Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

25.01.2020
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Ակնհայտ է՝ մեր կառավարությունը նվիրված է ժողովրդավարական արժեքներին

Վարչապետը հանդիպել է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, որոնք ներկայացնում էին մի քանի տասնյակ հասարակական կազմակերպություններ։ Հանդիպումն անցկացվել է «Մարդու իրավունքների խթանում եւ պաշտպանություն» ծրագրի շրջանակում, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Հանդիպմանը մասնակցել են նաեւ Հայաստանում ՄԱԿ—ի մշտական համակարգող Շոմբի Շարփը եւ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության Համագործակցության բաժնի ղեկավար Գոնզալո Սեռանոն, որոնք հանդես են եկել ողջույնի խոսքով։
Ողջունելով ներկաներին՝ վարչապետը կարեւորել է նման հանդիպումների անցկացումը։ «Երկար ժամանակ փնտրում ենք, թե ինչ ճիշտ ձեւաչափով է պետք շփվել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, որովհետեւ կառավարական ֆորմատներով միշտ չէ, որ շփումներն արդյունավետ են լինում եւ ուրախ եմ, որ այսպիսի մի փորձ ենք անում։ Կարծում եմ՝ կարեւոր դիտարկում հնչեց, որ երբեմն փորձում ենք գնահատել, թե ինչ է ժողովրդավարությունը։ Երբեմն կարող ենք արձանագրել, որ ժողովրդավարությունն ունի նաեւ այսպիսի հատկություն, որ դրա պայմաններում նրանք, ովքեր դրանից առաջ էլ լռեցնում էին ուրիշներին, հիմա նույնպես երբեմն ավելի շատ հնարավորություններ են ունենում լռեցնել ուրիշներին։
Սա թերեւս ամենակարեւոր դիլեման է, որ գոյություն ունի ժողովրդավարական երկրներում կամ, համենայն դեպս, Հայաստանի նման ժողովրդավարական երկրներում, որոնք դեռեւս հիմնական հասկացություններ ճշտելու եւ ճշգրտելու անհրաժեշտություն ունեն։ Մասնավորապես, ոչ միշտ, բայց երբեմն որոշ դրվագներում կարող է պարզվել, որ պարզաբանման կարիք ունի, թե ի՞նչ է նշանակում մարդու իրավունք, երբեմն կարող է անհրաժեշտ լինել պարզաբանել, թե ո՞վ է մարդը, ով կարող է օգտվել իրավունքից, երբեմն կարող է անհրաժեշտություն լինի պարզաբանել, թե արդյոք ոմանք ավելի կամ պակաս մարդ են եւ այսպես շարունակ։
Բայց սրանից, կարծում եմ, պետք չէ զարմանալ եւ առավել եւս պետք չէ նեղսրտել։ Սա նշանակում է, որ ժողովրդավարությունը, մասնավորապես Հայաստանի Հանրապետությունում դեռ շատ երկար ճանապարհ ունի անցնելու կամ գուցե ոչ այնքան երկար, որպեսզի առնվազն հիմնական հասկացությունների մակարդակով մենք հանրային կոնսենսուս ունենանք։ Մի բան ակնհայտ է, որ մեր կառավարությունը նվիրված է ժողովրդավարական արժեքներին։ Բազմիցս եմ հայտարարել, որ ժողովրդավարությունը համարում եմ այսպես ասած էնդեմիկ արժեք մեզ համար, ոչ թե որեւէ երկրից կամ որեւէ տարածքից ներմուծված։ Եվ ես դրան հավատում եմ, որովհետեւ կարծում եմ, որ նաեւ դահլիճում ներկա շատ մարդկանց եւ անձամբ իմ գործունեությունը դա են ապացուցել, որ ժողովրդավարությունն ի վերջո մեզ հարազատ երեւույթ է, բայց երեւի թե ժամանակ առ ժամանակ մենք կարիք ունենք մի պահ կանգ առնել եւ ինչպես ասում են՝ համադրել ժողովրդավարության մասին մեր կոնկրետ, պրակտիկ ձեւակերպումները։ Այսօրինակ հանդիպումները կարծում եմ՝ շատ լավ առիթ են այդ հարցերը քննարկելու համար»,–նշել է Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետը կարեւորել է քաղաքացիական հասարակության դերը երկրում ժողովրդավարության զարգացման ու ամրապնդման գործում եւ նշել, որ այդ նպատակով գործադիրը կոռուպցիայի դեմ պայքարի, դատիրավական բարեփոխումների գործընթացներում ներգրավվել է նաեւ քաղհասարակության ներկայացուցիչներին։
Այնուհետեւ կառավարության ղեկավարը պատասխանել է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մի շարք հարցերի, լսել նրանց դիտարկումներն ու առաջարկությունները։ Մասնավորապես, քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանությանը, այդ ուղղությամբ հանրային վերահսկողության բարձրացմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, դատաիրավական ոլորտում, ոստիկանության եւ ընդհանրապես պետական կառավարման համակարգերում բարեփոխումների իրականացմանը, այդ ուղղությամբ նաեւ միջազգային գործընկերների հետ համագործակցությանը վերաբերող հարցեր։
Վարչապետը եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները մտքեր են փոխանակել նաեւ հետագայում նման հանդիպումների կազմակերպման ձեւաչափերի շուրջ եւ ընդգծել, որ դրանք կնպաստեն երկկողմ փոխգործակցությանը տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումներն արդյունավետ կյանքի կոչելու գործին։

14-09-2019





24-01-2020
Ինչու՞ է Մատենադարանն աշխատանքի ընդունել պարսկուհու
Լեզվի խիստ անհրաժեշտությունը եղել էր մեկ էլ պարսից ...


24-01-2020
Արտահերթ ընտրությունների կանխատեսելի ընթացքը
ԵԽԽՎ-ում կքննարկվի Ադրբեջանում քաղբանտարկյալների վերաբերյալ նախնական զեկույցը

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am




24-01-2020
1.65 մլրդ դրամի արտոնություն կաթնամթերք արտադրող ընկերությանը
Իրանից 11 մլրդ դրամի կաթնային սերուցք ներմուծելու համար

Արմենուհի ...


24-01-2020
«Հուլիսի 1-ից որեւէ ցույց չի լինելու՝ անկախ ամեն ինչից»
Վարչապետն անդրադարձավ սպանդանոցների խնդրին

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Սպանդանոցների թեման օրակարգից ...


24-01-2020
Պոլիէթիլենային պարկերի ու տոպրակների վաճառքը օրենքի ուժով կարգելվի
Որ 15 րոպե գործածելուց հետո 400 տարի չկեղտոտենք ...


24-01-2020
Գրականագիտությունը, գրականությունը, ժամանակը
Հայ գրականությունը խուսափում է իրականությունից

Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


Անշուշտ, ...


24-01-2020
Նոր ազդակ՝ երկկողմ կապերի հետագա ընդլայնմանը
Քննարկել են հայ-նիդերլանդական հարաբերությունների զարգացման հեռանկարները

Վարչապետ Նիկոլ ...



24-01-2020
Նոր փոփոխությունը՝ ի շահ տնտեսավարողների
Հանրային սննդի ոլորտում ծառայություն ...

24-01-2020
Կարպի ներկայացումների ժամանակ մարդիկ ծիծաղից «ուշագնաց» էին լինում
Հայ թատրոնը հունվարի 23-ին տոնեց Կարպ ...

24-01-2020
Դպրոցական առարկայական օլիմպիադայի շրջանային փուլը
Հունվարի 14-ից Քաշաթաղի շրջանի ...

24-01-2020
Եվրոպայի առաջնությունը կտա հիմնական հարցերի պատասխանները
Հունահռոմեական ոճի հայ ըմբիշները տարբեր կարգի 8 ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO