Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

19.11.2019
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Ցամաքուրդային համակարգերից օգտվելը՝ պայմանագրային հիմունքներով

Եվ մատուցած ծառայությունների վճար կգանձվի

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեն նախագիծ է մշակել՝ ցանկանալով փոփոխություն մտցնել ջրային օրենսգրքում (այն իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում քննարկման է դրված մինչեւ սեպտեմբերի 15—ը)։ Ըստ նախագծի, ջրային օրենսգիրքը պետք է լրացվի մի կետով, համաձայն որի՝ կառավարության հաստատած կարգով պետք է ապահովվի ցամաքուրդային (դրենաժային) համակարգերից օգտվող սուբյեկտների հաշվառումը, այդ համակարգերից օգտվելու համար սահմանված կարգով վճարման պայմանագրեր կնքվեն եւ վերահսկվի օրենքով սահմանված պահանջների կատարումը։ Եթե կառավարությունը համապատասխան նախագիծը հավանության արժանացնի եւ ԱԺ—ն էլ հաստատի, ապա այն ուժի մեջ կմտնի 2020թ. հունվարի 1—ից։
Որպեսզի հասկանանք, թե ինչ է ենթադրում այդ փոփոխությունը, ոլորտային վիճակի հակիրճ նկարագրությունը տանք։
Մեր երկրի ցամաքուրդային համակարգերի ընդհանուր երկարությունը շուրջ 1695 կմ է, որից Արարատյան դաշտում՝ 1532 կմ (շուրջ 90 տոկոս)։ Վերջինիս նախագծային թողունակությունը կազմում է 36,3 խմ/վրկ կամ 1145,0 մլն խմ/տարի եւ ապահովում է ջրի հեռացումը դեպի Մեծամոր, Հրազդան եւ վերջին հաշվով՝ Արաքս գետ։
Ի դեպ, Արարատյան դաշտի շուրջ 185 կմ երկարությամբ ցամաքուրդային համակարգերը նաեւ տարածքի ձկնաբուծական տնտեսությունների հետադարձ ջրերը տեղափոխելու համար են։ Եվ ձկնաբուծական տնտեսությունների ավելացմանը զուգահեռ ավելացել է նաեւ այդ տնտեսություններից ցամաքուրդային համակարգ լցվող հետադարձ ջրերի ծավալը (կազմում է շուրջ 25,7 խմ/վրկ կամ 809 մլն խմ/տարի), ինչը, հասկանալի է, այդ համակարգերի պահպանման եւ շահագործման լրացուցիչ ծախսերի է հանգեցնում։
Մի փոքր էլ ծախսային մասին վիճակի պատկերը տանք։
Բանն այն է, որ (տվյալները ջրային կոմիտեինն են) պետական միջնաժամկետ ծախսային ծրագրով մեր երկրի ցամաքուրդային ցանցերը մաքրելու, նորոգելու եւ պահպանելու նպատակով պետական բյուջեից ֆինանսավորումը վերջին տարիներին միջինը 290 մլն դրամ է եղել։ Իսկ սրանով հնարավոր է լինում տարեկան մաքրել շուրջ 190 կմ երկարությամբ ցամաքուրդային ցանց։ Մինչդեռ ամեն տարի հարթավայրում գերխոնավ հողերի տարածքը թույլատրելի սահմաններում պահպանելու, հողատեսքերը բացասական կենսաբանաքիմիական կազմի նյութերից զերծ պահելու համար պետք է շուրջ 330 կմ (այդ թվում՝ 185 կմ ձկնաբուծական տնտեսությունների ազդման գոտի) ցամաքուրդային ցանցեր մաքրել, նորոգել եւ պահպանել։ Ու սրա համար էլ անհրաժեշտ գումարը տարեկան շուրջ 480 մլն դրամ կկազմի։
Հիմա՝ այն ինչ առաջարկում է ջրային կոմիտեն հիշյալ փոփոխությամբ, միտված է նրան, որ (դարձյալ ըստ կոմիտեի պարզաբանման) ցամաքուրդներում ջրի եւ հարակից տարածքներում գրունտային ջրերի մակարդակի իջեցման, ինչպես նաեւ հողերի գերխոնավացման, բնակավայրերի ջրակալման, հողերի աղակալման ու ալկալիացման ռիսկերը նվազեցնելու նպատակով ստեղծվի իրավական հիմք։ Սա էլ կառավարությանը հնարավորություն կտա ցամաքուրդային համակարգերից օգտվելու կարգ ընդունել։ Այդ համակարգերի սեփականատիրոջ, շահագործող կազմակերպության եւ դրանից օգտվող սուբյեկտների իրավահարաբերությունները կկանոնակարգվեն։ Համակարգերից օգտվելը կիրականացվի պայմանագրային հիմունքներով՝ սահմանելով շահագործող կազմակերպության մատուցած ծառայությունների (օրինակ՝ հետադարձ ջրերի տեղափոխում համակարգով) վճար։
Ջրային կոմիտեն վստահ է, որ այսպիսով «կապահովվի ցամաքուրդային համակարգից օգտվող սուբյեկտների արդարացի մասնակցությունը համակարգի շահագործման ու պահպանման աշխատանքներին՝ նվազեցնելով պետության բեռը»։
Հավելենք, որ եթե տարեկան 330 կմ ցանց մաքրվի (կրկնենք՝ այսքանն անհրաժեշտ է գերխոնավ հողերի տարածքը թույլատրելի սահմաններում պահպանելու համար միայն), ջրային ու հողային պաշարներն ավելի արդյունավետ կգործածվեն եւ, ըստ այդմ էլ, գյուղատնտեսական մշակաբույսերի բերքատվությունը կավելանա։

12-09-2019





19-11-2019
Տարածաշրջանը՝ ռազմաքաղաքական ծավալումների սպասումներում
Հայաստանի դերը կարող է անսպասելիորեն առաջնային դիտարկվել

Արմենուհի ...


19-11-2019
ՀԱԷԿ-ը մտադիր է աշխատած միջուկային վառելիքի կառավարման ի՛ր ծրագիրն անել
Չոր պահեստարանի չորրորդ հերթի շինարարությունն էլ կսկսենք

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am




19-11-2019
Կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ հիմքերը
Ձեւավորվում է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողվի առաջնային կազմը

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am




19-11-2019
Կառավարությունը կրթության եւ գիտության ոլորտում գնալու է վճռական, սկզբունքային եւ հետեւողական փոփոխությունների
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ...


19-11-2019
Քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ընդունել է Համաշխարհային մաքսային կազմակերպության ...


19-11-2019
Ովքե՞ր են եղանակի մասին տեղեկանում «առաջին ձեռքից»
Գարնան առաջին ամպրոպների հետ Գագիկ Սուրենյանի համար կյանքը ...


19-11-2019
Խաղաղության աղավնին՝ դպրոցի բակում
Հերիկի դպրոցը կոչվեց Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի անունով




19-11-2019
Ոսկու փոխարեն՝ արեւային էներգիա
Տարածքի կոնսերվացման նպատակով ավելի քան ...

19-11-2019
Եթե ապրում ես, ուրեմն ապրում ես կայացած երազանքի մեջ
«Վերնիսաժում» նստած՝ աշխարհը պտտում է իր ...

19-11-2019
Պատվաբեր առաքելություն
Արթուր Ալեքսանյանը դարձավ
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO