյուս կեսը հօգում են եկող գիտնականների համալսարանները»,–ասաց Ռոբերտը։
Կալավանը, մեղմ ասած, բարեկարգ ճանապարհ չունի, բավական դժվար է գյուղ հասնելը։ Բայց Ռոբերտի կարծիքով, ավելի լավ է ծրագրի բուն գաղափարը առաջ տանել, ճանապարհը հետո էլ կլինի։ Ուշագրավ մի փաստ. երբ սկսել են ծրագրի իրականացումը, Կալավանում 98 բնակիչ է եղել։ Այսօր, ըստ Ռոբերտի, թիվն աճել է, հասել մոտ 150—ի։ Տնտեսությունների ձեւով արտահայտված՝ մոտ 50, նախկին 30—ի փոխարեն։ Դա երեւում է նաեւ անշարժ գույքի գներից. եթե նախկինում տներն արժեցել են 300 դոլար, ապա այսօր խոսում են նույնիսկ 30 հազար դոլարի մասին։ Տեղի են ունենում աճուրդներ։ Մի բան էլ նշենք՝ Ռոբերտ Ղուկասյանը գիտական կոչում չունի, սակայն ավելի քան 30 գիտական հոդվածի հեղինակ է։ Ահա թե որտեղ է թաղված նախաձեռնության գաղափարի գիտականությունը... Չի շտապում գիտությանը տրվել, երիտասարդ է, կհասցնի, առայժմ համայնքային զարգացման խնդիրն է համարում առաջնահերթություն։
Պետրոս ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ
Լուսանկարը՝ հեղինակի

06-09-2019





25-01-2020
Ճակատամարտ, որը լավ դաս էր թշնամու համար
Քարին տակի հերոսամարտի 28-րդ տարեդարձը

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am


Հունվարի 26-ին ...


25-01-2020
Ադրբեջանի քաղբանտարկյալների հարցը՝ ԵԽԽՎ օրակարգում
Խոշորացույցի տակ կհայտնվի նաեւ Թուրքիան

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


Ստրասբուրգում հունվարի ...


 
25-01-2020
ԱՌՁԵՌՆ ԱՌԱԾԱՆԻ
«Բերնե բերան՝ կելնի գերան

Ասացվածքը պարզում է մարդկային ...


25-01-2020
Գրականագիտությունը, գրականությունը, ժամանակը
Տաղանդավոր գրողներ եւ միջակ գրականություն

Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


Հնարավոր առարկությունները ...


25-01-2020
Հայ պոեզիայի անլռելի զանգակատունը
Հունվարի 24-ը Պարույր Սեւակի ծննդյան օրն է։ «Պարույր Սեվակ ...


25-01-2020
«Ոստիկանության բարեփոխումների կարեւորագույն նպատակը պետք է լինի ոստիկանություն—քաղաքացի նոր հարաբերությունների հաստատումը»
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ երեկ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում ...


25-01-2020
Քանդակագործի տան ճանապարհի ոդիսական պատմությունը
«Մերօրյա արտառոց իրավիճակներ» շարքից

Օրերս անվանի քանդակագործ Արամ ...



25-01-2020
Ինչպե՞ս կայացավ
32-ամյա Կոմիտասի եւ 29-ամյա Չոպանյանի ...

25-01-2020
Ցանքատարածքների վիճակը մտահոգիչ է
Անցած տարվա հոկտեմբերի վերջին Քաշաթաղի ...

25-01-2020
Կարդարանա՞ն Լիբանանում ճգնաժամը հաղթահարելու հույսերը
«Փրկության խումբը» անցավ ...

25-01-2020
Մենք զբաղված ենք մեր աշխատանքով
Ձգտելով կատարելագործել մեր մարզիկների ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO