Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

06.06.2020
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Անկախության խորհուրդը պետության համար

Եվ անկախության՝ քաղաքացու ընկալումը

Յուրաքանչյուր դպրոցական գիտի, թե ինչ օր է սեպտեմբերի 21-ը, քանի որ օրը տոնական է, եւ այդ օրը ինքը դպրոց գնալու պարտականություն չունի, իսկ թե ինչ է նշանակում տոնի խորհուրդը, եւ ինչ պարտականություն ունի ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի, որ 1991 թվականի սեպտեմբերի 21-ին կողմ է քվեարկել ԽՍՀՄ կազմից Հայաստանի դուրս գալու եւ անկախ պետություն հռչակվելու օգտին, մտորումների տեղիք է տալիս։ Ապրելով եւ ուսումնասիրելով անկախության ժամանակաշրջանը, հազիվ թե պարծենալու այնպիսի առիթ ունենանք, որպիսին տարին մեկ անգամ Անկախության տոնը նշելն է, քանզի տոնի ողջ խորհուրդը, ասես, սահմանափակվում է մեկօրյա ցնծությամբ ու հպարտությամբ, այն, որ մենք անկախ պետության քաղաքացի ենք՝ մոռանալով, որ անկախությունը ոչ միայն տոնի առիթ է, այլեւ ջանադիր աշխատանք, պարտականություն ու նաեւ ինքնազոհաբերում՝ հանուն պետության ու նրա սուվերենության պահպանման, հանուն այն արժեքների, որոնցով ապրում ու շնչում է յուրաքանչյուր անձ։ Փորձենք վերլուծել անկախության սահմանումը (խոսքը, իհարկե, պետության անկախության մասին է եւ ոչ մաթեմատիկայում՝ անհակասական տեսության, երբ անկախությունը աքսիոմ է եւ ապացուցման կարիք չի զգում) եւ հասկանալ, թե ինչ ունենք անկախության արդյունքում, ինչի ենք հասել անկախություն ձեռք բերելով։
Միջազգային իրավունքի տեսանկյունից՝ պետության անկախությունը նույնական է այլ պետությունների կողմից նրա ճանաչման ակտին, ընդ որում՝ պարտադիր չէ տվյալ պետության հետ դիվանագիտական հարաբերություն ունենալը։ Չնչին բացառությամբ, աշխարհի պետությունների գերակշռությունը ընդունել է Հայաստանի Հանրապետության անկախ պետություն լինելու փաստը, եւ Հայաստանի Հանրապետությունը աշխարհում ամենամեծ միջկառավարական կազմակերպության՝ ՄԱԿ—ի անդամ է։ Այսինքն, այս տեսանկյունից, Հայաստանի Հանրապետության անկախությունը ապացուցման կարիք չի զգում, ինչպես մաթեմատիկայի դեպքում, երբ բանաձեւն աքսիոմ է։
Քաղաքական տեսանկյունից՝ անկախությունը սահմանադրական իրավունքի տարատեսակ սկզբունքներ եւ ինստիտուտներ են։ Պետության համար անկախությունը միջազգային իրավունքի սուբյեկտ լինելն է, ինքնիշխանության պարտադիր մաս, ներքին հարաբերություններում՝ իշխանության բաժանում։ Անհատի համար անկախությունը իրավական կարգավիճակ է, դատարանների կարգավիճակ։
Որպես անկախ պետություն՝ Հայաստանի Հանրապետությունն ընդունել է սեփական Սահմանադրությունը, որը երկրի իրավական համակարգի հիմքն է, հիմնական օրենքը, որին պետք է համապատասխանեն մյուս բոլոր օրենքներն ու իրավական ակտերը, այսինքն՝ մեր պետությունն ունի այն հիմքը, որով սահմանվում են հասարակության կազմակերպման հիմնական սկզբունքները, որոնցով էլ ձեւավորվում է պետության արժեքային—գաղափարական մոդելը։ Կարծես ամեն ինչ պարզ ու հստակ է հալած յուղի պես, սակայն կա մի բայց, որ միշտ թանի ճանճի պես փչացնում է թանի մաքրությունն ու օգտակարության համբավը...
Թե՛ արտաքին, թե՛ ներքին հարաբերություններում, սահմանված նորմերից բացի, կարեւորվում են դրանք կիրառության մեջ դնելու մարդկային գործոնն ու պրոֆեսիոնալիզմը, եւ որպեսզի աշխատի պետության իրավական համակարգը, անհրաժեշտ են այդ համակարգը աշխատեցնող հասարակության ջանքն ու հետեւողականությունը, նվիրվածությունն ու ազնվությունը՝ ծառայելու այն համակարգին, որի օգտին քվեարկել ու ձեռք են բարձրացրել։ Ահա այս դեպքում է, որ մենք ունենք խոշոր բայց, որը խանգարում է մեզ դժվարությամբ ձեռք բերված անկախությունը մարդու, անհատի համար դարձնել կենսական անհրաժեշություն եւ ապահովություն։ Ցանկացած տիպի պետության կառավարման հիմքում հասարակության կազմակերպման արժեքային—գաղափարական մոդելն է, որը, ցավոք, խեղաթյուրված է այն աստիճան, որ մարդը՝ որպես անհատ, որպես իրավունքի ու պարտավորության օբյեկտ, տեղը չի գտնում պետականաշինության գործընթացում։ Մարդիկ չեն էլ մտածում այդ մասին, ավելին, շատ դեպքերում չգիտեն էլ իրենց իրավունքներն ու պարտականությունները, եւ ամեն անգամ, գործի բերումով, բախվում են այն պատին, ուր կա՛մ գլուխներն են ջարդում, կա՛մ ետ շպրտվում, քանի որ, հենց մարդկային գործոնի պատճառով, տասնամյակներ ի վեր, չի կայանում մեր անկախ պետության դատական համակարգը, չեն կայանում զանգվածային լրատվական միջոցները, եւ մենք շարունակ խոսում ենք դրանց անկախության անհրաժեշտության մասին, սակայն դրանք՝ իրենց դերակատարությամբ, անկախ որեւէ տիպի պետության որեւէ համակարգից, իրենց գոյությամբ արդեն իսկ պարտավորված պետք է լինեն անկախ լինելու, այսինքն՝ դրանց գոյությունը հենց անաչառության սկզբունքը պետք է լինի, դրանք են, որ պետք է պահպանեն, պրոպագանդեն ու պաշտպանեն հասարակության կազմակերպման արժեքային—գաղափարական մոդելը, սակայն հենց դրանք էլ խեղաթյուրում են այդ մոդելը եւ հասարակությանը ներկայացնում ոչ թե հոգեւոր—բարոյական արժեքներ, այլ զուտ՝ նյութական—շահադիտական, որի շուրջ պայքարը մարդուն վերածում է կենդանական բնազդներով ապրող ու առաջնորդվող արարածի։ Մարդն այլեւս չի հոգում պետության մասին, հանրային շահը դուրս է մղվում նրա գիտակցությունից, ըմբռնումից ու զգացմունքային դաշտից, եւ, սոսկ անձնական խնդիրներով տարված, անզոր է լինում անգամ այդ խնդիրները լուծել, քանի որ ի սկզբանե նպաստել է հասարակության նեխման գործընթացին, իսկ համընդհանուր անտարբերության մեջ որեւէ մեկը չի կարող երջանիկ լինել, անգամ նյութապես ապահովված եւ, կարծես թե, վաղվա հոգսը չքաշող քաղաքացին։ Կարծում եմ, այդ է պատճառը, որ մարդիկ երջանկություն են փնտրում օտար ափերում, երջանկություն, որի հեղինակն ամենեւին էլ իրենք չեն, ու եթե ուշադրություն դարձնենք ու վերլուծենք, թե ովքեր են արտագաղթում երկրից, կարձանագրենք այն փաստը, որ հեռացողը հիմնականում միջին խավն է, նրանք, որ, գոնե, ճանապարհածախս ու օտար երկրում առաջիկայում ապրելու նյութական հնարավորություն ունեն եւ աշխատանք գտնելու հույս։ Այսինքն՝ մարդիկ, փախչում են անարդարությունից, որը դատական համակարգում տիրող շղթայական անօրինականությունների հիմքում է, եւ երջանկության պակասից, որը մշակութային դաշտի խեղաթյուրման հետեւանք է։ Այսինքն՝ ըստ էության, որպես անկախ պետություն, մեր պետությունը լիարժեքորեն միջազգային իրավունքի սուբյեկտ է, սակայն չափազանց լուրջ անելիքներ ունի որպես պետություն, արժեքային—գաղափարական մոդելը ձեւավորելու եւ այն կիրառելու հարցում։
Տոնելով մեր պետության՝ Հայաստանի Հանրապետության Անկախության օրը, մեզանից յուրաքանչյուրը, ով հպարտ է նրա քաղաքացին լինելու, պարտավորված է նաեւ ոչ թե տոնից տոն, այլ յուրաքանչյուր օր ծառայել նրա բարօրությանը, որպեսզի ոչ միայն տոնական օրերին մեզ երջանիկ ու ապահովված զգանք, այլեւ յուրաքանչյուր օր, այնպես, ինչպես արեւն է ջերմացնում մեզ՝ անկախ մեր տեսակից, ու երջանկացնում իր գոյությամբ։
Էլեոնորա ՆԵՐՍԻՍՅԱՆ

21-09-2019





06-06-2020
Երբ խոսում ենք գույքահարկի կտրուկ բարձրանալու մասին
Պետք է իրական պատկերը հասկանանք եւ զգացմունքային դաշտից ...


06-06-2020
Նա դարձել է մեր փոքր լինելու առասպելի մեծ հերքում
Դարձել է մեր փոքր ժողովրդին մեծերի հետ չափելու ...


06-06-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 547 նոր դեպք, առողջացել է 207, մահացել՝ 7 քաղաքացի
Հայաստանում հունիսի 6-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


06-06-2020
«Ուրախ սիրտը օգտակար է, ինչպէս դեղ...»
Առօրյա կյանքում հաճախ ենք հանդիպում անցանկալի երեւույթների, իրողությունների, որոնք ...


06-06-2020
Գլոբալացու՞մ, թե՞ ազգային ինքնության պահպանում
Արդի ժամանակաշրջանում մարդկության զարգացման հիմնական առանձնահատկությունը գլոբալիզացիայի որդեգրումն է։ ...


06-06-2020
Բնակապահովման խնդիրն ամբողջությամբ կլուծվի
Երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքներին բնակարանով ապահովելու նպատակով Լոռու ...


06-06-2020
Լիբիան Էրդողանի համար կդառնա՞ փրկօղակ
Թուրքիայում իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (AKP) եւ նախագահ ...



06-06-2020
Փաստահավաք հանձնաժողովը լինելու է անկախ, ինքնավար մարմին
Անցումային արդարադատության հիմքում՝ ...

06-06-2020
Համայնքը կզբաղվի իր բնակիչների էկոլոգիական կրթության հարցերով
Նոր լիազորություններ են տրվում տեղական ...

06-06-2020
Թուրքիան Ռուսաստանից մոտ 1 մլրդ դոլարի տեխնիկա է պատվիրել
Եթե նախկինում իրավիճակը բարդ էր, ապա այժմ ...

06-06-2020
Առաջին միլիարդատերը Ռոնալդուն է
Թուրինի «Յուվենթուսի» պորտուգալացի հարձակվող ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +13... +15
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO