Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

15.10.2019
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


«Ձեր գործունեությունը ապացույց է հայ–ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների»

Վարչապետն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորական պատվիրակությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների պատվիրակությանը՝ Ֆրանսիա—Հայաստան բարեկամական խմբի փոխնախագահ, Ֆրանսիա—Արցախ բարեկամության շրջանակի նախագահ Գի Տեսիենի գլխավորությամբ։ Պատվիրակության կազմում են Ֆրանսիայի ԱԺ պատգամավորներ՝ Ֆրանսիա–Արցախ բարեկամական շրջանակի հիմնադիր անդամ Վալերի Բուայեն, Ֆրանսիա—Արցախ բարեկամության շրջանակի անդամներ Դանիել Կազարյանը եւ Մուհամեդ Լաքհիլան, պատգամավորներ Ժան—Պիեր Կուբերտաֆոն, Գիյոմ Կասպարյանը, Կոմունիստական կուսակցությունը ներկայացնող սենատոր Պիեր Ուզալիասը։
Վարչապետը ողջունել է Ֆրանսիայի ԱԺ պատգամավորներին Հայաստանի կառավարությունում եւ ընդգծել, որ նրանք մեծ ներդրում ունեն հայ—ֆրանսիական բարեկամության զարգացման եւ Արցախի հարցի արդարացի լուծման գործում։ «Մենք բարձր ենք գնահատում ձեր գործունեությունը, որն ապացույց է հայ—ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների։ Շնորհակալ ենք Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանությանը ցուցաբերած աջակցության, ձեր սկզբունքայնության, հետեւողականության եւ վճռականության համար։ Ձեր գործունեությամբ դուք կարեւոր նպաստ եք բերում արցախյան հարցի խաղաղ կարգավորմանը եւ տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանմանը»,–նշել է Նիկոլ Փաշինյանը։ Կառավարության ղեկավարը նկատել է, որ միջխորհրդարանական կապերի, ինչպես նաեւ թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ ձեւաչափերով համագործակցության շարունակական խորացումը կնպաստի հայ—ֆրանսիական հարաբերությունների առավել ամրապնդմանը։
Գի Տեսիենը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին բարձր գնահատականի համար եւ նշել, որ շուրջ 30 տարի հանդիսանալով Ֆրանսիա—Հայաստան բարեկամական խմբի փոխնախագահ՝ մեծ սիրով շարունակում է աշխատել հայ—ֆրանսիական բարեկամության սերտացման ուղղությամբ։ Ֆրանսիա—Հայաստան բարեկամական խմբի փոխնախագահը, Ֆրանսիա—Արցախ բարեկամության շրջանակի նախագահն անդրադարձել է օրեր առաջ Ֆրանսիայի ԱԺ պատգամավորների՝ Արցախ կատարած այցին եւ խոսել տպավորությունների մասին։ Նա նշել է, որ Արցախի ժողովուրդն ունի իր ձայնը բարձրաձայնելու կամք եւ խաղաղ պայմաններում ապրելու վճռականություն, եւ Ֆրանսիա—Արցախ բարեկամության շրջանակի անդամները շարունակելու են այցելել Արցախ՝ նպատակ ունենալով աջակցել հարցի խաղաղ կարգավորման գործընթացին։
Ֆրանսիա—Հայաստան բարեկամական խմբի փոխնախագահը նշել է, որ Ֆրանսիայում հետեւում են Հայաստանում ընթացող ժողովրդավարական փոփոխություններին եւ խորը հարգանք ունեն այդ ուղղությամբ ձեռնարկվող քայլերի նկատմամբ։ Այս համատեքստում նա անդրադարձել է Հայաստան—Եվրամիություն Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրին (CEPA) եւ պատրաստակամություն հայտնել հայ—ֆրանսիական միջխորհրդարանական համագործակցության շրջանակում աջակցել CEPA—ի կիրարկմանը։
Վարչապետը կարեւորել է Հայաստանի եվրոպական գործընկերների, այդ թվում՝ Ֆրանսիայի աջակցությունը մեր երկրում տեղի ունեցող ժողովրդավարական բարեփոխումներին եւ ՀՀ—ԵՄ փոխգործակցության հետագա ընդլայնման համատեքստում կարեւորել վիզաների ազատականացման շուրջ բանակցությունների մեկնարկը։
Նիկոլ Փաշինյանը նաեւ երախտագիտություն է հայտնել Ֆրանսիայի կողմից Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դատապարտման ուղղությամբ իրականացվող քայլերի համար ու նաեւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կողմից ապրիլի 24—ը Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր հռչակելու համար, ինչն ընդգծում է երկու երկրների միջեւ բարեկամության անշրջելի բնույթը։
Մտքերի փոխանակության ընթացքում Հայաստանի վարչապետը պատասխանել է Ֆրանսիայի ԱԺ պատգամավորների մի շարք հարցերին, որոնք վերաբերում էին մեր երկրում հակակոռուպցիոն եւ դատաիրավական ոլորտների բարեփոխումներին, կանանց հասարակական—քաղաքական կյանքում ներգրավվածությանը եւ տնտեսական գործունեության խթանմանը, երիտասարդ սփյուռքահայության շրջանում Հայաստանի ճանաչելիության բարձրացմանը, Հայաստանում սիրիահայերի ինտեգրման գործընթացին եւ այլն։

14-09-2019





15-10-2019
Հայաստանը պետք է նպաստի մի շարք նախագծերում Վրաստանի ինտեգրմանը
Այս մոտեցումը կմեծացնի մեր երկրի դերակատարությունը տարածաշրջանային քաղաքական ...


15-10-2019
Բարեկարգվել է մոտ 140 կմ ճանապարհահատված
Արցախի Քաշաթաղի շրջանում բնակչությանը հուզող հիմնական խնդիրներից է ճանապարհաշինությունը։ ...


15-10-2019
ԳՈՐԾԱՐԱՐ ՎԱՐՎԵԼԱԿԱՐԳ
Կանանց հագուստ

Դասական կոստյում

Ժամանակակից նորաձեւության կարգախոսն է կանացիության եւ ...


 
15-10-2019
Հորդորակ
Հայերեն ընդունելի համարժեքներ ունեցող օտար բառերից խուսափելու մասին

Ներկայացնում ...


15-10-2019
Ֆինանսական վարձակալությամբ՝ նաեւ կաղնեփայտե տարաներ
Էկոնոմիկայի նախարարությունը լիզինգի ծրագրում լրացում է առաջարկում

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am




15-10-2019
Քննարկվել է պետական բյուջետային հատկացումների հայտը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում երեկ քննարկվել է աշխատանքի ...


15-10-2019
Թուրքիան նախապատրաստվել էր հարձակման
Զենքի վաճառքի սահմանափակման մասին հայտարարությունները չեն զսպի Էրդողանի ...



15-10-2019
Աշխարհում տեսակով առաջին փառատոնը կկայանա Երեւանում
Ժամանելու են մեր օրերի լեգենդար ...

15-10-2019
Աշնան ամենաանուշ օրը
Բերքի ավանդական տոնն ...

15-10-2019
Սիրիայի բանակը պատրաստվում է դուրս մղել զավթիչներին
Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am



15-10-2019
Չյուրացված դասի հետեւանքը
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը «Եվրո-2020»-ի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +26... +28

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO