Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

15.10.2019
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Արցախը ժողովրդավարական ինստիտուտներ կառուցելու լուրջ փորձ ունի

Հայաստանը զարգացնում է հարաբերությունները միջազգային գործընկերների հետ


Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


«Այս 28 տարվա ընթացքում Արցախը կուտակել է ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու լավ փորձ, ինչը եւս մեկ անգամ ի ցույց է դնում Արցախի լրջությունը եւ կարողությունը՝ կառուցելու ժողովրդավարական ինստիտուտներ եւ երաշխավորելու մարդու ազատ կամարտահայտությունը։ Այս առումով կարող եմ նշել, որ եթե անհրաժեշտություն կա, Արցախը կարող է կիսել իր այդ փորձը»,–լրագրողների հետ երեկ ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ մեկնաբանելով Արցախում կայացած ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ որոշ պետությունների, մասնավորապես Ուկրաինայի եւ Վրաստանի արձագանքները։
Հանրային միջոցառումներին եւ ընտրություններին մասնակցությունը մարդու հիմնարար իրավունքների իրացման շրջանակում է։ Այդ առումով նա վկայակոչեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունն առ այն, որ իրենք ճանաչում են Արցախի բնակչության՝ սեփական ապագայի վերաբերյալ որոշում կայացնելու իրավունքը։ 1991թ.—ից Արցախում անխափան անցկացվել են նախագահական, խորհրդարանական եւ տեղեկան ինքնակառավարման մարմինների ընտրություններ, որոնք դասվում են Արցախի ժողովրդի կողմից իրենց իրավունքների իրացման շարքին։ Ինչպես արձանագրել են նաեւ դիտորդական առաքելություն իրականացրած կազմակերպություններն ու դիտորդները, ընտրություններն անցկացվել են ժողովրդավարական չափանիշներին լիովին համապատասխան։ «Հայկական կողմի սկզբունքային դիրքորոշումն այն է, որ մարդու իրավունքների իրացումը պայմանավորված չէ բնակության վայրի կարգավիճակով, իսկ մարդու իրավունքները չճանաչելը որեւէ ձեւով չի սահմանափակում դրանց իրականացումը»,–ասաց Աննա Նաղդալյանը։
Անդրադառնալով ֆրանսիացի պատգամավորների Արցախ այցելության վերաբերյալ Ադրբեջանի ԱԳՆ—ի մեկնաբանությանը, Նաղդալյանը նկատեց, որ ֆրանսիական հեղափոխության իդեալները ֆրանսիացի պատգամավորներին բացատրելու հարցում ադրբեջանական կողմը հիմնարար սխալ է թույլ տվել։ «Արցախի ժողովրդի կողմից իր իրավունքների իրացման մերժումը ոչ այլ ինչ է, քան Արցախի ժողովրդի դեհումանիզացիա, որը նաեւ Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի դեմ իրականացված զանգվածային ոճրագործությունների շարունակությունն է»,–հավելեց մամուլի խոսնակը։
Աննա Նաղդալյանն անդրադարձավ նաեւ ադրբեջանական մամուլում ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գեորգի Ծերեթելիին վերագրվող հարցազրույցին, նշելով, որ հանդիպում է եղել Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանի եւ Գ. Ծերեթելիի միջեւ, որտեղ ի թիվս մի շարք հարցերի, բարձրացվել է նաեւ այդ հարցը։ Հարցին անդրադարձ է եղել նաեւ ԵԱՀԿ—ում ՀՀ մշտական ներկայացուցչության կողմից, եւ ԵԱՀԿ—ում խորհրդարանական վեհաժողովի ներկայացուցիչները հավաստիացրել են, որ Գեորգի Ծերեթելին իր հարցազրույցում որեւէ անդրադարձ, առավել եւս որեւէ բնորոշում չի տվել հայկական կողմի հայտարարություններին։ Նա աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափին, ինչպես նաեւ կարեւորում է խաղաղ գործընթացը առաջ մղելու համար համապատասխան միջավայրի ձեւավորումը։ ԱԳՆ—ն առավոտյան տեղեկացվել է, որ ադրբեջանական լրատվամիջոցները հետին թվով արդեն իսկ խմբագրել են ԵԱՀԿ ԽՎ նախագահին վերագրվող հարցազրույցը։ «Առաջին անգամը չէ, երբ պաշտոնյաներին վերագրվում են խեղաթյուրված մեկնաբանություններ հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ, ինչը բնավ չի նպաստում հակամարտության լուսաբանման գործում ադրբեջանական լրատվամիջոցների նկատմամբ արժանահավատության բարձրացմանը, եւ նման դրսեւորումները զուտ քարոզչական հնարքներ են պարունակում»,–նկատեց Նաղդալյանը։
Նախօրեին ՌԴ փոխվարչապետ Յուրի Բորիսովը հայտարարել էր, որ Ռուսաստանը դեմ չէ Ադրբեջանի ՀԱՊԿ—ում դիտորդի կարգավիճակ ստանալուն։ Որքանո՞վ է հավանական նման զարգացումը։ ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչը հիշեցրեց, որ գոյություն ունի ՀԱՊԿ կանոնադրություն, որտեղ հստակ ամրագրված են դիտորդ եւ գործընկեր դառնալու համար չափանիշները։ Մասնավորապես, ՀԱՊԿ–ում դիտորդի կամ գործընկերոջ կարգավիճակին հավակնող պետությունը պետք է դիվանագիտական հարաբերություններ ունենա ՀԱՊԿ անդամ բոլոր պետությունների հետ։ «Ավելին, դիտորդի կարգավիճակի հավակնող պետությունը պետք է աջակցի միջազգային վեճերի եւ հակամարտությունների բացառապես խաղաղ կարգավորմանը։ Իսկ ինչ վերաբերում է գործընկերոջ կարգավիճակին, ինչպես եւ դիտորդի կարգավիճակի պարագայում, նա նույնպես պետք է ունենա դիվանագիտական հարաբերություններ ՀԱՊԿ անդամ բոլոր պետությունների հետ, չունենա հակամարտություններ այլ պետությունների կամ պետության հետ եւ չունենա տարածքային վեճեր հարեւանների հետ»,–շեշտեց Նաղդալյանը։
ՀԱՊԿ անդամ որոշ պետությունների կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի հետ կապված Հայաստանը մշտապես եւ հետեւողականորեն բարձրաձայնում է իր մտահոգությունները։ ԱԳՆ մամուլի խոսնակն ընդգծեց, այդ փաստը բացասաբար է ազդում ինչպես կառույցի հեղինակության, այնպես էլ համագործակցության միջավայրի վրա։

Երկկողմ եւ բազմակողմ հարաբերությունները

Սեպտեմբերի 9-ին ՀՀ եւ ԳԴՀ կառավարությունների միջեւ ստորագրվել է Հայաստան-ԵՄ ռեադմիսիայի մասին համաձայնագիրը կիրարկող արձանագրություն։ Այդ արձանագրության ստորագրումը նախատեսված է «Հայաստան-ԵՄ ռեադմիսիայի մասին» համաձայնագրով, որի 20-րդ հոդվածով նշված է, որ Հայաստանը եւ ԵՄ անդամ պետությունները պետք է համաձայնագրի կիրարկման վերաբերյալ համապատասխան արձանագրություններ ստորագրեն։ Նա հավելեց, որ ՀՀ-ն նման արձանագրություններ արդեն իսկ ստորագրել է Բենիլյուքսի պետությունների՝ Բելգիա, Լյուքսեմբուրգ, Նիդերլանդներ, ինչպես նաեւ ԳԴՀ-ի, Էստոնիայի, Ֆրանսիայի հետ։ Ներկայումս նախագծման փուլում են գտնվում կիրարկվող արձանագրությունները Բուլղարիայի, Չեխիայի, Լատվիայի, Լիտվայի, Լեհաստանի եւ Շվեդիայի հետ։
Երեկ ԱԳՆ—ում կայացել է Հայաստան—ԵՄ մուտքի արտոնագրի դյուրացման հարցերով համատեղ կոմիտեի 5—րդ նիստը, որի ժամանակ քննարկվել են «Հայաստան—ԵՄ մուտքի արտոնագրերի դյուրացման մասին» համաձայնագրի կիրարկման հետ կապված հարցերը, դրա արդյունավետության բարձրացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը, ինչպես նաեւ անդրադարձ է կատարվել առկա խնդիրներին։
Հայաստանում կայանալիք WCIT գագաթնաժողովին Թայվանի մասնակցության եւ ընդհանրապես Թայվանի հարցի վերաբերյալ մեր երկրի դիրքորոշումն անփոփոխ է։ Դրա մասին հայկական կողմը բազմիցս տարբեր մակարդակներում բարձրաձայնել է։ «Հայաստանն աջակցում է մեկ Չինաստան սկզբունքին, չունի եւ չի հաստատի հարաբերություններ Թայվանի հետ։ Հայաստանը նաեւ աջակցում է Թայվանյան նեղուցի ափերի միջեւ խաղաղ հարաբերությունների զարգացմանը»,–մեկնաբանեց նա։
ԱԳՆ մամուլի խոսնակն անդրադարձավ նաեւ մամուլում տեղ գտած մի քանի հրապարակումների, մասնավորապես Արա Բաղդասարյանի ազատման հանգամանքին, նշելով, որ նա ոչ թե Անդորրայում ՀՀ հյուպատոսն է եղել, ինչպես ներկայացվել է մամուլում, այլ պատվավոր հյուպատոսը, որը դիվանագիտական ծառայության հետ առնչություն չունեցող պաշտոն է։ «Արտաքին գործերի նախարարության կողմից որոշում է կայացվել դադարեցնելու Արա Բաղդասարյանի՝ պատվավոր հյուպատոսի պարտականությունները՝ դրանք ոչ արդյունավետ իրականացնելու կապակցությամբ։ Այդ մասին տեղեկացվել է ինչպես Արա Բաղդասարյանը, այնպես էլ Անդորրայի իշխանությունները։ Ինչ վերաբերվում է Անդորրայի հետ հարաբերություններին, ապա դրանք համակարգվում են Ֆրանսիայում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմնի կողմից»,–պարզաբանեց Նաղդալյանը։
Իսրայելում ՀՀ դեսպանության բացման կապակցությամբ նշվեց, որ Իսրայելի հետ հարաբերությունների զարգացման լավ հիմքեր կան եւ երկկողմ հանձնառություն՝ առկա ներուժը կիրառելու ուղղությամբ։ «Իսրայելում դիվանագիտական ներկայացուցչություն բացելով, մեկ անգամ եւս մենք հաստատվում ենք այն տարածաշրջանում, որտեղ ունենք առաջնային ընդգծված շահեր»,–ասաց Նաղդալյանը։
Օրեր առաջ հրաժարական տվեց ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը։ Այն հարցին, թե կարող է արդյոք այդ հրաժարականը ազդել հայ—ամերիկյան հարաբերությունների վրա, Նաղդալյանը նշեց, որ ԱՄՆ—ի հետ Հայաստանն ունի ակտիվ երկխոսություն տարբեր մակարդակներում, եւ ԱՄՆ—ի հետ հարաբերությունները պայմանավորված չեն առանձին անձերով՝ կրելով ինստիտուցիոնալ բնույթ։
Առաջիկայում արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով մեկնելու է ԱՄՆ՝ մասնակցելու ՄԱԿ—ի Գլխավոր ասամբլեայի 74—րդ նստաշրջանի աշխատանքներին (նստաշրջանը մեկնարկելու է սեպտեմբերի 17—ին)։ Նաղդալյանի խոսքով, բավական հագեցած օրակարգ է լինելու՝ նախատեսված են ինչպես երկկողմ, այնպես էլ՝ եռակողմ ձեւաչափով հանդիպումներ։ Նախարարը մասնակցելու է նստաշրջանի մի շարք միջոցառումների, մասնավորապես ելույթ է ունենալու ՄԱԿ—ի անվտանգության խորհրդի «Անվտանգության եւ խաղաղության պահպանմանն ուղղված ՄԱԿ—ի տարածաշրջանային եւ ենթաշրջանային կազմակերպությունների համագործակցությունը» խորագրով բաց քննարկմանը, մասնակցելու է «Հնագույն քաղաքակրթությունների» ֆորումի նախարարական հանդիպմանը։
Անդրադառնալով այն հարցին, թե կհանդիպեն արդյոք Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները Նյու Յորքում, Նաղդալյանը տեղեկացրեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից նման առաջարկ եղել է։ «Կողմերը համաձայնել են, որ հանդիպումը կայանա, իսկ որտեղ եւ ինչ ժամկետներում՝ դեռ չենք կարող ասել։ Կա սկզբունք, որ հանդիպման մասին համաձայնեցված կարգով Հայաստանն ու Ադրբեջանը միաժամանակ են հայտարարում։ Հայկական կողմն այդ սկզբունքը երբեւէ չի խախտել եւ չի էլ խախտելու»,–ասաց նա։

14-09-2019





15-10-2019
Հայաստանը պետք է նպաստի մի շարք նախագծերում Վրաստանի ինտեգրմանը
Այս մոտեցումը կմեծացնի մեր երկրի դերակատարությունը տարածաշրջանային քաղաքական ...


15-10-2019
Բարեկարգվել է մոտ 140 կմ ճանապարհահատված
Արցախի Քաշաթաղի շրջանում բնակչությանը հուզող հիմնական խնդիրներից է ճանապարհաշինությունը։ ...


15-10-2019
ԳՈՐԾԱՐԱՐ ՎԱՐՎԵԼԱԿԱՐԳ
Կանանց հագուստ

Դասական կոստյում

Ժամանակակից նորաձեւության կարգախոսն է կանացիության եւ ...


 
15-10-2019
Հորդորակ
Հայերեն ընդունելի համարժեքներ ունեցող օտար բառերից խուսափելու մասին

Ներկայացնում ...


15-10-2019
Ֆինանսական վարձակալությամբ՝ նաեւ կաղնեփայտե տարաներ
Էկոնոմիկայի նախարարությունը լիզինգի ծրագրում լրացում է առաջարկում

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am




15-10-2019
Քննարկվել է պետական բյուջետային հատկացումների հայտը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում երեկ քննարկվել է աշխատանքի ...


15-10-2019
Թուրքիան նախապատրաստվել էր հարձակման
Զենքի վաճառքի սահմանափակման մասին հայտարարությունները չեն զսպի Էրդողանի ...



15-10-2019
Աշխարհում տեսակով առաջին փառատոնը կկայանա Երեւանում
Ժամանելու են մեր օրերի լեգենդար ...

15-10-2019
Աշնան ամենաանուշ օրը
Բերքի ավանդական տոնն ...

15-10-2019
Սիրիայի բանակը պատրաստվում է դուրս մղել զավթիչներին
Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am



15-10-2019
Չյուրացված դասի հետեւանքը
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը «Եվրո-2020»-ի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +26... +28

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO