Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

22.10.2019
ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ


56 մլրդ դրամ ԱԱՀ պարտավորությունը տնտեսավարողներին կվերադարձվի

Եթե ԱԺ-ն հաստատի գործադիրի օրենսդրական նախաձեռնությունը

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Գործադիրը երեկվա նիստում հավանություն տվեց 56 մլրդ դրամ ԱԱՀ պարտավորությունները տնտեսավարողներին վերադարձնելու օրենսդրական նախաձեռնությանը։ Խոսքը «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի մասին է, որ սահմանված կարգով ԱԺ կներկայացվի։
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը մանրամասն ներկայացրեց հարցի էությունը, քանզի այն հանրային լայն քննարկման առարկա է դարձել։ Ու նշեց, թե կառույցն ինչ իրավակարգավորումներ է առաջարկում։
Բանն այն է, որ հարկային օրենգիրքն ընդունելիս տարբերակում է մտցվել ԱԱՀ—ի դեբետային գումարների միջեւ. կան այսպես կոչված հին դեբետային գումարներ եւ նոր դեբետային գումարներ։ Նոր դեբետային գումարները օրենսգրքի ուժի մեջ մտնելուց հետո՝ կիսամյակային, իսկ 2019 թ. հուլիսի 1—ից հետո՝ արդեն եռամսյակային կտրվածքով հարկ վճարողների դիմումների հիման վրա վերադարձվում են իրենց, իսկ հին դեբետներն ուղղվում են միայն առաջիկայում ԱԱՀ—ի գծով պարտավորությունների մարմանը։ Այն էլ այսօրվա գործող իրավակարգավորումներով, պարտավորությունների մարման առաջնահերթություններում հին դեբետները 4—րդ տեղն են զբաղեցնում։ Այսինքն՝ եթե հարկ վճարողն ունի ԱԱՀ—ի պարտավորություն, ապա առաջին հերթին այդ պարտավորությունը մարվում է նոր դեբետային մնացորդներով, 2—րդ հերթին մարվում է գանձապետական միասնական հաշվում եղած փաստացի կատարված գումարների հաշվին, վճարումներից գոյացած գումարների հաշվին, 3—րդ հերթին՝ անցումային գերավճարում առկա նախկին կանխավճարների մնացորդների հաշվին, ապա 4—րդ հերթին՝ հին դեբետների մարումն է։
Իսկ այս օրինագծով ՊԵԿ—ը վերացնում է հին եւ նոր դեբետների միջեւ տարբերակումը, այսինքն՝ լինելու է միայն ԱԱՀ—ի դեբետ հասկացությունը։ Հետեւաբար, արդեն մարումների առաջնահերթության մեջ ունենալու ենք նաեւ հին դեբետները առաջնահերթ պարտավորությունների մարմանն ուղղելու իրավակարգավորում, ինչն էլ առաջարկվում է կիրառել 2020թ. հունվարի 1—ից (ծրագրային ապահովման հետ կապված որոշակի ժամանակ է պետք)։ «Բայց օրենքն ընդունվելուց հաջորդ օրվանից սկսած՝ արդեն հարկ վճարողները կարող են դիմում ներկայացնել, եւ դիմումի ներկայացման պահին առկա գերավճարները մենք առաջարկում ենք հետ վերադարձնել հետեւյալ կարգով՝ մինչեւ 5 մլն դրամ պարտավորություն ունեցողներին ԱԱՀ—ի գումարները վերադարձվում են առանց հարկային մարմին դիմում ներկայացնելու եւ առանց ուսումնասիրություն ներկայացնելու, 5—40 մլն դրամ պարտք ունեցողներին ԱԱՀ—ի գումարները վերադարձվում են պարզեցված ընթացակարգով, այսինքն՝ ներկայացվում է դիմում, դիմումի հիման վրա առանց արտագնա ստուգման կամ ուսումնասիրություն իրականացնելու, կատարվում է ներքին հարկային մարմնում առկա տեղեկատվության ուսումնասիրություն, եւ ուսումնասիրության հիման վրա տրվում է եզրակացություն։ Իսկ 40 մլն դրամից ավելի պարտք ունեցողներին ԱԱՀ—ի գծով պարտքը վերադարձվում է դիմումի հիման վրա եւ արտագնա ստուգման կամ ուսումնասիրության, փաստաթղթային ստուգման եւ հիմնավորվածության արդյունքներով»,–տեղեկացրեց ՊԵԿ նախագահը։

Խնդրի թվային  պատկերը

Իրավիճակի թվային նկարագրությունը սա է. ԱԱՀ—ի դեբետ ունեցող հարկ վճարողների թիվը շուրջ 9000 է, որից շուրջ 3000—ը հին դեբետներ ունեցողներն են, ավելի ստույգ՝ 2835 հարկ վճարող։ Վերջինիս պետությունը պարտք է 56 մլրդ 443 մլն դրամ։
2835 հարկ վճարողից մինչեւ 5 մլն դրամ պարտավորություն ունեցող հարկ վճարողների թիվը 2190 է, եւ նրանց հանդեպ ունեցած պարտքի թիվը 1 մլրդ 680 մլն դրամ է։
5—40 մլն դրամ պարտք ունեցողներ հարկատուների թիվը 443 է, պարտքի չափը՝ 6 մլրդ 856 մլն դրամ պարտք։
40 մլն դրամից ավելի հարկ վճարողների թիվը 202 է, ընդհանուր պարտքի գումարը՝ 47 մլրդ 906 մլն դրամ։

Ինչպես է գոյացել 56 մլրդ-ի պարտքը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցանկացավ պարզաբանում ստանալ՝ ինչի հետեւանքով է ի վերջո գոյացել այդ 56 մլրդ դրամը, այլ կերպ՝ հաշվարկայի՞ն է, թե՞ գումարային այդ պարտքը։
Ի պատասխան Դավիթ Անանյանը նկատեց, թե հանրության շրջանում կա թյուրըմբռնում՝ շատ դեպքերում ԱԱՀ—ի դեբետային մնացորդը նույնականացնում են անցումային գերավճար հասկացության հետ։ Ապա տեղեկացրեց. «Մենք գործ ունենք ոչ թե փաստացի բյուջե վճարված հարկի գծով առաջացած պարտքի հետ, այլ մատակարարներին վճարված ԱԱՀ—ի հետ, որը հարկային հաշվարկում ցույց է տրվել որպես պարտավորություն, եւ մաքսային մարմինների կողմից գանձված ԱԱՀ—ի մասին է խոսքը։ «Կենդանի վճարումները», որոնք հարկ վճարողների կողմից միանգամից վճարվել են բյուջետային հաշվին, անցումային գերավճար հասկացության մեջ են, որի մնացորդն այսօրվա դրությամբ 9 մլրդ դրամ է»։ Եվ անմիջապես հավելեց ՊԵԿ նախագահը. «Հիշեցնեմ, որ 2018թ. հունվարի 1—ին անցումային գերավճարի թիվը 133 մլրդ դրամ էր»։
Գումարների վերադարձի հետ կապված վարչապետի հարցադրումներին ի պատասխան մի բան էլ պարզաբանեց ՊԵԿ նախագահը։ Այն է՝ իրենք կիսամյակային կտրվածքով վերադարձի նորմը պահպանել են մինչեւ 2017 թ. հուլիսի 1—ը ընկած ժամանակաշրջանի համար։ Ֆորմալ այսպես է։ 2019 թ. հուլիսի 1—ից հետո առաջացող դեբետային մնացորդները վերադարձնում են եռամսյակային կարգով, իսկ այս իրավակարգավորումներով հետեւյալն են արձանագրում. եթե հարկային օրենսգրքի՝ ուժի մեջ մտնելուն նախորդող, որեւէ կիսամյակին հաջորդող ամսվա 21—ի դրությամբ կա ԱԱՀ—ի գծով դեբետ, ապա դիմումի հիման վրա այդ դեբետները վերադարձվում են։
Մինչեւ ե՞րբ է ՊԵԿ—ը հասցնելու վերադարձնել այդ 56 մլրդ դրամը։
ՊԵԿ նախագահը նախ նկատեց, որ այդ 56 մլրդ—ից մոտ 5.5—6 մլրդ դրամը կասկածելի են համարում, քանզի կան լուծարված, հաշվառումից հանված, սնանկության գործընթացում գտնվող հարկ վճարողներ։ Ապա հավելեց. «56 մլրդ դրամից շուրջ 50 մլրդ դրամը վերադարձնելու ենք, մեր կարծիքով, մինչեւ տարվա վերջ»։

«Սա ուժեղ պետության հայտարարություն է»

Երբ արդեն խնդրի քննարկումը ավարտին էր մոտենում, ՊԵԿ նախագահը մի հանգամանքի էլ ուշադրություն հրավիրեց՝ շեշտելով. թե «մի շատ կարեւոր բան» է ուզում հիշեցնել։
Այն է՝ 2018թ. հունվարի 1—ին՝ հարկային օրենսգրքի ուժի մեջ մտնելու ամսաթվի դրությամբ, ՊԵԿ—ը հարկ վճարողներին պարտք է եղել 275 մլրդ դրամ, որից 133 մլրդ դրամը եղել է «կենդանի վճարումների» հիման վրա անցումային գերավճար «կոչեցյալը», եւ մոտավորապես 83 մլրդ դրամ եղել է այսօրվա 56 մլրդ դրամը, որը քննարկման առարկա է այսօր։ Եվ մոտավորապես 70 մլրդ դրամ էլ եղել են, այսպես կոչված, նոր առաջացած դեբետները։ Հիմա 131 մլրդ դրամը դարձել է 9 մլրդ դրամ։
«Մենք, ըստ էության, հայտարարագրված հարկային պարտավորությունները մարել ենք նախկինում գանձած կանխավճարների հաշվին, այդ դրությամբ պարտքը փակել ենք։ Եթե մենք այսօր 56 մլրդ դրամի հարցը կարգավորում ենք, ունենում ենք միայն 72—75 մլրդ դրամ ընթացիկ պարտավորություններ, որոնք ձեւավորվում եւ մարվում են։ 2019 թ. հուլիսի 1—ից, երբ եկանք արդեն եռամսյակային ռեժիմով հետ վերադարձնելուն, այդ ընթացիկ մասը իջնելու է շուրջ 50 մլրդ դրամի։ Այսինքն՝ կարծում եմ, որ 2020թ. հունվարի 1—ին մենք հայտարարելու ենք, որ 2 տարվա ընթացքում՝ 2018թ. հունվարի 1—ից մինչեւ 2020 թ. հունվարի 1—ը 220 մլրդ դրամով նվազեցրել ենք մեր պարտքը տնտեսության եւ հարկ վճարողների հանդեպ։ Կարծում եմ, որ սա ուժեղ պետության հայտարարություն է»,–եզրափակեց Դավիթ Անանյանը։
Իբրեւ ամփոփում վարչապետն էլ նշեց. «Այսինքն՝ 220 մլրդ դրամով մենք, ըստ էության, ֆինանսավորել ենք տնտեսությանը եւ եկեք արձանագրենք, որ այս 56 մլրդ դրամը, որի մասին մենք խոսում ենք, ըստ էության, ոչ ոք հույս չուներ, որ այդ գումարը երբեւէ կստանար, որովհետեւ հարկային օրենսգրքի ընդունման ժամանակ, երբ տարբերակում է դրվել հնի ու նորի միջեւ, այդ տարբերակումը սա է եղել՝ այդ 56 մլրդ դրամի մասին մոռացեք։ Եվ ուզում եմ արձանագրել, որ այս հնարավորությունն առաջացել է այն բանի շնորհիվ, որ բյուջեի եկամուտներն ընթացիկ տարում էականորեն աճել են, եւ մենք խնդիր ունենք նաեւ բյուջեի եկամուտներն օգտագործել այնպիսի նպատակներով, որ խթանենք տնտեսական գործունեությունը, տնտեսական աճը եւ, իհարկե, կատարենք մեր պարտավորությունները հարկ վճարողների նկատմամբ»։
Հ. Գ. ՊԵԿ նախագահը ասաց, թե առաջիկա օրերին նաեւ կառաջարկի, որ նախկինում նվազագույն շահութահարկի գծով պարտքի մասով էլ, որը սառեցված է՝ շուրջ 6 մլրդ դրամ, այդպիսի մի նախաձեռնությամբ հանդես գան։

13-09-2019





19-10-2019
Հայաստանն ընտրվել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի անդամ
Ի՞նչ անելիք ունենք այդ կարգավիճակում

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


Մեր ...


19-10-2019
Լրագրողական կրթության խոստումնալից ընթացքը
Նշվեց ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի 20-ամյակը

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


ԵՊՀ գիտական ...


 
19-10-2019
ԱՌՁԵՌՆ ԱՌԱԾԱՆԻ
«Աղբը քանի իրար տաս՝ հոտը կելնե»

Իմաստուն խորհուրդ ...


19-10-2019
Նոր ու ժամանակակից գրապահարաններ թանգարան-ինստիտուտին
Հայ բարեգործի շնորհիվ Հայոց ցեղասպանության պատմությունը ամփոփող գրականությունն ...


19-10-2019
Չկենտրոնացնել, չկուտակել ամեն ինչ մեկ վայրում եւ մեկ ձեռքում
Էրեբունի-Երեւանի տոնակատարությունների կազմակերպման տրամաբանությունը փոխվել է

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Դժվարին ...


19-10-2019
Զգացմունքների մաքրությունը...
Օրերս ՀԲԸՄ համերգասրահում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի ...


19-10-2019
Լրագրողական կրթության խոստումնալից ընթացքը
Նշվեց ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի 20-ամյակը

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


ԵՊՀ գիտական ...



19-10-2019
Գյումրիի թանգարաններն էլ կոտրեցին կարծրատիպերը
Շիրազի հուշատուն-թանգարանը՝ որպես ...

19-10-2019
«Կուզենայի, որ երեւանցիներն ավելի շատ զբաղվեն սպորտով»
«Էրեբունի-Երեւան» տոնից ավանդաբար անմասն չեն ...

19-10-2019
Երջանկության բանաձեւը
Հայը, hայերենն ու Հայաստանը անխզելի միասնություն ...

19-10-2019
Այն, ինչ անվերահսկելի է, միշտ վտանգավոր է
Թուրքիան տոնայնությունը փոխելով՝ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO