Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

24.10.2019
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Միայն գիտակցելով անցյալը

Մենք կարող ենք երաշխավորել ազատության ապագան

Դրանով հանդերձ ժողովուրդն զգում է հիմնախնդրի առկայությունը։ Այժմ ամերիկացիները ավելի պակաս հարգանքով են վերաբերվում իրենց քաղաքական համակարգին, քան երբեւէ։ Այս հարցում նրանք մենակ չեն։ Արեւմտյան երկրների մեծ մասում նախկին ժամանակների համեմատությամբ բնակչությունը մեծ վերապահումներ ունի քաղաքական գործիչների նկատմամբ։ Ըստ էության, գոյություն ունեցող իստեբլիշմենթին ընդդիմացող եվրոպական բոլոր երկրներում պոպուլիզմի ներկայիս վերելքը ցույց է տալիս, որ նման զգացումները չափազանց ուժեղ են։ Հիասթափության ուժգնացումը եւ առկա քաղաքական համակարգերից դժգոհությունը համընկան ծանր ժամանակների հետ։ Արեւմտյան ժողովրդավարությունները կայունության փորձաշրջան են անցնում՝ դիմագրավելով այնպիսի արմատական նոր մարտահրավերներ, ինչպիսիք են ահաբեկչությունը, ժողովրդագրական փոփոխությունները, արտագաղթը եւ մշակույթների բախումը։ Իշխանությունները պարտավորված են պաշտպանել հասարակությանը նախկինում անհայտ սպառնալիքներից, վերաձեւել պետության բարեկեցության գաղափարախոսությունը եւ խրախուսել ներգաղթը, միաժամանակ ջանք թափելով, որպեսզի մշակույթների միջեւ բախումներ չլինեն։ Դա չափազանց դժվար խնդիր է ցանկացած ժամանակի համար, սակայն քաղաքական համակարգը երբեք այդքան անզոր չի եղել, որքան հիմա։ Անվերջ կամպանիականությունը եւ միջնորդությունը, կուսակցական հիմնադրամների համար արվող հանգանակությունները, հատուկ շահերի պաշտպանությունն ու լոբբինգը (որ հատկապես զարգացած է Ամերիկայում), այս ամենը հանգեցնում է հասարակության աչքին ողջ քաղաքականության վարկաբեկման, այդ պատճառով չափազանց ցածր է ընտրություններում քվեարկողների մասնակցության չափը։ Արեւմտյան ժողովրդավարությունը բոլոր երկրների համար մնում է չափանիշ։ Սակայն չի՞ լինի այնպես, ինչպես տիեզերական տարածություններում գերնոր աստղի բոցավառումը. փառքի գագաթնակետին ժողովրդավարությունը դառնա օճառի պղպջակի պես մի բան։
Շատերը հավատում են հակառակին, հատկապես նրան, որ հասարակական կյանքի բոլոր ոլորտներում աճող ժողովրդավարացումը անառարկելի բարօրություն է։ Հին համակարգերի անկման արդյունքները, տեղեկատվության հասանելիությունը եւ շարքային քաղաքացու իշխանություն ունենալը, իբր, կվերաճեն անընդմեջ վերելք ապրող անհատական ազատության եւ բարեկեցության։ 1990—ական բուռն թվականների վերջերին «Աքսենչեր» ֆիրման գովազդային մի հայտարարություն հրապարակեց, որով փառաբանում էր ընկերության խորաթափանց վերլուծությունը։ Դրանցից մեկը «Ինտերնետը ժողովրդավարություն կբերի Չինաստանին» լրագրային վերնագրի պարոդիան էր, որին հետեւում էր ֆիրմայի կրկներգը. «Հիմա դա հետաքրքիր է դառնում»։ Չնայած «dot..com—ի» համբավի դարաշրջանն արդեն անցել է, տեղեկատվական—համակարգչային տեխնոլոգիաներով ոգեւորվածները կարծում են, թե ինտերնետը դեռեւս մանկահասակ է, սակայն հետագայում ժողովրդավարություն կհաստատի Չինաստանում, կծաղկեցնի Հնդկաստանը, ինչպես նաեւ մեզ բոլորիս կդարձնի իր սեփական բանկիրները, փաստաբանները, խմբագիրները, անգամ՝ օրենսդիրները։ Վերջին միտումը արդեն նկատվում է այնպիսի նահանգներում, ինչպիսին Կալիֆոռնիան է, որտեղ մեծ թափով զարգանում է ռեֆերենդումային կառավարումը։ Մյուս նահանգները հետեւում են դրա օրինակին։ Հնարավո՞ր է այս պայմաններում խոսել ժողովրդավարության հզորացման դեմ։
Հետո՞ ինչ, որ ազատությունը ծնվում է ոչ թե քաոսից, այլ որոշակի կարգավորվածությունից, այսինքն՝ ապահովվում է ոչ թե անսահմանափակ եւ ուղղակի ժողովրդավարությամբ, այլ կարգավորվող ներկայացուցչական ժողովրդավարությամբ։ Չէ՞ որ կյանքի բազմաթիվ ոլորտներում մարդկանց ցուցումներ եւ սահմանափակումներ են անհրաժեշտ։ Եվ ի՞նչ կարող ենք անել, քանի որ ազատությունը լիովին կարող է երաշխավորվել միայն այն դեպքում, երբ նման շրջանակաները բավականաչափ ամուր են։
Ինչ էլ լինի, հենց այլընտրանքային տեսությունը ծնեց ժամանակակից ազատական ժողովրդավարությունը։ Արեւմուտքում գոյություն ունեցող ժողովրդավարությունը միշտ էլ եղել է այն, ինչ Արիստոտելը անվանում էր «խառնածին վարչակարգ»։ Նրան հատուկ է ընտրովի կառավարությունը, միաժամանակ առկա են սահմանադրական օրենքներ եւ իրավունքներ, անկախ դատական իշխանություն, ուժեղ քաղաքական կուսակցություններ, եկեղեցիներ, ֆիրմաներ, մասնավոր ընկերություններ եւ մասնագիտական միություններ։ Քաղաքական ժողովրդավարությունը չափազանց էական էր, փաստորեն ողջ հասարակության առանցքային բաղկացուցիչը, իսկ իշխանությունը, վերջին հաշվով, պատկանում էր ժողովրդին։ Սակայն այդ համակարգը բարդ էր եւ բաղկացած բազմաթիվ մասերից, որոնցից բոլորը չէ, որ կախված են ընտրություններից։ Գործնականում այդ համակարգի ոչդեմոկրատական հաստատությունների եւ խմբերի մեծ մասի խնդիրը հասարակական կրքերը մեղմացնելն էր, քաղաքացիների ուսուցանումը, ժողովրդավարության ղեկավարումը եւ դրանով իսկ՝ ազատության երաշխավորումը։ Երբ Հարվարդի իրավունքի դպրոցում շրջանավարտներին հանձնում են ավարտականը, նրանց հիշեցնում են, թե իրավունքի մասին պետք է մտածեն որպես «իմաստուն սահմանափակումների, որոնք մարդկանց դարձնում են ազատ»։ «Գեղեցիկ Ամերիկա» ազգային օրհներգը հռչակում է. «Ամերիկա՛, Ամերիկա՛։ / Աստված քեզ ստեղծել է անթերի / Թող ամրապնդվի քո ոգին / Ազատությունը օրինականություն է»։
Իմ գիրքը ինքնահսկման եւ ժողովրդավարության ու ազատության միջեւ հավասարակշռության վերականգնման կոչ է։ Սա ելույթ չէ ժողովրդավարության դեմ, այլ նախազգուշացում, որ այդքան բարօրություն բերած ժողովրդավարությունը պահանջվածից ավելին չլինի։ Ազատական ժողովրդավարական քաղաքականության էությունն այն է, որ կառուցվի ամբողջական եւ համալիր հասարակարգ, այլ ոչ թե այնպիսին, որտեղ գերիշխում է ընդամենը մեկ գաղափար։ Ամերիկայի հիմնադիր հայրերը ձգտում էին ստեղծել նման բազմակարծիք հասարակություն եւ դա այն ժամանակներում, երբ շատերը դեռ հավատում էին, թե հասարակության վրա պետք է գերիշխի մեկ միասնական կրոնական գաղափարախոսություն։ Ժողովրդավարությունը նույնպես մեկ միասնական գաղափարախոսություն է. ինչպես եւ բոլոր նման մոդելները, նա էլ ունի իր սահմանները։ Այն, ինչ գործում է օրենսդրական ոլորտում, կարող է չաշխատել կորպորացիայի ներսում։
Վերականգնման փորձը քաղաքական համակարգի՝ դեռ չի նշանակում վերադարձ դեպի նախկին կարգերը։ Մենք գոհ ենք ժողովրդավարական փոփոխություններից եւ բարձր ենք գնահատում։ Սակայն մեզ պետք է ոչ թե այնպիսի ժողովրդավարություն, որ գոյություն ուներ 19—րդ դարում, այլ այնպիսին, որը պետք է լինի 21—րդ դարում։ Ժողովրդավարական հասարակություններին անհրաժեշտ են նոր ամորտիզատորներ եւ կողմնորոշիչներ, որոնք պետք է համապատասխանեն արդի հիմնախնդիրներին ու ժամանակի մարտահրավերներին։ Դրանց որոնումը պետք է նախորդի ազատության եւ ժողովրդավարության համար պայքարի պատմության ուսումնասիրությանը, պայքար, որ սկսվեց Արեւմուտքում եւ այնուհետեւ տարածվեց աշխարհի մյուս ծագերում։ Եթե մենք հանուն կյանքի, ազատության եւ բարօրության նպատակադրվել ենք երկար ճանապարհ ընկնել, պետք է հիշենք այն ուժերին, որոնք ապահովեցին այն նախկինում։ Միայն գիտակցելով անցյալը, մենք կարող ենք երաշխավորել ազատության ապագան։
Հատվածներ Ֆարիդ Զաքարիայի «Ազատության ապագան. ոչլիբերալ ժողովրդավարությունը ԱՄՆ—ում եւ նրա սահմաններից դուրս» գրքից։
Անգլերենից թարգմանեց
Տիրան ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

14-09-2019





23-10-2019
Հայաստանը զբոսաշրջային քարտեզի վրա
Ինչպիսի քայլեր են արվում մեր երկրի վարկանիշը բարձրացնելու ...


23-10-2019
Հովհաննես Թումանյանի «բարի ուժի» փիլիսոփայությունը
Լիակատար ներումը հնարավոր է դարձնում «սիրելը»

Մինչ հայոց ...


23-10-2019
Ներքաղաքական կյանքն ընթանում է բնականոն հունով
Խորհրդարանական ուժերը՝ տեղական իրադարձությունների մասին

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


Ինչպիսի՞ն է ...


23-10-2019
Թյուրքալեզու երկրների հավաք՝ Մերձավոր Արեւելքն ու Կովկասը վերահսկելու օրակարգով
Համաթուրքական համերաշխության ներքին անհամերաշխությունը

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Պետք է խոսել ...


23-10-2019
Սառույց հալեցնելու աղի փոխարեն կերակրի՛ աղ օգտագործեք
Եթե, իհարկե, թանկ է առողջությունը

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Գաղտնիք հայտնաբերած ...


23-10-2019
Քրդերը մնացել են մենակ թուրքական թնդանոթների դեմ
Հասկանալի չէ, թե երբ քրդերը կազատվեն թուրքական իշխանության ...


23-10-2019
Բիզնես... կարմիր գծերին
Երեւանի փողոցներում՝ հատկապես կենտրոնում, կարմիր գծերին հաճախ կարելի է ...



23-10-2019
Վաշինգտոնն ու Մոսկվան ասացին իրենց խոսքը. ո՞րն է լինելու լուծումը
Եվ ինչ նոր սադրանքների կդիմի ...

23-10-2019
Գինու արտահանումն աճել է
Հայկական արտադրանքը կներկայացվի ...

23-10-2019
«Դրախտի դարպասը»՝ Արցախի էկրանին
Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am



23-10-2019
Ռազմական խաղերում Հայաստանն ունի 1 մեդալ
Եվս մի քանիսի ակնկալիք

USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO