Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

24.10.2019
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


IPSE DIXIT

Ամբոխի հոգեբանության ուսումնասիրությունը ցանկալի է դիտվում գործնական առումով, բայց եթե անգամ դա լիներ բացառապես տեսական հետաքրքրության առարկա, ապա այդ դեպքում նույնպես արժանի պիտի լիներ ուշադրության։ Մարդկանց գործողությունները կառավարող շարժիչների պարզաբանումը պակաս հետաքրքրական չէ, քան ինչ—որ հանքաքար կամ ծաղիկ ուսումնասիրելը....
Իսկն ասած, աշխարհի բոլոր տիրակալները, կրոնների եւ պետությունների բոլոր հիմնադիրները, բոլոր հավատքների առաքյալները, ականավոր պետական մարդիկ, նաեւ, ավելի համեստ ասպարեզում, մարդկանց փոքր ու մեծ հանրույթների առաջնորդները միշտ եղել են ակամա հոգեբաններ, բնազդորեն ըմբռնել են ամբոխի հոգին եւ հաճախ՝ միանգամայն ստույգ։ Հատկապես այդ ըմբռնման շնորհիվ էլ նրանք դառնում էին ամբոխի տիրակալները....
Ամբոխի մեջ մարդը չափազանց դյուրին է ենթարկվում այն բառերին եւ պատկերացումներին, որոնք մեկուսի վիճակում նրա վրա ոչ մի ազդեցություն չէին կարող ունենալ, եւ կատարում է արարքներ, որոնք բացահայտորեն հակասում են նրա շահերին ու սովորույթներին։ Անհատն ամբոխում մի ավազահատիկ է՝ բազում մյուսների պես, որ քամին վեր է հանում ու տանում։ Ամբոխի հատկապես նման հատկության շնորհիվ է, որ մենք երբեմն տեսնում ենք, թե ինչպես ատենակալները մի այնպիսի որոշում են կայացնում, որ նրանցից ամեն մեկն առանձին չէր հնչեցնի։ Մենք տեսնում ենք, որ խորհրդարաններն այնպիսի միջոցառումների են համաձայնում եւ այնպիսի օրենքներ են ընդունում, որոնք խորհրդարանի ամեն մի անդամը մեկուսի կդատապարտեր։ Կոնվենտի անդամները, առանձին վերցրած, խաղաղասիրության հակված լուսավորյալ բուրժուաներ էին։ Բայց միավորվելով որպես ամբոխ՝ արդեն առանց դույզն—ինչ վարանման նրանք ընդունում էին ամենազարհուրելի որոշումները եւ միանգամայն անմեղ մարդկանց գիլյոտինի էին դատապարտում։ Ի լրումն՝ նրանք հակառակ գնացին սեփական շահերին՝ հրաժարվեցին սեփական անձեռնմխելիությունից եւ իրենք իրենց պատժեցին։
Բայց միայն արարքներով չէ, որ անհատն ամբոխում տարբերվում է ինքն իրենից մեկուսի վիճակում։ Մինչ ամեն տեսակի անկախությունը կորցնելը՝ նրա գաղափարներում եւ զգացումներում պետք է կատարվի փոփոխություն, ընդ որում այնքան խոր, որ ունակ է ժլատին դարձնել շռայլող, սկեպտիկին՝ հավատավոր, ազնիվ մարդուն՝ հանցագործ, վախկոտին՝ հերոս....
Անհատն ամբոխում հենց միայն քանակի շնորհիվ ձեռք է բերում անկասելի ուժի գիտակցում, եւ այդ գիտակցումը նրան ենթարկում է այնպիսի բնազդների, որոնց նա երբեք տուրք չէր տա միայնակ լինելով։ Մինչդեռ ամբոխի մեջ նա քիչ է հակված զսպելու այդ բնազդները, որովհետեւ ամբոխն անանուն է եւ ոչ մի պատասխանատվություն չի կրում։ Պատասխանատվության զգացումը, որ միշտ զսպում է առանձին անհատներին, իսպառ չքանում է ամբոխի մեջ....
Այս ամենից մենք եզրակացնում ենք, որ ամբոխը մտավոր առումով միշտ ցածր է կանգնած մեկուսի անհատից, բայց հույզերի եւ դրանց հարուցած արարքների առումով կարող է լինել անհատից ավելի լավը կամ վատը՝ ըստ հանգամանքների։ Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ տեսակի ներշնչման է ենթարկվում ամբոխը։ Հատկապես այս պահն են լիովին անտեսել բոլոր այն հեղինակները, որոնք ուսումնասիրել են ամբոխը միայն վերջինիս հանցավորության տեսանկյունով։ Հարկավ, ամբոխը հաճախ է լինում հանցավոր, բայց նույնպես հաճախ լինում է նաեւ հերոսական։ Ամբոխը մահվան կգնա հանուն որեւէ հավատքի կամ գաղափարի։ Ամբոխի մեջ հնարավոր է խանդավառություն արթնացնել եւ այդկերպ, առանց հացի ու անզեն, հարկադրել առաջ շարժվելու հանուն փառքի եւ պատվի, ինչպես խաչակրաց արշավանքների ժամանակ էր....
Գուստավ ԼԵԲՈՆ

Պատրաստել է Վ. ՄԻՐԶՈՅԱՆԸ

21-09-2019





23-10-2019
Հայաստանը զբոսաշրջային քարտեզի վրա
Ինչպիսի քայլեր են արվում մեր երկրի վարկանիշը բարձրացնելու ...


23-10-2019
Հովհաննես Թումանյանի «բարի ուժի» փիլիսոփայությունը
Լիակատար ներումը հնարավոր է դարձնում «սիրելը»

Մինչ հայոց ...


23-10-2019
Ներքաղաքական կյանքն ընթանում է բնականոն հունով
Խորհրդարանական ուժերը՝ տեղական իրադարձությունների մասին

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


Ինչպիսի՞ն է ...


23-10-2019
Թյուրքալեզու երկրների հավաք՝ Մերձավոր Արեւելքն ու Կովկասը վերահսկելու օրակարգով
Համաթուրքական համերաշխության ներքին անհամերաշխությունը

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Պետք է խոսել ...


23-10-2019
Սառույց հալեցնելու աղի փոխարեն կերակրի՛ աղ օգտագործեք
Եթե, իհարկե, թանկ է առողջությունը

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Գաղտնիք հայտնաբերած ...


23-10-2019
Քրդերը մնացել են մենակ թուրքական թնդանոթների դեմ
Հասկանալի չէ, թե երբ քրդերը կազատվեն թուրքական իշխանության ...


23-10-2019
Բիզնես... կարմիր գծերին
Երեւանի փողոցներում՝ հատկապես կենտրոնում, կարմիր գծերին հաճախ կարելի է ...



23-10-2019
Վաշինգտոնն ու Մոսկվան ասացին իրենց խոսքը. ո՞րն է լինելու լուծումը
Եվ ինչ նոր սադրանքների կդիմի ...

23-10-2019
Գինու արտահանումն աճել է
Հայկական արտադրանքը կներկայացվի ...

23-10-2019
«Դրախտի դարպասը»՝ Արցախի էկրանին
Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am



23-10-2019
Ռազմական խաղերում Հայաստանն ունի 1 մեդալ
Եվս մի քանիսի ակնկալիք

USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO