Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

02.06.2020
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Պետությունը կաջակցի ջերմատնային տնտեսություն կառուցողներին

Ծրագիրը քննարկման փուլում է

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Էկոնոմիկայի նախարարությունը մի ծրագիր է մշակել, որի համաձայն փոքր ու միջին ջերմատնային տնտեսությունների ներդրման համար պետական աջակցություն կլինի (քննարկման է դրված մինչեւ սեպտեմբերի 15—ը, որից հետո, ըստ ընթացակարգի, կներառվի կառավարության նիստերից մեկի օրակարգում, եթե, իհարկե, լրամշակման չդրվի)։
Ինչու է պետությունը որոշել այս ոլորտում բռնել տնտեսավարողի ձեռքը։ Նախարարությունը ներկայացնում է ընթացիկ վիճակը։
Բանն այն է, որ բանջարանոցային մշակաբույսերի համախառն բերքը 2018թ. կազմել է 628.2 հազ. տոննա, որը ներառում է 926 հա ջերմոցներից եւ ջերմատներից հավաքված 68.2 հազ. տ բանջարանոցային մշակաբույսերի բերքը։ Օպերատիվ տվյալների համաձայն, Հայաստանում շահագործվում է շուրջ 1300 հա ջերմատուն, որից նորագույն տեխնոլոգիաներով մշակվող ջերմատների մակերեսը շուրջ 177 հա է։ Ջերմատների ընդհանուր քանակի շուրջ 90 տոկոսը Արարատի, Արմավիրի եւ Կոտայքի մարզերում է։ Ներկայումս կառուցվում են 26.0 հա ընդհանուր տարածքով ջերմատներ։
Էկոնոմիկայի նախարարությունը համարում է, որ ջերմատնային տնտեսությունների զարգացմանը խթանելը կնպաստի նաեւ բանջարեղենի գների իջեցմանը եւ սեզոնայնությամբ պայմանավորված կայունացմանը։ Բանջարեղենի առանձին տեսակները՝ լոլիկը, վարունգը, տաքդեղն ու սմբուկը, կտրուկ թանկանում են նոյեմբերից։ Հիմնականում բարձրանում են ծածկած գրունտի բանջարեղենի գները։ Եվ այս ծածկած գրունտի բանջարեղենի գնի վրա մեծ ազդեցություն է ունենում ներքին շուկայում իրացվող ծածկած գրունտի փոքր արտադրողների արտադրանքը, որոնց ինքնարժեքը համեմատաբար բարձր է, եւ պահանջարկի դեպքում էլ գները տարեվերջին զգալիորեն փոխվում են՝ դեպի բարձրացում։ Իսկ պետական աջակցության ծրագիրը կմեղմի գնային տատանումները, ապրանքն ավելի մատչելի կդառնա ու ավելի շատ կսպառվի։
Բացի այդ՝ տեղական փորձը ցույց է տալիս, որ սովորական տեխնոլոգիաների կիրառմամբ ջերմոցներում 1 քմ—ի բերքատվությունը տատանվում է 8—20 կիլոգրամի սահմաններում՝ կախված մշակաբույսից, իսկ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ, մշակաբույսերի բերքատվությունը հասնում է 40—60 կիլոգրամի։ Իսկ արդի տեխնոլոգիաներ կիրառելու համար պետք են ֆինանսական միջոցներ, զարգացած ենթակառուցվածք, ոլորտային գիտելիք։
Դարձյալ ըստ նախարարության մշակած փաստաթղթի նախագծի՝ հետեւողական աշխատանքի շնորհիվ մի քանի տարիների ընթացքում ջերմատնային տնտեսությունը կարող է դառնալ մեր երկրի գյուղատնտեսության առանցքային, բարձր հավելյալ արժեք ապահովող, ներքին ու արտաքին ապրանքաշրջանառության մեջ լուրջ տեսակարար կշիռ ունեցող ուղղություններից մեկը։ Եվ առաջարկվող փոքր ու միջին ջերմատնային տնտեսությունների ներդրումը կխթանի գյուղացիական տնտեսություններին անցնելու ցածրարժեքից դեպի բարձրարժեք գյուղատնտեսության։
Հիշեցնենք, որ գյուղատնտեսության ոլորտում ջերմատնային տնտեսությունների ստեղծմանն ու զարգացմանը նպաստելու համար մեր երկրի օրենսդրությամբ սահմանված են որոշակի արտոնություններ։
Մասնավորապես՝ ջերմատնային տնտեսություններում օգտագործվող միջոցների ներմուծումը, ինչպեսեւ՝ այդ տնտեսություններում օգտագործվող միջոցների օտարումը ազատված են ավելացված արժեքի հարկից։ Նաեւ՝ ջերմատնային տնտեսությունների ստեղծումը խթանվում է գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման, ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության (լիզինգի) պետական աջակցության ծրագրերով։
Եվ այս ամենին հավելյալ՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ 2017թ. հունվարի 1—ից գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող ջերմատնային տնտեսությունների համար գործում են բնական գազի արտոնյալ սակագներ։
Ինչեւէ, երբ նշյալ ծրագիրը հաստատվի, մենք, իհարկե, կներկայացնենք մանրամասներ այն մասին, թե պետությունն ինչ քայլերով է աջակցելու փոքր ու միջին ջերմատներ ներդրողներին։ Իսկ առայժմ նշենք միայն պետության ակնկալիքները այդ ծրագրի իրագործումից։ Այն է՝ 3 տարիների ընթացքում շուրջ 25,0 հա ընդհանուր մակերեսով արդիական չափորոշիչներով ջերմատնային տնտեսություններ կկառուցվեն։ Բերքատվության որակը կփոխվի եւ, ըստ այդմ էլ, ջերմատնային արտադրանքի ծավալները կավելանան տարեկան շուրջ 2930 տոննայով։ Ինքնարժեքը կնվազի արտադրողականության բարձրացման հաշվին։ Կավելանան տնտեսավարող սուբյեկտների եկամուտները։ Եվ վերջում՝ ստեղծվող ջերմատնային տնտեսությունները կարող են օրինակ ծառայել տնտեսավարողների լայն շերտերի համար՝ արդի մոտեցումներին ծանոթանալու առումով։

14-09-2019





02-06-2020
Կուժեղացվեն աշխատողի իրավունքի պաշտպանության դրույթները
Օրենսգրքի բարեփոխումներն ուղղված են աշխատանքի կայունությանը, որակի եւ ...


02-06-2020
Ծանի՛ր զքեզ
Այս պատգամի կատարումը հասուն անհատից պահանջում է յուրացման ...


02-06-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 517 նոր դեպք
Հայաստանում հունիսի 2-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է ...


02-06-2020
«Որդիքը Տիրոջ ժառանգութիւնն են...»
Մայրությունը կարեւորագույն դեր է, որ Աստված հատկացրել է կանանց ...


02-06-2020
Ավարտվեց ուստարին
Անցնող ուստարում Քաշաթաղի շրջանի 52 հանրակրթական դպրոցներում սովորող 2050 ...


02-06-2020
Քաշաթաղի շրջվարչակազմը նոր ղեկավար ունի
Երեկ Արցախի Հանրապետության տարածքային կառավարման եւ զարգացման նորանշանակ նախարար ...


02-06-2020
Կատարելագործել, այլ ոչ թե շուռ գալ ու հեռանալ
«Կազմակերպությունը, որը մենք ֆինանսավորում ենք, աջակցում եւ որի ...



02-06-2020
Ինչ է ասում ՄԻԵԴ խորհրդատվական կարծիքը
Մեր հասարակությունն իրավունք ունի ...

02-06-2020
Մեր շքեղ բուսաշխարհն ու անշուք վերաբերմունքը
Երբ ոչ ճանաչում ենք, ոչ բուժվում, ոչ ...

02-06-2020
Մերկելը չի ընդունել Թրամփի առաջարկը
«Մեծ յոթնյակի» գագաթնաժողովը կանցկացվի ...

02-06-2020
Գաբրիել Սարգսյանը՝ առաջին առցանց առաջնության բրոնզե մեդալակիր
Երեւանցի գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը դարձել է ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +12... +14
ցերեկը +27... +29

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO