Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

15.10.2019
ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ


Ամուլսարի հանք տանող ճանապարհները պետք է ապաշրջափակել

Փաշինյանը խնդրանքով դիմել է Ջերմուկի բնակիչներին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խնդրում է Ջերմուկ քաղաքի բնակիչներին ապաշրջափակել Ամուլսարի հանք տանող ճանապարհները։ ՀՀ վարչապետը նշում է, որ եթե հիմա նույնիսկ դեպի Ամուլսար տանող ճանապարհները բացվեն, այնտեղ շինարարական աշխատանքները չեն մեկնարկի մինչեւ 2020 թվականի ապրիլը։
«Ջերմուկ քաղաքի բնակիչներին խնդրում եմ ապաշրջափակել Ամուլսարի հանք տանող ճանապարհները, որովհետեւ այդ ճանապարհները փակելու անհրաժեշտություն չունեք, որովհետեւ դուք ունեք կառավարություն, որը եթե տեսնի, որ այդ ճանապարհները փակելու լեգիտիմ անհրաժեշտություն կա, ինքը իր լծակներով, օրենքով իրեն վերապահված լիազորություններով կգնա ճանապարհներ կփակի»,–այս մասին «Ֆեյսբուքի» ուղիղ եթերում ասել է ՀՀ վարչապետը՝ հավելելով. «Իմ արձանագրումը շարունակում է մնալ այն, ինչ ունեցել եմ իմ նախորդ ուղիղ եթերի ընթացքում, որ առնվազն այս պահի դրությամբ մենք չունենք Ամուլսարի հանքի շահագործումը արգելելու որեւէ իրավական հիմնավորում։ Բայց հասկանալի է, որ չենք կարող հաշվի չառնել մեր հանրության շրջանում առկա անհանգստությունները»։
Վարչապետն ընդգծել է, որ բնապահպանության տեսչական մարմնին հանձնարարել է Ամուլսարում սկսել ստուգումներ՝ շրջակա միջավայրի նախարարի բարձրացրած որոշ հարցեր պարզելու համար։
«Ես ուզում եմ այս պահից արձանագրել, թե այդ ստուգումների արդյունքում տեսականորեն ինչ կարող է լինել. տարբերակ առաջին՝ ոչ մի խախտում չկա, ամեն ինչ նորմալ է, տարբերակ երկրորդ՝ կան խախտումներ եւ անճշտություններ, եւ այդ խախտումներն ու անճշտությունները հնարավոր է վերացնել առանց նախագծային փոփոխությունների։ Սա նշանակում է, որ այս պարագայում առանց նախագծային փոփոխությունների այդ շփումները կիրականացվեն, եւ նոր ՇՄԱԳ—ի անհրաժեշտություն չի ծագի։ Տարբերակ երրորդ՝ այդ խախտումները եւ անճշտությունները հնարավոր չէ վերացնել առանց նոր նախագծի, եւ եթե խոսք է գնում նոր նախագծի վերաբերյալ, նշանակում է խոսք է գնում նաեւ նոր ՇԳԱՄ—ի վերաբերյալ։ Շրջակա միջավայրի նախարարի գրած փաստաթղթում կան կետեր, որոնց ստուգումը բնապահպանության տեսչական մարմնի իրավասությունների մեջ չի մտնում։ Այս հարցերի վերաբերյալ պատասխան պետք է տա նախաքննությունը՝ քննչական կոմիտեում ընթացող քրեական գործով»,–մանրամասնել է Փաշինյանը։
«Ցավոք, մեր մոնիթորինգային հնարավորությունները չեն համախպատասխանում միջազգային ստանդարտներին եւ մեր ցանկություններին։ Ես խնդիր եմ դրել, որ շրջակա միջավայրի նախարարությունը ողջ անհրաժեշտ տեխնիկան գնի մինչեւ մյուս տարվա ապրիլ—մայիս, որպեսզի մենք պատշաճ մակարդակի, անհրաժեշտ մակարդակի մոնիթորինգ իրականացնենք։ Հիմա ինչո՞ւ եմ այդ ժամանակը շեշտում։ Երբ որ մենք «Լիդիանի» ներկայացուցիչներին հրավիրեցինք, մենք նրանց առաջ հարց դրեցինք, ասել ենք՝ ենթադրենք հիմա, օրինակ, սեպտեմբերից դուք դեպի հանք հասանելիություն եք ստանում, ինչ պլաններ ունեք եւ ինչ ժամկետներում եք պատկերացնում շինարարության ավարտը եւ հանքի շահագործման մեկնարկը եւ նոր շինարարության մեկնարկը։ Նրանք ասացին, որ, իրենց պատկերացմամբ, իրենց ընկալմամբ, առաջինը պետք է մտնեն եւ տարածքը ուսումնասիրեն, տեսնեն, թե ինչ է տեղի ունեցել այնտեղ այս ընթացքում, եւ, իրենց գնահատմամբ, ամենաշուտը շինարարական աշխատանքները կսկսեն մյուս տարվա ապրիլ—մայիսին, այնտեղ կիրականացնեն շինարարական աշխատանքները, իսկ բուն հանքի շահագործման ամենամոտ ժամկետը 2020 թվականի չորրորդ եռամսյակն է, բայց ամենահավանական ժամկետը 2021 թվականի առաջին եռամսյակն է։ Նրանք նաեւ ասացին, որ ոչ մեծ ծավալի զուտ հողային աշխատանքներ տեղում հնարավոր են։ Եթե այսօր ճանապարհները բացվեն Ամուլսարի, այնտեղ շինարարությունը չի սկսվելու առնվազն մինչեւ 2020 թվականի ապրիլը։ Բայց ճանապարհի փակ լինելը հենց այսօր միջազգային տնտեսական իմիջի եւ վարկանիշի տեսանկյունից Հայաստանի համար լրջագույն խնդիրներ է ստեղծում՝ ստեղծելով Հայաստանի վարկանիշի անկման շատ կոնկրետ հնարավորություն»,– ընդգծել է Փաշինյանը։
Վարչապետը հայտնել է, որ «Լիդիան» ընկերությունն իր հետ հանդիպման ժամանակ ամենաբարձր մակարդակով երաշխավորել է, որ շրջակա միջավայրի վրա որեւէ ազդեցություն չի լինի։

10-09-2019





15-10-2019
Հայաստանը պետք է նպաստի մի շարք նախագծերում Վրաստանի ինտեգրմանը
Այս մոտեցումը կմեծացնի մեր երկրի դերակատարությունը տարածաշրջանային քաղաքական ...


15-10-2019
Բարեկարգվել է մոտ 140 կմ ճանապարհահատված
Արցախի Քաշաթաղի շրջանում բնակչությանը հուզող հիմնական խնդիրներից է ճանապարհաշինությունը։ ...


15-10-2019
ԳՈՐԾԱՐԱՐ ՎԱՐՎԵԼԱԿԱՐԳ
Կանանց հագուստ

Դասական կոստյում

Ժամանակակից նորաձեւության կարգախոսն է կանացիության եւ ...


 
15-10-2019
Հորդորակ
Հայերեն ընդունելի համարժեքներ ունեցող օտար բառերից խուսափելու մասին

Ներկայացնում ...


15-10-2019
Ֆինանսական վարձակալությամբ՝ նաեւ կաղնեփայտե տարաներ
Էկոնոմիկայի նախարարությունը լիզինգի ծրագրում լրացում է առաջարկում

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am




15-10-2019
Քննարկվել է պետական բյուջետային հատկացումների հայտը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում երեկ քննարկվել է աշխատանքի ...


15-10-2019
Թուրքիան նախապատրաստվել էր հարձակման
Զենքի վաճառքի սահմանափակման մասին հայտարարությունները չեն զսպի Էրդողանի ...



15-10-2019
Աշխարհում տեսակով առաջին փառատոնը կկայանա Երեւանում
Ժամանելու են մեր օրերի լեգենդար ...

15-10-2019
Աշնան ամենաանուշ օրը
Բերքի ավանդական տոնն ...

15-10-2019
Սիրիայի բանակը պատրաստվում է դուրս մղել զավթիչներին
Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am



15-10-2019
Չյուրացված դասի հետեւանքը
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը «Եվրո-2020»-ի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +26... +28

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO